Խաչքարի Ծագումը

(3 голоса, среднее 3.67 из 5)

Խաչքար - Բերդավան Տավուշի մարզԽաչի գաղափարաբանությունն ու պատկերագրությունը վաղքրիստոնեական Հայաստանում: Առաջին խաչերն ու խաչային հորինվածքները: Խաչքարի հորինվածքային և ծավալային ձևաստեղծումը:

Խաչքարային հորինվածքի ակունքները հասկանալու համար հարկ է հատուկ ուշադրություն դարձնել 4-7-րդ դդ. Հայաստանում ընթացող գաղափարական-դավանական և մշակութային գործընթացներին, որոնց հետևանքով ազգային ինքնության մի շարք համալիրների հետ մեկտեղ մշակվեցին նաև սրբազան տարածքի կազմակերպման սկզբունքները, խաչի ազգային պաշտամունքն ու պատկերագրությունը, որոնց զարգացումն էլ պատմամշակութային յուրահատուկ հանգամանքներում ի վերջո հանգեցրեց խաչքարերի առաջացմանը: Ինչպես ցուցում է Ագաթանգեղոսի Պատմությունը, ուր ներկայացվում է 4-րդ դարի սկզբին Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը, նոր կրոնի տարածման գործում կարևոր տեղ էր հատկացվում սրբազան ¥ծիսապաշտամունքային¤ տարածքի ստեղծմանն ու կազմակերպմանը ի դեմս քրիստոնեական տաճարի ու բացօթյա կոթողի: Եթե տաճարը խորհրդանշում էր փակ սրբազան տարածքը և որոշակիորեն հակադրվում էր աշխարհիկ, ոչ սրբազան տարածքին, ապա խաչակիր կոթողնª ընդհակառակը, ձգտում էր սրբություն հաղորդել բացօթյա, աշխարհիկ տարածքին և դրանով իսկ մեղմել հակասությունը սրբազանի և ոչ սրբազանի, և ի վերջոª հավատացյալի և դեռևս ոչ այնքան մեծ հավատ ընծայողի միջև: Հայ միջնադարը համոզված էր, որ հրաշքի տեսքով Մեսրոպ Մաշտոցին գծագրվել են և հայերեն գրերը: Այսինքն` կոթողը, տաճարն ու գիրը հանդես են գալիս որպես նոր հավատի տարածման ու ամրապնդման երեք հիմնական, հավասարարժեք ուղղություններ և միջոցներ: Լուսավորչի տեսիլքում առաջին սյունը երևան է գալիս որպես հեթանոսական ուժերի հանդեպ տարած հաղթանակի արդյունք, մնացած երեքը` որպես կույսերի նահատակության հետևանք: Այսինքն, հայ քրիստոնեության ու եկեղեցու համար ծրագրային բնույթ ունեցող այս տեսիլքում հավաստվում է խաչի թե° հաղթական ¥առաջին կոթողը¤ և թե° փրկագործական ¥կույսերի կոթողները¤ խորհրդաբանությունը, ինչը լիովին համապատասխանում է 4-րդ դ. ողջ քրիստոնյա աշխարհում ձևավորված խաչի խորհրդաբանությանը:

Խաչքարի ԾագումըՀայերեն գրավոր աղբյուրներում վաղ խաչի ձևի կամ տեսքի որևէ մանրամասնում չկա: Թե ինչպիսի արտաքին տեսք ունեին դրանք և ինչ չափով էին արտահայտում այս կամ այն խորհրդաբանությունը, մի խնդիր է, որ հնարավոր եղավ լուծել քրիստոնեության առաջին դարերում խաչի ընդհանրական գաղափարաբանության ու պատկերագրության վերականգնման և հայկական համապատասխան նյութերի համեմատական քննության միջոցով: Նոր կտակարանում արդեն առկա են քրիստոսաբանության առաջին փորձերը` մեկնաբանելու նոր ուսմունքի գերագույն խորհուրդը կազմող խաչելությունը որպես փրկագործություն ու հաղթանակ: Սակայն դրանք ներածական ակնարկներ էին` առանց խաչի սրբազան գործառույթի հստակ սահմանման և նրա արտաքին կերպի որևէ նկարագրության: Անտիկ աշխարհում խաչելությամբ մահապատիժը համարվում էր ծայրահեղ պատժի ամենաստորացուցիչ ձևը: Խաչի, որպես ամոթալի մահվան գործիքի այս ընկալումը կիսում էին և վաղ քրիստոնյաները, և հարկ եղավ բավականին երկար ժամանակ, մինչև որ այն հաղթահարվեր: Ընդունված պիտի համարել այն կարծիքը, որ մինչև Կոստանդիանոս Մեծը խաչը համարվում էր սպանության ու անարգանքի գործիք և որպես քրիստոնեության խորհրդանշան կիրառվում էր եզակի դեպքերում, այն էլ` ի լրումն այլ խորհրդանշանների: Բնութագրական է, որ 4-5-րդ դդ. խաչի գաղափարաբանության առաջին մշակողների` հավատացյալներին ուղղված ամենակարևոր հորդորներից մեկն էլ այն էր, որ այլևս պետք չէ° ամաչել խաչն ընդունելուց ու երկրպագելուց: Լայնածավալ քարոզչության շնորհիվ խաչը արագորեն վերածվեց քրիստոնեական ինքնության բացարձակ նշանի` նրանով էր սկսվում, ընթանում և ավարտվում ցանկացած միտք, ծես և գործ: Խաչի պաշտամունքի ժողովրդականացման և խաչքարի առաջացման մեջ կարևոր դեր խաղաց նաև Հայ եկեղեցու առաձնահատուկ խաչապաշտությունը: Խաչքարի առաջացման և նրա հանդեպ ժողովրդական ակնածանքի հիմքերից մեկն էլ Հայաստանի նման լեռնային երկրում առանձին կանգնած կամ բնական միջավայրից ինչ-որ բնութագրով առանձնացող ժայռի, լեռան և ի վերջոª ուղղակի քարի պաշտամունքն էր:

Խաչքարի ԾագումըՎաղքրիստոնեական արվեստում խաչի պատկերագրության ձևավորման սկիզբ է համարվում Կոստանդիանոս Մեծի տեսիլքը ¥312թ.¤, որը հիմք հանդիսացավ մենագրային ¥քի-ռո¤ և նրա հետևությամբ` հավասարաթև կամ այսպես կոչվող հունական խաչի պատկերագրության պաշտոնականացման համար: Խաչի զարդարուն և կենացծառային գաղափարաբանությունն ու պատկերագրությունն էլ կապվում է Կոստանդիանոսի մոր` Հեղինեի կողմից խաչափայտի գյուտի հետ, որից էլ ծագում է ձգված համամասնություններով կամ լատինական խաչը:
Քրիստոնյա Հայաստանի ամենահին փաստագրված խաչերը մենագրային խաչերն են` ներառված դափնեպսակի մեջ, շրջապատված հավատացյալների հոգիները խորհրդանշող աղավնիներով և տեղադրված այգային-դրախտային միջավայրում: Սակայն Հայաստանի վաղմիջնադարյան արվեստի համար ավելի բնորոշ են շրջանի մեջ առնված շառավղաձև լայնացող թևերով հավասարաթև խաչերը, որոնք լայն տարածում ստացան թե° որպես առանձին կանգնած խաչակիր կոթողի տեսակ, թե° հոգևոր զանազան կառույցների քանդակային հարդարման մանրամաս: Արդեն ամենավաղ օրինակներից սկսած խաչի արևայնացում-լուսայնացումը համադրվում էր նրա համարյա պարտադիր բուսականացման հետ, ինչն էլ Հայաստանում խաչային հորինվածքների հետագա ծավալման և ի վերջո խաչքարային հորինվածքների առաջացման հիմքերից մեկն էր:

Հայաստանում զարգացման ավելի մեծ հեռանկարներ ունեցավ ձգված համամասնություններով խաչը, որը տարածվեց հավասարաթև խաչերից մի փոքր ուշ` 5-րդ դ. կեսերից սկսած: Դրանք պատկերվում են բարձունքի, աստիճանների, գնդի վրա կանգնեցված, արմավազարդով ու շուշաններով հարդարված, թևերն ու խաչահատումը շեշտվում են ակնաբլթակներով: Այս մանրամասերի իմաստավորումը թույլ է տալիս եզրակացնել, որ ձգված համամասնություններով խաչը համադրեց խաչի հաղթական ու փրկագործական գաղափարաբանությունը և պատկերագրորեն հանդես եկավ որպես տիեզերքի կենտրոնում` Դրախտային լեռան վրա կանգնեցված կենաց ծառ` հղելով խաչելությունը, բայց և ցուցելով ապագան:
4-7-րդ դդ. մեզ են հասել առանձին կանգնած խաչակիր կոթողների բազմաթիվ օրինակներ: Դրանք կարելի է բաժանել վեց խմբի. քանդակակիր կոթողներ, հուշասյուներ, հուշակառույցներ, առանձին կանգնեցրած խաչեր, բեմերում կանգնեցված քարե խաչեր, ձողաբարձ խաչերը:

Կոթողները, որպես կանոն, ավարտվում էին ծավալային կամ ազատ թևերով քարե խաչով` ամրացված խոյակների կամ էլ խոյակի վրա տեղադրված` քառասյուն գմբեթավոր կառույցի տեսք ունեցող խաչկալների վրա: Երբեմն նրանց պատվանդանները, սյուները կամ խոյակները կրում են խաչաքանդակներ կամ ավելի բարդ խաչային հորինվածքներ: Ծավալային խաչերը ստորին ուղղաձիգ թևի երկարացման շնորհիվ ունեցել են ձգված տեսք, ինչը նպատակ ուներ խորհրդաբանորեն ներկայացնել Գողգոթայում կանգնեցված վերացման խաչը, իսկ գեղագիտորեն` ապահովել մեծ բարձրության վրա տեղադրված խաչի համամասն ընկալումը: Ազատ թևերով խաչերի հարդարանքը ներառում էր խաչի ստորոտից ծագող և մինչև հորիզոնական թևերի ծայրերը հասնող արմավազարդը, խաչահատումն ու թևերի` դեպի եզրը լայնացող հատվածները կլոր փոսորակներով կամ գնդերով հարդարելը և թևերը զույգ բլթակներով պսակելը: Վերջիններս ծագում էին ոսկերչությունից, որտեղ փոսորակները նախատեսվում էին թանկարժեք քարերի կամ ապակու տակ մասունքներ տեղադրելու համար, իսկ բլթակները պատրաստվում էին թանկարժեք քարերից: Հյուսիսային Հայաստանից ծագող ծավալային խաչերը հարդարված են Քրիստոսի և սրբերի նուրբ քանդակներով, շուշանածաղիկներով, հասկաձև զարդով ու վարդյակ-ծաղկեպսակներով:
Ձողաբարձ խաչերը կարելի է բաժանել անշարժ և շարժական տեսակների: Առաջին դեպքում դրանք ունենում են զանգվածեղ պատվանդան, կարճ ձող, երբեմն էլ խաչատակի խոյակ, իսկ մի քանի օրինակներում խաչակիր շրջանը հենվում է զույգ ձողերի վրա: Ըստ երևույթին հենց շրջանի մեջ ներառված ձողաբարձ խաչերն են համարվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատի կողմից կանգնեցված խաչեր: Դրանց մի զգալի մասը պատրաստվել է փայտից, որոշ օրինակներ էլ կամ նրանց առանձին մասեր` մետաղից:

Ծավալային խաչերի կողքին լայն տարածում ունեին նաև խաչային հորինվածքները` քանդակված եկեղեցական շինությունների, կոթողների ու մահարձանների վրա: Այդ հորինվածքները հնարավոր են դարձնում վերականգնել Հայաստանում խաչի ժողվրդականացման գաղափարական և պատկերագրական ընթացքը: Վաղքրիստոնեական քա-րոզչությունը Հայաստանում կարևորում էր ինչպես բանավոր և գրավոր խոսքը, այնպես էլ ՙպատկերը՚: Վերջինս առաջին հերթին ուղղված էր անգրագետ համայնականին և կոչված էր նրա համար խաղալ այն նույն դերը, ինչ-որ ուսյալի համար խաղում էր գիրքը: Հորինվածքների հիմնական նպատակներից մեկն էլ Աստվածային պատմությունն ու կարգը զանազան պատկերագրական թեմաների, կերպարների և խորհրդանշանների միջոցով ներկայացնելն էր: Սակայն ակնհայտ բարդություններ էին առաջանում քրիստոնեության հիմնարար գաղափարիª Քրիստոսի փրկագործական խաչելությունը ներկայացնելու խնդրում: Դժվար էր նորընծա հավատացյալին պատկերագրորեն ներկայացնել խաչված, բայց և հզոր աստծուն: Հիմնարար այս գաղափարը ժողովրդականացնելու համար հայ եկեղեցին ընտրեց ոչ թե ¥Քրիստոսի¤ կերպարը, այլ ¥խաչի¤ նշանը: Սակայն նշանն էլ զուտ տեսողականորեն շատ բան չէր կարող ասել գաղափարի մասին: Մանրամասն քննությունը ցուցում է, որ խաչելության փրկագործական հեռանկարի մատչելի բացատրության համար հայ վարդապետները օգտագործեցին երկրագործ հանրույթին ծանոթ այգային այլաբանությունները. ինչպես որ խաղողն է հնձանում ճզմվելով վեր ածվում ՙանմահական՚ հեղուկի, այնպես էլ Քրիստոս-աստվածը խաչի վրա թափեց իր արյունը ի փրկություն մեղսագործ մարդկության, ինչպես որ թռչուններն ու կենդանիներն են վայելում խաղողուտը, այնպես էլ արդար հավատացյալներն են վայելելու Քրիստոսի խաչելության հետևանքով սպասվելիք երկնային դրախտը. կամ էլ` Քրիստոսի ուսմունքն ինքնին նման է խաղողուտի, իսկ Քրիստոսը` խաղողի, և այդ ուսմունքը յուրացնելով է, որ բացվում է դեպի դրախտ տանող ճանապարհը: Արդյունքում վաղ խաչային հորինվածքները ձեռք բերեցին այգային-խաղողային պատկերագրություն. խաչը պատկերվում է որպես նոր կենաց ծառ, որը կամ աճել է խաղողի այգում, կամ ինքն է սկիզբ տալիս խաղողի որթերին կամ էլ իր վրա է կրում Քրիստոսին, նրա ուսմունքն ու հետևորդներին խորհրդանշող ողկույզները: Խաչի դրախտային-այգային-խաղողային այս կերպարն էլ դարձավ խաչքարային հորինվածքի հենքը:

Ի տարբերություն վաղմիջնադարյան զանազան կոթողների, որոնք բաղկացած էին պատվանդանից, սյունից, խոյակից ու ծավալային խաչից, առաջին խաչքարերը, որպես կանոն, միակտոր ուղղաձիգ տափակ սալեր են: Վաղ-միջնադարյան կոթողների շարքում հնարավոր չէ առանձնացնել որևէ մի տիպ, որը ծավալային լուծման առումով խաչքարի համար կարող էր անմիջական նախօրինակի դեր խաղալ: Վաղմիջնադարյան խաչային հորինվածքները` հիմքում ունենալով մի դեպքում շրջանի մեջ ներառված հավասարաթև խաչը, իսկ մյուս դեպքում` ձգված համամասնություններով խաչը, համապատասխանաբար ստանում էին մոտավոր շրջանաձև, կամ ուղղանկյուն ուրվագիծ: Ընդ-որում, խաչի կենացծառային ընկալումների հետևանքով տարածման ավելի մեծ հեռանկար էր ցուցաբերում վերջին տարբերակը: Ծավալային առումով խաչքարի ձևավորումն սկսվում է խաչային հորինվածքի տեղադրման համար հարմար մակերես ունեցող բնական անմշակ ժայռաբեկորից, հին կոթողից ¥վիշապ կոթող, մենհիր, ֆալոս, ուրարտական կոթող, արտաշիսյան սահմանաքար, վաղմիջնադարյան կոթող¤, կլոր, ձվաձև սալից կամ շինաքարից և ավարտվում կանոնավոր կամարաձև կամ ուղղանկյուն սալի վերջնական ձևավորումով: Հորինվածքային առումով, ամենաառաջին խաչքարերն արդեն իրենցից ներկայացնում են ոչ թե սոսկ խաչանշան կրող, այլ խաչային հորինվածք կրող կոթողներ: Այս իրողության վավերացումը հիմք է տալիս խաչքարի առաջացումը բնութագրել որպես ոչ թե զուտ խաչանշանի փորագրում առանձին կանգնած կոթողի արևմտյան կողին, այլ խաչային հորինվածքի ՙտեղափոխում՚ առանձին կանգնած սալի վրա: Այսու` խաչքարի ծավալային ձևավորման գործում առաջնային դեր խաղաց ոչ թե որևէ տրված կոթողատեսակ, այլ խաչային հորինվածքը:

 







Добавить комментарий

Защитный код
Обновить

Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...



Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

«Керакан» с курагой

«Керакан» с курагойВ глиняную посуду (керакан) положить картофель, нарезанный ломтиками,...

Салат из овощей с яйцами

Салат из овощей с яйцамиСваренный картофель очистить от кожуры и...

Магалепи с кофе

Магалепи с кофеНепрерывно помешивая, в кипящее молоко добавить жареный молотый...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта