ԱՌԱԿՆԵՐ

(58 голоса, среднее 4.26 из 5)
Индекс материала
ԱՌԱԿՆԵՐ
12
Все страницы

Առակներ


1 Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Դաւթի որդու՝ Սողոմոնի առակները 2Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, 3ընկալել խօսքի բարդ դարձուածքները,հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ 4պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, 5որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ, 6թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ,իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ։ 7Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է,որ բարի հանճար է բոլոր նրանց համար,ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է,բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը։ 8Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատըեւ մի՛ մերժիր մօրդ պատուիրանը, 9որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխինեւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին։10Որդեա՛կ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, 11եւ հաւանութիւն չտաս, եթէ քեզ կանչեն ու ասեն. «Արի՛ մեզ հետ, մասնակի՛ց եղիր արիւնահեղութեան,անմեղ տեղը սպանենքեւ հողի տակ ծածկենք արդար մարդուն, 12գերեզմանի պէս նրան ողջ-ողջ կուլ տանք եւ նրա յիշատակը վերացնենք երկրից, 13յափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցուածքըեւ մեր տները լցնենք աւարով։ 14Ե՛կ մեզ բաժնեկի՛ց դարձիր,բոլորս մի ընդհանուր քսակ կ՚ունենանք,եւ միեւնոյն տեղը կը լինի մեր գանձարանը»։ 15Որդեա՛կ, ճանապարհ մի՛ գնա նրանց հետ, ոտքդ շեղի՛ր նրանց շաւիղներից, 16քանզի նրանց ոտքերը դէպի չարիք են ընթանում,եւ նրանք շտապում են արիւն հեղելու։ 17Արդարեւ, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար։ 18Նրանք, որ սպանութեան մասնակից են դառնում,չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրաւ մարդկանց կործանումը։ 19Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրաւութիւն են գործում, որովհետեւ ամբարտաւանութեամբ նրանք սպանում են իրենց հոգին։20Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ, բարձր ձայնով հռչակւում հրապարակներում, 21քարոզւում պարիսպների գլխից, ազդարարւում հզօրների դռների առջեւ եւ համարձակ խօսւում քաղաքների դարպասների մօտ։ 22Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կը լինեն արդարութեան, չեն ամաչելու։ Բայց ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում եւ ամբարշտանալով ատում են իմաստութիւնը, պիտի դատապարտուեն յանդիմանութեան։23Ահաւասիկ ես ձեր առջեւ կը բացեմ իմ հոգու պատգամները եւ իմ խօսքերը կը սովորեցնեմ ձեզ. 24որովհետեւ ես կանչում էի, բայց դուք չէիք լսում, երկար թախանձում էի, բայց դուք չէիք ունկնդրում ինձ,25այլեւ զանց էիք առնում իմ խորհուրդները եւ չէիք ուզում անսալ իմ յանդիմանութիւններին։ 26Ես այսուհետեւ պիտի ծիծաղեմ ձեր կորստեան վրայ եւ խնդամ, երբ ձեր նեղութիւնն ու տագնապը պաշարեն ձեզ։ 27Եւ երբ յանկարծակի խռովութիւն հասնի ձեզ վրայ, եւ, ինչպէս մրրիկ, կործանում գայ, կամ երբ ձեր վախճանը հասնի, 28գուցէ դուք կանչէք ինձ, բայց ես ձեզ չեմ լսելու. չարերը պիտի փնտռեն ինձ, բայց չեն գտնելու, 29քանզի ատեցին իմաստութիւնը եւ Տիրոջ երկիւղը չընտրեցին, 30չկամեցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ յանդիմանութիւնները։ 31Այսուհետեւ նրանք կ՚ուտեն իրենց ճանապարհների պտուղները եւ կը յագենան իրենց ամբարշտութեամբ։32Քանի որ զրկում էին երեխաներին, պիտի կոտորուեն, եւ կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին։ 33Իսկ նա, ով ինձ լսի, կ՚ապրի ապահով եւ երկիւղ չի ունենայ ոչ մի չարիքից։ 
2 Որդեա՛կ, եթէ իմ պատգամներն ու պատուիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մէջ, 2իմաստութիւնը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճոյք գտնի գիտութեան մէջ, եւ դրանք, իբրեւ խրատ, պիտի աւանդես որդուդ։ 3Արդարեւ, եթէ իմաստութիւնը քեզ մօտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես, 4փնտռես այն ընտիր արծաթի նման եւ, ինչպէս գանձ, որոնես այն, 5այն ժամանակ կը հասկանաս Տիրոջ երկիւղը,եւ դու կը գտնես Աստծու գիտութիւնը։ 6Տէրն է տալիս իմաստութիւնը, եւ նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը.7նա է արդարների համար փրկութիւն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին, 8նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում իրենից երկիւղ կրողների ուղին։ 9Այն ժամանակ կը հասկանաս արդարութիւնն ու իրաւունքը եւ բոլոր շաւիղներդ կ՚ուղղես դէպի բարին։ 10Եւ երբ իմաստութիւնը մտնի սրտիդ մէջ, եւ գիտութիւնը ախորժելի լինի հոգուդ, 11այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, 12որպէսզի փրկութիւն գտնես չար ճանապարհից եւ նենգախօս մարդուց։ 13Վա՜յ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած՝ կը գնան խաւարի ճանապարհով, 14ովքեր կ՚ուրախանան չարիքներ գործելով եւ կը խնդան դէպի չարը խոտորուելով. 15Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, եւ շաւիղները՝ խոտորնակ, 16նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից եւ օտարացնել արդար խորհուրդներից։17Որդեա՛կ իմ, թող քեզ չհասնեն չար խորհուրդներն այն մարդու, որ երիտասարդ ժամանակ թողել է ուսումը եւ մոռացել Աստծու ուխտը։18Այդպիսին իր տունը դրել է մահուան մօտիկ, իր շաւիղները՝ դժոխքի մօտ, երկրածինների հետ։ 19Բոլոր նրանք, ովքեր գնում են այդպիսիների հետ, յետ չեն դառնալուեւ եթէ մինչեւ իսկ զղջան էլ՝ չեն հասնելու ուղիղ ճանապարհի եւ չեն ապրելու իրենց կեանքի տարիները։ 20Եթէ նրանք բարի ճանապարհներով գնացած լինէին, դիւրին կը գտնէին արդարութեան շաւիղները.քաղցրաբարոյ մարդիկ պիտի լինեն երկրի բնակիչները, եւ արդարները պիտի ապրեն այնտեղ։ 21Իսկ ամբարիշտների ճանապարհները պիտի ջնջուեն երկրից, եւ անօրէնները պիտի վտարուեն դրանից։ 
3 Որդեա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները եւ իմ խօսքերը պահի՛ր քո սրտում, 2որպէսզի երկարեն քո կեանքի օրերն ու կենդանութեանդ տարիները եւ խաղաղութիւն աւելացնեն։ 3Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ, եւ դու շնորհ կը գտնես։ 4Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհի՛ր բարու մասին։ 5Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծու վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ։6Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, որպէսզի նա ուղղի քո ճանապարհները, եւ ոտքդ չսայթաքի։ 7Դու քո աչքին իմաստուն մի՛ թուա, այլ վախեցի՛ր Տիրոջից եւ խուսափի՛ր ամենայն չարից։ 8Դա քո մարմնի համար՝ բուժում եւ քո ոսկորների համար՝ դարման կը լինի։9Պատուի՛ր Տիրոջը քո արդար վաստակից եւ քո արդար բերքից պտո՛ւղ յատկացրու նրան, 10որպէսզի քո շտեմարանները լցուեն առատ ցորենով, եւ քո հնձաններն աւելի յորդ գինի բխեն։ 11Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից,12քանզի Տէրը ում սիրում՝ նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի։ 13Երանի այն մարդուն, որ իմաստութիւն կը գտնի, եւ այն մահկանացուին, որ հանճար կը ստանայ, 14քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը։15Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան։ Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը. 16քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ,նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ։ Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն 17Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան։ 18Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապաւինում են նրան եւ վստահութեամբ յենւում նրա վրայ, ինչպէս Տիրոջ վրայ։ 19Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, 20իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին։ 21Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը, 22որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման։ 23Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։24Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի, 25եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից, 26որովհետեւ Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհների վրայ եւ ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես։27Մի՛ յապաղիր կարօտեալին բարութիւն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ 28Չասես թէ՝ «Գնա՛, կը գաս՝ վաղը կը տամ», մինչդեռ կարող ես բարութիւնդ անել, քանի որ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ։ 29Չարիք մի՛ նիւթիր բարեկամիդ դէմ, որը քեզ վստահում է եւ յոյս է դրել քեզ վրայ։ 30Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետ վիճելով, որ նա քեզ չարիք չպատճառի։ 31Զգուշացի՛ր չարագործ մարդկանց նախատինքներից եւ մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին, 32քանզի անօրէնը պիղծ է Տիրոջ առջեւ եւ չի հաղորդակցում արդարների հետ։33Տիրոջ անէծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնւում են։ 34Տէրը հակառակ է ամբարտաւաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին։ Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը։ 
4 Որդինե՛ր, լսեցէ՛ք ձեր հօր խրատը եւ անսացէ՛ք ճանաչելու իմաստութիւնը, 2քանզի ձեզ բարի պարգեւներ պիտի տամ. մի՛ թողէք իմ պատուիրանները, 3որովհետեւ ես եւս հնազանդ որդի էի հօրս համար եւ սիրելի էի մօրս աչքին։ 4Նրանք սովորեցնում էին ինձ եւ ասում. «Թող մեր խօսքը հաստատուի քո սրտում,պահի՛ր մեր պատուիրանները եւ ապրի՛ր, 5իմաստութի՛ւն ձեռք բեր, խե՛լք ձեռք բեր եւ մի՛ մոռացիր։ Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները եւ մի՛ շեղուիր իմ շուրթերի խօսքերից։ 6Մի՛ թող իմաստութիւնը, եւ նա կը պաշտպանի քեզ 7, սիրի՛ր այն, եւ նա կը պահպանի քեզ։8Իմաստութի՛ւն ձեռք բեր, - ահա զգօնութեան սկիզբը, - եւ խելացի՛ եղիր քո կեանքի բոլոր ճանապարհներին։ 9Պարփակուի՛ր իմաստութեամբ, եւ նա պիտի բարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, եւ նա քեզ կ՚առնի իր գիրկը։ 10Նա շնորհի պսակ կը դնի քո գլխին եւ փառքի պսակով կը պահպանի քեզ։ 11Լսիր՛, որդեա՛կ, եւ ընդունի՛ր իմ խօսքերը, եւ քո կեանքի տարիները պիտի շատանան, եւ պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները։ 12Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով,13որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի, եթէ վազես, երբեք չյոգնես։ 14Ամո՛ւր բռնիր իմ խրատը եւ բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետեւ քո կեանքն է այն։ 15Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով եւ մի՛ նախանձիր անօրէնների ճանապարհներին։ 16Մի՛ անցիր այն վայրով, ուր բնակւում են նրանք։ 17Խուսափի՛ր նրանցից եւ խորշի՛ր այդ վայրից, քանզի նրանք մինչեւ չարիք չգործեն, չեն քնում։ Քունը փախչում է նրանց աչքից եւ չեն քնում, 18քանի որ նրանք ամբարշտութեան հաց են ուտում եւ հարբում են անօրէնութեան գինով։19Արդարների ճանապարհները նման են ծագող լոյսի, որ առաջնորդում եւ լուսաւորում է նրանց, մինչեւ որ օրը լրիւ լուսաւորի։20Ամբարիշտների ճանապարհները նման են խաւարի, եւ նրանք չգիտեն, թէ ինչպէս պիտի սայթաքեն։ 21Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին, որ քո աղբիւրները չպակասեն։ 22Պահի՛ր իմ խօսքերը քո սրտի մէջ, 23քանզի դրանք կեանք են գտնողների համար եւ բժշկութիւն՝ ամբողջ մարմնի համար։24Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը։ 25Հեռո՛ւ վանիր ստախօսութիւնը քո բերանից եւ անիրաւ շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։ 26Թող քո աչքերը նայեն ուղիղ, եւ քո թարթիչները արդարութեամբ շարժուեն։ 27Քո ոտքերին ուղիղ շաւիղներ արա՛, եւ քո ճանապարհները ուղղի՛ր։ 28Մի՛ խոտորուիր ո՛չ դէպի աջ եւ ո՛չ էլ դէպի ձախ. ոտքդ ե՛տ դարձրու չար ճանապարհից։ Դէպի աջ տանող ճանապարհները գիտէ Աստուած, բայց դէպի ձախ տանող ճանապարհները մոլոր են, եւ Աստուած ինքն էլ կ՚ուղղի քո շաւիղները եւ խաղաղութեամբ քեզ կ՚առաջնորդի քո ճանապարհներով։ 
5 Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին,2որպէսզի բարի խորհուրդներ պահես. ես պատուիրան եմ թողնում քեզ իմ շուրթերի իմաստութիւնը։ 3Մի՛ նայիր չար կնոջը, որովհետեւ պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է ծորում, որ առժամանակ պարուրում է քիմքդ,4բայց յետոյ զգում ես, որ աւելի դառն է, քան լեղին, եւ աւելի սուր, քան երկսայրի սուրը։ 5Անզգամի ոտքերը դէպի մահ են տանում նրա մերձաւորներին եւ դէպի դժոխք են իջեցնում նրանց. հաստատուն չեն նրա ոտնահետքերը, 6որովհետեւ նրա ոտքերը չեն գնում կեանքի ճանապարհներով, սայթաքուն եւ անյայտ են նրա ճանապարհները։7Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ եւ մի՛ արհամարհիր իմ խօսքերը. 8քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից եւ մի՛ մօտեցիր նրա տան դռներին, 9որպէսզի քո կեանքն օտարներին չմատնես, եւ քո ունեցուածքը՝ անողորմ մարդկանց։ 10Մի՛ թող, որ օտարները լցուեն քո ուժով, եւ քո վաստակը մտնի ուրիշների տունը։ 11Թող յետոյ այնպէս չլինի, որ երբ մարմնիդ անդամները մաշուեն, զղջաս եւ ասես, թէ՝ «Ինչո՞ւ ես ատեցի խրատը, 12ինչո՞ւ իմ սիրտն անարգեց յանդիմանութիւնը»։ 13Ես չէի լսում ո՛չ իմ խրատատուի ձայնը, ո՛չ էլ ականջ էի դնում իմ ուսուցչի խօսքերին. 14քիչ էր մնացել, որ ժողովի ու ժողովրդի մէջ մասնակից դառնայի ամէն չարիքի։ 15Քո ջուրը խմի՛ր քո ամանից եւ քո ջրհորի աղբիւրից։ 16Թող քո ջրերը բխեն քո աղբիւրից,եւ քո փողոցով թող հոսեն դրանք։ 17Թող դրանք միայն քոնը լինեն, եւ օտար ոչ ոք չբաժանի դրանք քեզ հետ։ 18Քո ջրի աղբիւրը թող առանձին լինի, եւ ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ։ 19Թող քեզ համար եղնիկի պէս սիրով եւ այծեամի նման շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստութեանը եւ քեզ հետ լինի ամէն ժամ. եւ եթէ նրա սիրով գնաս, դու մեծարժէք պիտի լինես։ 20Մի՛ այցելիր օտար կանանց եւ մի՛ փարուիր ուրիշի կրծքին, որ քոնը չէ. 21քանզի տղամարդու ճանապարհներն Աստծու աչքի առջեւ են, եւ Նա գիտէ նրա բոլոր շաւիղները։ 22Չարագործին պիտի որսան նրա անօրէնութիւնները, եւ իւրաքանչիւրը պիտի կապկպուի իր մեղքի թելերով։ 23Խրատ չլսելու պատճառով պիտի մեռնի նա խրատի չանսացողների հետ, պիտի զրկուի իր կեանքի երկարութիւնից եւ պիտի կորչի անզգամութեան պատճառով։ 
6 Որդեա՛կ, եթէ բարեկամիդ համար երաշխաւոր լինես,դու քեզ կը մատնես քո թշնամուն. 2քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, եւ մարդ բռնւում է իր բերանի խօսքով։ 3Արդ, որդեա՛կ, վարուի՛ր այնպէս, ինչպէս պատուիրում եմ քեզ, եւ դու կ՚ապրես, որովհետեւ բարեկամիդ համար չար մարդկանց ձեռքն ընկար։ Սրտապնդուի՛ր եւ մի՛ յուսալքուի՛ր եւ նո՛յնը հաղորդիր քո բարեկամին, որի համար երաշխաւոր ես եղել։ 4Աչքերիդ քուն մի՛ տուր եւ թարթիչներիդ՝ նինջ, 5որպէսզի փրկուես, ինչպէս այծեամը թակարդից եւ թռչունը՝ ծուղակից։ 6Մրջիւնի մօ՛տ գնա, ո՛վ ծոյլ, նախանձի՛ր նրա գործերին եւ իմաստո՛ւն եղիր նրանից աւելի. 7քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու եւ ո՛չ էլ գլխին տէր ունի, 8բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը եւ հնձի ժամանակ ամբարում է իր առատ պաշարը։ Կամ մեղուի մօ՛տ գնա, տե՛ս, թէ ինչպէ՜ս գործունեայ է նա եւ թէ ինչպիսի ջանասիրութեամբ է գործում, որի վաստակը մատուցում են թագաւորներին եւ տնանկներին՝ բժշկութեան համար։ Թէպէտեւ թոյլ է ուժով, բայց սիրելի է ու մեծարելի բոլորի համար, որովհետեւ ինքը յարգեց իմաստութիւնը եւ արժանի եղաւ յարգանքի։9Մինչեւ ե՞րբ պիտի գամուած մնաս, ո՛վ ծոյլ, կամ ե՞րբ պիտի զարթնես քնից։ 10Մի քիչ քնով ընկնես, մի քիչ նստես, մի քիչ ննջես, մի քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ, 11եւ, ահա, աղքատութիւնը, ինչպէս չար ուղեւոր, կը հասնի քեզ, եւ կարիքը, իբրեւ ժիր սուրհանդակ, կը կանգնի դռանդ։ Բայց եթէ ծոյլ չլինես, ապա քո ամառը պիտի հասնի աղբիւրի նման, եւ կարիքը, ինչպէս ինքնահալած չարամիտ այր, պիտի փախչի հեռու։ 12Անօրէն եւ անզգամ մարդը ծուռ ճանապարհներով է գնում,13որովհետեւ հէնց ինքն է աչքերը թարթում, ոտքերով ցոյց տալիս եւ նշանացի սովորեցնում մատներով։ 14Խոտորուած սիրտը չարիքներ է նիւթում եւ ամէն ժամանակ սերմանում է խռովութիւն քաղաքում։15Այդ պատճառով էլ նրա կորուստը պիտի յանկարծակի գայ, նա պիտի հաշմուի ու մաշուի առանց բուժումի։ 16Նա ծիծաղում է այն ամէնի վրայ, ինչ ատում է Տէրը, եւ իր հոգու պղծութեան երեսից էլ պիտի կործանուի։ 17Այն աչքերը, որ թշնամանքով են նայում,այն լեզուն, որ սուտ է խօսում, 18այն ձեռքերը, որ արդար արիւն են թափում, այն սիրտը, որ չար խորհուրդներ է նիւթում, այն ոտքերը, որ շտապում են չարիքներ գործել, պիտի ոչնչանան։ 19Անիրաւ վկան բորբոքում է ստութիւնը եւ գրգռութիւն է գցում եղբայրների միջեւ։ 20Որդեա՛կ, պահի՛ր հօրդ օրէնքը եւ մի՛ մերժիր մօրդ խրատը։ 21Ընդունի՛ր դրանք հոգուդ մէջ,մշտապէս պահի՛ր քո գլխում եւ, իբրեւ մանեակ, գցի՛ր քո պարանոցին։ 22Երբ ճանապարհ գնաս, հե՛տդ տար, եւ թող դրանք քեզ հետ լինեն. երբ քնած լինես, պիտի քեզ պահպանեն, երբ արթնանաս, պիտի զրուցակից լինեն քեզ։ 23Օրէնքի պատուիրանը ճրագ է, յանդիմանութիւնը եւ խրատը լոյս են եւ կեանքի ճանապարհ։ 24Նրանք քեզ հեռու կը պահեն ամուսնացած կնոջից եւ օտար կնոջ չար լեզուից։25Որդեա՛կ, թող քեզ չյաղթի կնոջ գեղեցկութեան ցանկութիւնը, թող չբռնուեն քո աչքերը նրանով, մի՛ հրապուրուիր նրա թարթիչներով,26քանզի պոռնիկ կնոջ պատճառով կարող ես մի նկանակ հացի կարօտ մնալ, որովհետեւ չար կինը որսում է պատուական մարդկանց հոգին։27Հնարաւո՞ր է արդեօք, որ մէկը կրակը պահի իր գոգի մէջ եւ շորը չայրի, 28կամ որեւէ մէկը բոբիկ քայլի կայծ ու կրակի միջով եւ իր ոտքերը չայրի, - 29այդպէս էլ անհնարին է որեւէ մէկին մտնել ամուսնացած կնոջ ծոցը եւ առանց պատժի մնալ. ով էլ որ մերձենայ նրան, չի արդարացուելու։ 30Զարմանալու ոչինչ չկայ, եթէ մէկը բռնուի գողութեան մէջ. գողանում է, որպէսզի յագեցնի իր քաղցած անձը,31բայց եթէ բռնուեց, պիտի եօթնապատիկ տուժի եւ անձը փրկելու համար պիտի տայ իր ողջ ունեցուածքը։ 32Իսկ եթէ մէկը շնանում է խելքի պակասութեան պատճառով, նա կորստի է մատնում ինքն իրեն,33նա ցաւ ու անարգանք պիտի կրի, եւ երբեք չի ջնջուելու նրա նախատինքը։ 34Կնոջ ամուսինը պիտի բորբոքուի խանդով լցուած եւ չի խնայելու վրէժխնդրութեան օրը, 35ոչ մի փրկագնի հետ չի փոխանակելու իր թշնամութիւնը, ոչ իսկ առատ կաշառքով։ 
7 Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ իմ պատուիրանները պահպանի՛ր քո մէջ։ Որդեա՛կ, պատուի՛ր Տիրոջը եւ զօրացի՛ր, եւ բացի նրանից ուրիշ ոչ ոքից մի՛ երկնչիր։ 2Որդեա՛կ, պահի՛ր իմ պատուիրանները եւ դու կ՚ապրես, պահպանի՛ր իմ խօսքերը, ինչպէս աչքի բիբը։ 3Կապի՛ր դրանք քո մատներին եւ գրի՛ր սրտիդ տախտակի վրայ։4Իմաստութեանն ասա՛, որ քեզ քոյր լինի, եւ խելքը թող դառնայ քո մտերիմը, 5որպէսզի դրանք քեզ պահպանեն օտար ու չար կնոջից, երբ նա իր խօսքերով հրապուրի քեզ։ 6Իր տան պատուհանից աչքը ճանապարհին յառած՝ 7նա նայում է անմիտ պատանիներին եւ թեթեւամիտ երիտասարդներին, 8որոնք գնում են փողոցներով, անցնում նրա տան անկեան մօտով. 9նա խօսում է երեկոյի խաւարի միջից, երբ գիշերը մթնում, եւ դադարում է անցուդարձը։ 10Այդ կինը, պոռնիկի կերպարանքով, ընդառաջ է գալիս երիտասարդներին, որ բուռն հրայրքով ու պագշոտութեամբ խելքահան անի նրանց։ 11Նրա ոտքերը տանը դադար չեն առնում, եւ նա մերթ թափառում է դուրսը,12մերթ անցնում է փողոց ու հրապարակ եւ դարանամուտ է լինում ամէն պատահած անկիւնում։ 13Ահա նա որսում է մէկին, գրկում եւ համբուրում նրան եւ լրբենի երեսով ասում է նրան. 14«Ես խաղաղութեան ուխտ էի արել, այսօր ուխտս կատարեցի, 15դրա համար էլ ընդառաջ ելայ քեզ՝ երեսդ տեսնելու համար, եւ ահա գտայ քեզ։ 16Ես գահաւորակս պատել եմ ծածկոցներով, զարդարել եգիպտական ճոխ կտաւներով, 17անկողինս պատրաստել եմ ու քրքում ցանել վրան,բնակարանս խնկել եմ կինամոնով, 18ե՛կ մինչեւ առաւօտ սէր վայելենք եւ հեշտանքի յանձնուենք. 19իմ ամուսինը տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել, 20իր փողի քսակն էլ վերցրել է հետը եւ շատ օրեր անց, թերեւս, տուն գայ»։ 21Եւ այսպիսի բազում խօսքերով մոլորեցնում է նրան,խեղդող շուրթերով կաշկանդում նրան, 22եւ նա յիմարացած գնում է կնոջ յետեւից, ինչպէս արջառը՝ սպանդանոց, կամ շունը՝ թոկը վզին, 23կամ ինչպէս լեարդը նետով խոցուած եղջերուն. թռչնի նման նա շտապում է դէպի ծուղակը եւ չի գիտակցում, որ կորստի է մատնում իր հոգին։ 24Արդ, լսի՛ր ինձ, որդեա՛կ, եւ հնազա՛նդ եղիր իմ խօսքերին։ 25Սիրտդ մի՛ շեղիր դէպի նրա տան ճանապարհները եւ մի՛ մոլորուիր նրա շաւիղներում, 26որովհետեւ խոցոտելով՝ նա շատերին է դիտապաստ արել, եւ անթիւ են նրա կողմից սպանուածները։ 27Դժոխքի ուղիներն են նրա տունը, որոնք իջեցնում են դէպի մահուան շտեմարանները։ 
8 Դրա համար էլ դու քարոզի՛ր իմաստութիւնը, որ հանճարը արձագանքի քեզ։ 2Այն գտնւում է բարձր լեռների գլխին եւ շաւիղների վրայ, 3այն սպասում է նաեւ հզօրների դռան առջեւ, եւ օրհնւում է նրանց մուտքերին։ 4«Ձեզ եմ աղաչում, ո՛վ մարդիկ, եւ մարդու որդիներին եմ ես բաշխում իմ խօսքը։ 5Ո՛վ պարզամիտներ, խորագիտութի՛ւն իմացէք, խրա՛տ դրէք ձեր սրտերում, ո՛վ անխրատներ, 6ունկնդրեցէ՛ք ինձ, քանզի պարկեշտ խօսքեր պիտի ասեմ, եւ շուրթերս պիտի բանամ ուղիղ բան խօսելու համար, 7քանզի իմ կոկորդը միշտ ճշմարտութիւն է բարբառում, եւ պիղծ են ինձ համար ստախօս շուրթերը։ 8Արդար են իմ բերանի բոլոր պատգամները, եւ ոչ մի ծուռ ու թիւր բան չկայ նրանց մէջ, 9բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են,եւ հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու»։ 10Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ, գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի։ 11Իմաստութիւնը լաւ է անգին քարերից, եւ թանկարժէք ոչ մի բան չի հաւասարուի նրան։ 12Ես՝ իմաստութիւնս, բնակուեցի խորագիտութեան մէջ, եւ միշտ ինձ հետ են խորհուրդն ու գիտութիւնը։ 13Տիրոջ հանդէպ զգացուած երկիւղն ատում է անիրաւութիւնը, թշնամանքն ու հպարտութիւնը եւ չարի ճանապարհը։ 14Իմն է խորհուրդը, իմն է զգուշութիւնը, իմն են հանճարը եւ զօրութիւնը։ 15Թագաւորներն ինձնով են թագաւորում, եւ հզօրները՝ օրինադրում արդարութիւնը։ 16Ինձնով են բարձրանում մեծամեծները, եւ տիրակալներն ինձնով են տիրում երկրին։ 17Ես սիրում եմ նրանց, ովքեր սիրում են ինձ, եւ ով փնտռում է ինձ, շնորհ կը գտնի։ 18Իմն են հարստութիւնն ու փառքը, կայուն ունեցուածքն ու արդարութիւնը։19Լաւ է ի՛նձ ունենալ, քան ոսկի եւ անգին քարեր, ունենալ ի՛մ արդիւնքը, քան ոսկի եւ ընտիր արծաթ։ 20Ես քայլում եմ արդարութեան ճանապարհներով եւ շրջում արդարութեան շաւիղներով, 21որ բարիք բաշխեմ իմ սիրելիներին եւ նրանց գանձարանները լցնեմ բարիքներով։ Սակայն որպէսզի ես ձեզ պատմեմ, թէ ինչ է լինելու ամէն օր, ապա պիտի յիշեցնեմ նաեւ, թէ ինչ է եղել յաւիտենութեան սկզբից։ 22Տէրն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին՝ իր գործերի համար. յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ։ 23Նա ծնեց ինձ հէնց սկզբին, դեռ երկիրն արարելուց առաջ, 24աւելի առաջ, քան անդունդներ կը բացէր, 25աւելի առաջ, քան աղբիւրների ջրեր կը բխեցնէր, եւ էլ աւելի առաջ, քան կը հաստատէր լեռներն ու բոլոր բլուրները։ 26Տէրն ստեղծեց շէն ու անշէն վայրեր եւ բնակելի աշխարհները երկնքի ներքոյ։ 27Ես նրա հետ էի, երբ նա պատրաստում էր երկինքը,երբ նա իր աթոռն էր հաստատում հողմերի վրայ, 28երբ նա զօրութիւն էր տալիս վերին ամպերինեւ երբ նա աղբիւրներ էր հաստատում երկնքի ներքոյ։ 29Այն ժամանակ, երբ նա դնում էր ծովի հաստատութիւնը, - որ ջրերը նրա ափերը չանցնեն, -այն ժամանակ, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,ես նրա մօտ էի որպէս գործավար։ 30Ինձնով էր, որ Տէրն ուրախանում էր մշտապէս,եւ ես ամէն ժամ ցնծում էի նրա առաջ. 31բովանդակ տիեզերքը հրճւում էր, եւ ուրախ էի մարդկանց որդիների հետ։ 32Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ. երանի նրանց, որ պահում են իմ ճանապարհները։ 33Լսեցէ՛ք իմաստութիւնը, եւ դուք կը լինէք իմաստուն. մի՛ շեղուէք դրանից։ 34Երանի այն մարդուն, որ կը լսի ինձ,եւ այն մարդուն, որ կը պահի իմ ճանապարհները, մշտապէս կը տքնի իմ դռների առջեւ եւ կը պահպանի իմ դռների շեմերը։ 35Իմ ուղիները կեանքի ուղիներ են, եւ Տէրն է սահմանել իմ կամքը։ 36Բայց ովքեր մեղանչում են իմ դէմ, նրանք ամբարշտանում են իրենց հոգու մէջ, եւ ովքեր ատում են ինձ, նրանք սիրում են մահը։ 
9 Իմաստութիւնը շինեց իր տունը եւ կանգնեցրեց եօթը սիւներ,2մորթեց իր անասունները, խառնեց պատրաստեց գինին, պատրաստեց նաեւ իր սեղանը։ 3Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրաւիրեն իր հացկերոյթին, եւ ասաց. 4«Ով անզգամ է, թող գայ ինձ մօտ»։ 5Իսկ պակասամիտներին ասաց. «Եկէք կերէ՛ք իմ հացից եւ խմեցէ՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար։ 6Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը»։ 7Ով խրատ է տալիս չարերին, նա անարգանք է ստանում, եւ ով յանդիմանում է ամբարիշտներին, նա ատելութիւն է վաստակում։ 8Մի՛ յանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, յանդիմանի՛ր իմաստունին, եւ նա կը սիրի քեզ,խրատի՛ր յիմարին, եւ նա աւելի շատ կ՚ատի քեզ։ 9Իմաստունին բացատրի՛ր պատճառը, եւ նա աւելի՛ իմաստուն կը լինի, սովորեցրո՛ւ արդարին,եւ նա կ՚աւելացնի իր ընկալումը։ 10Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, արդարների խորհուրդը՝ խոհեմութիւն, օրէնքի իմացութիւնը մտքի հարստութիւն է։11Օրինա՛կ առ սրանք, եւ դու կ՚ապրես երկար, ու կ՚աւելանան քո կեանքի տարիները։ 12Որդեա՛կ, եթէ իմաստուն լինես, պիտի լինես քե՛զ համար եւ քո ընկերների. եթէ անզգամ լինես, միայն դո՛ւ չարիք պիտի գտնես։Ով հաստատւում է ստի վրայ, նոյնն է, թէ հողմեր է արածեցնում կամ հալածում է թեւաւոր թռչուններ. քանզի այդպիսին իր այգու ճանապարհը թողած՝ մոլոր թափառում է իր հանդի շաւիղներում, անջրդի դաշտ ու անապատ է գնում եւ իր ձեռքով ոչ մի պտուղ չի հաւաքում ծարաւակէզ հողից։ 13Անզգամ եւ յանդուգն կինը հացի կարօտ պիտի մնայ,նոյնպէս եւ նա, ով ամօթ չի զգում։ 14Իր տան դռանը նստած աթոռին, որ երեւում է փողոցից, 15նա դիմում է անցորդներին, որոնք գնում են իրենց ուղիղ ճամփով. 16«Ով ձեր մէջ առաւել յիմար է, թող գայ ինձ մօտ, 17իսկ պակասամիտներին հրամայում եմ ու ասում. «Թաքցրած հացը համով է ուտւում, եւ քաղցր է խմւում գողացուած ջուրը»։ 18Եւ նա չգիտէ, թէ երկրածինները պիտի կորչեն իր մօտ, եւ պիտի հասնեն խորքերը դժոխքի։ Բայց դու հեռո՛ւ թռիր եւ մի՛ դանդաղիր այդտեղ, հայեացքդ մի՛ յառիր նրան,որպէսզի այդպէս անցնես օտար ջրից, անցնես օտար գետից, հեռու մնաս օտար ջրիցեւ ջուր չխմես օտար աղբիւրից. որպէսզի դու երկար ապրես,եւ աւելանան քո կեանքի տարիները։ 
10 Իմաստուն որդին ուրախացնում է հօրը,անմիտ որդին տրտմութիւն է մօր համար։ 2Գանձերը չեն օգնի անօրէններին, մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից։ 3Տէրը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կեանքը պիտի կործանի։ 4Աղքատութիւնը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան։5Խրատուած որդին իմաստուն կը լինի, իսկ անմիտը ծառայ կը դառնայ։ Իմաստուն որդին ազատւում է խորշակից, անօրէն որդին խորշակահար է լինում ամռանը։ 6Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը։ 7Արդարների յիշատակը մնալու է գոհաբանութեամբ, բայց ամբարիշտների անունը պիտի ջնջուի։ 8Իմաստուն սիրտն ընդունում է պատուիրանները, բայց զազրախօսը պիտի կործանուի իր գայթակղող շուրթերի պատճառով։9Ողջամտութեամբ ընթացողը գնում է ապահով, իսկ ով ծռում է իր ճանապարհները, թաքուն պիտի չմնայ։ 10Ով նենգ աչքով ակնարկ է անում, նա տրտմութիւն պիտի կրի մարդկանցից, բայց համարձակ յանդիմանողը խաղաղութիւն է բերում։ 11Արդարի ձեռքին է կեանքի աղբիւրը, բայց ամբարշտի կորուստը կը փակի նրա բերանը։12Հակառակութիւնն ատելութիւն է գրգռում, բայց սէրը ծածկում է ամէն մի ներհակութիւն։ 13Ում շուրթերից իմաստութիւն է բխում, նա, ինչպէս գաւազան, հարուածում է անմիտ մարդուն։ 14Իմաստունները իմաստութիւն են հաւաքում,բայց յանդուգն մարդու բերանը մօտ է կործանման։ 15Մեծատունների հարստութիւնն իրենց ամուր քաղաքն է, աղքատութիւնը կորստեան պատճառ է ամբարիշտների համար։16Արդարների գործերը կեանք են տալիս, ամբարիշտների բերքը՝ մեղքեր։ Կեանքի ճանապարհները պահպանում է Տէրը։ 17Առանց յանդիմանութեան խրատը սխալ է։ 18Արդար շուրթերը լռեցնում են թշնամանքը, իսկ բամբասանք տարածողները անզգամներ են։19Շատախօսութեամբ չես խուսափի մեղքից. շուրթերդ եթէ զսպես, իմաստուն կը լինես։ 20Արդար լեզուն ընտիր արծաթ է, ամբարշտի սիրտը պիտի նուաղի։ 21Արդարների շուրթերը ճանաչում են բարձր մարդկանց, իսկ անզգամները պիտի կործանուեն խելքի պակասութիւնից։ 22Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, եւ նա էլ հարստացնում է նրանցեւ չի աւելացնում նրանց սրտի տրտմութիւնը։23Անզգամը ծիծաղելով չարիք է գործում, բայց խոհեմ մարդը իմաստութիւն հաւաքում։ 24Ամբարիշտը շրջում է կորուստը իր հետ, բայց արդարի ցանկութիւնը պիտի կատարուի։ 25Ամբարիշտը պիտի ջնջուի ինչպէս անցնող մրրիկ, բայց արդարը խուսափելով՝ կ՚ապրի յաւիտեան։ 26Ինչպէս ազոխը վնասակար է ատամներին, իսկ ծուխը՝ աչքերին, այդպէս էլ անօրէնութիւնը վնասակար է նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով։ 27Տիրոջ երկիւղն աւելացնում է կեանքի օրերը, բայց ամբարիշտների տարիները պիտի կրճատուեն։28Արդարների ուրախութիւնը պիտի երկարի, իսկ ամբարիշտների յոյսը պիտի կորչի։ 29Տիրոջ երկիւղը ոգու ամրութիւն է մաքուր մարդկանց համար, բայց սրտաբեկութիւն է նրանց համար, ովքեր չարիք են գործում։ 30Արդարը երբեք չպիտի դողայ, ամբարիշտները չպիտի բնակուեն երկրի վրայ։ 31Արդարի բերանն իմաստութիւն է բխեցնում, բայց անիրաւի լեզուն պիտի կտրուի։ 32Արդար մարդկանց շուրթերը շնորհներ պիտի բխեցնեն,բայց ամբարիշտների բերանը պիտի կործանուի։ 
11 Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջեւ, բայց արդար կշեռքը հաճելի է նրան։ 2Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։3Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը։ 4Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ։ 5Անբիծ մարդու արդարութիւնը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրաւութիւնը։ 6Ուղղամիտ մարդկանց արդարութիւնը փրկում է իրենց, բայց անօրէնները պիտի կորչեն անմտութիւնից։ 7Երբ արդար մարդը վախճանուի, նրա յոյսը չի կորչում, բայց ամբարիշտների սնափառութիւնը պիտի կորչի։ 8Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի։ 9Անօրէնների բերանը որոգայթ է ընկերների համար, իսկ արդարների իմաստութիւնը երաշխիք է յաջողութեան։ 10Արդարների բարութեամբ բարեկարգւում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստեամբ ուրախութեան հանդէս է լինում։ 11Ուղղամիտների օրհնութեամբ բարձրանում է քաղաքը, բայց կը կործանուի ամբարիշտների բերանով։ 12Պակասամիտ մարդն արհամարհում է ընկերներին, իմաստուն մարդը լռութիւն է սիրում։ 13Նենգամիտ մարդը գաղտնիքը յայտնում է ատեանում, բայց հոգով հաւատարիմը ծածկում է գործը։ 14Նրանք, որ առաջնորդ չունեն, պիտի ցած թափուեն տերեւների պէս, բայց երբ շատ են խորհրդականները, փրկութիւն կը գտնուի։ 15Անզգամը չարիք է նիւթում, երբ գործ է ունենում արդարի հետ եւ ատում է զգուշութեան ձայնը։ 16Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, մինչդեռ անարգանքի աթոռ է իրաւունքն ատող կինը։ Ծոյլերը կարօտ պիտի մնան մեծութեան, բայց ժրաջանները կը հասնեն մեծութեան։ 17Ողորմած մարդը բարութիւն է անում իր հոգուն, բայց անողորմ մարդը խորտակում է իր մարմինը։ 18Ամբարիշտն անիրաւ գործեր է կատարում, բայց արդարների զաւակը ճշմարտութեան վարձկան է։ 19Արդար որդին ծնւում է կեանքի համար, ամբարիշտը՝ հալածանքի ու մահուան։ 20Թիւր ճանապարհները պիղծ են Աստծու համար, ուղիղ ճանապարհով գնացողները հաճելի են նրան։ 21Ով որ զուր տեղը վնաս է հասցնում մէկին, նա անպատիժ չի մնայ։Իսկ ով արդարութիւն է սերմանում, արժանի վարձ կը ստանայ։22Ինչպէս ոսկէ գինդը խոզի դնչին, նոյնպէս էլ գեղեցկութիւնն է չարաբարոյ կնոջ համար։ 23Արդարների ցանկութիւնը կատարւում է ամենայն բարութեամբ, բայց ամբարշտի յոյսը պիտի կորչի։ 24Կան մարդիկ, որոնք ցանում են իրենց ունեցածը եւ ստանում բազմապատիկը, կան էլ, որ անիրաւօրէն են հաւաքում, բայց մնում են կարօտեալ։ 25Ամէն օրհնուած մարդ պարզամիտ է, բայց բարկացող մարդը տգեղ է կերպարանքով։ 26Ով ցորենը խնայի ժողովրդից, այն պիտի թողնի օտարներին. ով ագահօրէն կուտակի, պիտի արժանանայ ընդհանուրի անէծքին, բայց ով բաշխի առատօրէն՝ օրհնուած կը լինի։27Ով բարիք է անում, նա բարութեան շնորհ կը գտնի, իսկ ով չարիք է նիւթում, չարիք կը հասնի նրան։ 28Ով յոյսը դնում է հարստութեան վրայ, պիտի կործանուի, իսկ ով հովանաւորում է արդարներին, պիտի բարգաւաճի։ 29Ով չի մտածում իր տան մասին, նա հողմ է ժառանգելու, եւ անմիտը պիտի ծառայի իմաստունին։ 30Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։ 31Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...



Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

  • WISHES FOR ARMENIA
    b finasteride nature buy propecia online: http://p...
    Автор: Jamesprifs
  • WISHES FOR ARMENIA
    y how to buy propecia watch finasteride: http://pr...
    Автор: Davidemode
  • WISHES FOR ARMENIA
    r buy generic cialis door http://cialisbill.com si...
    Автор: Gregorytut

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Бисквит с каштанами

Бисквит с каштанамиКаштаны испечь в духовом шкафу, очистить от скорлупы,...

Кисель из шиповника

Кисель из шиповникаПриготовить масрамацун, как указано выше, добавить картофельную муку,...

Цукаты

ЦукатыИз варенья инжира, айвы, баклажанов, дыни, тыквы, арбуза, лимона, апельсинов,...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта