ՀԻՐՈՄԱՆՏԻԱ
ԱՓԻ ԳԾԵՐԸ
1. Կյանքի գիծը
2. Խելքի գիծը (գլխի գիծր)
3. Սրտի գիծը
4. երջանկության գիծը (ճակատագրի գիծը)
5. Առողջության գիծը
6. Սիրո գիծը
7. Ռոզետայի գիծը (դաստակներ)
4. երջանկության գիծը (ճակատագրի գիծը)
Սատուրնի բլրակից սկսվում Է մի գիծ, որն անցնում Է ամբողջ ափով և ավարտվում ձեռքի փորվածքի մոտ։ Այն կոչվում Է երջանկության կամ ճակատագրի գիծ, քանի որ մեզ հնարավորություն է տալիս որոշելու մարդու ճակատագիրը, այսինքն կանխագուշակում Է նրա կյանքի այն իրադարձություններր, որոնք լիովին մարդու կամքից անկախ են։
Եթե ճակատագրի գիծն սկսվում Է կյանքի գծից, ապա սա ցույց Է տալիս, որ տվյալ անձը փայլուն վիճակի Է հասել իր իսկ ուժերով, իսկ եթե այն սկսվում Է Ռոզետտայից կամ ձեռքի կորվածքից և ավարտվում Յուպիտերի բլրակի վրա, որից վերընթաց ճյուղավորումներ են սկսվում, ապա սա աղքատությունից հարստության անցնելու կամ ծառայության մեջ առաջրնթացի նշան Է։ Եթե ճյուղավորումներր վերրնթաց են՝ մարդը լավ ծագում ունի, աստիճանական անցում հարստությունից՝ աղքատության, կորսված բարեկեցության վերականգնման անհնարինություն ։ Եթե ճակատագրի գիծն սկսվում Է Լուսնի բլրակից և ուղղվում դեպի Սատուրնի բլրակը՝ մարդու կյանքը լիովին կախված Է երջանիկ պատահականությունից կամ տղամարդու (կնոջ) Հովանավորությունից։ Իսկ եթե սկսվում Է Լուսնից և ավարտվում սրտի գծի մոտ՝ երջանիկ ամուսնություն։ Ճակատագրի գիծը, սկսվելով Մարսի բլրակից և ուղղվելով դեպի միջնամատը, նշան Է ծանր աշխատանքային կյանքի և գոյատևման պայքարի՝ կապված մեծ դժվարությունների հետ։ Եթե սկսվում է գլխի գծից՝ հայտնագործություն գիտության ասպարեզում։ Եթե ճակատագրի գիծն սկսվում է Գլխի ու Կյանքի գծերի արանքից և ուղղվում դեպի Յուպիտերի բլրակը՝ մահ կալանքի վայրում՝ հայրենիքից ու հարազատներից հեռու։ Եթե այն երկատված Է՝ թաքուն ու վտանգավոր հիվանդության նշան է, իբրև հետևանք կենսական չափազանց վայելքների խարխլվածություն և. վաղաժամ մահ։ Ճակատագրի մի քանի տեղում ընդհատվող գիծր կյանքում հաճախակի ուկտրուկ փոփոխությունների նշան է։ Մի քանի ընդհատումներն ու գալարներր ճակատագրի գծի վերջում դժբախտություն են կանխագուշակում ։