ԺՈՂՈՎՈՂ

(10 голоса, среднее 4.70 из 5)

Ժողովող


1 Դաւթի որդու՝ Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Ժողովողի խօսքերը2Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ունայնութիւն ունայնութեանց. ամէն ինչ ունայն է։ 3Ի՞նչ օգուտ ունի մարդ իր ողջ չարչարանքից, որ տանջւում է արեգակի ներքոյ։ 4Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է յաւերժ։ 5Արեգակը ծագում, արեգակը մայր է մտնում եւ վերադառնում է իր տեղը, որտեղից ծագել է։ 6Հողմը ելնում է դէպի հարաւ եւ դառնում է դէպի հիւսիս, պտտուելով պտտւում՝ փչում է հողմը եւ վերադառնում նորից իր շրջապտոյտին։ 7Բոլոր գետերը գնում են դէպի ծով, բայց ծովը չի լցւում, եւ նորից գետերը վերադառնում են այնտեղ, որտեղով հոսել են։ 8Ամէն ինչ ջանք ու տքնանքով է լինում, եւ չի կարող մարդ այն պատմել. աչքը տեսնելով չի յագենում, եւ ականջը լսելով չի լցւում։ 9Այն, ինչ եղել է, նոյնն էլ պիտի լինի, եւ այն, ինչ կատարուել է, նոյնն էլ պիտի կատարուի։ 10Եւ ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ. որովհետեւ ոչ ոք չի կարող ասել՝ «Ահա սա նոր է, քանի որ դա եղել է վաղուց, յաւիտենապէս՝ մեզնից առաջ եղածների մէջ»։ 11Նախկինների յիշատակը չկայ, չի լինելու նաեւ դրանցից յետոյ գալիքների յիշատակը՝ ամենավերջում եկողների մէջ։ 12Ես՝ Ժողովողս, Իսրայէլի թագաւոր եղայ Երուսաղէմում. 13եւ սիրտս տուի իմաստութեամբ քննելու եւ խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է արեգակի ներքոյ։ Աստուած դաժան զբաղմունք է տուել մարդու որդիներին, որ զբաղուեն արեգակի ներքոյ։ 14Ես տեսայ այն բոլոր գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, եւ, ահա, ամէն ինչ ունայնութիւն է եւ հոգու տանջանք։ 15Ծուռն ուղղել չի լինի, եւ չեղածը՝ հաշուել։ 16Սրտիս մէջ ինքս ինձ ասացի, թէ՝ «Ահա ես աւելի մեծ եղայ, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղէմում». եւ ես իմ սիրտը տուի ճանաչելու իմաստութիւնն ու գիտութիւնը եւ աւելի շատ իմաստութիւն ստացայ, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղէմում։ 17Իմ սիրտը ճանաչեց բազում իմաստութիւն եւ գիտութիւն, առակներ եւ խորհուրդներ։ Ես հասկացայ, սակայն, որ դա եւս հոգու տանջանք է, 18քանզի շատ իմաստութեան մէջ շատ գիտութիւն կայ, եւ իր գիտութիւնն աւելացնողը իր ցաւն է աւելացնում։ 
2 Սրտիս մէջ ասացի. «Արի՛ քեզ փորձեմ նաեւ վայելքի տալով, տեսնեմ՝ ինչ ես դու բարիքների մէջ». եւ ահա դա էլ ունայնութիւն է։2Տեսայ, որ ծիծաղը յիմար բան է, եւ ուրախութիւնը՝ անօգուտ։ 3Եւ ես խորհեցի, որ սիրտս զուարթացնեմ, ինչպէս գինին զուարթացնում է մարմինս. եւ ես ինձ հաճոյքի տուի. սիրտս, սակայն, իմաստութեամբ առաջնորդեց ինձ մինչեւ որ տեսնէի, թէ որն է բարին մարդու որդիների համար, որպէսզի նրանք այն անեն արեգակի ներքոյ՝ իրենց պարգեւուած կեանքի օրերին։ 4Ես շատ գործերի ձեռնամուխ եղայ, ինձ համար ապարանքներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի, 5ինձ համար պարտէզներ եւ ծաղկանոցներ շինեցի եւ ամէն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի նրանց մէջ։ 6Ջրաւազաններ շինեցի ինձ համար, որ ջրերը ոռոգեն մայրիների խիտ անտառները։ 7Ծառաներ եւ աղախիններ ունեցայ, եւ նրանք ընդոծիններ ունեցան ինձ համար, եւ աւելի շատ նախիրներ ու հօտեր ունեցայ, քան բոլոր նրանք, որ եղել են ինձնից առաջ Երուսաղէմում։ 8Ինձ համար արծաթ ու ոսկի կուտակեցի եւ թագաւորներից ու գաւառներից մեծ գանձեր դիզեցի։ Գուսաններ եւ երգիչներ ու երգչուհիներ ունեցայ եւ մարդու որդու համար՝ ամէն մեղկութիւն։ Տղամարդ եւ կին մատակարարներ բերեցի ինձ համար,9եւ ես աւելի մեծ եղայ, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղէմում. եւ աւելացաւ նաեւ իմ իմաստութիւնը։ 10Ինչ որ աչքս ուզեց, ինձ չզրկեցի դրանից, եւ ոչ մի ուրախութեան համար սրտիս վրայ արգելք չդրի։ Իմ սիրտն ուրախ եղաւ, որովհետեւ վայելեց իմ աշխատանքի պտուղները, եւ դա էլ իմ բաժինը եղաւ իմ բոլոր վաստակներից։ 11Ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին եւ դրանք անելու համար իմ քաշած չարչարանքներին, եւ, ահա՛ ամէն ինչ ունայնութիւն է եւ հոգու տանջանք, եւ ոչ մի օգուտ չկայ արեգակի ներքոյ։ 12Ես դարձայ տեսնելու իմաստութիւնը, նաեւ յիմարութիւնն ու անմտութիւնը, թէ այն ո՞ր մարդն է, որ իր գործն անելիս միշտ հետեւում է իմաստութեան։ 13Եւ տեսայ, որ իմաստութիւնն աւելի օգտակար է անմտութիւնից, ինչպէս լոյսը՝ խաւարից։ 14Իմաստունի աչքերն իր գլխի մէջ են, իսկ անմիտը գնում է խաւարի միջով. բայց ես հասկացայ, որ նրանց բոլորին միեւնոյն դիպուածն է սպասում։ 15Եւ սրտիս մէջ ասացի. «Եթէ նոյն դիպուածն է պատահելու ինչպէս անզգամին, այնպէս էլ ինձ, էլ ինչո՞ւ ես աւելի իմաստուն դարձայ»։ Եւ մէկ անգամ եւս ասացի սրտիս մէջ, թէ սա նոյնպէս ունայնութիւն է, քանի որ անմիտն է աւելորդ խօսում, 16որովհետեւ թէ՛ յիմարի եւ թէ՛ իմաստունի համար յաւիտենական յիշատակ չկայ։ Արդարեւ, գալիք օրերին մոռացուելու է ամէն բան, եւ իմաստունը եւս պիտի մեռնի ինչպէս յիմարը։ 17Ես ատեցի իմ կեանքը, որովհետեւ ինձ համար չար էին այն գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, քանի որ ամէն ինչ ունայնութիւն է եւ հոգու տանջանք։ 18Ես ատեցի իմ ամբողջ վաստակը, որ արել էի արեգակի տակ, քանի որ ես այն թողնելու եմ մի մարդու, որ գալու է ինձնից յետոյ։ 19Եւ ո՞վ գիտէ, իմաստո՞ւն է լինելու նա, թէ՞ յիմար, կամ՝ տիրելո՞ւ է արդեօք իմ բոլոր վաստակին, որ ես վաստակեցի եւ որի շնորհիւ էլ իմաստուն դարձայ արեգակի ներքոյ. սակայն սա եւս ունայնութիւն է։ 20Ի սրտէ ես հրաժարուեցի իմ բոլոր վաստակներից, որ վաստակեցի արեգակի ներքոյ. 21որովհետեւ մարդ կայ, որի վաստակը իմաստութեամբ, գիտութեամբ եւ առաքինութեամբ է լինում, մարդ էլ կայ, որ ոչինչ չի արել, բայց այդ վաստակը բաժին է ընկնում նրան։ Սակայն սա եւս ունայնութիւն է եւ մեծ չարիք։ 22Ուստի ի՞նչ է մնում մարդուս իր բոլոր չարչարանքից եւ սրտի տանջանքից, որ ջանք է թափել արեգակի ներքոյ, 23որովհետեւ նրա բոլոր օրերը ցաւերով են լի եւ հաճոյքը՝ տրտմութեամբ, եւ գիշերն էլ նրա սիրտը չի ննջում։ Սակայն սա եւս ունայնութիւն է։ 24Մարդուս համար չկայ ուրիշ լաւ բան, բացի ուտելուց, խմելուց եւ իր վաստակով իր հոգուն հաճոյք պատճառելուց։ Բայց ես տեսայ, որ այդ եւս լինում է Աստծուց, 25քանզի ո՞վ կարող է ուտել եւ խմել առանց Նրա։ 26Աստուած իմաստութիւնը, գիտութիւնը եւ ուրախութիւնը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջեւ, իսկ մեղաւորին տալիս է հաւաքելու եւ դիզելու հոգս, որպէսզի նա ձեռք բերածը տայ այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջեւ։ Բայց սա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։ 
3 Ամէն բանի ժամանակը կայ, եւ աշխարհում ամէն գործ ունի իր ժամանակը. 2ծնուելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը եւ տնկածը հանելու ժամանակը, 3սպանելու ժամանակը եւ բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը եւ շինելու ժամանակը,4լալու ժամանակը եւ ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը եւ պարելու ժամանակը, 5քարեր կտրելու ժամանակը եւ քարերը հաւաքելու ժամանակը, գրկելու ժամանակը եւ գրկից հեռանալու ժամանակը, 6փնտռելու ժամանակը եւ կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը եւ դուրս նետելու ժամանակը, 7պատռելու ժամանակը եւ կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը եւ խօսելու ժամանակը, 8սիրելու ժամանակը եւ ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը եւ խաղաղութեան ժամանակը։ 9Արդ, ի՞նչ օգուտ կայ մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում։ 10Ես տեսայ այն բոլոր զբաղմունքները, որ Աստուած տուել է մարդու որդիներին, որ զբաղուեն։ 11Նա ամէն ինչ լաւ է արել իր ժամանակի համար, մինչեւ իսկ յաւիտենութիւնը ճանաչելու իղձ տուեց նրանց սրտերին, բայց եւ այնպէս մարդս չի կարող հասկանալ Աստծու արած գործը՝ սկզբից մինչեւ վերջ։ 12Ես հասկացայ, որ մարդկանց համար չկայ ուրիշ լաւ բան, քան ուրախ լինել եւ բարիք գործել իրենց կեանքում,13քանի որ ով որ ուտում, խմում եւ իր աշխատանքի բարիքն է վայելում, Աստծու պարգեւն է դա։ 14Ես իմացայ, որ այն ամէնը, ինչ Աստուած է արել, պիտի մնայ յաւիտեան, որ ոչինչ չի կարելի աւելացնել դրանց վրայ եւ ոչինչ չի կարելի պակասեցնել դրանցից։ Եւ Աստուած այդպէս է արել, որ իրենից երկիւղ ունենան։ 15Ինչ որ եղել է, հիմա էլ կայ, եւ ինչ որ պիտի լինէր, եղել է արդէն, եւ Աստուած կը փնտռի հալածուածին։16Արեգակի ներքոյ, ես տեսայ դարձեալ, որ, ուր դատ ու դատաստան կար, ամբարիշտն այնտեղ էր, եւ ուր արդարութիւն կար, այնտեղ էր բարեպաշտը։ 17Եւ սրտիս մէջ ասացի, թէ՝ «Աստուած պիտի դատի արդարին եւ ամբարշտին, քանի որ ամէն բանի ժամանակը կայ, եւ ժամ ու ժամանակ կայ բոլոր գործերի համար»։ 18Եւ սրտիս մէջ մարդու որդիների խօսքերի համար ասացի, որ Աստուած պիտի դատի նրանց, որպէսզի ցոյց տայ, թէ իրենք էլ անասուններ են։ 19Արդարեւ, նոյն դիպուածն է պահուած թէ՛ մարդու որդիների եւ թէ՛ անասունների համար, նոյն պատահարն է լինելու նրանց բոլորի համար։ Ինչպէս որ մէկի մահն է, նույնպէս եւ՝ միւսի մահը, եւ բոլորի մէջ նոյն շունչը կայ. էլ ի՞նչ առաւելութիւն ունի մարդն անասունից. ո՛չ մի, քանի որ ամէն ինչ ունայնութիւն է։ 20Ամէն բան մի տեղ է գնում, ամէն ինչ հողից է եղել, եւ ամէն ինչ հող է դառնում։ 21Եւ ո՞վ գիտէ, թէ մարդու որդիների հոգին ելնում է վեր, իսկ անասունների շունչը իջնում է ցած՝ հողի մէջ։ 22Տեսայ նաեւ, որ մարդուս համար չկայ ուրիշ աւելի լաւ բան, քան ուրախ լինել իր վաստակով, որովհետեւ դա է նրա բաժինը, քանի որ ո՞վ պիտի նրան նորից բերի, որ նա տեսնի, թէ ինչ է լինելու իրենից յետոյ։ 
4 Ես դարձայ ու տեսայ այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքոյ. եւ ահա զրկուածներն արցունքների մէջ են, եւ ոչ ոք չկար, որ մխիթարէր նրանց, եւ ուժը նրանց զրկողների ձեռքին էր։ 2Եւ ես երանի տուի բոլոր նրանց, որ արդէն մահացել են, քան կենդանի մարդկանց, որ ապրում են մինչեւ այժմ։ 3Բայց այդ երկուսից էլ աւելի լաւ է նա, որ բնաւ չի եղել եւ չի տեսել այն բոլոր չար գործերը, որ կատարւում են արեգակի ներքոյ։ 4Ես տեսայ նաեւ, որ ամէն վաստակի եւ յաջողութեան համար մարդուս նախանձում է իր մերձաւորը. սակայն սա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։ 5Յիմարը ձեռնածալ նստում եւ ինքն իրեն է ուտում։ 6Լաւ է հանգիստ վաստակել մի բուռ, քան չարչարանքով ու տանջանքով՝ երկու բուռ։ 7Դարձայ եւ ես մի ունայնութիւն էլ տեսայ արեգակի ներքոյ. 8մարդ կայ, որ մենակ է եւ ոչ ոք չունի՝ ո՛չ որդի եւ ո՛չ էլ եղբայր, բայց նրա աշխատանքն էլ վերջ չունի, եւ աչքն էլ չի կշտանում հարստութեամբ. նա չի ասում, թէ՝ «Ո՞ւմ համար եմ ջանք թափում եւ ինչո՞ւ եմ հոգիս զրկում բարիքից». սա եւս ունայնութիւն է եւ դաժան զբաղմունք։ 9Երկու հոգով աւելի լաւ է, քան մենակ, որովհետեւ աւելի վարձ կայ նրանց վաստակի համար, 10քանի որ եթէ մէկն ընկնի, նրա ընկերը կը կանգնեցնի նրան, բայց վա՜յ մենակին, որ ընկնի, երբ ուրիշ մէկը չկայ, որ բարձրացնի նրան։ 11Եւ եթէ երկուսը միասին քնեն, կը տաքացնեն միմեանց, բայց միայնակ մարդն ինչպէ՞ս պիտի տաքանայ։ 12Եւ եթէ մէկի վրայ բռնանան, երկուսը դէմ կը կանգնեն. չէ՞ որ երեքտակ թելն էլ հեշտ չի կտրւում։ 13Լաւ է աղքատ եւ իմաստուն տղան, քան թէ ծեր եւ անմիտ թագաւորը, որ էլ չի կարող խորհուրդներ ընկալել, 14որովհետեւ տղան կարող է կալանատնից դուրս գալ եւ թագաւորել, հակառակ որ իր թագաւորութեան մէջ ծնուել էր աղքատ։ 15Ես տեսայ, որ արեգակի ներքոյ բոլոր ապրողները գնում են այն տղայի՝ այն երկրորդի հետ, որ պիտի փոխարինի նրան։ 16Վերջ չկար ամբողջ ժողովրդին, բոլորին, որ եղել էին նրանցից առաջ, բայց յետոյ եկողներն էլ պիտի չուրախանան նոր թագաւորով. բայց դա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։ 17Զգո՛յշ եղիր քայլիդ համար, երբ Աստծու տուն ես գնում, 18եւ մօտեցի՛ր լսելու համար. որովհետեւ քո զոհն աւելի յարգի է, քան ընծաներն անզգամների, որոնք չգիտեն բարիք գործել։ 
5 Թող քո բերանը չշտապի, եւ ոչ էլ սիրտդ հապճեպ խօսք ասի Աստծու առջեւ, որովհետեւ Աստուած երկնքում է, իսկ դու՝ երկրի վրայ. դրա համար էլ թող քո խօսքերը սակաւ լինեն։ 2Երազը հոգսերի շատութիւնից է առաջ գալիս, իսկ յիմարի ձայնը՝ շատախօսութիւնից։3Եւ ինչ ուխտ որ արել ես Աստծուն՝ մի՛ դանդաղիր այն կատարել, քանի որ անզգամները հաճելի չեն նրան։ 4Որքան որ ուխտ անես՝ կատարի՛ր, քանի որ լաւ է ուխտ չանել, քան թէ ուխտ անել եւ չկատարել։ 5Մի՛ թոյլ տուր, որ բերանդ մարմնիդ դրդի մեղքեր գործելու, եւ Աստծու առջեւ մի՛ ասա, թէ անգիտութիւնից էր, որպէսզի խօսքիդ համար Աստուած չբարկանայ եւ չաւերի ձեռքիդ գործերը, 6որովհետեւ, ինչպէս երազների առատութեան, այնպէս էլ խօսքերի շատութեան մէջ եւս ունայնութիւն կայ. եւ դու վախեցի՛ր Աստծուց։ 7Եթէ դու երկրի վրայ աղքատի զրկանք տեսնես եւ իրաւունքի ու արդարութեան յափշտակութիւն, մի՛ զարմացիր այդ բաների վրայ, որովհետեւ բարձր դիրքի մի պաշտօնեայ պաշտպանուած է մէկ այլ բարձր դիրքի պաշտօնեայի կողմից, իսկ դրանցից էլ աւելի բարձր մի երրորդ պաշտօնեայ կայ։ 8Բայց հողի բարիքը բոլորի համար է, եւ բոլորի վրայ թագաւորն է, որը օգտւում է մշակուած հողից։ Եւ դու հաւատարի՛մ եղիր այն ամենին, ինչ ծանր աշխատանքով վերցնում են հողից։9Արծաթ սիրողը չի կշտանայ արծաթից, ոչ էլ հարստութիւն սիրողը՝ իր եկամուտներից. ուստի դա եւս ունայնութիւն է։ 10Արդար բարիքները բազմանալու հետ շատանում են նաեւ ուտողները. եւ ի՞նչ օգուտ ունի տէրն իր ունեցուածքից, եթէ ոչ այն, որ իր աչքով է տեսնում իր ունեցուածքն սկզբից։ 11Քաղցր է աշխատաւորի քունը, քիչ ուտի նա, թէ շատ։ Բայց կուշտ լինելը չի թողնում, որ հարուստը հանգիստ քնի։ 12Մի բան էլ տեսայ արեգակի ներքոյ. դա այն հարստութիւնն է, որ մարդ պահում է իր սեւ օրուայ համար, 13բայց մի չար դիպուածով կորչում է նրա հարստութիւնը. որդի է ծնուել նրան, բայց նրա ձեռքին ոչինչ, ոչ մի բան չկայ։ 14Ինչպէս որ իր մօր որովայնից նա մերկ է ելել, մերկ էլ ետ կը դառնայ. ինչպէս եկել է, այնպէս էլ կը գնայ, եւ երբ գնայ՝ ոչինչ չի վերցնելու իր վաստակից, որպէսզի տանի իր հետ։ 15Սա էլ մի ծանր ցաւ է, ինչպէս որ եկել է, այնպէս էլ կը գնայ. էլ ի՞նչ օգուտ ունի մարդն իր վաստակից, որ ջանք է թափում... քամու համար։ 16Եւ յետոյ նրա բոլոր օրերը խաւար են ու սուգ եւ անցնում են շատ հոգսերի, հիւանդութիւնների եւ բարկութեան մէջ։ 17Ահաւասիկ եւ այն լաւը, որ ես տեսայ. դա ուտելն ու խմելը եւ բարիք տեսնելն է իր ամբողջ վաստակից, որի համար նա ջանք է թափել արեգակի ներքոյ՝ Աստծու կողմից նրան տրուած իր կեանքի բոլոր օրերին, որովհետեւ դա է նրա բաժինը։ 18Աստուած ամէն մարդու հարստութիւն եւ ունեցուածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու եւ իր աշխատանքից ուրախ լինելու իշխանութիւն է տուել։ Դա եւս Աստծու պարգեւն է։ 19Նա իր կեանքի շատ օրերը չի յիշելու, որովհետեւ Աստուած նրա սրտի ուրախութեան համար հաճոյք է տուել նրան։ 
6 Մի չարիք էլ տեսայ արեգակի ներքոյ, որ շատ յաճախ է պատահում մարդկանց։ 2Մարդ կայ, որին Աստուած թէ՛ հարստութիւն եւ թէ՛ ունեցուածք ու փառք է տուել, եւ ինչ ցանկանայ նրա հոգին՝ ոչ մի բանի պակաս չի զգում, բայց Աստուած դրանցից ուտելու իշխանութիւն չի տուել նրան, այլ օտար մարդ է վայելում դրանք. եւ սա եւս ունայնութիւն է եւ ծանր ցաւ։ 3Եթէ մի մարդ հարիւր զաւակ էլ ծնի եւ բազում տարիներ էլ ապրի, եւ կամ է՛լ առաւել շատանան նրա տարիների օրերը, բայց եթէ նրա հոգին չի կշտացել բարիքներից, եւ մի գերեզման իսկ չի գտնուել նրա համար, ապա ես կ՚ասեմ, որ վիժածն աւելի լաւ է նրանից, 4որովհետեւ վիժածն ունայնութեամբ գալիս եւ գնում է խաւարով, եւ խաւարում էլ ծածկւում է նրա անունը,5որովհետեւ նա ոչ արեւ տեսաւ եւ ոչ էլ իմացաւ, թէ ինչ է հանգիստը իր կամ մէկ ուրիշի համար։ 6Իսկ եթէ մէկ ուրիշն էլ ապրել է հազար տարի, բայց ոչ մի բարիք չի վայելել, մի՞թէ բոլորի նման նա էլ նոյն տեղը չի գնալու։ 7Մարդու բոլոր աշխատանքներն իր բերանի համար են, բայց նրա հոգին չի յագենում։ 8Ի՞նչ առաւելութիւն ունի իմաստունը յիմարից, քանի որ տնանկը գիտէ ընթանալ իր կեանքի առջեւից։ 9Լաւ է աչքով տեսնել, քան հոգով ցանկալ. սակայն սա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։ 10Ինչ որ գոյութիւն ունի, կանխաւ սահմանուած է եղել. եւ սկզբից արդէն յայտնի է, թէ ինչ է մարդը, եւ որ երբեք նա չի կարող չափուել իրենից Հզօրի հետ, 11որովհետեւ շատ բաներ կան, որ բազմապատկում են ունայնութիւնը։ 
7 Ի՞նչ է մարդու առաւելութիւնը, եւ ո՞վ գիտէ, թէ ինչն է լաւ նրա ունայն կեանքի սակաւաթիւ օրերին, որ անցնում են ստուերի նման, որովհետեւ ո՞վ պիտի պատմի մարդուն, թէ ինչ է լինելու նրանից յետոյ արեգակի ներքոյ։ 2Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից, եւ մահուան օրը՝ ծննդեան օրից։ 3Խնջոյքի տուն գնալուց լաւ է սգոյ տուն գնալը, որովհետեւ դա է ամէն մարդու վախճանը, եւ դա կենդանի մարդու սրտին բարութիւն է տալիս։ 4Տխրութիւնը լաւ է ծիծաղից, որովհետեւ դէմքի վշտալի տեսքից զուարթանում է սիրտը։ 5Իմաստունի սիրտը սգոյ տանն է, իսկ յիմարի սիրտը՝ ուրախութեան տանը։ 6Աւելի լաւ է մարդ լսի իմաստունի յանդիմանութիւնը, քան թէ յիմարի երգը։7Արդարեւ, յիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ կրակի մէջ ճարճատող փշերի ձայնին։ Բայց սա եւս ունայնութիւն է։8Զրպարտութիւնը խռովում է իմաստունին եւ կործանում նրա ազնիւ սիրտը։ 9Գործի վախճանը լաւ է նրա սկզբից, համբերատար հոգին՝ գոռոզամիտ հոգուց։ 10Մի՛ շտապիր հոգուդ մէջ բարկանալ, որովհետեւ բարկութիւնը հանգչում է յիմարների ծոցում։ 11Մի՛ ասա, թէ ի՛նչ կատարուեց, թէ ինչո՛ւ առաջուայ օրերն այս օրերից լաւ էին, որովհետեւ իմաստութեամբ չէ, որ հարցնում ես այդ մասին։12Իմաստութիւնը ժառանգութեան պէս լաւ բան է եւ առաւելութիւն արեգակը տեսնողների համար։ 13Արեգակի հովանու ներքոյ իմաստութիւնը նման է արծաթի հովանու ներքոյ լինելուն, բայց գիտութեան օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստութիւն ստացողին։ 14Նայի՛ր Աստծու գործերին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչ խախտել է Աստուած։ 15Քո լաւ օրը բարիքների մէ՛ջ ապրիր, բայց յիշի՛ր, որ վատ օր էլ կայ։ Եւ տե՛ս, որ Աստուած դրանք միահիւսեց իրար, որպէսզի մարդ այնուհետեւ խօսելու բան չունենայ։ 16Ես իմ ունայնութեան օրերին տեսայ ամէն ինչ. արդար կայ, որ իր արդարութեան մէջ կորչում է, ամբարիշտ էլ կայ, որ ապրում է իր չարութեամբ։ 17Չափազանց արդար մի՛ լինիր եւ ոչ էլ շատ ճարտար, որ չլինի թէ սխալուես։ 18Շատ ամբարիշտ մի՛ լինիր եւ մի՛ լինիր խստաբարոյ, որ չլինի, թէ տարաժամ մեռնես։ 19Լաւ է, որ մէկը բռնես եւ միւսից էլ ձեռքդ չքաշես, որովհետեւ ով երկնչում է Աստծուց, նա կ՚ազատուի ամէն բանից։ 20Իմաստութիւնն աւելի շատ է օգնում իմաստունին, քան քաղաքում գտնուող տասը իշխան։ 21Երկրի վրայ չկայ արդար մի մարդ, որ բարի գործ անի եւ չմեղանչի։ 22Բայց դու ամբարիշտների ասած ամէն խօսք սրտիդ շատ մօտ մի՛ ընդունիր, որ ծառայիդ անէծքը չլսես, երբ նա քեզ անիծի։ 23Ծառան շատ անգամ քեզ կարող է վատութիւն անել եւ շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես։ 24Այս ամէնը փորձեցի իմաստութեամբ եւ ասացի. «Ահա իմաստուն դարձայ». բայց իմաստութիւնը հեռու էր ինձնից։ 25Եւ ո՞վ կարող է իմանալ նրա խորութեան չափը։ 26Ես սրտով շրջեցի ամէն տեղ, որ իմանամ, քննեմ եւ որոնեմ իմաստութիւնն ու հանճարը, հասկանամ ամբարիշտների ուրախութիւնը, նրանց խռովքներն ու յուզմունքները։ 27Եւ ես գտայ ու պիտի ասեմ, որ մահից աւելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կայ, իսկ ձեռքերի մէջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առջեւ, նա պիտի ազատուի այդ կնոջից, իսկ ով մեղաւոր է, պիտի նրանից բռնուած լինի։ 28Ահա այս բոլորը գտայ, - ասում է Ժողովողը, - մէկ առ մէկ հաշուելով՝ գտնելու համար խորհուրդները. հոգիս փնտռեց, բայց չգտայ. հազարի մէջ մի տղամարդ գտայ, բայց կին ամենեւին չգտայ։ 29Բայց ահա գտայ այն, որ Աստուած մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտռեցին։ Ո՞վ է ճանաչում իմաստուններին, եւ ո՞վ կարող է այս հարցերի մեկնութիւնը տալ։ 
8 Մարդու իմաստութիւնը լոյս է տալիս նրա երեսին, բայց անամօթի երեսը ատելի է լինում։ 2Թագաւորի բերանից ելած խօսքից զգո՛յշ եղիր եւ մի՛ շտապիր երդման խօսք ասել Աստծուն։ 3Մի՛ շտապիր հեռանալ նրա աչքից եւ ոչ էլ մնա չար գործի մէջ, որովհետեւ նա ինչ որ կամենայ, կարող է անել։ 4Որպէս թագաւոր նա խօսում է իշխանութեամբ, եւ ո՞վ կարող է նրան ասել, թէ՝ ի՞նչ արեցիր։ 5Այն մարդը, որ պատուիրան է պահում, չարիքի չի հանդիպի. իմաստուն սիրտը գիտէ պատուիրանը կատարելու ժամանակն ու եղանակը։ 6Ամէն բանի ժամանակը կայ եւ կայ ճիշտ կատարելու եղանակը. բայց շատ բան էլ կայ, որ մարդ չգիտէ, 7որովհետեւ չգիտէ, թէ ինչ է լինելու, եւ ինչ էլ որ լինի՝ ո՞վ պիտի պատմի նրան։ 8Մարդս չի կարող իշխել իր հոգուն եւ ոչ էլ իր հոգուն արգելք հանդիսանալ. եւ ոչ էլ նա իշխանութիւն ունի իր մահուան օրուայ հանդէպ. ոչ կարող է խոյս տալ հոգեվարքի պայքարից, եւ ոչ էլ ամբարշտութիւնը կարող է փրկել ամբարշտին։ 9Ես տեսայ այս բոլորը եւ սրտով քննեցի այն բոլոր գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, եւ այն, որ մարդն իշխում է մարդու վրայ ու չարչարում է նրան։10Տեսայ, որ ամբարիշտներին թաղեցին գերեզմանների մէջ. գնացին նրանք սուրբ տեղից, եւ նրանց համար սուգ արեցին քաղաքում։ Սակայն սա եւս ունայնութիւն է։ 11Չարի դատաստանն անմիջապէս չի կատարւում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակւում են չարիք գործել։ 12Մեղաւորը չարիք է գործում՝ լինի այժմ, աւելի առաջ թէ յետոյ. իսկ ես գիտեմ, որ բարիքը հասնում է միայն նրանց, ովքեր երկիւղ են կրում Աստծուց եւ երկնչում են նրա առջեւ։ 13Բայց ամբարշտի համար բարութիւն պիտի չլինի. նա իր օրերը պիտի չերկարեցնի, այլ դրանք պիտի լինեն ստուերի նման, քանի որ նա երկիւղ է կրում Աստծու ներկայութիւնից։ 14 15Մի ունայնութիւն էլ կայ երկրի վրայ. արդարներ կան, որոնց հետ պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, եւ ամբարիշտներ կան, որոնց հետ պատահում է այն, ինչ արժանի է արդարների գործերին։ Եւ ես ասացի. «Սակայն դա եւս ունայնութիւն է»։ 16Եւ ես գովեցի ուրախութիւնը, որովհետեւ արեգակի ներքոյ մարդու համար ուտելուց, խմելուց եւ ուրախ լինելուց բացի ուրիշ աւելի լաւ բան չկայ, քանի որ նրա ողջ կեանքում, որ Աստուած տուել է նրան արեգակի ներքոյ, դա է մնալու միայն նրա վաստակից։ 17Մի անգամ որ ես սիրտս տուի ճանաչելու իմաստութիւնը եւ տեսնելու այն զբաղմունքները, որ կատարւում են երկրի վրայ (որովհետեւ մարդ կայ, որի աչքին գիշեր թէ ցերեկ քուն չի գալիս), 18Աստծու բոլոր գործերից ես հասկացայ, որ մարդ չի կարող գտնել այն գործը, որ կատարուել է արեգակի ներքոյ. որքան էլ մարդ աշխատի որոնել այն, չի գտնելու, եւ մինչեւ իսկ իմաստունն էլ ինչքան էլ ասի, թէ գիտէ, դարձեալ չի կարող գտնել։ 
9 Արդ, այս բոլորը ես դրի սրտիս մէջ, սիրտս էլ քննեց այս բոլորը. թէ՛ արդարներն ու իմաստունները եւ թէ՛ նրանց գործերը Աստծու ձեռքին են, քանզի մարդ սէրն ու ատելութիւնն էլ չգիտէ։ 2Ամէն ինչ մարդու առջեւ է, եւ ունայնութիւն կայ ամէն ինչի մէջ։ Նոյն դիպուածն է վերապահուած արդարի եւ ամբարշտի, բարու եւ չարի, մաքուրի եւ անմաքուրի, զոհ մատուցողի եւ չմատուցողի, ինչպէս բարեգործի, այնպէս էլ մեղսագործի, ինչպէս երդում տուողի, այնպէս էլ երդումից վախեցողի համար։ 3Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մէջ ամենից վատթարը սա է, որ նոյն դիպուածն է վիճակուած բոլորին։Արդարեւ, մարդկանց որդիների սրտերը լի են չարութեամբ եւ իրենց կենդանութեան ժամանակ՝ հոգս կայ նրանց սրտերում, բայց յետոյ իրենք էլ պիտի մեռնեն։ 4Նրանցից ո՞վ կարող է հաւասարուել ողջերին. մարդ յոյս է տածում, թէ կենդանի շունը լաւ է, քան սատկած առիւծը։ 5Նրանք, որ կենդանի են, գիտեն, թէ իրենք մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ չգիտեն, եւ այլեւս վարձ չկայ նրանց համար, որովհետեւ մոռացուել է նրանց յիշատակը, 6եւ կորել է, ահա, թէ՛ նրանց սէրն ու թշնամանքը եւ թէ՛ նախանձը, եւ նրանք յաւիտեան բաժին էլ չունեն այն բոլորի մէջ, ինչ ստեղծուած է արեգակի ներքոյ։7Արի ուրախութեամբ կե՛ր քո հացը եւ զուարթ սրտով խմի՛ր քո գինին, քանզի Աստուած արդէն իսկ հաւանել է քո արած գործերը։ 8Թող հագուստներդ միշտ սպիտակ լինեն, եւ օծման իւղը չպակասի քո գլխից։ 9Կեանքդ վայելի՛ր քո կնոջ հետ, որին սիրեցիր քո ունայն կեանքի այն բոլոր օրերին, որոնք արեգակի ներքոյ տրուած են քեզ մինչեւ քո օրերի վախճանը, որովհետեւ դա է քո բաժինը քո կեանքի եւ քո վաստակի մէջ, որ ձեռք ես բերել արեգակի ներքոյ։ 10Այն ամէնը, ինչ քո ձեռքից կը գայ անելու, արա՛ քո կարողութեան չափով, որովհետեւ գերեզմանի մէջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կայ, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտութիւն եւ ո՛չ էլ իմաստութիւն։ 11Դարձեալ տեսայ արեգակի ներքոյ, որ ասպարէզը վազողներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստութիւնը՝ հանճարներինը եւ ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետեւ կը գայ ժամանակ, երբ բոլորին էլ կը պատահի նոյն դիպուածը։ 12Բայց մարդն իր ժամանակն անգամ չգիտէ եւ, ինչպէս ձկները, որ որսւում են նենգ ցանցերից, եւ թռչունները, որ բռնւում են ծուղակների մէջ, այնպէս էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մէջ, որ յանկարծակի բռնում է նրանց։ 13Այս մի իմաստութիւնն էլ տեսայ արեգակի ներքոյ, որ մեծ է թւում ինձ. 14փոքրիկ մի քաղաք կար եւ նրա մէջ՝ սակաւաթիւ մարդիկ. մեծազօր մի թագաւոր յարձակուեց դրա վրայ, պաշարեց այն եւ մեծամեծ պատնէշներ շինեց նրա դէմ։ 15Իսկ այնտեղ աղքատ եւ իմաստուն մի մարդ կար, եւ նա իր իմաստութեամբ փրկեց քաղաքը, բայց յետոյ ոչ ոք չյիշեց այդ տնանկ մարդուն։ 16Եւ ես ասացի. «Իմաստութիւնը լաւ է ուժից, մինչեւ իսկ եթէ աղքատի իմաստութիւնը արհամարհուած լինի, եւ չուզենան լսել նրա խօսքերը»։17Իմաստունների մեղմ խօսքերն աւելի լաւ են լսւում, քան անզգամ իշխանների աղաղակը։ 18Իմաստութիւնը լաւ է պատերազմի գործիքներից, բայց մէ՛կ մեղաւորը շատ զօրութիւններ կարող է կորստեան մատնել։ 
10 Սատկած ճանճերը ապականում են անուշ իւղերը։ Սակաւ-ինչ իմաստութիւնն աւելի յարգի է, քան մեծ ու անմիտ փառքը։2Իմաստունի սիրտը իր աջ կողմն է, յիմարի սիրտը՝ իր ձախ կողմը։ 3Երբ յիմարը ճանապարհ գնայ, պիտի երեւայ, որ խելքը պակաս է, եւ ինչի մասին էլ նա մտածի՝ ամբողջն անմտութիւն է։ 4Եթէ իշխանի զայրոյթը բռնկուի քո դէմ, դու մի՛ լքիր քո տեղը. քաղցր աղաչանքը կարող է կանխել մեծ մեղքերը։ 5Մի չարիք էլ տեսայ արեգակի ներքոյ, որ ակամայ լինում է իշխանի պատճառով։ 6Յիմարին բարձր դիրք է տրւում, իսկ հարուստներին ցածր տեղ են նստեցնում։ 7Ես ծառաներ եմ տեսել, որ ձի հեծած են շրջել, եւ իշխաններ, որոնք երկրի վրայ քայլել են ծառաների նման։ 8Հոր փորողն ինքը կ՚ընկնի հորի մէջ, ցանկապատ քանդողին կը խայթի օձը։ 9Քար հանողին քարը վնաս կը տայ, փայտ ճեղքողին՝ փայտից վտանգ կը գայ։ 10Եթէ կացինը բթանայ, եւ մարդը չսրի նրա բերանը, ապա պիտի աւելի շատ ուժեր վատնի, մինչդեռ յաջողութեան մեծ օգուտը իմաստութիւնն է։ 11Եթէ հմայելիս օձը պիտի խայթի, դա առաւելութիւն չէ հմայողի համար։ 12Իմաստունի բերանում խօսքերը շնորհ են, իսկ յիմարի շրթները կործանում են իրեն։ 13Նրա խօսքերի սկիզբը յիմարութիւն է, եւ նրա խօսքի վախճանը՝ կատարեալ խենթութիւն։ 14Յիմարը միայն խօսքերն է շատացնում։ Մարդը չգիտէ, թէ ինչ է եղել եւ ոչ էլ իմանալու է, թէ ինչ է լինելու, քանի որ նրանից յետոյ ո՞վ կարող է պատմել նրան։ 15Յիմարի աշխատանքը տանջում է իրեն, ինչպէս քաղաքի ճամփան՝ չիմացողին։ 16Վա՜յ քեզ, քաղա՛ք, որ թագաւորդ մանուկ է, եւ իշխաններդ կերուխում են անում մինչեւ առաւօտ։ 17Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագաւորդ ազատորդի է, եւ իշխաններդ էլ ուտում են ժամանակին՝ ուժի համար եւ չեն ամաչելու։18Ծուլութեան պատճառով շէնքի գերանները կ՚ընկնեն ցած, եւ ձեռքերի պարապութիւնից տունը կը կաթի։ 19Հացը տալիս են խնդութեան համար, գինին եւ իւղն ուրախացնում են ապրողներին, բայց արծաթն է լուծում ամէն բան։ 20Սակայն դու քո մտքում անգամ մի՛ նզովիր թագաւորին եւ քո ննջարանում էլ մի՛ անիծիր մեծաւորին, որովհետեւ երկնքի թռչունները ձայնդ կը տանեն, եւ թեւաւորները կը յայտնեն քո խօսքը։ 
11 Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն։ 2Բաժի՛ն տուր եօթին էլ, ութին էլ, որովհետեւ ի՞նչ իմանաս, թէ ի՛նչ չարիք պիտի լինի երկրի վրայ։ 3Երբ ամպերը լցւում են անձրեւով, այն թափում են երկրի վրայ, բայց երբ ծառն ընկնում է դէպի հարաւ կամ դէպի հիւսիս, ուր էլ ընկնի՝ այնտեղ էլ պիտի մնայ։ 4Քամուն նայողը սերմ չի ցանի, ամպին նայողը հունձ չի անի։ 5Ի՞նչ իմանաս՝ ո՛րն է քամու ճանապարհը։ Ինչպէս որ չգիտես, թէ ինչպէս են յղի կնոջ արգանդում ոսկորներ գոյանում, այնպէս էլ չես կարող իմանալ Աստծու բոլոր գործերը։ 6Առաւօտեան քո սերմը կը ցանես, բայց երեկոյեան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետեւ չգիտես, թէ ո՛րը յաջող կը լինի՝ սա՞, թէ՞ նա, կամ գուցէ երկուսն էլ լաւ լինեն միասին։ 7Քաղցր է լոյսը, եւ աչքի համար հաճելի է արեգակը տեսնել, 8որովհետեւ եթէ մարդ բազում տարիներ էլ ապրի եւ այդ բոլոր տարիներին էլ ուրախ լինի, պիտի յիշի նաեւ խաւարի այն օրերը, որոնք խիստ շատ են լինելու, քանզի այն ամէնը, որ յետոյ է գալու, ունայնութիւն է։ 9Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդութեամբ, թող սիրտդ քեզ զուարճացնի քո երիտասարդ օրերին։Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով եւ քո աչքերի տենչանքով, բայց եւ իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստուած պիտի քեզ դատաստանի ենթարկի։ 10Եւ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմութիւնը եւ չարութիւնը հանի՛ր քո մարմնից, որովհետեւ թէ՛ երիտասարդութիւնը եւ թէ՛ յիմարութիւնը ունայնութիւն են։ 
12 Յիշի՛ր քո Արարչին քո երիտասարդութեան օրերին, քանի դեռ չեն եկել դառնութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կեանքից այլեւս հաճոյք չեմ զգում», 2քանի դեռ քեզ համար չեն խաւարել արեգակն ու լոյսը եւ լուսինն ու աստղերը, քանի դեռ ամպերը չեն վերադարձել անձրեւից յետոյ, 3որովհետեւ քեզ համար էլ է գալու այն օրը, երբ քո տան պահապանները պիտի երերան, պիտի կքեն զօրաւոր այրերը, պիտի պակասեն եւ դատարկ մնան աղօրիքները, պիտի խաւարեն անցքերից նայողները, 4ու երբ աղօրիքի ձայնը 5տկարանայ, պիտի փակուեն փողոցների դռները, պիտի զարթնես աքլորականչից առաջ, եւ պիտի նկուն լինեն երգող աղջիկները, 6պիտի նայեն բարձունքներին եւ սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին, ու մորեխը պիտի բազմանայ, կապարը պիտի տարածուի, որովհետեւ մարդը գնաց իր յաւիտենական տունը. հրապարակներում պիտի բոլորուեն նրա շուրջը լացուկոծ անողները։ 7Եւ մինչ արծաթի լարը կը կտրուի, եւ կը քանդուի ոսկի մանեակը, մինչ սափորը կը փշրուի աղբիւրի ճանապարհին, եւ կը կոտրուի ջրհորի անիւը, 8նրա աճիւնը, ինչպէս որ հող էր, հող պիտի դառնայ, եւ հոգին, որ Աստուած էր տուել, պիտի վերստին նրա մօտ գնայ։ 9Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ամէն ինչ ունայն է։ 10Եւ այսպիսով Ժողովողը ոչ միայն դարձաւ աւելի իմաստուն,11այլեւ նա գիտութիւն սովորեցրեց ժողովրդին, քանի որ ականջի համար հաճելի է խրատի գեղեցկութիւնը։ 12Ժողովողը շատ որոնեց, որ ցանկալի խօսքեր գտնի, գրի ճշմարիտ խօսքերի ուսանելի մի գիրք։13Իմաստունների խօսքերը նման են եզների խթանի կամ մեծաւորի տուած մուրհակի վրայ խփած կնիքի։ 14Մի խօսք եւս, որդեա՛կ իմ. զգուշացի՛ր շատ գրքեր ունենալուց, որովհետեւ նրանք վերջ չունեն, եւ շատ կարդալը մարմնի համար յոգնութիւն է։ 15Եւ ահա լսի՛ր իմ բոլոր խօսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց եւ պահի՛ր նրա պատուիրանները. ահա այս է մարդն ամբողջովին, 16որովհետեւ Աստուած պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար՝ լինեն դրանք չար թէ բարի։

 







Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Плов с форелью

Плов с форельюОбработанную форель разрезать на куски, положить на смазанный...

Перец фаршированный

Перец фаршированныйМорковь нарезать соломкой и слегка обжарить на подсолнечном масле,...

Кололик «ширакский» запеченный

Кололик «ширакский» запеченныйВ баранину, пропущенную через мясорубку, добавить мелко нарезанный...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта