ՀԻՐՈՄԱՆՏԻԱ
ԱՓԻ ԳԾԵՐԸ
1. Կյանքի գիծը
2. Խելքի գիծը (գլխի գիծր)
3. Սրտի գիծը
4. երջանկության գիծը (ճակատագրի գիծը)
5. Առողջության գիծը
6. Սիրո գիծը
7. Ռոզետայի գիծը (դաստակներ)
6. Սիրո գիծը
Այն ասես գրկում է ճկույթը, սկսվելով Մերկուրիի բլրկից և անցնելով ափի կողին։ Սիրո գիծը տեղադրված է սրտի գծին զուգահեռ։
Սիրո ուղիղ և խորունկ գիծը խոսում է ազնիվ սրտի և իդեալական սիրային ձգտումների, անկեղծ կապվածության ունակության
մասին։ Այդպիսի մարդիկ սովորաբար լինում
են ռոմանտիկներ և միասերներ, ունենում են
բազում մտերիմ բարեկամներ։ Հարուստ հոգևոր աշխարհը, ազնիվ գաղափարները, մտերմավորությունը այդպիսի մարդկանց ներկայությունը ցանկալ իեն դարձնում
հասարակության մեջ: Նրանք լավ ամուսիններ են ու հայրեր։ Եթե սիրո գիծը հակվում է սրտի գծին, ապա դա նյութական և զգայական սիրո նշան է։ Սիրո գծից ճյուղավորվում են կարճ, ուղ֊ղահայաց գծեր, դրանք կոչվում են երեխաների գծեր։ Դրանք դժվար նկատելի են, հատկապես նյարդային մարդկանց ափերին։ Երեխաների գծերն ավելի հստակ են երևում կանանց ափերին ։ Եթե դրանք շատ են և վառ արտահայտվածք նշանակում է տվյալ անձը ապագայում շատ երեխաներ է ունենալու։ Աոավել խորունկ գծերր նշանակում են, որ աղա է ծնվելու։