1926 թվականի նոյեմբերի 29-ին Երեւանում ծնվել է հայ գեղանկարիչ Գրիգոր Սեպուհի Խանջյանը: Փանոս Թերլեմեզյանի դպրոցի սանը, անցնելով Երեւանի գեղարվեստական ինստիտուտի ուսումնառության բովով, 1951թ. մտել է ստեղծագործական ասպարեզ: Գրիգոր Խանջյանը 1967թ. արժանացել է Հայաստանի, 1983թ. Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչման, 1972-ին ընտրվել ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ, իսկ 1991 թվականին՝ ՌԴ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, 1969թ. արժանացել է ԽՍՀՄ, 1983թ. ՀՀ պետական մրցանակների, 1981-ին դարձել է Հայաստանի ԳԱ-ի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս, միաժամանակ արժանացել է շքանշանների ու այլ պարգեւների:
Գրիգոր Խանջյանը ինքնատիպ արվեստագետ է, ունի իր ուրույն դեմքն ու ձեռագիրը: Արվեստում նա քայլում է իր սեփական ճանապարհով, իր մոտեցումն ունի հարազատ ժողովրդի գեղարվեստական հարուստ ավանդույթների նկատմամբ, օժտված է դրանք նորովի ու բարձր ճաշակով մատուցելու կարողությամբ` ինչպես գեղանկարչությամբ, այնպես էլ գրաֆիկայով, քանզի երկուսին էլ տիրապետում է կատարելապես: Գեղանկարչության ժանրում նա հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով՝ բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով: Նրա ստեղծած թեմատիկ կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «Սեւանի ձկնորսները» (1956թ.), «Երեւանի կառուցողները» (1960թ.) կտավները: Բնանկարները մոնումենտալ են («Գառնի», 1962թ.), իսկ դիմանկարներում պատկերված է բնորդների հարուստ ներաշխարհը: Նույնպիսի կատարելությունն է բնորոշ վարպետի գրաֆիկական ստեղծագործությանը, մանավանդ` գրքային: Բոլորն էլ համահունչ են գրքի բովանդակությանը` մատուցված գրաֆիկական համարձակ մեկնաբանությամբ: Այդ են վկայում Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» (1956թ.), Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» (1958թ.), Գ. Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» (1970թ.) եւ «Սասունցիների պարը» (1975թ.) գրքերի նկարազարդումները, իսկ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» (1963-1965թթ.) պոեմի նկարազարդումը կարելի է դասել գրքային գրաֆիկայի գլուխգործոցների շարքը:
Մշտապես նորարարական միտումներով առլեցուն՝ Գրիգոր Խանջյանը ձգտել է իր տաղանդի գործադրման նոր ոլորտներ գտնել, ընդլայնել հայ կերպարվեստի կիրառման շրջանակները` մտնելով մոնումենտալ արվեստի այնպիսի բնագավառներ, որպիսիք են` գոբելենային (գորգանկարչություն) արվեստը, փայտարվեստը, որմնանկարչությունը: Ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Ա-ի կողմից նա պատվեր ստացավ արարելու թեմատիկ գորգանկարներ: Դրանց թվին են պատկանում` «Իջման տեսիլք» (1977թ.), «Հայոց այբուբեն»(1981թ.),«Վարդանանք» (1983թ.), «Վերածնված Հայաստան» (1994թ.) մեծամասշտաբ եւ բազմաֆիգուր գոբելենները: Վարպետի «Հայոց այբուբենը», «Վարդանանք» եւ «Վերածնված Հայաստան» գորգանկարները նրան բերին համաժողովրդական ճանաչում: Ժողովրդական ստեղծագործության ակունքներից սերված տիպիկ ազգային ու գեղեցիկ կահկարասիքի, գեղազարդ դռների ու փայտակերտ այլ իրերի հորինումն առանձին տեղ է գրավում վարպետի ստեղծագործության մեջ: Այդ շարքին են պատկանում Ս. Հռիփսիմե տաճարի վանատան ընդունելության սրահի եւ Փիտսբուրգի (ԱՄՆ) համալսարանի հայկական ընթերցասրահի կահավորանքը, Դետրոյտում (ԱՄՆ) Ալեք Մանուկյանի թանգարանի գեղազարդ դռները, Ս. Էջմիածնի Մայր տաճարի եւ նոր վեհարանի համար պատրաստված աթոռներն ու այլ գործերը:
Գրիգոր Խանջյանը վախճանվել է 2000 թվականին Երեւանում:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:
Новости Самары
30 Май 2018 12:11
«Самара присоединилась к Всероссийской п…
С 30 мая до 31 августа 2018 года в рамках...
16 Мар 2013 08:46
Тридцать человек в масках разгромили каф…

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...
09 Мар 2013 18:29
В аварии погиб вице-президент самарской …

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...
Армянские новости
17 Мар 2013 18:06
В США пройдет 21-ый Александрийский армя…

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...
14 Мар 2013 17:03
Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...
09 Мар 2013 17:49
Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...
Новости спорта и культуры
13 Мар 2017 13:18
Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...
12 Мар 2017 09:22
Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....
02 Май 2013 19:43
Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...
Новости SamaraHay
22 Июн 2017 14:17
Рецепты для мультиварки и мультипекаря R…
Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...
26 Дек 2015 14:25
Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...
29 Май 2015 21:47
Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...
Последние комментарии
- Шашлык на сковороде (казани)
https://hairlosshelp.dk/community/profile/btccasin...
Автор: Wesleylom - ТРАУРНЫЙ ДЕНЬ АРМЯНСКОГО НАРОД...
https://www.sackthemitchellshire.com/community/pro...
Автор: Wesleylom - Шашлык на сковороде (казани)
And you’ll find the very best online poker New Jer...
Автор: Nolan
Мы "Вконтакте"
Случайные рецепты
Кчуч из пеструшки
Кчуч из пеструшкиНа дно глиняной посуды, смазанной сливочным маслом, положить...
Плов из пшеничной крупы
Плов из пшеничной крупыПшеничную крупу перебрать, промыть, замочить в воде...
Гата «ереванская»
Гата «ереванская»Приготовить без опарное тесто, накрыть полотенцем и поставить в...