Դեպք եղեգնուտում

Վախթանգ Անանյան / Вахтанг Ананян / Vakhtang Ananyan

Դեպք եղեգնուտում

Մեր տունը գյուղի վերի ծայրին է՝ կանաչ պարտեզներով պտտած բլրի արևելյան լանջին։

Արեգակի առաջին շողերն ամենից շուտ ոսկեզօծում են մեր պատշգամբն ու բաց պատուհաններից խուժում ներս։

Այդ առավոտ էլ կոպերիս վրա զգացի աոաջին ճաճանչներն ու արթնացա։

Ես նայում եմ մեր պատշգամբից և իմ առաջ տարածվում է Դիլիջանի հեքիաթային ձորն իր փրփրաբերան գիժ գետով, իր մթին ծմակներով և ոսկա քարափներով, որոնք կանաչ թավուտների միջից վեր են հանել իրենց լերկ ծայրերը։

Իմ դիմաց Գյոյ-Դաղ լեռն է՝ կապույտ լեռը՝ իր անտառոտ լանջերով և ողորկ ու թավիշ սարահարթերով։ Նրա մյուս երեսի փեշերը ծեծում են Սևանա լճի գեղածիծաղ կոհակները։

Հյուսիսում՝ Լոռին Դազախից բաժանող լեռները պատած են վաղորդյան սպիտակ մշուշով։

Հովը շնկշնկում է պատշգամբում և ծաղիկների բույրը բերում իր հետ։ Քաղաքի տոթից ու փոշուց մեկ օրով բնության գիրկն ընկած մարդու ագահությամբ կլանում եմ անապական ու խնկաբույր օդը։

Մի խումբ աղավնիներ ճախրում են օդում, և փայլում են նրանց թավիշ փետուրներն արևի ճառագայթների տակ։

Ես վերցնում եմ երկփողանի հրացանս, բարձրանում բլուրն ու կրակում իմ գլխի վրայով թռչող երամի վրա։ Ես հավաքում եմ թռչունները, կախում կողքիցս և իջնում ցած։

Մեր տան առաջ ահագին փափախով, արծաթապատ դաշույնը գոտուց կախած, չուխի փեշերը հավաքած մի մարդ է կանգնել և ամուր հենվել իր ահագին մահակին։ Նա զրույց է անում հորս հետ.

Ճանաչում եմ դեռ հեռվից՝ Շաքարն է, Ղազախի ամենահայտնի որսորդը։ Չգիտեմ՝ պապիս եղբոր տղա՞ն է, թե՞ թոռը։

Ինձ նկատեց ու բամբ ձայնով բացականչեց.

— Ա՛յ տղա՛, դո՞ւ ես, տո դու բարո՜վ ես եկել, հազար բարի ես եկե՜լ...

Ապա մի ծուռ հայացք ձգելով կողքիցս կախած աղավնիներին, ավելացրեց.

— Չէ՛, բալամ, դու էլ քաղաք գնացիր, լոր փախցնող դառար։

Հնամյա այդ որսորդի համոզմունքով, տղամարդու համար անպատվաբեր է թռչունների վրա կրակելը։ Եվ նա քաղաքի որսորդներին դրա համար է հեգնում և մեկ էլ նրա համար, որ հետները որսի շուն են վերցնում։

Ութսուն տարեկան է և երեք քառորդ դար շարունակ կյանքն անց է կացրել բացօթյա, բնության գրկում, փարթամ կանաչի մեջ ու ձյան վրա, անդնդախոր կիրճերում ու բարձրաբերձ լեռների գագաթներին։

Իր հոասակակիցներից շատերը, ինչպես ինքն է ասում, «օխտը պատան են մաշել»։ Բայց նա առողջ է ու սրատես՝ որպես իր լեռների արծիվը։

Այժմ նա կոլխոզի նախրապանն է, և ոչ մի գայլ նրա նախրի կողքով չի անցնում։ Այժմ էլ ձմեռ չի անցնում, որ արջը հոգեվարքի մեջ չգոռա նրա անվրեպ հարվածից։

— Դու է՛ն ասա, ամօղլի, թացանիչ ես բերե՞լ,— ասաց նա ցուցամատով կոկորդը կտկտացնելով։

— Կա՛, ո՞նց չէ, «Արարատ»–ը ողջ լինի, գնա՛նք։

Մենք նստեցինք պատշգամբում, սեղանի շուրջը և լցրինք կոնյակի բաժակները։

— Ա՛յ պուճուր ամօղլի, ախր դու էս սաղ Հայաստանի ժողովրդի առաջ խայտառակ ես արել ինձ։

— Ինչի՞, բիձա,— զարմացա ես։

— Փի՜ե, միթամ դու խաբար չե՞ս... Էն օրը Դիլիջանի մեծ քուչով գնում եմ։ Վիզները կարմիր շոր կապած երեխեքը էս ու էն կողմից մատով ցույց են տալիս, թե՝ «Էն է, ա՛յ, որսկան Շաքարը»։ Ես էլ բանից խաբար չեմ։ Մին էլ մինը մոտիկ եկավ մի գիրք ձեռքին, թե՝ «պապի, քո նկարը տպված է, տեսե՞լ ես»։ Արինս գլուխս տվուց. ասի՝ նահլաթ քեզ, չար սատանա, յարաբ, ես ի՞նչ վատ բան եմ արել, որ իմ պատկերքը գրքում քաշեն։ Երեխեքն ուրախանալով ցույց տվին։ Տեսնեմ՝ ռեխը լեն մի մարդ, մոթալ փափախը գլխին, թվանքի լուլեն դեմ է արել արջի դոշին։ Համա հեչ ինձ նման չէր։ Ասացի՝ բալա ջան, ես արջ շատ եմ սպանել, համա էդ մարդը ես չեմ, դրա ռեխը լեն է։ Ասացին՝ ոչի՛նչ, պապի, քաղաքում ձեռքով են նկարել, առանց քեզ տեսնելու։

Խնդացինք։ Ըստ երևույթին, նրա ասած գիրքը «Պիոներ» ամսագիրն է եղել, ուր ես գրել էի իմ ոիշողությունները որսկան Շաքարի հետ կատարած մեր արջաորսի մասին։

— Սկսիր որսից, է՛լ եմ գրքի մեջ գցելու,— ասացի ես։

— Թե էլի էնպես բեջուռա եք նկարելու, քեզ բան չեմ պատմի,— լրջորեն առարկեց Շաքար ամին։

Ծիծաղս զսպելով՝ ես նրան հանգստացրի, որից հետո սկսվեց հետաքրքիր զրույց վայրի խոզերի մասին։

Եվ Շաքար ամին պատմեց հետևյալ դեպքը։

— Մի տարի մարտի կեսերին խոր ձին եկավ։ Ոչխարի սուրուն, որ արածում էր, մնաց գոմումն ու մի քանի օրում տավարի փայ խոտի մեջքը կոտրեց։ Դե էն վախտն էլ ոչ կոլխոզ կար, ոչ էլ կառավարությունն էր մերը։ Մեյդանը Չաթալանց Վարթևանինն էր։ Ամարաթները կանգնեցրել էր ու ապրում էր պոպոքի միջի պես։ Աշունքը մշակների մեջքով խոտ էր արել, պահել ու էս նեղ վախտն իր հոր գինը դրել վրեն, ծախում էր։ Խալխն էլ ճարները կտրած՝ ոչխարի, տավարի կեսը ծախում էր, խոտի տալիս, որ մյուս կեսը փրկի։

Տղիս ասացի՝ «Արո'ւթ, այ որդի, փթով խոտ առնելով մենք տավար չենք պահիլ, դա էլ, ոնց որ տեսնում ես, աստվածն ուրացել է. արի ոչխարը քշենք Քռի ղրաղը»։

Ասելն ու անելը մին արինք։ Պուճուր տղիս՝ Աբելին վեր կալա ու ոչխարն առաջս արի։

Առաջին գիշերը Ջարխեչում քնեցինք, մյուս օրը Քարվանսարա, չորրորդ օրը ոասանք Աղստաֆա։

Ոչխարը ուղիղ քշեցինք Սալահլու՝ մեր ճանաչ թուրքերի մոտ։ Դե, ոնց որ գիտես, ամառը նրանք մեր սարերն են գալիս ու մեզ հետ մերվել, ախպերացել են։ Էդ մարդիկ հենց ջիգյարով մեզ ընդունեցին, հենց պահեցին, որ որդոց-որդի պարտական մնացինք։

Էդտեղ արդեն գարուն էր։ Քուռը վարարել, պղտորվել էր, ղամշկուտներումը ղշերը սկսել էին բույն շինել։ Կանաչը նոր էր դուրս եկել, էնքան, որ ոչխարը կշտանում էր։

Ոչխարի ծինն սկսվեց։ Ծնեցնում ենք, կաթը դալ ենք անում, ուտում։ Մեր շներն էլ մեզ հետ հավասար ուտում են, քոքանում ու էդ դուզերումը խաղ անում, գել չկա, բան չկա։ Մի խոսքով, քեֆներս լավացավ։

Համա երկու շաբաթ է՝ որս չեմ արել, ջանս քոս է ընկել, ձեոքերիս մեջը քոր է գալիս։

Մի առավոտ մտիկ տամ, տեսնեմ՝ գոմի չորս կողմը թափած աղբը քանդած է. ոնց որ մեկը չութը գցի ուվարի-սևացնի։ Նայում եմ՝ դուզումն էլ էնպես ծուռումուռ, վարած տեղեր կան։

Ասում եմ՝ «Էս ինչ թան է, Մհառլամ»։ Նա թե՝ «Գիշերը խոզերն են վարել»։ «Ի՞նչ խոզեր»։ «Վիրու խոզերը, ղամշկուտից են գալիս»։ Էդ որ ասեց, սիրտս ծուլ էլավ։ Ես էլ խոզի որսին սովոր չեմ. դե, ոնց որ գիտես, մեր կողմերում խոզ չկա։

Դրանք ինձ ասացին, թե խոզը արջից էլ փիս է։ Դժվար է սպանվում, ճրագուն էնքան հաստ է կաշվի տակ, որ վերքի առաջը փակում է, արինը չի գալի, ու խոզը մնում է կենդանի: Ու թե որ որձին վիրավորեցիր՝ էլ պրծար։ Մհառլամը պատմեց, թե ինչպես իրենց գեղացիներից մեկը ձիով է որսի գնացել, որ վիրավոր վարազը չկարողանա վնաս տալ։ Ձիու վրից կրակել է, վարազը կատաղած՝ վրա է տվել, հասել ձիու ետևից ու դուրս ցցած ատամովը ձիու ոտի կոճիցն սկսած մինչև բուդը ճղել է թրի նման։

— Վիրավոր վարազից ազատվելու համար կամ պետք է փոս փորես, դիրք մտնես, քանի որ խոզը դեպի ներքև չի կարող խփել, կամ թե չէ՝ պետք է քոթուկի վրա կանգնես, որ դունչը չհասնի։

Էդ կանոններն իմանալուց հետո գնացի ղամշկուտը մի լավ տնտղեցի։ Որոշեցի, թե քշելիս ո՞ր կողմը կարող են փախչել ու նստեցի էդտեղ՝ մի քոթուկի վրա։

Աբելին ասացի, դու շները վեր կալ, գնա ղամշկուտի էն ծերիցը ղալմաղալ անելով քշի գան։

Աբելը գնաց, հեռացավ, շների հետ մտավ ղամշկուտն ու սկսեց ղալմաղալով գալ դեպի ինձ։

Մեկ էլ տեսա դիմացի ղամիշները ժաժ են գալիս ու ճրթճրթում։ Խոզերի բոլուկը չորացած ղամիշը փշրելով՝ առաջ էր գալիս։ Եկան, թափով անց կացան, համա բարձր ղամշի մեջ բան չեմ տեսնում։ Մեկը երևաց՝ դունչը վերև ցից արած։ Կրակեցի, տեսա, որ դիպավ։ Դիպավ, համա կորավ։ Քոթուկից վեր եկա ու ընկա դրա ետևից։ Տեսա, որ ղամշի վրա արնի շիթեր են երևում։ Մի քիչ գնացի՝ դրա թիկունքը երևաց։ Մեկ էլ կրակեցի ու առաջ գնացի։

Համա ոտներս խրվում են. շամբի տակ ցեխ ու ջուր է։ Շեկ շամբուտում դրա քամակը մեկ էլ երևաց՝ կրակեցի։ Որ կրակեցի, էդ անտերը ճղղաց ու ղորթղորթացնելով ետ դառավ, վրա տվեց ինձ։ Թվանքը դոշին դեմ արի՝ մեկ էլ կրակեցի։ Կրակեցի, համա մինչև ծնկներս թաղվել եմ ցեխի մեջ։ Էդ անտերը վրա հասավ ու ընկավ վրես. ուժ չունի որ խփի, դոշից ու քամակիցը արինը խշշալով գնում էր։ Հակառակի պես էլ թվանքիս լուլեն դրա տակն էր ընկել։ Ձեռքս տարա խանչալիս, որ հանեմ, դոշը խրեմ՝ չկարացի. խանչալը տակիս փաթաթվել էր ղամշի արմատներին։ Հիմի դա խռխռացնելով սատկում է, չի կարողանում ինձ խփի։ Սատկում է, համա վրես է սատկում, ինձ էլ է տանում ցեխի տակը։

Շա՛տ ինձ թափ տվի, շա՛տ չարչարվեցի, ճար չելավ։ Նահլաթ քեզ, չար սատանա, էս ի՞նչ խաթա էր։ Խոզը հոգին փչելու ժամանակ մեկ էլ ցած եկավ՝ լրիվ մնացի տակին։

Բղավեցի՝ «Աբե՜լ, հասի՛, Աբե՜լ, հասի՛, հե՜յ»... Իմ ձենի վրա Աբելը շների հետ եկավ, վրա հասավ, խոզը շուռ տվեց մի կողմի վրա ու ինձ դուրս քաշեց ցեխիցը։

Բա՛, էդ անտերն ինձ էլ էր ուզում իր հետ տանի էն աշխարհը։

Համա խոզ մի ասիլ, մի գոմեշ ասա, ութ փութ միս ու եղ ուներ։

Ու դրանից եդը սովորեցի։ Էլ որ աշխարհը քանդվեր, քոթուկի վրից վեր չէի գալիս,— վերջացրեց իր պատմությունը Շաքար ամին։

— Ես գիտեմ, էս էլ ես գրքի մեջ գցելու, համա խնթրվում եմ, ամօղլի ջան, խարաբ բաներ չգրես ու պատկերս էլ էնպես բեջուռա քաշել չտաս,— ավելացրեց ծեր որսկանը, վերջին բաժակով խմեց իմ կենացը, ցանկություն հայտնեց, որ իմ «գյուլլեն գետին չընկնի» ու վեր կացավ:

1934
Կատեգորիա: Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները







Добавить комментарий

Защитный код
Обновить

Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Яичница с эстрагоном и луком

Яичница с эстрагоном и лукомКрупно нарезанные листья эстрагона ошпарить подсоленной...

Путук

ПутукБаранью грудинку нарезать на куски весом по 50 - 60...

Биточки из гороха с картофелем (фелефил)

Горох или бобы замочить на сутки в воде, слить воду,...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта