ԲԼՐԱԿՆԵՐ
1. Վեներայի բլրակ (սեր)
2. Յուպիտերի բլրակ (իշխանություն)
3.Սատուրնի բլրակ (թախիծ)
4.Ապոլոնի բլրակ (արվեստ)
5. Մերկուրիի բլրակ (բախտ)
6. Մարսի բլրակ (ուժ)
7. Լուսնի բլրակ (երևակայություն)
ՊԱԼՄԻՍՏՐԻԱ
(Գիտություն ափի մակերեսին գտնվող բլրակների մասին)
Ջեռնագուշակության բաժնում մենք տեսանք, որ ձեռքի և հատկապես մատների արտաքին ձևը թույլ է տալիս ճանաչել մարդու բնույթն ու հոգևոր աշխարհը։ Ւսկ ափի մակերեսի ուսումնասիրությունը մեզ լրացուցիչ տեղեկուկություններ է տալիս մարդու հոգևոր հակումների մասին։ Դիտարկելով ձեռնափի մակերերեսը, անմիջապես կարելի է նկատել բարձրություններ ու փոսիկներ, բազնաթիվ կարճ ու երկար գծեր, որ հատում են ափը, ավելի կամ պակաս րն ընդգծված ակոսներ ու. զանազան նշաններ։ Պալմիստրիան ուսումնասիրում է միայն բարձրությունները, այսինքն բլրակները ափի մակերեսին։
Աստղագետներր, որոնք իրենց ուսմունքի հիմքում դրել են մոլորակների աղդեցությունը համայն երկրայինի վրա, մարդու բնությունն ըստ յոթ մոլորակների՝ Ապոլոն, Լուսին, Յուպիտեր, Սատուրն, Մարս, Վեներա և Մերկուրի, բաժան ել են յոթ մոլորակային
ԲԼՐԱԿՆԵՐ
Ձեռնափի մակերեսը զննելիս, նրա վրա կարելի է նկատել 7 գլխավոր մսոտ բլրակներ կամ բարձրություններ։ Ձեռնագուշակներն այդ բլրակներին հատուկ անուններ են տալիս։ Դրանցից ամենամեծը գտնվում է
բութ մատի հիմքի մոտ և կոչվում է «Վեներա», ցուցամատի հիմքի մոտ գտնվողը՝ «Յուպիտեր», միջնամատինը՝ «Սատուրն», մատնեմատինը՝ «Ապոլոն», ճկույթինը՝ «Մերկուրի»։ Այնուհետև, Մերկուրիի բլրակի տակ գտնվողրՀ «Մարս», իսկ Վեներայի դիմացինը՝ «Լուսին»։
Բլրակները միշտ չէ, որ միատեսակ զարգացած են, լինում են դեպքեր, երբ դրանցից
մեկը կամ նույնիսկ մի քանիսը պակասում են։ Բլրակի բացակայության տեղն, այնուամենայնիվ, կոչվում է բլրակ և ասում են, որ այն բացառական է զարգացած։ Յուրաքանչյուր բլրակի նշանակությունը դիտարկենք առանձին- առանձին ։