ՀՈՐ ՏՎԱԾ ԻՐԵՔ ԽՐԱՏԸ

ՀՈՐ ՏՎԱԾ ԻՐԵՔ ԽՐԱՏԸ


Ժուկով ժամանակով մի մարդ ա լինում, ունենում ա մի մինուճար տղա։ Էս մարդը կանչում ա աղին.

— Այ որդի,— ասում ա,— տեսնում ես՝ հրես մեռնում եմ։ Քեզ ուզում եմ իր եք խրատ տամ։ Որտեղ լինես,— ասում ա,— ինչ էլ որ անելիս լինես, հենց որ ժամի զանգակի ձենը լսես, ձեռիդ գործը թող, գնա ժամ, աստծուն աղոթք արա։ Էս մեկ։ Որ վարար ջուր հանդիպի,— ասում ա,— առանց փորձված ուղեկցողի անց չկենաս։ Էս էլ երկու։ Երրորդն էլ,— ասում ա,– գիշերով ճամփա չգնաս. որտեղ մթնեց, էնտեղ էլ վեր արի, կաց, մինչև լուսանա։

Ասում ա ու հոգին տալիս։

Ժամանակ ա անցնում։ Էս տղեն միտք ա անում. գնա համ աշխարք տեսնի, համ էլ ապրանք բերի, առևտուր անի։ Ընկերների հետ վեր ա կենում, ճամփա ընկնում։ Գալիս են, հասնում քաղաք, իրանց առևտուրն անում, պրծնում, վերադարձին մի վարար ջրի են հանդիպում։ Ուզում են թե տան, անց կենան էն ափը, տղեն չի թողնում, հոր խրատը միտն ա բերում, թե «վարար ջրի հանդիպելիս, առանց փորձված ուղեկցողի չանցնես»։

Մինը գալիս ա թե՝ ի՞նչ կա, տնաշեններ, որ էդքան վախենում եք։ Ուզու՞մ եք, ես ջուրը մտնեմ, հետո դուք։

Ասում ա ու ախմախավարի ձին քշում, ջուրը մտնելն ու չքվելը մին ա լինում։ Իրան էլ, ձիուն էլ ջուրը քշում ա տանում։ Դե, հիմի արի տես էն մեկելները ոնց են ուրախացել, որ տղի խոսքին ականջ արին` ջուրը չմտան, թե չէ պտի խեղդվեին։ Նոր մի իմացող մարդ են գտնում, որ ջրի սաղրիկ տեղերն էնպես գիտեր, ինչպես իր հինգ մատը, դրանց անց ա կացնում ջրի էն ափը։

Մի վաճառական էդ տղի խելքն ու շնորհքը որ տեսավ, շատ հավանեց։
— Տղա,— հարցրեց,— ինձ ընկեր չե՞ս լինի։

— Խի՞ չեմ լինի,— ասեց,— համա հերս մեռնելիս ինձ խրատ ա տվել, թե դու էլ կընդունես դրանք...— ու պատմում ա հոր իր եք խրատը։

— Տնաշեն,— ասում ա վաճառականը,— բան գիտես, բան ասա, թե չէ ով չի ընդունի էդպես խելոք խրատները։ Դե, որ ընկերացանք՝,— ասում ա,— դու վեր, վռազ գնա իմ քաղաքր, հրես քեզ էս նշանաբանը, կտանես,— ասում ա,— կտաս կնկանս, դուքանի բալանիքը կառնես, կգնաս պատրաստություն կտեսնես, որ ես գամ թե չէ մեր բանին կենանք։

— Շատ լավ,— ասում ա տղեն,— ձին նստում, ճամփա յա ընկնում։ Հասնում ա տեղ,
— Ֆլան վաճառականի տունը ո՞րն ա։

— Հրես, էս ա,— ասում են։

Տղեն դուռը ծեծում ա։ Վաճառականի կնիկը դուրս ա գալի, տեսնում մի շահել, սիրուն, բոյով բուսաթով տղա հրեն էնտեղ կանգնած։ Կնիկը տղին տեսնելուն պես, խելքամաղ ա լինում։

— Ո՞ւմ ես ուզում,— հարցնում ա կնիկը։

— Ֆլան վաճառականի տունն էս ա։

— Հա, էս ա,— ասում ա կնիկը։— Ի՞նչ կա։

Տղեն նշանաբանը հանում ա ծոցիցը, տալիս կնկանը ու մին-մին ասում, թե ինքն ով ա, կամ ինչ բանի համար ա եկել։ Կնիկը տղին ուրախ-ուրախ կանչում ա, տանում տուն.

— Այ դու բարով, հազար բարին ես եկել— ասում ա,— ամեն ճամփիդ վարդեր բուսնեն, ո՞նց ես, լա՞վ ես։ Ախար ես մեռա քու ճամփեն պահելուվ, ինչի՞ էսքան ուշացար։

Տղեն մնում ա սառած՝ մտիկ անելով կնկա երեսին։

Ախպեր,— ասում ա,— ես ո՜վ, էս կնիկն ով, որ էսքան հարց ու փորձ ա անում, էսքան ուզում, խնդրում, ծիծաղում, ուրախանում ա, աշխարքով մին լինում։

Դե, հարամ կաթնակեր կնկա միտքը ծուռն էր էլի, համա խեղճ տղեն միամիտ էր, նրան էնպես էր մտիկ տալի, ոնց որ իրա հալալ քվորը։

Էհ, մի օր, երկու օր, երեք օր, էս կնիկը տեսավ որ չէ՛, սա իրա ասածը չի, հետը հակառակվեց։ «Թող մի մարդս՝ գա, էն վախտը ես գիտեմ»։

Վաճառականը իր ժամանակին եկավ, տեսավ՝ դուքանը սիրուն սարքին, կարգին, ուրախացավ, որ էս տեսակ շնորհքով տղա ա ընկել ձեռը։ Ուրախ-ուրախ, էրկուսով իրանց բանին, իրանց առուտուրին կացան։ Մի օր էլ վաճառականի կնիկը կպավ մարդի յախեն, թե՝

— Էդ տղին պտի կորցնես, որ նրա էրեսը էլ չտեսնեմ։

— Խի՞, այ կնիկ, քեզ ի՞նչ ա արել։

— Բա չե՞ս ասի,— ասեց,— էսպես, էսպես, էսպես բան, ուզում էր իմ հալալը հարամի։
— Կնիկ, ճի՞շտ ես ասում։

— Բա սո՞ւտ եմ ասում։

Մարդը էս որ չի լսում, քիչ ա մնում խելքը կորցնի։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Սա իրանց տան մոտ մի փուռ էլ էր բանացնում։ Գալիս ա փռնչու մոտ։

— Փռնչի,— ասում ա,— քեզ մի բան կասեմ՝ կանես։

— Աչքիս վրեն աղա շան, էրկուսն ասա։

— Էգուց առավոտը,— ասեց,— մնին կուղարկեմ քեզ մոտ, կգա կհարցնի, թե՝ «Աղես ասում էր՝ ինչ որ քեզ հրամայեցի, արեցի՞ր, թե չէ»։ Էս որ կասի, էլ մտիկ չես տա, կբռնես ու դրան սաղ-սաղ կկոխես փուռը։ Վարձը կստանաս։
Սա թե՝

— Լավ, աղա ջան, դու ուղարկի, նրանից դենը քու բանը չի, ես գիտեմ։

Իրիկունը վաճառականը տղին ասեց,

— Էգուց առավոտ վաղ կգնաս մեր փռնչու մոտ, դուռը կծեծես, կհարցնես. «Աղես ինչ որ հրամայել էր՝ արեցի՞ր, թե չէ»։ Նոր կգնաս քու բանին։

— Լավ, կգնամ,— ասեց տղեն,— կհարցնեմ, ինչի՞ չեմ գնա։

Տղեն, բանից խաբար չէր, առավոտը թեզ վեր կացավ, գնաց փռնչու մոտ, որ վաճառականն ինչ ապսպրել էր՝ ասեր։ Քարը վերցրեց, որ դուռը

ծեծի, մին էլ լսեց. ծը՜նգ, զանգերը տվին։ Հոր խրատը միտն ընկավ, քարը տեղնուտեղը ձեռիցը գցեց, ասեց՝ «գնամ ժամ, կենամ մինչև ժամը դուրս գա, էն վախտն էլ փուռը բաց կլինի, կգամ կասեմ»։

Լա՜վ։ Վաճառականի կնիկը վեր կացավ, գնաց ժամ, մի քիչ աղոթք արեց (աղոթքը գլխին խռով կենա) չունքի մարդի միտքը գիտեր, վռազ ասեց. — գնամ մի փռնչուն հարցնեմ, տեսնեմ մարթիս ասածն արե՞լ ա, թե չէ։

Գնաց փռնչու դուռը ծեծեց։

— Էդ ո՞վ ա,— ձեն տվեց փռնչին։

— Ես եմ,— ասեց,— բա՛ց արա։

Փռնչին դուռը բաց արեց, տեսավ՝ իրա աղի կնիկը։

— Հը՞,— հարցրեց կնիկը,— աղեդ քեզ բան էր հրամայել, արեցի՞ր, թե չէ։

Փռնչին մտածեց՝ «Մի մուխանաթություն ա արել էս լիրբը, որ մարդ ուզում ա դրան կորցնի»։ Էլ ձեն ծպտուն չհանեց, վեր կացավ, կնկանը սաղ-սաղ կոխեց թեժ փուռը»։ Ժամը դուրս ա գալի, պրծնում, տղեն գալիս ա փռնչու մոտ։

— Փռնչի,— ասում ա,— աղեդ ինչ որ ասել էր՝ արեցի՞ր, թե չէ։

— Հա,— ասում ա փռնչին,— արեցի։

Տղեն լուր ա տանում վաճառականին, թե՝ «փռնչին ասեց՝ ինչ որ հրամայել էր, արել եմ»։

Վաճառականը վազում ա փռնչու մոտ,

— Փռնչի,— ասում ա,— բա ու՞մն ես կոխել փուռը։

— Աղա ջան,— ասում ա փռնչին,— դու չասեցիր «Առավոտը վաղ ով գա մոտդ էսպես, էսպես, էսպես ասի՝ վեր կունես, կմտցնես, փուռը»։ Կնիկդ եկավ, ոնց որ ասել էիր՝ էդպես հարցրեց, ես էլ վեր կալա մտցրի թեժ փուռը։

— Այ քո տունը քանդվի, ոնց որ դու իմ տունը քանդեցիր։

Շատ ա գլխին վայ տալի, լաց լինում, համա էլ ու՞ր, բանը բանից անց էր կացել։

— Այ տղա,— ասում ա վաճառականը,— դու արի դրուստն ասա քու ու կնկանս արանքը ի՞նչ ա անց կացել։

Տղեն առաջ չեմ ու չում արեց, համա տեսավ որ բանը ուրիշ ա, նստեց մեկ-մեկ պատմեց՝ էսպես, էսպես, էսպես բան, ոնց որ ես ձեզ պատմեցի։

— Լավ,— ասեց վաճառականը,— ես քեզ հավատում եմ,— ասաց,— համա սրանից դենը ինձ պետք չես։ Գնա ախպեր։

Էհ, առավոտը լուսը բացվեց թե չէ (բարին բացվի ձեր վրա, ձեր որդկերանց վրա) տղեն վեր կացավ, ապրանքիցը ինչ որ իրան կհասներ, բարձել տվեց մշակներին, ընկավ ճամփա՝ ուղիղ դեպի իրանց գեղը։

Եկավ, եկավ, եկավ, շատն ու քիչը աստված գիտե, էնա հասնում էր գեղը, մութը գետինը կոխեց։

— Բեռները վեր դրեք,— ասեց տղեն,— վրան կխփենք, կմնանք մինչև լիսանա, նոր ճամփա կընկնենք։

— Տնաշեն,— ասին,— էստեղ ի՞նչ կա, որ կենանք, հրեն գեղն երևում ա։

— Չէ որ չէ,— ասեց տղեն,— հերս ասել ա, որ գիշերը ճամփա չգնամ։ Բեռները վեր դրին, վրան խփեցին, կացան։

Գիշերվա մի վախտը տղեն վեր կացավ, մին էլ տեսավ՝ հրեն գեղիցը մի մարդ՝ լապտերը ձեռին, մի բան ուսին, գնում ա դեպի գերեզմանները։ Ասեց, էդ մարդը տեսնես էս ժամին ո՞ւր ա գնում։

Տեսավ՝ էդ մարդը հասավ գերեզմանները, մի քար բարձրացրեց, բահով տակը փորեց, ուսի բանը վեր դրեց, էնտեղ հորեց թողեց գնաց։

Տղեն տեսավ, որ մշակները խռմփալեն քնած են, սրանց թողեց քնած, լապտերը վառեց, հասավ գերեզմանները, էն մարդու պահածը հանեց, դրեց ուսին, բերեց վրանը։ Բաց արեց` ինչ տեսնի։

Մի սիրուն, նախշուն հուրի-մալաք աղջիկ, վիրավոր, արնաշաղախ, խանչալն էլ կողքին դրած։ Ձեռը դրեց սրտին, տեսավ, ըհը՛, սիրտը գցում ա։

Լույսը բացվեց թե չէ, տղեն էլ իրանց գեղը չմտավ, ճամփեն ծռեց, եկավ հասավ մի քաղաք։ Էստեղ տղեն իրա ապրանքները բոլորը ծախեց, փող շինեց, ինչքան հեքիմ կար քաղաքում, կանչեց, «Ինչ ուզեք կտամ,— ասեց,— մենակ թե էս աղջկան մի ճար անեք»։

Էս հեքիմներն էին՝ խելք խելքի տվին, էս դեղը տվին, էն դեղը տվին՝ հիվանդը լավացավ, է լավ ոնց որ մորից նոր ծնված։

Նոր էստեղ աղջիկը նստեց, պատմեց իր գլխով անց կացածը։

— Ես,— ասեց,— թագավորի աղջիկ եմ։ Հերս մի սառաֆ ուներ,— ասեց, — դրա տղի աչքն ընկել էր վրես, ուզում էր ինձ առնի՝ չուզեցի։ Էդ օրվանից սառաֆի տղեն հետս հակառակվեց։ Մի օր էլ ես իմ աղախիններով գնացել էի գեղիցը դուրս ման գալու։ Մին էլ տեսանք մի քանի ձիավոր են գալիս դեպի մեզ։ Մինը էն սառաֆի տղեն էր։ Աղախիններս փախան։ Ես մնացի մենակ։ Ձեռ ու ոտս կապեցին՝ տարան։ Ես ուշաթափ էլա մնացի։ Թե ո՞ւր տարան, ի՞նչ արին միտս չի, մենակ էս ա միտս, որ աչքս բաց արի, դու մոտս էիր։

— Բա որ էդպես ա,— ասեց տղեն,— իմաց կաց՝ էդ աստծու կամքն էր, որ քեզ գտնեի ու սաղացնեի,— էսօրվանից դու իմն ես, ես քոնը։

Գնաց էն րոպեին տերտեր բերեց, սրանք պսակվեցին՝ ելան մարդ ու կնիկ, նոր ճամփա ընկան դեպի իրանց քաղաքը։

Որ հասան իրանց քաղաքը, թաքուն ջոկ տուն վարձեցին, կացան։

Տղի ձեռի փողը հատավ, ի՞նչ անի, ո՞ւմ դուռը գնա, ու՞մ ձեռը դեմ անի։

— Այ մարդ,— ասեց թագավորի աղջիկը,— ձեռիդ փողը պրծել ա, դրա համա՞ր ես միտք անում։

Ձեռը տարավ մազերի միջիցը մի ակ հանեց, տվեց նրան։

— Առ,— ասեց,— էս ակը կտանես բազար, կտաս թագավորի սառաֆի տղին, ի՞նչ արժի,— կհարցնես։ Կասի՝ «Հազար երկու հարիր մանեթ»։— Բաս որ էդպես ա, կասես, վեց հարիր մանեթ տուր, էն վեց հարիրն էլ քեզ փեշքեշ։ Բան ա, որ սառաֆի տղեն քեզ ղոնաղ կանչի, կգնաս, համա էնպես կանես, որ էգսի օրն էլ դու նրան բերես մեր տուն։ Իմացա՞ր։

Տղեն ակը ձեռն առավ գնաց բազար։ Դե, շոր-մոր փոխել էր, ուրիշ կերպարանք էր առել, որ ասես՝ մարդ էլա չճանաչեց նրան, թե ո՞վ ա, ո՞վ չի։ Եկավ դուզ թագավորի սառաֆի տղի մոտ։

— Էս ակն ի՞նչ արժի,— հարցրեց։

— Հազար երկու հարիր մանեթ։

— Բաս որ էդպես ա,— ասեց,— վեց հարիր մանեթ տու, վեց հարիրն էլ քեզ փեշքեշ։

Սառաֆի տղեն էն րոպեին ուրախ-ուրախ հանեց վեց հարիր մանեթը համրեց, ակը ձեռիցն առավ։ Իրիկունը որ եկավ տուն, հորը թե՝ «բա չես ասի, այ հեր, էսպես, էսպես, էսպես, բան. հազար երկու հարիր մանեթանոց ակը վեց հարիրով առա։

— Այ որդի, — ասեց հերը,— բա խի չէիր էն տղին կանչում բերում տուն, որ լավ պատիվ տայինք, նոր ճամփու դնեինք։ Էդ թավուրներից մարդ տեղն ընկած տեղը շատ խեր կտեսնի։

— Լավ, այ հեր,— ասեց,— որ մեկ էլ հանդիպի, կբերեմ։ Ժամանակ ա անց կենում։ Էս մեր տղեն գնում ա բազար, ոնց որ կնիկը պատվիրել էր, հանդիպում ա սառաֆի տղին։

— Այ բարով, հազար բարին,— ասում ա սառաֆի տղեն,— քեֆդ հալդ, ո՞նց ես, լա՞վ ես։

— Փառք իրա ողորմությունին,— ասում ա,— կանք էլի։

— Ւնչ կլինի,— ասում ա սառաֆի տղեն,— արի էսօր գնանք մեր տուն ղոնախ։

— Լավ,— ասում ա,— սառաֆի տղա, էսօր որ ես ձեր տուն գամ, խոսք տա՞լիս ես, էգուց էլ դու գաս մեր տունը։

— Խոսք եմ տալիս,— ասում ա սառաֆի տղեն։

— Որ էդպես ա, գնանք։

Գալիս են տուն։ Սառաֆի տղեն սրան լավ պատիվ ա տալիս։ Ուտում են, խմում, լավ լլվում, թրջվում, էնպես որ հալից ընկնում են։ Տղեն գիշերը մնում ա էդտեղ, առավոտը վեր ա կենում։

— Սառաֆի տղա,— ասում ա,— հիմի ի՞նչ ես ասում։ Գալի՞ս ես մեր տուն ղոնաղ` թե՞ չէ։

— Գալիս եմ, գնանք։

Գալիս են տուն։ Թագավորի աղջիկը սառաֆի տղին տեսնելուն պես ճանաչում ա։ Գնում ու տապ կենամ։ Սրանք երկուսով են նստում։ Տղեն ա սեղան բացում։ Նստում են, ուտում, խմում, քեֆ անում, ջան ասում, ջան լսում մինչև կես գիշեր, գինովանում, հենց տեղնուտեղը թեք ընկնում, քնում։ Դե հո գինովը, հո մեռելը մին ա, որ ոտիցը բռնես, քարշ տաս՝ չի իմանա։

Գիշերվա մի վախտ թագավորի աղջիկը վեր՝ ա կենում, էն իրա արնոտ խանչալը վեր ունում, գնում սառաֆի տղի գլխավերևը կանգնում։ Խանչալը որ չի կոխում տղի սիրտը, սա հոգին տալիս ա։

— Այ կնիկ,— ասում ա մարդը,— էս ի՞նչ զուլում բերիր մեր գլուխը։ Հիմի հո մենք հոգեց-հոգի կորանք։

— Ես հո վրեժս լուծեցի,— ասում ա կնիկը,— սրանից դենը ինչ ուզում ա լինի։ Մի բանի միջի փաթաթի դրան,— ասում ա,— տար գերեզմանները, գտի էն քարը, որի տակ ինձ էին հորել, լավ քանդի, դրան էնտեղ հորի, ետ արի։

Մարդն էլ տեսնում ա, որ ճար կա, գնում ա, կնկա ասածի պես անում, թաղում, գալիս տուն։ Առավոտը երկու լավ ձի ա առնում, թուր ու ասպապ, մի ձեռք էլ տղամարդու շոր կնկա համար, աստծու անունը տալիս են, թռչում ձիերին, ճամփա ընկնում դեպի Ստամբուլ։

Գնում են, գնում, գնում, շատ ու քիչն աստված գիտե, գալիս են մի աղբրի մոտ վեր գալիս` մի քիչ հանգստանան, հաց-մաց ուտեն։ Թագավորի աղջկա վրան հո հալ չէր մնացել, հոգնել էր, թլփել։ Գլուխը դրեց տղի ծնկանը, ասեց. «Մի քիչ էլա աչքս կպցնեմ, հանգստանամ»։

Տղեն տեսավ որ աղջիկը քնեց, ինքն էլ իրա դարդի հետ ընկավ։

— Հրես,— ասեց,— ձեռիս փողը պրծնում ա։ Սրանից դենը ի՞նչ պիտի անենք։ Կնիկս էն անգամ որ մի ակ տվեց տանեմ խարշեմ, իրա մազերի միջից հանեց, բալքի նրանից էլի կա։

Ուսուլով ձեռը տարավ մազերը։ Մին էլ ի՛նչ տեսնի՝ մը կարմիր մահուդի կտորի վրեն յոթ-ութ ակ կա շարած։ Մահուդի կտորը որ չդրեց արևին՝ շողշողաց, ֆրֆրահար եկավ։

Որտեղից որտեղ մի անտեր ագռավ վեր եկավ, երևի կարծեց թե միս ա, մահուդի կտորը կտցեց՝ թռավ։ Տղեն ընկավ հետևիցը, բայց էլ ո՞ւր, տարավ ու տարավ։ Շատ գլխին վայ տվեց, վերջն ասեց՝ ի՞նչ երեսով կնկանս երևամ։ Կորչեմ գնամ, աշխատանք անեմ, փող շինեմ, գնամ Ստամբուլ, էնտեղ իրար կգտնենք։

Կնկանը թողնում ա խոր քնի մեջ, ձին թամբում, Ճամփա ընկնում։

Գնաց, գնաց, գնաց, շատ ու քիչն աստված գիտի, դուրս եկավ մի քաղաք, էստեղ ձին, ասպապները ծախեց, փող շինեց, մի որոշ ժամանակ յոլա գնաց։ Վերջը, ճարը կտրած, եկավ մի հարուստ մարդի այգեպան դարձավ։

Մի քանի տարի աշխատեց, մի քիչ փող շինեց, ասեց՝ գնամ աշխարհ-աշխարհ ման գամ, կնկանս գտնեմ։

Էս հարուստը բերեց սրա վարձը տվեց, ճամփու դրեց։ Տղեն նոր էր ոտը շեմիցը դուրս դրել՝

— Այ տղա,— ձեն տվեց աղեն,— մտիցս ընկել էր, էն չոր բարդին մի գնա կտրի, ցախ արա, հետո գնում ես, գնա, աստված քեզ հետ։

— Աչքիս վրա, աղա։

Էն սհաթը ետ դառավ, չորացած բարդին կտրեց, կոտորեց, ուզում էր ծառի խուրդուխուշը կիտի, տեսավ ի՜նչ, ըհը՛, ագռավի տարած մահուդի կտորը՝ ակները վրեն։ Դու մի ասի, որտեղից որտեղ, էն ագռավը մահուդի կտորը բերել ա բարդու ծերին, իրա բույնը։

— Փառքդ շատ լինի, աստվա՜ծ,— ասում ա տղեն,–— հիմի պարզերես կգնամ կնկանս գտնեմ։

Սուրբ ծեգի հետ վեր ա կենում, ճամփա ընկնում Ստամբուլ։

Սրան թողենք գնա, գանք խաբար տանք ումի՞ց, խաբար տանք թագավորի աղջկանից։
Թագավորի աղջիկն ա՝ որ մի վախտ ալքը բաց ա անում, տեսնում ա որ ոչ մարդը կա, ոչ նրա ձին, ձեռը տանում ա մազերին, տեսնում՝ խճճված ա ու ակներն էլ միջին չեն։

— Հե՜յ գիտի մարդ,— ասում ա,— քնած ժամանակս ակները հանել ա՝ փախել, յա թե չէ, մի ուրիշ բան կա էստեղ, ուր որ ա կգա։

Էնքան կենում ա, որ մութը կոխում ա, տեսնում ա մարդն էլ չեկավ, վեր ա կենում դառն ու տխուր ձին նստում, ճամփա ընկնում։

Գալիս ա, գալիս, շատն ու քիչը աստված գիտի, հասնում ա Ստամբուլ։ Ձեռին շատից֊ քչից փող ա մնացած լինում, բերում ա էստեղ մի փուռ ա բաց անում, հաց ծախում, մի հատ էլ ղարիբանոց ա շինել տալիս, որ ղարիբ մարդ լինի, գա էստեղ սթրվի։ Էս մեր այգեպանն էլ, որ մի քանի տարի հետո հասնում ա Ստամբուլ, սրան նրան հարցնում ա, թե էսպես էժան քարվանսարա-բան չե՞ք իմանում, գնամ վեր գամ։ Թե՝

— Հրենիկ, ֆլան տեղը։

Այգեպանը գալիս ա, ղարիբանոցը գտնում։

— Ղարիբ անճար եմ,— ասում ա,— չի լինի՞ մի տեղ տաք սթար անեմ։ Բերում են սրան տեղ տալի։

Թագավորի աղջիկը տղին տեսնելուն պես,

մատը կծում ա, համա ճանաչություն չի տալիս՝ «Տենամ — ասում ա,— սրա վերջն ի՞նչ ա լինում»։ Տղեն հո, որ ասես չի ճանաչում կնկանը։ Դե փռնչի ա, էլի։

Սրանց թողանք էստեղ, գանք խաբարն ումի՞ց տանք՝ խաբարը տանք սրանց երկրի թագավորիցն ու նրա սառաֆիցը։

Դե սրանց գլխովն էլ, չէ՛, անցկացավ էսպես, մի տարի, երկու տարի, իրեք տարի, մախլաս հինգ տարի։ Թագավորը որ շատ դես ընկավ, դեն ընկավ, աղջկան չկարաց գտնի, օրեն մի օր կանչեց սառաֆին՝

— Ախպեր,— ասեց,— իմ աղջիկն ա ոտով-գլխով կորել, քու էլ տղեն, կա չկա, էստեղ մի բան կա։ Արի,— ասեց,— շորներս փոխենք, գնանք աշխարհ-աշխարհ ման գանք, մեր էրեխանցը բալքի գտնենք բերենք։

— Լավ,— թագավորն ապրած կենա,— գնանք։

Շորները փոխում, ընկնում են ճամփա։ Գլխներդ ի՞նչ ցավացնեմ, վերջը հասնում են Ստամբուլ ու հարց ու փորձով ընկնում էլ ետ էն ղարիբանոցը։

Աղջիկը իրան ճանաչելուն չի տալիս, թագավորն ու սառաֆն էլ դե, ախար ո՞րտեղից, ում մտքով կանցնի՝ թագավորի աղջիկը գա, հասնի Ստամբուլ, դառնա փռնչի, ղարիբանոց բաց անի...

Անց կացավ մի քանի օր, փռնչին թագավորին, սառաֆին ու այգեպանին (իր մարդուն) կանչեց ղոնախ։

— Ի՞նչ մարդ եք,— հարցրեց,— ի՞նչ բանի համար եք եկել էս կողմերր։ Թագավորն ու սառաֆը պատասխան չտվին, մնացին իրար էրեսի մտիկ անելիս։ Համա այգեպանը վեր կացավ, մին-մին իրա գլխովն անց կացածը պատմեց, ոնց որ ես ձեզ պատմեցի։ Հիմի,— ասեց, — երկրե-երկիր եմ ընկել, իմ կնկա հավարին եմ ման գալիս։

— Տղա,— ասեց թագավորը,— էն թագավորը հենց ես եմ որ կամ։ Բաս որ էդպես ա,— ասեց,— հախ ու նհախ, իմ աղջիկը ես քեզանից կուզեմ, էլի դու խաբար կլինես նրանից։

— Ես էլ թագավորի սառաֆն եմ,— ասեց սառաֆը,— ես էլ իմ տղեն կուզեմ քեղանից:

Նոր էստեղ փռնչփն (թագավորի աղջիկը) մեջ ընկավ։

— Թագավորի սառաֆ,— ասեց,— տղիդ ինչ արել են,— ասեց,— տեղն ա, խի՞ էր ուզում թագավորի աղջկան սպանի, որ վերջն էլ էդ բանը իրա գլուխը գար։ Էդ աստծու հալալ դատաստանն ա,— ասաց,— էլ խոսք չունես։

Հետո դառավ թագավորին, թե՝

— Թագավորն ապրած կենա,— ասաց,— դու քու աղջիկն ես ուզում՝ կաց՝ գնամ բերեմ։

Գնաց փռնչու շորերը հանեց, աղջկա շորեր հագավ, գլուխը շինեց, կոկեց, զուգվեց, զարդարվեց՝ եկավ Էդտեղ կանգնեց։

Աղջկան տեսնելուն պես թագավորը մի կողմից, տղեն մյուս կողմից վազեցին, փաթաթվեցին վզովը, ուրախությունից լաց ելան, խոսք չէր գալի բերանները, որ խոսեին։

Նոր նստեցին էստեղ, քեֆ, ուրախություն, մինչև լուսաբաց կերան, խմեցին, ջան ասեցին, ջան լսեցին, հին դարմանը քամուն տվին։

Սրանից դենը մի քանի օր էլ կացան էստեղ, նոր չորսով ընկան ճամփա դեպի իրանց երկիրը։

Որ հասան իրանց երկիրը, թագավորը բերեց իրա աղջկանը նորից պսակեց, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք արին։ Էլ ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն, ի՜նչ դափ ու զուռնա, որ էլ հալ չմնաց։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։







Добавить комментарий

Защитный код
Обновить

Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Баклажаны на вертеле

Баклажаны на вертелеБаклажаны, не очищая от кожицы, вымыть, обсушить салфеткой,...

Печенье «неженка» (нрбик)

Печенье «неженка» (нрбик)Муку с измельченным маслом собрать в горку, посередине...

Варенье из баклажанов

Варенье из баклажановМелкие баклажаны длиной не более 5 - 6...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта