ՊԱԼՄԻՍՏՐԻԱ
ԲԼՐԱԿՆԵՐ
1. Վեներայի բլրակ (սեր)
2. Յուպիտերի բլրակ (իշխանություն)
3.Սատուրնի բլրակ (թախիծ)
4.Ապոլոնի բլրակ (արվեստ)
5. Մերկուրիի բլրակ (բախտ)
6. Մարսի բլրակ (ուժ)
7. Լուսնի բլրակ (երևակայություն)
1. Վեներայի բլրակ (սեր)
Բութ մատը դիտարկելիս մենք հարմար գտանք, ավելի տեսանելի դարձնելու համար, յուրաքանչչուր բլրակ, ըստ իր զարգացման, բաժանել 3 տեսակի։ Այսպես.
ա) չափավոր զարգացած բութ մատ,
բ ) չափազանց զարդացած բութ մատ,
Գ) բլրակի բացակայություն։
Վեներան սիրո մայրն է։ Բլրակը գաղափարական, առարկայական, զգայական սիրո «բնակավայրն» է և միաժամանակ ստեղծագործական ուժի խորհրդանիշը։
Չափավոր զարգացում.— հրաշալի անձնավորություն, ամենայն կատարյալի ձըգտում, արվեստասիրություն, իդեալական սեր, գթասրտություն, բարյացակամություն, դուր գալու ցանկություն, սեր մերձավորի հանդեպ, զարգացած գեղագիտական զգացումներ, նրբին վարվելակերպ, քնքշություն, սեր երեխաների հանդեպ։
Չափազանց զարգացում.— անսանձություն, անհավատարմություն, սեթևեթանք, թեթևամտություն, անամոթություն և անսահմանափակ մեղսականութուն:
Բլրակի բացակայություն.— եսասիրություն, անգործունեություն, օրգանիզմի հյուծում թաքուն մեղքերով և անսահման նվիրվածություն կենդանա-զգայական բնազդներին ու կրքերին։