Անդունդի պռնկին

Վախթանգ Անանյան / Вахтанг Ананян / Vakhtang Ananyan

Անդունդի պռնկին

(Որսկան Շաքարի պատմածներից)


Նորից աշունը եկավ, մեր անտառները մեկ էլ դեղնեցին ու տերևաթափ եղան։

— Տղե'րք, հիմի արջերի չաղ ժամանակն է, գնանք մի բախտներս փորձենք,— ասացի մի օր գյուղամիջում։

Հենց էդ օրը Ղազարենց Հանեսի ու Ալիխանենց Արթնի հետ ճամփա ընկանք դեպի Հաղարծնի անտառը։ Ես ծմակի բերանին, մի քարափի թիկունքում տապ արի, իսկ տղերքը գնացին ներքևի ձորից սուրագ1 անեն։ Արևկող արած էնքան նստեցի, որ քունս տարավ։

Մեկ էլ տեսնեմ՝ տղերքը դատարկ, քոռ ու փոշման ետ են գալիս։

— Տղե'րք, բա ո՞ւր է որսը։

— Զատ չկա, Շաքար ամի, հոգիներս դուրս եկավ, էնքան ման եկանք,— պատասխանեցին նրանք ու հոգնած պառկեցին խաշամի վրա։

Ասի՝ տղե'րք, հիմի էլ դո՛ւք պատրաստ կացեք, ես գնամ, տեսեք արջին հանո՞ւմ եմ, թե չէ։ Ես էլ հաստատ գիտեմ, որ էդ կողմերում արջ կա։ Երեսս թեքեցի դեպի դիմացի կաղնուտը, գիտեմ, որ արջը հիմի կաղին ուտելիս կլինի։

Ձորն անցկացա, մտա կաղնուտը՝ տեսնեմ խաշամը տեղ-տեղ ետ է տված։ Արջն է արել... նշանները նոր են, սկսեցի առաջ գնալ մատներիս ծերով, որ խաշամը չխշխշա ու չորացած ճյուղերը ոտքերիս տակ չջարդվեն: Բարձրացա մի փոքրիկ թմբի գլուխ, մեկ էլ տեսնեմ ծառերի արանքում մի ահագին սև անասուն։ Աչքի տակով գողեգող համ նայում է ինձ, համ առաջ գնում, էնպես զգույշ, որ իրեն չտեսնեմ։ Համա գիտեմ, որ քարափն անցկենալուն պես ամեն ինչ ջարդ ու փշուր անելով փախչելու է։ Հետևս անդունդ է, առաջս՝ գազանը։ Հիմի ինչ անեմ։ Թե կրակե՜մ՝ լավ գիտեմ, որ էդ ահագին սարին մի գյուլլով սպանել չի լինի, ես էլ ոչ փախչելու տեղ ունեմ, ոչ ընկեր։ Անիրավը վերևից վրա կտա, բուրդս կգզի։

Հրացանը երեսս կալա, որ կրակեմ՝ սիրտ չարի։ Արջը հասկացավ, աչքի տակով նեղացած մտիկ արավ վրես ու էն էր, ծառերի արանքում կորչում էր՝ կրակեցի։ Դրա բրդոտ կողքից կանաչավուն ծխի քուլա երևաց, հասկացա, որ կպել է։ Էդ անտերն էնպես գոռաց, որ սար ու ձոր դմբդմբաց։ Գոռգոռալով, արին տալով դեպի ինձ ո՜նց է գալիս... հիմի էլ որ միտս է ընկնում՝ մազերս փշաքաղվում են։ Ինձ չկորցրի, ետ գնացի, անդունդի պռնկին վեր ընկած մի ծառ կար, մտա դրա տակը։

Արջը մռնչալով եկավ ու կանգնեց գլխիս վերևը, համա աչքերը արյունով լցված էր, ինձ չտեսավ։ Հիմի ծառի տակին կուչ եկած մտածում եմ, թե կրակե՜մ՝ ուղիղ գլխիս կընկնի։ Ասի՝ ինչ ուզում է թող լինի։ Պառկած տեղից հրացանը դոշին դեմ արի ու «տրա՜ք–տրա՜ք», երկու անգամ կրակեցի։ Ոռնաց, երկու թաթով գրկեց ծառն ու սկսեց կրծել։ Էլի՛ կրակեցի, դես ու դեն է նայում ու չի հասկանում, թե որտեղից է գալիս գնդակը։ Հրացանիս մեջ փամփուշտ չմնաց։ Ո՞նց ժաժ գամ, ո՞նց նոր փամփուշտներ հանեմ, ախար որ նկատեց՝ մահս կտա։ Փորսող տալով մտա փտած գերանի տակը. անդունդի պռնկին եմ, էլ առաջ գնալու հնար չկա։ Ջանս դող է ընկել, ասում եմ՝ էս է, վերջս եկել է։

Ո՞ւր են ընկերներս, ինչի՞ չեն գալիս իմ կրակոցների վրա։ Սսկվել եմ, հույսս Հանեսի և Արթինի վրա է։ Գերանի տակից թաքուն մտիկ եմ անում, ի~նչ տեսնեմ՝ արջը պպզել է էնտեղ, որտեղ ես էի քիչ առաջ։ Արուն է գալիս կրծքից, ոտից, կողքից... Օրորվելով առաջ եկավ ու կանգնեց կողքիս՝ հենց քարափի ծերին ու գլուխը դեմ արավ մի քարի։ Աչքերն արդեն շաղվել են, ինձ չի տեսնում։

Կամաց գլուխս բարձրացրի ու հրացանի կոթով բոթեցի, գլխի վրա տնկվեց, կոճղի նման շուռ եկավ ու գլորվեց քարափից ներքև։

Ազատ շունչ քաշեցի, բարձրացա սարի գլուխն ու ինչքան ուժ ունեի գոռացի.

— Ադա Հանե՜ս, Արթի՜ն, եկե՜ք, արջը սպանել եմ, հե՜յ...

— Հե՜յ,— լսվեց Հանեսի ձենը Ուսուբի սարի քարափներից։

— Գալիս եմ, հե՜յ,— լսվեց Արթնի ձենը Արփավուտի գլխից։

Մնացի զարմացած, թե էս մարդիկ ի՞նչի են էսպես իրար կորցրել։ Նստեցի, Արթինն եկավ ինձ գտավ։

— Այ տղա, էդ ո՞ւր եք կորել, Արփավուտի գլխին դու ի՞նչ բան ունես։

— Շաքար ամի, մեր մեղքն ինչ պահենք, տրաքոցներ որ լսեցինք, մտածեցինք, որ ղաչաղներ կլինեն, ու ամենքս մի կողմի վրա փախել ենք, գլուխներս ազատելու համար։

Ծիծաղեցինք։

— Համա դարդիման ընկեր եք, հա~... Դե վազիր գոմերից լծկան բեր, որ արջը տանենք։

Ծմակը մթնեց։ Հանեսը եկավ երկու լուծ եզն առաջն արած։

Համա արջը մեծ չարչարանքով դուրս բերինք ձորից, եզները քրտինքի մ՛եջ կորել էին։ Վաթսուն տարվա որսկան եմ, հալա-էդքան մեծ արջ չեմ սպանել։ Ինչ ասեմ՝ մի դեզի չափ բան էր։ Մենակ կաշին երկու փութ եկավ, իսկ եղը՝ հինգ փութ։

1934
Կատեգորիա: Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները







Добавить комментарий

Защитный код
Обновить

Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Cлат из кипрея (из апузана)

Cлат из кипрея (из апузана)Кипрей перебрать, промыть, положить в кипящую...

Запеканка из свинины и говядины

Нежирную свинину пропустить через мясорубку, добавить рубленый репчатый лук, соль,...

Лепешки с мясным фаршем (лаамаджу)

Муку просеять, собрать горкой, сделать углубление, в которое влить разбавленный...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта