ԷՐԱԶ ՏԵՍՆՈՂ ԱՇԿԵՐՏԸ

ԷՐԱԶ ՏԵՍՆՈՂ ԱՇԿԵՐՏԸ

Ժուկով ժամանակով լինում ա մի հեր, մի տղա։ Հերը շատ ծերացած ա լինում։ Էնպես որ հայ-հայը գնացել, վայ-վայն էր մնացել։ Օրվա մի օր վեր ա ընկնում՝ մեռնում։ Տղեն մնում ա անփեշակ, անփող։

Ի՞նչ անի, ի՞նչ չանի, դես ա գնում, դեն ա գնում, որ շատ ման ա գալիս, ծանդր ու թեթև ա անում, գալիս ա թագավորի զարգյարի մոտ աշկերտ։

Էսպես անց ա կենում մի օր, երկու օր, իրեք օր, մի շաթաթ, մախլաս՝ մի ամիս, օրվա մի օր էլ թագավորը կանչում ա էդ զարգյարին։

— Ուստա,— ասում ա,— առ էս տասը ոսկին ու էս երկու անգին քարը, կտանես,— ասում ա,— ինձ համար լավ մատանիք կշինես, կբերես,

— Աչքիս վրա>— ասում ա զարգյարը,— գնում ա դուքան, ոսկին ու անգին քարերը դնում դազգյահի վրեն, աշկերտին պատվիրում, որ ուշ դարձնի,— ասում ա,— գնամ տուն հաց ուտեմ պրծնեմ, հետո կգամ կշինեմ։

Էս աշկերտն ա՝ ուստեն ոտը շեմքիցը դուս ա դնում թե չէ՝ գլուխը դնում ա դազգյահին, քնում։

Սատանի պես էլ հենց էդ վախտը թագավորը իրա նազիր-վեզիրի հետ դերվշի շորեր հագած գալիս ա էդ տեղերը ման գալու՝ տեսնի ի՞նչ կա, ինչ չկա։ Էդ զարգյարի դուքանի մոտով անց կենալիս նկատում ա, որ աշկերտը քնել ա, իրա տված ոսկին ու անգին քարերն էլ հրեն դազգյահի վրեն։
Թագավորը էս որ տեսնում ա, ուսուլով մտնում ա ներս, առ հա, դրան մի լավ սիլլա։ Տալիս ա ու դռան ետևը ծլկում։

Աշկերտը վեր ա թռնում, տեսնում մարդ չկա։

— Այ անաստված,— ասում ա,— խի՞ չթողիր մուրազիս հասնեմ, ի՞նչ ասեմ, ինձ սիլլա տվող, ոնց որ դու մուրազս փորիս թողիր, բարով դու էլ քու մուրազին չհասնես։

Էս խոսքը թագավորը որ լսում ա, թողնում ա գալի պալատ։

— Էս սհաթին,— ասում ա,— կգնաք ֆլան զարգյարի աշկերտին կբերեք էստեղ։

Ծառաները աշկերտին առաջ են անում, բերում թագավորի մոտ։

— Ֆլան զարգյարի աշկերտը դո՞ւ ես,— հարցնում ա թագավորը։

— Հա, թագավորն ապրած կենա, ես եմ։

— Այ տղա,— ասում ա,— ասա տեսնեմ ի՞նչ էր քու մուրազը, որ փորիդ թողի, ասա ես կատարեմ։

— Չէ, թագավորն ապրած կենա,— ասում ա աշկերտը,— իմ մուրազն էնենց բան ա, որ չեմ կարա ասեմ։

— Չե՞ս ասի, տես՝ կփոշմանես։

— Թագավորն ապրած կենա, ինչ ուզում ես արա, արինս քեզ հալալ ա։

Թագավորը հրամայում ա՝ տանեն սրան գցեն մի մութ հորի մեջ, բալի վախենա, ասի։ Էդ գրշերը տղեն մնում ա հորի միջին։

Էգսի օրը թագավորը տղին բերել ա տալի։

— Այ տղա,— ասում ա,— աստծուց վախեցի, արի ինձ էրազդ ասա։ Օր ասես, իմաց կաց` ինչ ուզես, կտամ։

— Չէ, թագավորն ապրած կենա,— ասում ա աշկերտը,— չեմ ասի, ինչ ուզում ես արա։

Սրան տանում են էլի դմփալեն գցում էդ հորի մեջ։

Խեղճ տղեն սոված, ծարավ մնում ա հորի միջին մի օր, էրկու օր, իրեք օր, մախլաս մի շաբաթ, տեսնում ա հորի բերանը բաց անող չկա։ Էնտեղ ընկած մի փետի կտորով սկսում ա կամաց-կամաց հորի մի կողմիցը քանդել։ Քանդում ա, քանդում, ըհը՛, մի ծակ ա բացվում, ծակը լենացնում ա, գոտիկը մեջքիցը ետ անում, մի տուտը էնտեղ բանդ անում, մեկելը բռնում ու սլլալե վեր գալիս ներքև։ Վեր ա գալիս, ի՞նչ տեսնում՝ մի օթախ մաքուր ավլած, սրբած, սարքած, միջին մի թախտ դրած, թախտի վրեն մի ձեռք խաս տեղաշոր գցած, մի սիրուն, էնքան նախշուն, հուրի-մալաք աղջիկ էլ էդ տեղաշորի միջին քնած ա, էնքան սիրուն, էնքան նախշուն, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես, հենց նրա շարմաղ երեսին թամաշա անես։

Սրան որ չի տեսնում՝ խելքամաղ ա լինում։

Ամա, կողքին էլ՝ մի ոսկե սինու մեջը՝ փլավ, մի ղազ էլ տապակած, փլավի գլխին դրած: Էս մեր տղեն կուշտ ու կուռ փլավն ուտում ա, հետո աղջկա երկու թուշը պինդ-պինդ պաչում, նոր գոտիկի տուտը բռնում, բարձրանում, էլ ետ իրա տեղը։

Դու մի ասի՝ էդ աղջիկը հենց թագավորի իմաստուն աղջիկն ա լինում։ Զարթնում ա տեսնում՝ իրա փլավը կերել են, հայելու մեջն ա մտիկ տալիս,
տեսնում էրեսի վրեն լաքա կա։ Դես ա ընկնում, դեն ա ընկնում, մարդ-մուրդ չկա։ Դուռն էլ ամուր փակած ա։ Մնում ա զարմացած, էս ի՞նչ բան ա։

Էգսի օրը աշկերտը էլի վեր ա գալիս էս օթախը, աղջիկը՝ քնած։ Նրա փայ փլավն ուտում ա, աղջկա ջուխտ թուշը պաչում, հենց ուզում ա գնա, աղջիկը նրա փեշը բռնում ա։

— Այ տղա,— ասում ա,— օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը սիրտ չի արե էստեղ ոտ դնի, դու ո՞նց սիրտ արիր մտար իմ օթախը։ Հիմի ո՞նց ես գնամ հորս ասեմ, էս սահաթին գլուխդ կտրել տա։

— Թագավորի աղջիկը ապրած կենա,— ասում ա աղեն,— քու սերն ա բերե։ Քանց հորդ ես ասում,– ասում ա,– էն ա դու քու ձեռովը կտրի պրծի էլի:

Էս խոսքերր շատ ա դուր գալի աղջկանը։

— Բաս որ էտենց ա,— ասում ա,— սրանից դենը ես քոնն եմ, դու իմը։ Համաձա՞յն ես։

— Համաձայն եմ,— ասում ա տղեն։

Ու նստում են հալալ հացի։ Ուտում են, խմում, քեֆ անում, ջան ասում, ջան լսում, մինչև դառնում ա կեսգիշեր, նոր տղեն գնում ա իրա տեղը, ծակը լավ փակում, որ մարդ չիմանա։

Ըսենց անցկացավ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս։

Օրեն մի օր թագավորը տղին հանել տվեց հորիցը։

— Հը՞։— ասեց,— էրազդ ասո՞ւմ ես, թե չէ։

— Չէ, թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— թեկուզ իրեք տարի էլ պահես հորի միջին, ես իմ էրազը ասողը չեմ։

Էս տղին տանում են էլ ետ գցում հորի մեջ։ Սա էլ աստծու օրը կախ ա ընկնում աղջկա օթախը, մինչև լուսադեմ մնում, լուսադեմին նոր գնում իրա տեղը։

Էսենց անց ա կենում մի ժամանակ։

Օրեն մի օր Ֆրանգստանի թագավորը էդ երկրի թագավորին իրեք ձի ա ղրկում, թե` «Պիտի իմանաս սրանց ամեն մեկի տարիքը, չիմացար, իմաց կաց, քու սաղ թագավորությունը քարուքանդ կանեմ, դու գիտաս»։

Էս թագավորը միտք ա անում, միտք, վերջը ասում՝ թե իմանա` իմ իմաստուն աղջիկը կիմանա, էլ մարդ չէ։ Ամա աղջիկը հորը պատասխան ա ղրկում, թե իմաստությունս գնացել ա, ուրիշին հարցրու։

Գիշերը թագավորի աղջիկը տղին ասում ա`. բա չես ասի էսպես, էսպես բան։ Ես մախսուց խաբար ղրկեցի, թե իմաստությունս գնացել ա, թող ուրիշին հարցնի, որ ինչա` քեզ սովորացնեմ, գնաս գտնես, բալի էդ հորիցը քեզ ազատի։

— Էդ լավ էլավ, — ասում ա տղեն,— սովորացրու տենամ։

Սրանց թողանք էստեղ, գանք խաբարը տանք թագավորիցը։ Սա կանչում ա իրա նազիր-վեզիրին, պալատի մարդկերանցը բոլորին էլ հավաքում ա, բալի մի ճար անեն։ Սրանք դես են տալիս, դեն են տալիս, ինչքան խելք-խելքի են տալիս, միտք անում, բան չի դուրս գալիս, չեն կարենում գտնեն։

Մեկ էլ թագավորի միտն ա ընկնում զարգյարի աշկերտը, ասում ա,— մարդ ա։ Բալի նա գտնում ա։

Էն սահաթին գնում են հորիցը հանում բերում տղին։
— Այ տղա,— ասում ա թագավորը,— թե իմացար էս իրեք ձիու տարիքը, ինչ ուզես, կտամ։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— դրանում ինչ կա, որ չիմանամ։

Ոնց որ իմաստուն աղջիկը սովորացրած ա լինում, էն րոպեին ձիանոնցը լավ լազաթին ջրում ա, լողացնում, գարի ածում առաջները։ Տեսնում ա, որ մինը գլուխը մտցրեց մսուրը ու իրա համար հանգիստ ուտում ա՝ էս ձին իրեք տարեկան ա։ Տեսնում ա էն մեկելն էլ մոտացավ գարուն, համա մեկ ուտում ա, մեկ չէ, կամ թե փռնչացնում ա՝ էս ձին էրկու տարեկան ա։ Համա երրորդ ձին, որ ասես, գարի չի ուտում՝ դես դեն ա ծուլ լինում, տրտինգ տալիս։ Կամ թե չէ՝ քացի գցում, խալխին վախեցնում։ Էս ձին էլ մի տարեկան ա։

Ֆրանգստանի թագավորի մարդիկը, թագավորի նազիր-վեզիրը, բոլորը մնում են զարմացած, բերանները բաց իրար էրեսի մտիկ անելով։

Թագավորը չի իմանում ի՞նչ անի, ո՞նց տղի լավութենի տակիցը դուրս դա, համա բիրդան նրա էրազը միտն ա ընկնում։ Թագավորը աղաչանք-պաղատանք ա անում, որ ասի, նա էլի սատանի ձին ա նստում, չի ասում։ Թագավորը հրամայում ա, որ էլի ետ տանեն գցեն հորը։

Անց ա կենում էսպես մի ժամանակ՝ մի ամիս, երկու ամիս, իրեք ամիս, օրվա մի օր Ֆրանգստանի թագավորը էս թագավորին իրեք խնձոր ա ղրկում, իրեքն էլ մի տեսակի, մի ռանգի ու մի մեծության, ապսպրում ա, թե՝ «Պտի իմանաս էս խնձորից որը քանի տարվա ա. չիմացար՝ իմաց կաց, սաղ թագավորությունդ քար ու քանդ կանեմ, քեզ էլ տանով-տեղով եսիր կտանեմ»։

Թագավորը հարցնում ա աղջկանը, թե՝

— Հը՞, իմաստությունդ ետ չեկա՞վ։

Աղջիկն էլ ետ պատասխանում ա, թե իմաստությունս գնացել ա, ուրիշին հարցրու։

Գիշերը աղջիկը պատմում ա տղին, թե էսպես, էսպես, էսպես բան։

— Խնձորները վեր կունես ձեռդ,— ասում ա աղջիկը,— կգնաս հավուզի մոտ կկանգնես, մեկ-մեկ կգցես ջուրը՝ էն որ գնաց ջրի տակը ու էլ ետ էլավ ջրի էրեսը, իմացի, որ մի տարվա յա, էն որ գցելուն պես մի քիչ տակն էլավ, էլ ետ դուրս էկավ ջրի էրեսը, իմացի, որ երկու տարվա ա, համա էն որ իսկի ջրի տակը չի գնա, հենց կմնա երեսին, իմացիր, որ էն էլ իրեք տարվա ա։

Գլուխներդ ինչ ցավացնեմ։ Թագավորի ճարը կտրում ա, հրամայում ա տղին հորիցը հանեն։

— Տղա,— ասում ա,— կարա՞ս իմանաս,— ասում ա,— էս խնձորներից որը քանի տարվա՞ են։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— դրանից էլ հեշտ բան։ Աղջկա խրատը մտին, տղեն ջոկում ա խնձորները, տալիս թագավորին։ Ֆրանգստանի մարդիկը, թագավորի նազիր-վեզիրը, մնում ա զարմացած՝ էս տղեն ինչքան իմաստուն, ինչքան խելոք ա, որ էս էլ երկու հետ էսպես դժվար բանը գտնում ա։ Թագավորր հո՝ ուրախացել, աշխարհով մին էր էլե. ուզում էր դրան լավ-լավ փեշքաշներ տա՝ բայց էլի նրա էրազը միտն ընկավ։

— Տղա,— ասեց թագավորը,— քեզ ուզում եմ բաց թողամ գնաս, քու արևի ձենն ածես. արի փեշիդ քարը վեր ածա, ասա տեսնեմ երազդ ի՞նչ ա։
Ամա թագավորը տեսավ, որ չէ, չի լինում, երազը չի ասում, էլի կոշտ ու կոպիտ ա պատասխանում, հրամայեց, որ տանեն էլի գցեն հորը։

Անց ա կենում ըսենց մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, վեց ամիս, մախլաս, մի տարի։ Օրվա մի օր մեկ էլ ի՞նչ ա տեսնում՝ Ֆրանգստանի թագավորը, հրես տասներկու երեխա ա ղրկե, տասներկուսն էլ մի բոյի, մի բուսաթի, էնքան իրար նման, էնքան իրար նման, կասենաս տասներկուսն էլ ախպրտիք լինեն, մի հորից, մի մորից, մի խոսքով՝ ոնց որ մի խնձոր տասներկու տապակ արած էնտեղ գրած, էնքան իրար նման են։ Լուր ա տալիս թե՝ «Պիտի իմանաս սրանցից որ՞ն ա աղջիկ, որը տղա, չիմացար՝ իմաց կաց, զորքս կառնեմ, կգամ թախտդ քանդ ու քարափ կանեմ»։

Որ մթնում ա, տղեն հորիցը կախ ա լինում թագավորի աղջկա օթախը։ Աղջիկը սրան թե՝ «էսպես, էսպես, էսպես բան»։

— Բա էդ ո՞նց պիտի գտնեմ։

— Կգնաս,— ասում ա աղջիկը,— կուժը տաք ջուր կլցնես, գիշերով գիշերհանա հաշտումը կկանգնես, էն տասներկու երեխեն, որ վեր կկենան էրեսները լվանան, կգնաս ձեռներին ջուր կածես։ Ով որ տեսար տաքին չդիմացավ, ձեռքը քաշեց ու «0՛ֆ, օ՛ֆ» արեց, իմաց կաց նա տղա յա, ով ձեռը չքաշեց, տաքին դիմացավ, իմաց կաց նա աղջիկ ա։ Տղերանցը ջոկ օթախ կանես, աղջկերանցը ջոկ։

Սրանց թողանք էստեղ, գանք խաբարը տանք թագավորիցը։ Ի՞նչ անի, ինչ չանի, ո՞ւմ կանչի, որ կարենա իրա դարդին դարման անի։ Վերջը հրամայում ա՝ գնան էլի հորիցը հանեն էն տղին։

— Տղա,— ասում ա,— Ֆրանգստանի թագավորը հիմի էլ էսպես մի զուլում ա ապսպրել. տես, կարա՞ս գտնես։

— Խի՞ չեմ կարա, թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— դրանից էլ հեշտ բան։ Համա թագավորն ապրած կենա, լսել եմ, մի սիրուն, մի նախշուն, մի հուրի-մալաք աղջիկ ունես, որ Ֆրանգստանի թագավորի ուզածը գտնեմ, էդ աղջիկն ինձ կտա՞ս։

— Կտամ,— ասում է թագավորը,— մորդ կաթի նման քեզ հալալ ա։

Էն էդսի օրը տղեն, աղջկա սովորացրածի պես, տղերանցն ու աղջկերանցը ջոկում ա, կանգնում մի կողմ։ Մարդիկ մնում են ապշած էս տղի խելքի վրեն։

— Աֆֆարի՛մ,— ձեն են տալիս Ֆրանգստանի մարդիկը,— դրուստ ես ջոկե։

Թագավորն էստեղ բերում ա, աղջկանը տղի հետ նշան դնում. պսակում, յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն, ի՜նչ դափ ու զուռնա, որ էլ չափ ու սահման չկար։

Սրանց թողանք էստեղ, գանք խաբար տանք, ումնի՞ց, խաբար տանք, Ֆրանգստանի թագավորիցը։

Սրա մարդիքը գալիք են, թե՝ «Ֆրանգստանի թագավորն ապրած կենա, էն երկրռւմ մի ջահել-ջիվան տղա կա, էնքան խելոք, էնքան իմաստուն, որ էլ չենք կարա ասի։ Էս էլ իրեք հետ ինչ հարցնում ես՝ նա յա գտնում»։

— Բաս որ էսպես ա, — ասում ա Ֆրանգստանի թագավորը,– կգանք էլ ետ էդ երկիրը, էդ տղին կառնեք կբերեք ինձ մոտ, տեսնեմ էդ ի՞նչ տեսակ իսան ա։

— Մեր աչքի վրեն,— ասում են Ֆրանգստանցիք ու ճամփա ընկնում, հասնում՝ էլ ետ էն երկիրր. թե՝ «Թագավորն ապրած կենա, մեր թագավորր քու էն իմաստուն մարդին կանչում ա»։

Թագավորն էն րոպեին մարդ ա ղրկում տղի հետևից՝

— Տղա,— ասում ա,— Ֆրանգստանի թագավորը քեզ կանչել ա, կգնա՞ս։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա, որ հրամայում ես, կգնամ, ի՞նչ անեմ։

Վեր ա կենում, ֆրանգստանցիների հետ գնում նրանց երկիրը։ Գալիս են, գալիս, շատն ու քիչը աստված գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, մախլաս՝ մի ամիս, հասնում են Ֆրանգստան, թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ընդե կանգնում։

— Իմաստուն տղեն դո՞ւ ես,— հարցնում ա թագավորը։

— Հա, ես եմ, թագավորն ապրած կենա։

— Դե, որ էդպես իմաստուն ես,— ասում ա,— առ էս պողպատի կտորը, ինձ համար սրանից մի լավ ձեռք մախմուրի պես կակող շոր կարի, որ հագնեմ։ Կարեցիր՝ աղջիկս քեզ կտամ, թե հու չէ, իմաց կաց, գլուխդ կթռչի։

Խեղճ տղի լեղին ջուր ա կտրում։ Ճարն ինչ։ Պողպատի կտորը ձեռին, դառը-տխուր դուրս ա գալիս գնում։

Էդ թաղավորի աղջկա պատուհանի տակով անց կենալիս, թագավորի աղջիկը դրան նկատում ա։

— Էն իմաստուն տղեն դո՞ւ ես,— հարցրեց։

— Հա, ես եմ, թագավորի աղջիկն ապրած կենա։

Ի՜նչ աղջիկ, էնքան սիրուն, էնքան նախշուն, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես, հենց նրա շարմաղ երեսին թամաշա անես։

— Բա, խի՞ ես էդպես դառը տխուր,— հարցնում ա աղջիկը:

— Ի՞նչ անեմ, տխուր չլինեմ,— ասում ա տղեն,— հերդ ինձ մի պողպատի կտոր ա տվել, որ իրա համար մի ձեռք շոր կարեմ։ Մնացել եմ մոլորած, ես ինչ պատասխան տամ հորդ։

— Տղա,— ասում ա աղջիկը,— ոնց որ սովորացնեմ քեզ, էնպես էլ արա, համաձա՞յն ես։

— Հալբաթ որ՝ սովորացրու։

Աղջիկը սովորացնում ա սրան պատասխանը։ Տղեն էն րոպեին գնում ա աղլուխը լիքը ավազ լցնում, գալիս թագավորին գլուխ տալիս։

— Հը, տղա, ինչի՞ ետ էկար։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— էս ավազը բերել եմ՝ մանիլ տաս, որ քու ուզած շորը սրանով կարեմ։

— Իսկի էդ լինելու բան ա՞,— զարմանում ա թագավորը,— ավազից թե՞լ կմանվի։

— Ավազիցը, որ թել չի մանվի,— ասում ա տղեն,— բա պողպատից շոր կկարվի՞։

Թագավորը տղի խելոք պատասխանը որ լսում ա, ասում ա.

— Դու տարար, աղջիկս մորդ կաթի պես քեզ հալալ, գնա քու արևի ձենն ածա։

Բերում ա աղջիկը տալիս տղին, աղջկա հետ էլ լավ բաժինք տալիս, լավ մալ ու դովլաթով, լավ-լավ փեշքաշներով ճամփու գնում իրանց երկիրը։

Թագավորն ու տղեն իրար որ տեսնում են, ուրախանում, աշխարհով մին են լինում։ Նստում են, ասում, խոսում, տղեն իրա գլխով անցածն ա պատմում, նրանք՝ իրանցը։ Վերջը տղեն թե`

— Թագավորն ապրած կենա, մինչև օրս իմ երազը չէի ասում, հմի պտի ասեմ։

— Ասա,— ասում ա թագավորը, ասա տեսնեմ, էդ ի՞նչ երազ էր, որ ինչ արի, չարի, ինչ Հուդի չարչարանք տվի չասեցիր։

— Երազում,— ասում ա տղեն,— տեսա մի լավ ծաղկած պարտեզում նստած եմ։ Տեսա էն պարտեզի միջիցը էրկու սիրուն, նախշուն, հուրի մալաք աղջիկ դուրս էկան ու դուզ զեպի ինձ։ Դրանցից մինը քու աղջիկն էր, մեկելը` Ֆրանգստանի թագավորի աղջիկը։ Մինը մի ծնկանս նստեց, մինը մեկել ծնկանս։ Դե, ջահել աղջկեք, սիրտս չհամբերեց, ձեռս գցեցի Ֆրանգստանի աղջկա ճտովը, ջուխտ թուշը պինդ պաչեցի, եդ դառա, որ քու աղջկա թուշն էլ պաչեմ, մեկ էլ շրըփ, մի սիլլա էրեսիս։ Մուրազս փորիս վեր թռա, տեսա՝ ոչ թաս կա, ոչ համամ։ Դրա համար ասեցի. «Ինձ սիլլա տվող, ոնց որ իմ մուրազր փորիս թողիր, բարով դու էլ քու մուրազին չհասնես»։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— հրես էս էր իմ տեսած երազը։ Հիմի ասում եմ, չունքի ես իմ մուրազին հասել եմ։

Թագավորն էս որ լսում ա, իրա թախտիցը վեր ա գալի, տղին նստացնում իրա տեղը թագավոր։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։







Добавить комментарий

Защитный код
Обновить

Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Измирское печенье

Измирское печеньеОчищенный миндаль растереть с сахаром, добавить немного воды и...

Булочки «ереванян»

Булочки «ереванян»Булочка «Ереванян» изготовляется из дрожжевого сдобного теста, поверхность смазывается...

Салат из молодого картофеля с луком

Салат из молодого картофеля с лукомОдинаковой величины клубни картофеля сварить...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта