ՀԻՐՈՄԱՆՏԻԱ
ԱՓԻ ԳԾԵՐԸ
1. Կյանքի գիծը
2. Խելքի գիծը (գլխի գիծր)
3. Սրտի գիծը
4. երջանկության գիծը (ճակատագրի գիծը)
5. Առողջության գիծը
6. Սիրո գիծը
7. Ռոզետայի գիծը (դաստակներ)
1. Կյանքի գիծը
Կյանքի գիծը գրկում է վեներայի բլրակը, որն ընկած է բութ մատի հիմքում հանդիսանալով ափի ամենագլխավոր գծերից մեկըր։ Նրանով մենք կարող ենք որոշել մարդու կյանքի տևողությունն ու առողջական վիճակը։ Կյանքի գծեր, ինչպես և ափի մյուս գծերր, կարող են երկարել կամ կարճանալ մարդու կյանքում տեղի ունեցող փոփոխությունների համաձայն։ Եթե գիծր երկար է, լավ գույն ունի և ոչ մի տեղ չի ընդհատվում, ապա երկար կյանքի ու հրաշալի առողջության նշան է՝ ինչպես անցյալում այնպես էլ ապագայում։ Սա նշանակում է նաև բարեհոգություն ու կենսունակություն։ Իսկ եթե գիծը երկար է, բայց լայն ու գունատ, նշանակում Է թույլ, հիվանդագին վիճակ։ Կարճ գիծը վաղաժամ մահվան ստույգ նշան Է։ Եթե գիծր մի ձեռքի վրա մեկ կամ մի քանի կետերում րնդհատվում Է, իսկ մյուսի վրւա թույլ ու անհստակ Է գծագրված, ապա նշան Է կրած փորձությունների և վտանգավոր հիվանդության։ Եթե կյանքի գիծը ընդհատվում Է երկու ափերին, ապա հիվանդությունր մահացու ելք կունենա։ Կյանքի շղթայաձև գիծը՝ թույլ ու հիվանդոտ օրգանիզմ։ Եթե կյանքի գիծն սկսվում Է Յուպիտերի բլրակից մեծամտություն, մեծարվելու և փառքի ծարավ, եթե դրա հետ միասին բութ մատի ա֊ ռաջին հոդր լավ Է զարգացած, ապա նշան Է հասարակական բարձր դիրքի նվաճման։ Եթե գիծր չի ընդհատվում, բայց տալիս է բազմաթիվ ճյուղավորումներ՝ փոքրիկ հվան֊դություններ ու գլխացավեր։ Մտքի գծին միացած կյանքի գիծը՝ խստություն և շահամոլություն։ Կյանքի կոր գիծը՝ վատառողջություն։ Եթե կյանքի գծից ելնող ճյուղավորումները դիպչում են մտքի գծին՝ մեծարում և հարստություն։Կյանքի գծի կրկնապատկումը նշանակում է մեծ հաջողություններ ընդհանրապես կյանքում և, մասնավորապես, զինվորական ծառայության մեջ։ Եթե կյանքի գծին զուգահեռ անցնող երկրորդ գիծն ընդհատվում է մի քանի տեղում, ապա դա ավելի է ուժեղացնում առաջինի վատ նշանակությունը։ Խորունկ կետը կյանքի գծի վրա վտանգավոր հիվանդություն ձեռք բերելու նշան է։