Վախթանգ Անանյան / Вахтанг Ананян / Vakhtang Ananyan
Ահը
Ի՜նչ շողշողուն մրգեր կան Սև ծովի ափին…. Աշնանը հանգստանում էինք Սուխումիում, Գասպար քեռու տանը և ամեն օր վայելում հյուրասեր տանտիրոջ տնամերձ այգու պտուղները։ Այգին տարածվում էր լեռան ստորոտում, իսկ նրանից վեր՝ կանաչ անտառն էր ուղղահայաց բարձրանում մինչև ամպերը, մինչև ծեր Կովկասի ճերմակ գագաթները։ Ի՜նչ փարթամ, ի՜նչ պտղաբեր երկիր է. այստեղ ժայռերն անգամ պատած են պտղատու ծառերով։ Ա՛յ, մրգի աշխարհ։
Ափսո՜ս որ իմ խանձված ու մերկ երկրի համն, ու հոտը չունեն այս շքեղ երկրի շքեղ պտուղները։
— Գասպա՛ր քեռի, չնեղանաս, ինչո՞ւ են անհամ ձեր մրգերը…
— Ինչի՞ պիտի նեղանամ որ։ Ինչ ճիշտ է, ճիշտ, ձեր երկրի միրգը ուրիշ համ ունի։
Թեթևացա։ Ուրեմն ինձ չի թվում, այլ իրոք այդպես է։
— Արև՛ը, արև՛ը… Երևանի արևը, որ այստեղ լիներ, մեր միրգն էլ ձերի նման կլիներ։
Այո՛, արևն է աղբյուրը բոլոր այն բույրերի, որից արբենում ենք մենք։ Բայց մի՞թե միայն արևը։
Այդ խնդիրով էր զբաղված բնասերի իմ միտքը, երբ հաջորդ տարին Խոստայում ավելի դժվար հարցի դեմ առա։
— Այսքան անձրևների, այսքան առատ ջրի մեջ ինչո՞ւ են ցամաք այստեղի մրգերը,— մի անգամ դիմեց ինձ իմ ընկեր
Հրաչ Քոչարը, ձեռքի կիսատ խնձորին տարակուսանքով նայելով։
— Բնասեր ես, դե բացատրի՛ր... Այո , մեր Դալմայի քարքարոտ հողում տանձենիներ են բուսնում, որոնց պտուղը կծելուն պես ջուր է ցայտում։ Կա՞ ավելի հյութեղ պտուղ, քան մեր Արարատյան երկրի խանձված ու քարքարոտ վայրերի պտուղը։ Դե՛, եկ պատասխան տուր հարցասեր ընկերոջդ՝ այստեղ պակաս է ջուրը, ամեն ինչ խանձվում է հարավի արևի տակ, բայց պտուղները հյութեղ են, իսկ այնտեղ Սև ծովը տարին–տասներկու ամիս անձրև է թափում Կովկասի լանջերին, ծառերը ջրվում են լիուլի և տալիս... անհյութ ու ցամաք տանձ ու խնձոր։
Արտաշատից վերև որս եմ փնտրում մերկ բլրի լանջին. այստեղ դաշտահավեր են լինում։ Մի փորող մեքենա հռնդոցով լայնացնում է բլրին գոտի կապած հին առվի հունը, իսկ նրա ետևից վրա են տալիս սաթի նման սև սերմնագռավները, որդեր են փնտրում ընդերքից հանված թարմ հողի մեջ։
Ցած իջա, հրացանիս տեսքից թռչունները թռան սարսափահար։ Նայում եմ առվի հատակից հանված թարմ տիղմին ու զարմանքով ծառի արմատի կտորտանքներ նկատում նրա մեջ։ Մոտերքում ծառ չկա, թուփ չկա։ Չէ՛, ինչպե՞ս չկա, վերեվում բլուրը մի կրծքախորշ ունի իր մեջ և այդ խորշում կուչ է եկել մի գաճաճ տանձենի։ Բայց մի՞թե նրա արմատներն այս տեղ են հասել, ախր տանձենին հեռու է։ Տնտղեցի արմատի կտորտանքը՝ տանձենի են։ Ահա ջրանցքի պատին ջլատված ու ցցված են վերևից ցած մեկնված արմատների ծայրերը։ Այո՛, տանձենին է ուղարկել վերևից, ուղարկել է ջուր բերելու իր համար, իր պտուղների համար...
Բարձրացել եմ վեր, նայում եմ տոթից, երաշտից կարճ մնացած, ճյուղերը ծուռ ու մուռ տարածած ծառին, որն իր հասակին անհամեմատ խոշոր արմատներ ունի և չափազանց մանր, կոշտ ու սուր–սուր տերևներ։ Զննում եմ ու մտածում։ Մտածում եմ ու հետզհետե քանդվում է ինձ զբաղեցնող հանելուկի կծիկը։ Ամեն ինչով այս բույսը համարվել է քարքարոտ ու շոգ տեղանքին, հարմարվել է, որ ապրի։ Լայն ու խորը տարածված այս այլանդակ արմատները նրա համար են, որ այս պապակ ու աղքատ վայրից ջուր հայթայթեն մայր ծառին։
Մեր Դիլիջանի անտառներում վիթխարի հաճարենիներ կան, որոնք այս թզուկ ծառի արմատների կեսն էլ չունեն, դե, ինչների՞ն է հարկավոր, այն խոնավ սևահողում առատ է և ջուրը, և՛ սնունդը։ Տանձենին փշեր չի ունենում, սա փշփշոտ է, որ քիչ ջուր գոլորշիացնի։ Նեղ են տերևները և կոշտ շերտով պատած, նույնպես ներքևից դժվարությամբ ստացած ջրի չնչին քանակը իր ներսում պահպանելու «ձգտումից» է։ Իսկ պտուղնե՞րը։ Հաստ և կոշտ կեղև ունեն դրանք, բայց երբ կծում ես՝ հյութը դուրս է ցայտում, քաղցր ու համեղ հյութը։
Եվ այդտեղ մի միտք փայլատակեց գլխումս, մի շատ կարևոր միտք։ Ափսո՛ս, մարդ չկա մոտս, որ բարձր ասեմ. ախր երաշտի ահն է ստիպում այս ծառին ջուր կուտակել իր պտուղների մեջ, այս ծարավ վայրում ծարավ մնալու ահը...
Հիմի հասկացա՞ր, Հրաչ Քոչար, թե ինչու ցամաք պիտի լինեն ծովափի տանձն ու խնձորը։ Նրանց համար ջուրը, հյութը ավելոր՜դ բեռ է, քանի որ միշտ կարող են ջուր վերցնել այնքան հաճախ տեղացող անձրևներից։ Մեր չոր ու պապակ երկրում, երբ ամառը վերևից Արևը կրակ է թափում՝ ամեն բույս ու ծառ «ահի» մեջ է։ Ահ, իր կյանքի համար, իր սերունդների կյանքի համար։ Եվ այդ «ահը» ստիպում է նրան հյութեր կուտակել պտուղների մեջ և այդ հյութերը պատել կոշտ պատյաններով, որ կիզիչ արևը չկարողանա նրանից խլել այնքան դժվարությամբ ձեռք բերված հյութը…
Դրանից են այդքան համեղ ու հյութեղ մեր արևոտ ու չոր երկրի պտուղները։
Կատեգորիա: Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները
Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:
- Армянская культура
- Армянская литература
- Народные сказки
- Абовян Хачатур
- Агаян Газарос
- Айгекци Вардан
- Ананян Вахтанг
- Варужан Даниел
- Гош Мхитар
- Дурьян Петрос
- Зохраб Григор
- Исаакян Аветик
- Мецаренц Мисак
- Маштоц Месроп
- Налбандян Микаэл
- Нарекаци Григор
- Паруйр Севак
- Сааян Амо
- Саят-Нова
- Сиаманто
- Терьян Ваан
- Туманян Ованес
- Хнко Апер
- Чаренц Егише
- Шираз Ованес
- Шнорали Нерсес
- Армянская кухня
- Армянские художники
- Достопримечательности
- Хачкар
- Армянская литература
Новости Самары
30 Май 2018 12:11
«Самара присоединилась к Всероссийской п…
С 30 мая до 31 августа 2018 года в рамках...
16 Мар 2013 08:46
Тридцать человек в масках разгромили каф…

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...
09 Мар 2013 18:29
В аварии погиб вице-президент самарской …

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...
Армянские новости
17 Мар 2013 18:06
В США пройдет 21-ый Александрийский армя…

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...
14 Мар 2013 17:03
Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...
09 Мар 2013 17:49
Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...
Новости спорта и культуры
13 Мар 2017 13:18
Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...
12 Мар 2017 09:22
Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....
02 Май 2013 19:43
Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...
Новости SamaraHay
22 Июн 2017 14:17
Рецепты для мультиварки и мультипекаря R…
Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...
26 Дек 2015 14:25
Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...
29 Май 2015 21:47
Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...
Последние комментарии
- «Женщина»: Фильм об армянской...
%% Look at my blog ... Glass fitters: https://www....
Автор: Fausto - ФК Урарту 8:4 ФК Спорт Фак...
%% Also visit my page door and Window fitters: htt...
Автор: Maximo - В организации убийства финдире...
%% Feel free to visit my website :: Local window f...
Автор: Ernie
Мы "Вконтакте"
Случайные рецепты
Суп «члбур»
Суп «члбур»Репчатый лук мелко нарезать, обжарить на масле, залить холодной...
Кашови с рубленым мясом
Кашови с рубленым мясомМякоть баранины пропустить через мясорубку. В глубокой...
Салат из помидоров и огурцов
Салат из помидоров и огурцовПомидоры и очищенные от кожицы огурцы...