ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ - 2

(14 голоса, среднее 4.14 из 5)
Индекс материала
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ
2
Все страницы


12 Ամէն բանի մէջ է քո անեղծ հոգին։ 2Դրա համար էլ մեղապարտներին յանդիմանում ես սակաւ առ սակաւեւ յիշեցնելով, թէ ինչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հաւատան քեզ, Տէ՛ր։ 3Դու ատեցիր նաեւ քո սուրբ երկրի հին բնակիչներին 4իրենց կատարած գարշելի գործերի՝ կախարդութիւնների, անսուրբ զոհաբերութիւնների, մանուկների անողորմ կոտորածների 5եւ աստուածութեանդ նուիրուած խորհրդաւոր ծէսերի ժամանակ՝մարդկային մարմնի փորոտիք եւ արիւն ուտելու համար։ 6Եւ այն ծերերին ու ծնողներին, որոնք սպանեցին անօգնական հոգիներին, դու կամեցար կորստի մատնել մեր հայրերի ձեռքով,7որպէսզի այն երկիրը, որ ամենից թանկ էր քեզ համար, իր մէջ ընդունէր Աստծուն արժանաւոր ծառաներ։ 8Բայց նրանց եւս, որպէս մարդկանց, խնայեցիր, արձակելով քո զօրքի առաջամարտիկներին՝ պիծակներին, որ սակաւ առ սակաւ սպանեն նրանց, 9թէեւ դու անզօր չէիր ամբարիշտների դէմ պատերազմելու արդարների ձեռքով կամ ամեհի գազաններով, կամ հէնց մի խօսքով միանգամից կործանելու նրանց. 10բայց դու կամաց-կամաց դատաստան տեսնելով՝ ապաշխարութեան տեղ էիր թողնում՝ չմոռանալով սակայն, որ չար է նրանց արարքը, բնածին է նրանց չարութիւնը, եւ յաւիտեան չեն փոխուելու նրանց մտածումները, 11քանզի սկզբից եւեթ անիծուած էր նրանց ծնունդը։ Դու երկիւղ չէիր կրում որեւէ մէկից, երբ ներում էիր շնորհում մեղաւորներին։ 12Արդարեւ, ո՞վ կարող է ասել քեզ, թէ ինչ ես անում, եւ ո՞վ կարող է դէմ կանգնել քո դատաստանին, կամ ո՞վ կարող է քեզ կշտամբել ազգեր կործանելու համար, որ դու արել ես, եւ կամ ո՞վ կարող է քեզ հակառակուել՝ անիրաւ մարդկանցից վրէժխնդիր լինելու համար։ 13Ո՛չ, քեզնից բացի չկայ այլ Աստուած, որ հոգար բոլորի համար, որին յայտնի դարձնէիր, թէ անարդար չես դատել։ 14Եւ ոչ մի թագաւոր ու ոչ մի բռնակալ չի կարող հայեացքը վեր բարձրացնել քո դէմ նրանց համար, ում պատժել ես դու. 15որովհետեւ արդար ես եւ արդարութեամբ ես կառավարում բոլորին։ Ով արժանի է պատիժ կրելու, պատժում ես, եւ քո ուժին օտար է անարդար պատիժը։ 16Քո զօրութիւնը արդարութեան իշխան է, եւ բոլորի վրայ քո տիրելը մղում է քեզ բոլորին խնայելու։ 17Դու թերահաւատին ցոյց ես տալիս քո ուժը կատարեալ զօրութեամբ եւ յանդիմանում ես նրանց, ովքեր չեն ճանաչում քո զօրութիւնը։ 18Դու զօրութեամբ ես տիրում, բայց դատում ես հեզութեամբ եւ մեծ խնամքով խնամում ես մեզ, քանի որ քո զօրութիւնը քեզ հետ է միշտ, եւ դու երբ կամենաս, կարող է քո կամքը լինել։ 19Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թէ արդարը պարտաւոր է մարդասէր լինել, եւ բարի յոյս ներշնչեցիր քո որդիներին, թէ նրանց մեղքերին ապաշխարութիւն կը տաս։ 20Եթէ քո ծառաների թշնամիներին եւ մահապարտներին այդչափ ներելով դու պատժեցիր եւ փրկեցիր՝ նրանց տեղ ու ժամանակ տալով, որ կարողանան ազատուել չարիքներից, 21ապա որքա՜ն ճշմարիտ դատեցիր քո որդիներին, որոնց հայրերի հետ երդում եւ դաշինք ես կնքել՝ բարի աւետիք տալու համար։ 22Արդ, մեզ խրատելու համար դու բիւրապատիկ պատժում ես թշնամիներին, որպէսզի մենք, քո բարերարութեան չափն առնելով, հոգատար լինենք եւ երբ դատուած լինենք, յուսանք ողորմութեան։ 23Ուստի եւ նրանց, որ անմիտ եւ տարապարտ կեանքով էին ապրել, դու տանջեցիր իրենց իսկ գարշելի կուռքերով, 24քանի որ նրանք շատ հեռու գնացին իրենց մոլորութեան ճանապարհներով եւ անմիտ երեխաների նման խաբուելով՝ աստուածներ համարեցին անգամ այն կենդանիներին, որ անարգ էին իրենց իսկ թշնամիների համար։ 25Դրա համար էլ նրանց, ինչպէս անխօս մանուկների, դատաստանի փոխարէն ծաղր ու ծանակ արիր։26Եւ որովհետեւ նրանք ծաղր ու ծանակի սաստից չխրատուեցին, Աստծու արժանի դատաստանին պիտի ենթարկուեն։ 27Նրանք պատիժ են կրելու հէնց այն անասուններից,որոնց չարչարելիս զայրանում էինեւ որոնց աստուածներ էին համարում։ Եւ տեսնելով Նրան, ում առաջ ուրանում էին, ճանաչեցին, որ նա ճշմարիտ Աստուած է, եւ այդ պատճառով էլ դատապարտութեան նշանը եկաւ իրենց վրայ։ 
13 Իսկապէս բնութեամբ յիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստուածգիտութիւն չունէին եւ անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թէ որն է Գոյը, եւ ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։ 2Այլ նրա փոխարէն աստուածներ համարեցին կա՛մ կրակը, կա՛մ հողմը, կա՛մ արագահոս օդը, կա՛մ աստղերի շրջանները, կա՛մ յորդ ջրերըեւ կա՛մ երկնային լուսատուները՝ աշխարհիս արբանեակները։ 3Եւ եթէ դրանց գեղեցկութեամբ հրճուելով՝ նրանց աստուածներ կարծեցին, ապա պիտի գիտենային, թէ որքա՜ն առաւել եւս լաւ է դրանց Տէրը, որովհետեւ նա, որ գեղեցկութեան արարչապետն է, նա էլ ստեղծել է դրանք։ 4Իսկ եթէ զարմանում են դրանց ուժի եւ ազդեցութեան վրայ, ապա թող իմանան, թէ որքա՜ն առաւել եւս զօրաւոր է նա, որ ստեղծել է դրանք. 5քանզի արարուածների մեծութիւնից եւ գեղեցկութիւնից՝ նոյն համեմատութեամբ էլ երեւում է դրանք արարչագործողը։ 6Սակայն այդ մարդկանց մեղադրելու տակաւին քիչ բան կայ, քանի որ, թէեւ մոլորուած, բայց նրանք Աստուած են որոնել եւ ուզել են գտնել նրան։7Անդրադառնալով նրա գործերին՝ քննում եւ տեսողութեամբ հաւանելով տեսանելիները՝ համոզւում են, թէ դրանք գեղեցիկ են։8Բայց նրանք եւս արժանի չեն ներման, 9որովհետեւ եթէ կարողացան այդքան խելամուտ լինել, որ ընդունակ եղան զննելու աշխարհը, ապա ինչո՞ւ անմիջապէս չկարողացան յայտնաբերել նրա Տիրոջը։10Թշուառական են նաեւ այն մարդիկ,եւ մեռեալ իրերի վրայ է նրանց յոյսը, ովքեր աստուածներ համարեցին մարդկային ձեռքի գործերը, ոսկին եւ արծաթը, արուեստի ճարտար կերտուածքները, կենդանիների նմանութիւնները կամ նախնիների ձեռակերտ չնչին ինչ-որ քար։ 11Եւ եթէ որեւէ ատաղձագործ, սղոցելով ինչ-որ գեղեցիկ մի ծառ, վարպետօրէն քերել է նրա ողջ կեղեւը եւ կեանքում օգտագործելու համար պատրաստել վայելուչ եւ պիտանի մի անօթ, 12իսկ տաշեղը վառել կերակուր պատրաստելու համար եւ յագեցել, 13կամ անպէտք, խոտելի եւ ծռտիկ-մռտիկ փայտը վերցրել ու տաշել է գործի խոր իմացութեամբ եւ իմաստուն խելամտութեամբ ձեւաւորել՝ նմանեցրել մարդու կերպարանքին 14կամ դարձրել անարգ կենդանու ճշգրիտ նմանութիւն, կրով ծեփել եւ կարմիր սնգոյրով ներկել այն, կաւով սուաղել նրա բոլոր խորդուբորդ մասերը, 15եւ նրա համար ըստ արժանւոյն տուն շինելով՝ դրել պատի մօտ եւ ամրացրել երկաթով,16զգուշանալով, որ չկործանուի, որովհետեւ գիտէր, թէ նա ինքն իր անձին օգնել չի կարող, քանզի արձան է եւ կարօտ օգնութեան։17Այնուամենայնիւ ամուսնութեան, որդիների եւ ունեցուածքի համար մօտենում ու շշնջում է այդ անշունչ կերտուածքին, աղաչում է եւ չի ամաչում, 18իր առողջութեան համար դիմում է այդ ապիկարին, իր կեանքի համար աղերսում է այդ մեռեալին, աղօթում է այդ անկարին, որ թեւ ու թիկունք լինի իրեն. 19եւ նրանից, որ ոտքն առաջ տանել չի կարող, ճանապարհորդութեան, հարստութեան եւ գործերի յաջողութեան համար է խնդրում, եւ նրանից, որ ձեռքը շարժել չի կարող, խնդրում է ձեռքերի կորով եւ արգասաւորութիւն։ 
14 Դարձեալ. եթէ մէկը, նաւ բարձրանալով, կամենում է ճանապարհորդել ամեհի ալիքների վրայով, օգնութեան է կանչում այդ փայտին, որն աւելի տկար է, քան նաւի տախտակը, 2քանի որ թէեւ նաւը ստեղծուել է շահի ցանկութիւնից, եւ ճարտարապետն էլ իմաստութեամբ է կառուցել, 3սակայն քո նախախնամութիւնն է, Հա՛յր, որ վարում է այն, որովհետեւ դու ես, որ ծովի մէջ ճանապարհ եւ ալիքների մէջ ապահով շաւիղ ես տուել՝ 4ցոյց տալով, թէ ամէն ինչից կարող ես փրկել մինչեւ իսկ նրան, ով ծով է մտել նոյնիսկ առանց փորձ ունենալու։ 5Բայց դու կամենում ես, որ քո իմաստութեան գործը զուր չանցնի, դրա համար էլ մարդիկ իրենց անձերը վստահում են չնչին փայտին եւ, շրջելով ալիքների վրայով, փրկւում աննշան լաստի շնորհիւ։ 6Արդարեւ, հէնց սկզբից, երբ կործանւում էին ամբարտաւան հսկաները, աշխարհի յոյսը, ապաւինելով լաստանաւին եւ ղեկավարուելով քո ձեռքով, փրկուեց, որ աշխարհի վրայ սերունդ լինի.7քանզի օրհնեալ է այն փայտը, որով արդարութիւն է լինում, 8եւ անիծեալ է ձեռակերտ կուռքը, ինչպէս նաեւ այն շինողը, որովհետեւ նա կերտեց, իսկ այս եղծանելին աստուած անուանուեց։ 9Առհասարակ Աստծուն ատելի են թէ՛ ամբարիշտը եւ թէ՛ նրա ամբարշտութիւնը,10որովհետեւ գործն էլ, գործողն էլ հաւասարապէս պիտի պատժուեն։11Դրա համար էլ հեթանոսների կուռքերի համար եւս դատաստան է լինելու, քանզի Աստծու արարածների մէջ նրանք գարշութիւն են, մարդկանց որդիների համար՝ գայթակղութիւններ, անզգամների համար՝ ոտքերի որոգայթներ։ 12Պոռնկութիւնը սկիզբ առաւ կուռքերի հնարագործութիւնից, իսկ կեանքի ապականութիւնը՝ նրանց գիւտից։13Ի սկզբանէ դրանք չեն եղել եւ յաւիտեան էլ չեն մնալու, 14դրանք աշխարհ եկան մարդկանց ունայնամտութեան հետեւանքով, ուստի նրանց վախճանն էլ շուտ է սահմանուած։ 15Իր վաղամեռիկ որդու տարաժամ մահուան սգով թախծող մի հայր շինել տուեց նրա արձանը եւ արդէն մահացած այդ մարդուն մեծարեց որպէս աստուած եւ իր հպատակներին աւանդ թողեց գաղտնի ծէսեր եւ ընծաներ մատուցել։16Յետոյ ամբարիշտ այդ սովորութիւնը մնաց երկար ժամանակ եւ պահպանուեց որպէս օրէնք, եւ բռնակալների հրամանով կուռքերը պաշտելու կարգ սահմանուեց։ 17Իսկ նրանց, որ հեռու բնակուելու պատճառով մարդիկ չէին կարող դէմառդէմ պատուել, նոյն օրինակով քանդակեցին նրա հեռաւոր կերպարը եւ կերտեցին թագաւորի յայտնի պատկերը պատուելու համար, որպէսզի հեռաւորին, իբրեւ մօտիկի, ողոքեն փութաջանութեամբ։ 18Անգէտների մէջ պաշտամունքի տարածմանը նպաստեց արուեստագէտ վարպետի փառասիրութիւնը, եւ նա շատ արձաններ կերտեց. 19քանզի նա, թերեւս ցանկանալով հաճելի լինել իշխանին, ջանք չխնայեց իր արուեստով նրա պատկերը քանդակելու իբրեւ գեղեցկութիւն։ 20Իսկ բազմութիւնը, արուեստագէտի գործի հմայքից հրապուրուած, նրան, որ քիչ ժամանակ առաջ մեծարում էր որպէս մարդու, այժմ արդէն պաշտամունքի առարկայ դարձրեց. 21եւ դա էլ դարձաւ կեանքի որոգայթ եւ գայթակղութիւն, որովհետեւ ում ժամանակին մարդիկ ծառայում էին կարիքից ու բռնութիւնից դրդուած, այժմ արդէն նրա անհաղորդակցելի անունը դրին քարի ու փայտի վրայ։ 22Բաւական չէ, որ նրանք մոլորուել էին Աստծու գիտութիւնից, այլեւ, լինելով անգիտութեան պայքարի մէջ, դեռ այդ չարիքն էլ խաղաղութիւն էին կոչում՝ 23մանկասպան զոհաբերութիւններ կամ գաղտնի ծէսեր կատարելով եւ կամ ուրիշ կրօններից մոլեգին անառակութիւններ վերցնելով։ 24Նրանք սուրբ չեն պահում ո՛չ իրենց կեանքը եւ ո՛չ էլ ամուսնութիւնը. ընկերը կասկածամտութեամբ կա՛մ սպանում է ընկերոջը, կա՛մ թաքուն խաբէութեամբ խղճալի վիճակի է հասցնում նրան։ 25Եւ խառնիխուռն է ամէն ինչ՝ արիւնը եւ սպանութիւնը, գողութիւնը եւ նենգութիւնը, ապականութիւնը, ուխտադրժութիւնը, խռովութիւնը, երդմնազանցութիւնը, գրգռութիւնը, 26բարի երախտիքների մոռացութիւնը, հոգեպղծութիւնը, այլասերուածութիւնը, ամուսնական անառակութիւնը, շնութիւնն ու գիջութիւնը։ 27Արդարեւ, կուռքերի անունն ու նրանց պաշտամունքը հէնց բոլոր չարիքների սկիզբն են, պատճառն են ու վախճանը։ 28Դրանք պաշտողները եթէ ուրախ են լինում, ապա մոլեգնում են, եթէ մարգարէանում են, ապա սուտ են, եթէ ապրում են, ապա՝ անիրաւութեամբ, եթէ երդւում են, ապա դրժում են իսկոյն։ 29Եւ սուտ են երդւում, քանի որ յոյսը դրել են անշունչ կուռքերի վրայ, որոնցից պատժի ակնկալութիւն չունեն։ 30Արդ, նրանց համար կրկնակի պատիժ պիտի լինի յիրաւի, քանի որ սխալ գաղափար ունեցան Աստծու մասին՝ ունկնդիր լինելով կուռքերին, եւ սուտ երդուեցին կուռքերին՝ արհամարհելով սրբութիւնը։ 31Արդարեւ, ոչ թէ նրանց զօրութիւնն է, ում երդուեցին, այլ մեղաւորներին սահմանուած արդար դատաստանն է, որ պատժելու է ամբարիշտներին յանցանքների համար։ 
15 Բայց դու, Աստուա՛ծդ մեր, քաղցր ես եւ ճշմարիտ, համբերատար ես եւ ողորմածութեամբ ղեկավարում ես բոլորին։ 2Եթէ մեղք էլ ենք գործում, քոնն ենք, որովհետեւ գիտենք քո զօրութիւնը, բայց չենք մեղանչի, որովհետեւ գիտենք, որ քեզ ենք պատկանում։ 3Չէ՞ որ քեզ ճանաչելն իսկ բովանդակ արդարութիւն է, եւ քո զօրութիւնը գիտենալը՝ արմատ անմահութեան։ 4Մեզ չմոլորեցրեց մարդկային չարարուեստ հնարագիտութիւնը, եւ ոչ էլ կարծեցեալ նկարիչների անպտուղ աշխատանքը՝ պէս-պէս գոյներով ծեփուած այն պատկերները, 5որոնց տեսքը ցանկալի է անմիտներին, եւ որոնք փափագում են մեռեալ արձանի այդ անշունչ կերպարանքը։ 6Չարիքի արուեստագէտներ են բոլոր նրանք, ովքեր փայփայում են այդ յոյսը. նաեւ՝ թէ՛ նրանք, որ կերտում են այդ կուռքերը, թէ՛ նրանք, որ փափագում են, եւ թէ՛ նրանք, որ պաշտում են դրանք։ 7Բրուտը շաղելով փափուկ կաւը՝ դնում է պտտուող գործիքի վրայ եւ անօթ է շինում մեր բոլորի կարիքների համար. սակայն միեւնոյն կաւից միանման շինուած այդ անօթներից թէ ո՛րն է ծառայելու սրբութիւններին, ո՛րը՝ բոլորովին հակառակ գործերի, թէ ո՛րն ինչի հարկաւոր կը լինի, - դրա համար նոյն կաւագործն է դատաւորը եւ հոգածուն։ 8Եւ իզուր է, որ նա նոյն կաւից աստուած է կերտում, քանզի ինքն էլ ոչ շատ ժամանակ առաջ ստեղծուել է հողից եւ քիչ ժամանակ յետոյ, երբ իր հոգու պարտքը պահանջուի, նոյն հողին է գնալու, որից իր սկիզբն է առել։ 9Սակայն նրա հոգսն այն չէ, որ ինքը պէտք է տքնի,եւ ոչ էլ այն, որ կարճատեւ է կեանքը, այլ այն, որ նա ձգտում է մրցել ոսկերիչների եւ արծաթագործների հետ, նմանւում է պղնձագործներին ու փառք է համարում, որ գարշելի բաներ է շինում։10Նրա սիրտը մոխիր է, յոյսը՝ արհամարհելի հող, իսկ նրա կեանքը առաւել անարգ է, քան կաւը, 11որովհետեւ նա չճանաչեց իր ստեղծողինեւ ոչ էլ նրան, որ ներգործող շունչ արարեց իր մէջ ու իր մէջ փչեց կենդանի հոգի։ 12Աւելին, նա մեր գոյութիւնը խաղ համարեց, իսկ մեր կեանքը՝ շահութաբեր տօնավաճառ, քանի որ, ասում են, որտեղից ուզում է լինի, թէկուզ հէնց չարիքից, հարկաւոր է բան շահել։ 13Եւ նա բոլորից էլ լաւ գիտի, որ ինքը մեղք է գործում՝ հողեղէն նիւթից դիւրաբեկ անօթներ եւ կուռքեր շինելով։ 14Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ եւ խելապակաս են։ Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան, 15որովհետեւ աստուածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ռունգերը՝ օդ շնչելու համար, ո՛չ ականջները՝ լսելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները՝ շօշափելու համար.ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։ 16Մարդն է արարել դրանք, մուրացիկ ոգին է դրանք ստեղծել։ Ոչ մի մարդ չի կարող ստեղծել Աստծու պատկերը,17քանի որ մահկանացու է եւ անօրէն ձեռքով մեռեալ գործ է կերտում։Կերտողն ինքն աւելի լաւ է իր պաշտած կուռքերից, որովհետեւ ինքը կեանք է ունեցել, իսկ նրանք՝ երբեք։ 18Նաեւ գարշելի կենդանիներ են պաշտում, ինչն արդէն ծայրայեղ անմտութիւն է։ 19Եթէ այդ կենդանիները համեմատուեն ուրիշների հետ, ապա աւելի վատթար պիտի համարուեն, որովհետեւ անասունը չունի այն գեղեցկութիւնը, որ կարելի է ցանկանալ։ 
16 Բայց քանի որ նրանք վրիպեցին Աստծու ճանաչողութիւնից եւ նրա օրհնութիւնից, այդ պատճառով էլ, ըստ նրանց նմանութեան, արժանի պատիժ կրեցին՝ խոշտանգուելով ճիճուների բազմութիւնից։ 2Այդ տանջանքների փոխարէն, սակայն, դու դիւրացրիր քո ժողովրդի դրութիւնը, նրա սաստիկ ցանկութեան համաձայն՝ նրա համար լորամարգուց նուրբ կերակուր պատրաստեցիր։ 3Իսկ եգիպտացիները, որ կերակուր էին ցանկանում, իրենց վրայ ուղարկուած զզուելի անասունների պատճառով հրաժարուեցին անգամ անհրաժեշտ կերակուրն ուտելու ցանկութիւնից, մինչդեռ քո ժողովուրդը,սակաւ ինչ կարիքի մէջ մնալով, վայելում էր նոր տեսակի կերակուրներ, 4քանի որ թշնամիներդ իրենց գործած բռնութեան համար պէտք է անհրաժեշտ կարիքի մէջ ընկնէին, մինչդեռ քո ժողովրդին հարկաւոր էր ցոյց տալ միայն, թէ ինչպէս տանջուեցին իր թշնամիները։ 5Բայց այն ժամանակ, երբ գազանների սոսկալի բարկութիւնը հասաւ նաեւ քո ժողովրդի վրայ, եւ մարդիկ մեռնում էին գալարապտոյտ օձերի հարուածներից, 6քո բարկութիւնը չտեւեց այնքան, որ նրանք իսպառ ոչնչանան, այլ որ մի կարճ ժամանակ խռովուեն, որպէսզի խրատուեն եւ փրկութեան նշան ունենան՝ յիշելու համար քո Օրէնքի պատուիրանները։ 7Եւ ով շրջւում էր նայելու՝ փրկւում էր ոչ թէ իր տեսածի, այլ քո՛ շնորհիւ, որ փրկիչդ ես բոլորի։ 8Դրանով իսկ համոզում էիր մեր թշնամիներին, թէ դու ես, որ փրկում ես ամէն չարիքից, 9որովհետեւ ոմանց մորեխի եւ մկների պատուհասները կոտորեցին, եւ նրանց համար բուժում չգտնուեց, քանի որ արժանի էին այդ պատուհասներից տանջուելու. 10իսկ քո որդիներին թունաւոր օձերի ժանիքներն իսկ չյաղթեցին, որովհետեւ քո ողորմածութիւնը անջրպետեց որդիներիդ եւ բուժեց նրանց։ 11Քո խօսքերը յիշելով՝ նրանք վերստին պատուաստւում եւ փրկւում էին շուտափոյթ, որպէսզի խոր մոռացման մէջ չընկնեն եւ անպաշտպան չմնան քո բարերարութիւնից։ 12Արդարեւ, նրանց ո՛չ դեղերը բժշկեցին եւ ո՛չ էլ սպեղանիները, այլ քո խօսքն է, Տէ՛ր, որ բուժում է ամէն ինչ.13քանզի դու ունես կեանքի եւ մահուան իշխանութիւն, եւ դու ես դժոխք իջեցնում եւ հանում։ 14Մարդը, սակայն, իր չարութիւնից է սպանութիւն գործում, եւ մարմնից դուրս ելած հոգին կրկին ետ չի գալիս, 15քանզի անհնարին է փախչել քո ձեռքից։ 16Ամբարիշտներն ուրացան քեզ ճանաչել, ուստի տանջուեցին քո բազկի զօրութեամբ։ Կարկտի նոր անձրեւներով եւ անդիմադրելի փոթորիկներով հալածուեցին ու ոչնչացան հրով։ 17Բայց նորայայտ հրաշքն այն էր, որ ամէն ինչ հանգցնող ջրի մէջ կրակն աւելի ուժեղ էր գործում, քանի որ աշխարհը մարտնչում է արդարների համար։ 18Երբեմն բոցը մեղմանում էր, որպէսզի ամբարիշտների վրայ արձակուած գազանները չայրուէին, այլ նրանք տեսնէին, որ խուճապի են մատնուել Աստծու դատաստանից։19Երբեմն էլ ջրի մէջ աւելի ուժեղ էր բորբոքւում կրակի զօրութիւնը, որպէսզի ոչնչացնէր մեղանչական երկրի արդիւնքները։ 20Դրա փոխարէն դու քո ժողովրդին սնեցիր հրեշտակների կերակրով եւ նրանց համար, առանց իրենց ջանքերի, երկնքից պատրաստի հաց տուեցիր, որ բաւարարէր բոլորի պահանջն ու հաճելի լինէր իւրաքանչիւրի ճաշակին։ 21Քո գոյացրած սնունդը ցոյց տուեց քո որդիներին քո տածած քաղցրութիւնը նրանց նկատմամբ, եւ նրա համը մատակարարուելով ճաշակողներից իւրաքանչիւրին, փոխւում էր ամէն մէկի ցանկութեան համապատասխան։ 22Ձիւնը եւ սառոյցը կրակի դէմ մնում եւ չէին հալւում, որպէսզի իմանայինք, թէ այն կրակը, որ այրւում էր կարկտի մէջ եւ փայլատակում անձրեւի ջրերում, ոչնչացնում էր թշնամիների պտուղը. 23եւ, ընդհակառակը, որպէսզի արդարները կերակրուէին, կրակը կորցնում էր իր զօրութիւնը։ 24Քո արարածները, քեզ ծառայելով իբրեւ Արարչի, հզօրանում են անիրաւներին պատժելու ժամանակեւ բարերարութեան դիմաց օրհնւում քեզ վրայ յոյս դնողներից։ 25Դրա համար էլ կրակն այն ժամանակ, ամէն ինչով փոխուած, դառնում էր քո ամենափրկիչ պարգեւի սպասաւորը՝ քո կարօտեալների ցանկութեան համաձայն, 26որպէսզի քո որդիները, որոնց դու սիրեցիր, Տէ՛ր, սովորեն, թէ ոչ թէ արմտիքների արդիւնքներն են մարդուն կերակրում, այլ քո խօսքն է հաւատացեալներին պահում քեզ համար։ 27Այն, ինչը չէր քայքայւում կրակից, յանկարծակի հալւում էր արեւի դոյզն ճառագայթներից ջերմանալով, 28որպէսզի յայտնի դառնայ, թէ պէտք է արեգակի ծագելուց առաջ ելնել՝ քեզ գոհութիւն տալու, եւ աղօթքի կանգնել լոյսը բացուելուց առաջ. 29քանզի անշնորհապարտ մարդու յոյսը պիտի հալուի ինչպէս ձմռան սառոյց եւ հոսի՝ իբրեւ անօգուտ ջուր։ 
17 Մեծ եւ անպատմելի են քո դատաստանները, դրա համար էլ անխոհեմ անձերը մոլորուեցին։ 2Անօրէնները կարծում էին, թէ կարող են բռնադատել սուրբ ազգը, մինչդեռ նրանք կապուած էին խաւարին եւ երկարատեւ գիշերով կաշկանդուած, իրենց յարկի տակ արգելափակուած փախստականներ էին նրանք՝ լքուած յաւիտենական նախախնամութիւնից։ 3Մտածելով, թէ իրենց մեղքերը գաղտնի են պահուած,նրանք յիմարութեան անճաճանչ առագաստի ներքոյ ցրուեցին ծայր աստիճան յիմարացած եւ խուճապի ու խռովքների մատնուած։ 4Արդարեւ, այն մութ վայրը, որ թաքցնում էր նրանց, չփրկեց երկիւղից. նրանց սարսափեցնում էին իրենց շուրջը թնդացող բոմբիւնները, նրանց աչքին անժպիտ ու խոժոռադէմ ցնորքներ էին երեւում։ 5Կրակի եւ ոչ մի ուժ չկարողացաւ լուսաւորել մութը, եւ խարոյկից ծնուած ոչ մի բորբոք բոց ի վիճակի չեղաւ փարատելու տխուր գիշերը։ 6Նրանց միայն ինքնակէզ երկիւղալի խարոյկ էր երեւում, եւ դրա աներեւոյթ տեսիլքից զարհուրած՝ այն, ինչ տեսնում էին, համարում էին առաւել եւս մեծ չարիք։ 7Նրանք ընկնում էին հմայական արուեստի խաբկանքների յաւակնոտ մտածումների մէջ եւ արժանանում թշնամանքով լի կշտամբանքի. 8որովհետեւ, ովքեր խոստանում էին հիւանդների հոգուց հալածել զարհուրանքն ու խռովքները, իրենք էին բռնւում ծաղրելի երկիւղի այդ ախտով։9Թէպէտեւ նրանց ինչ-որ նորանշան բան չէր զարհուրեցնում, բայց ճիճուների անցնելուց եւ սողունների շչիւնից խուճապահար՝ դողալով մեռնում էին, վախենալով նայել անգամ այդ օդին, որից չէին կարող խուսափել ոչ մի կերպ։ 10Արդարեւ, երկչոտն ինչ-որ առանձնայատուկ չարութիւն ունի, որն ինքն է վկայում՝ դատապարտելով իրեն եւ, խղճմտանքից նեղուելով, միշտ անհնարինն է կանխազգում, 11քանի որ երկիւղն այլ բան չէ, քան մտքի օգնականութիւնից զրկուած լինելը։ 12Եւ քանի դեռ մէկի ներսը վախ կայ, փոքր է նրա ակնկալութիւնը, եւ շատ են չգիտակցուած այն պատճառները, որոնք տանջանքներ են յարուցում։ 13Նրանք դժոխքի անմատչելի խաւարից վրայ հասած այդ սոսկալի գիշերը եւս քնեցին սովորական քնով, 14բայց մերթ սահմռկում էին ուրուատեսիլ ցնորքներից, մերթ լքուած հոգով վհատութեան էին մատնւում, քանի որ յանկարծահաս եւ անակնկալ ահը մերուել էր նրանց. 15եւ ով որտեղ էլ գտնւում էր, այնտեղ էլ ցած ընկաւ եւ վախից փակուեց չերկաթապատուած բանտի մէջ։ 16Հողագործ լինէր թէ հովիւ, կամ թէ դաշտային ծանր աշխատանքներով զբաղուող գործաւոր,ահով բռնուած՝ ընկնում էր անխուսափելի տագնապի մէջ, 17քանզի բոլորն էլ կապուել էին խաւարի անքակտելի մի շղթայով։ Եթէ հողմ էր փչում, կամ եթէ թանձրախիտ ոստերի միջից քաղցրաձայն թռչունների դայլայլ էր հնչում, կամ բուռն թափով հոսող յորդ ջրերն էին յորձանք տալիս, 18կամ գլորուող քարերի սպառնալից դղրդիւն էր լսւում, կամ կայտառ կենդանիների աներեւոյթ վազքի ոտնաձայն, կամ ահռելի գազանների գոչիւն, կամ լեռների քարանձաւներից անդրադարձող սրտաբեկ ձայն ու արձագանքներ, - այս ամէնը զարհուրեցրեց եւ յուսալքեց նրանց։ 19Իսկ ողջ աշխարհը լուսաւորւում էր պայծառ լոյսով,եւ ամէն ոք աշխատում էր իր գործին ամուր կպած, 20մինչդեռ միայն նրանց վրայ էր տարածւում ծանր գիշերը, խաւարի այն պատկերը, որ ի վերջոյ պատելու էր նրանց. բայց իրենք իրենց վրայ աւելի ծանր էին, քան խաւարը։ 
18 Բայց մեծ էր լոյսը քո սրբերի համար. իսկ նրանք, որ ձայներ էին լսում, սակայն կերպարանքները չէին տեսնում, հէնց նրանք էլ երանի էին տալիս սրբերին, որոնք այդպիսի չարչարանքներ չկրեցին։ 2Սրբերը իրենց կրած նախկին զրկանքների համար ոչ թէ անարգում, այլ գոհութիւն էին մատուցում Աստծուն եւ թողութիւն հայցում անցեալում տեղի ունեցածի համար։ 3Խաւարի փոխարէն քո ժողովրդին առաջնորդում էր բոցի սիւնը անծանօթ ճանապարհին, որն անվնաս արեգակ էր նրանց համար՝ իրենց բազմախուռն գաղթի ժամանակ։4Իսկ անօրէններն արժանի էին լոյսից զրկուելու եւ խաւարի մէջ արգելափակուելու, որովհետեւ արգելքի տակ էին պահում քո որդիներին, որոնց միջոցով անեղծ օրէնքի կենաց լոյսը պիտի պարգեւուէր աշխարհին։ 5Երբ նրանք խորհեցին կոտորել սրբերի երեխաներին, ու թէեւ նրանցից մի ընկեցիկ մանուկ փրկեցին, բայց դու, որպէս պատիժ, ոչնչացրիր նրանց բազմաթիւ որդիներին եւ բոլորին էլ կործանեցիր յորդահոս ջրերում։ 6Այդ գիշերը նախագուշակ եղաւ մեր հայրերի համար, որպէսզի նրանք հաստատ տեսնելով այն երդումը, որին հաւատում էին, սրտանց հրճուէին։ 7Եւ քո ժողովուրդն ակնկալեց ինչպէս արդարների փրկութիւնը, այնպէս էլ թշնամիների կորուստը։8Արդարեւ, ինչով որ պատժեցիր հակառակորդներին, նոյն միջոցով էլ քեզ մօտ կանչելով՝ փառաւորեցիր մեզ։ 9Ազնիւների որդիները գաղտնօրէն զոհաբերութիւններ էին կատարում եւ միաբան ուխտում սրբութեան օրէնքը, որը պահանջում էր, որ սրբերը հաւասարապէս հաղորդակից լինէին թէ՛ բարիքներին եւ թէ՛ զրկանքներին։ 10Ուստի այնտեղ, ո՛վ Հայր, քաղցր օրհնութիւններ էին երգում, մինչդեռ հակառակ կողմից հնչում էր թշնամիների խառնաշփոթ բարբառը, եւ բարձրանում էր սգացող մանուկների խղճալի ձայնը։ 11Նոյն ձեւով ծառաները տէրերի հետ տանջուեցին, եւ ռամիկը թագաւորի հետ նոյն չարչարանքը կրեց։ 12Առհասարակ բոլորն էլ նոյն մահով մահացած անթիւ-անհամար մեռեալներ ունէին, այնպէս որ կենդանի մնացածները նոյնիսկ բաւական չէին թաղելու մեռածներին, որովհետեւ մի վայրկեանի մէջ կործանուել էր նրանց պատուական սերունդը։ 13Ու թէեւ կախարդութիւնների պատճառով ոչ մի բանի չէին հաւատում, բայց տեսնելով իրենց անդրանիկ ծնունդների վախճանը, խոստովանեցին, որ դա քո ժողովուրդն է։ 14Եւ մինչդեռ խաղաղ անդորրը պատել էր ամէն ինչ, եւ գիշերն արագօրէն իր ընթացքը կիսել,15երկնային արքայական գահերից ամենազօր քո խօսքը ահեղ ռազմիկի նման հասաւ՝ կործանելու այս երկիրը։ 16Քո անաչառ հրամանը պողպատէ սուսեր բերելով եւ միջամուխ լինելով՝ բոլորին մահ էր պատճառում. այնտեղ երկինքն էր քերում, այստեղ՝ հասնում երկրին։17Այն ժամանակ յանկարծակի նրանց խռովեցին ծանր երազների ցնորքները, անսպասելի զարհուրանքները պաշարեցին նրանց, 18եւ մէկն այստեղ, միւսն էլ այլ տեղ կիսամահ ընկած՝ յայտնի էին դարձնում այն պատճառը, որից մեռնում էին։ 19Նրանց խռովեցնող այդ երազները նոյնն էին նախագուշակում, որպէսզի նրանք չկործանուէին առանց իմանալու, թէ ինչու էին չարաչար տանջւում։ 20Թէեւ երբեմն-երբեմն արդարներն էլ մատնուեցին մահուան փորձութեան, եւ շատերը մահ գտան անապատում, բայց քո բարկութիւնը երկար չտեւեց, 21որովհետեւ անարատ մի այր շտապեց իր պաշտամունքի զէնքով՝ աղօթքով եւ խնկով յղելով իր ուղերձը քաւութեան համար՝ կանգնելու քո բարկութեան դիմաց եւ վերջ դնելու հարուածներին, դրանով իսկ ցոյց տալով, որ ինքը քո ծառան է։ 22Եւ նա յաղթեց խուռներամ բազմութեանը ոչ թէ մարմնի ուժով կամ զէնքի զօրութեամբ, այլ սոսկ խօսքով հնազանդեցրեց պատժողին՝ յիշեցնելով հայրերի երդումն ու դաշինքը։ 23Միմեանց վրայ շեղջ-շեղջ կուտակուած դիակների մէջ կանգնած՝ նա դադարեցրեց բարկութիւնը եւ ողջերի ու մեռածների միջով ճանապարհ բացեց։ 24Նրա ծոպաւոր պարեգօտի վրայ ողջ աշխարհն էր դրուագուած, քառաշար թանկագին քարերի վրայ քանդակուած էր հայրերի փառքը, իսկ նրա գլխի թագի վրայ՝ քո մեծութիւնը։ 25Դրանցից էլ խորշեց կործանիչը եւ հէնց դրանցից էլ զարհուրեց, քանզի բաւական էր միայն քո բարկութեան այդ փորձը։ 
19 Բայց անողորմ այդ բարկութիւնը ամբարիշտների վրայ տարածուեց մինչեւ վերջ, քանզի Տէրը գիտէր նրանց եւ նրանց կատարելիք գործերը. 2թէեւ նրանք արձակեցին քո ժողովրդին եւ շտապ ճանապարհեցին, սակայն փոքր-ինչ յետոյ զղջալով՝ սկսեցին հալածել, 3որովհետեւ քանի դեռ նրանք իրենց սգի մէջ էին եւ կոծում էին մահացածների գերեզմանների վրայ, ուրիշ մի անմիտ խորհուրդ էլ յղացան. նրանց, ում աղաչանքով ճանապարհել էին, սկսեցին հետապնդել որպէս փախստականների։ 4Այդ տագնապը նրանց մղում էր դէպի այն վախճանը, որին արժանի էին իրենք, եւ այլեւս չէին մտաբերում անցեալի դէպքերը, որպէսզի մնացած տանջանքների պատիժները եւս իրենց լրումին հասնէին, 5քո ժողովուրդը գնար նոր ու սքանչելի ճանապարհով, եւ իր որդիները փառաւոր մահ գտնէին,6որովհետեւ արարածներից իւրաքանչիւրը վերստին պիտի նորոգուէր ըստ իր բնութեան՝ հնազանդուելով քո հրամաններին։ 7Եւ որպէսզի քո որդիներն անվնաս մնային, ամպը պիտի ծածկէր բանակը, ջուրը պիտի ցամաքէր, նրա տակից հողի յատակը երեւար, Կարմիր ծովի մէջ պիտի բացուէր անխափան մի ճանապարհ, իսկ յորդ ջրերի յորձապտոյտներից՝ ծաղկաւէտ մի դաշտ։ 8Քո ձեռքի հովանու ներքոյ նրանք միահամուռ անցան այդտեղից՝ տեսնելով քո սքանչելի գործերը։9Նրանք կերակրուեցին ձիերի նման եւ խայտացին գառների պէս՝ օրհնելով քեզ, Տէ՛ր, որ փրկեցիր իրենց։ 10Նրանք տակաւին յիշում էին այն դէպքերը, որ տեղի ունեցան իրենց պանդխտութեան ժամանակ. թէ ինչպէս անասունների ծնունդների փոխարէն հողը խայթող մոծակներ դուրս բերեց, իսկ գետը ջրային էակների փոխարէն՝ գորտերի բազմութիւն։ 11Յետոյ նաեւ թռչունի նոր տեսակի ծնունդ տեսան, երբ կերակրուելու ցանկութեամբ տենչալի խորտիկներ խնդրեցին։ 12Նրանց համար, որպէս մխիթարութիւն, ծովից լորամարգիներ ելան, իսկ մեղաւորներին, ոչ առանց կանխերեւ հրաշքների, պատիժներ հասան բուռն բարկութեան կայծակների տեսքով. եւ նրանք արդարացի չարչարանք կրեցին իրենց չարութեան համապատասխան, որովհետեւ խիստ օտարատեաց էին։ 13Ոմանք եկուոր անծանօթներին չէին ընդունում, իսկ ոմանք էլ բարեգործ հիւրերին ստիպում էին ծառայել իրենց։ 14Եւ ոչ միայն այսքանը, այլեւ դատաստան է լինելու նրանց համար, ովքեր ատելութեամբ էին ընդունում օտարներին։ 15Չէ՞ որ նրանք տօնական խնդութեամբ օտարականներին ընդունելուց յետոյ անտանելի վիշտ ու չարչարանքներ պատճառեցին նրանց, մինչդեռ սկզբի օրերին հաւասարներ էին միմեանց։ 16Դրա համար էլ կուրութիւնը հարուածեց նրանց, ինչպէս մի ժամանակ այն մարդկանց, որ կանգնել էին արդարի դռանը. նրանց պատեց անշող ու անփարատ խաւարը, եւ նրանցից ամէն մէկն իր դռան ելքն էր փնտռում։ 17Այսպէս ամէն ինչ ըստ պատշաճի փոխեց իր բնութիւնը, ինչպէս նուագարանի իւրաքանչիւր եղանակն է փոխում իր բնոյթը, սակայն միշտ նուագի նոյն հնչիւններն են մնում՝ ստեղծուած նոյն ձայնեղանակի համար։ Այս բանը ճշմարտօրէն կարելի է նկատել գոյերի փոփոխութիւնից։ 18Չէ՞ որ ցամաքային կենդանիները տեղափոխւում էին ջրերի մէջ, իսկ ջրային կենդանիները վերադառնում էին ցամաք։ 19Կրակն իր զօրութեամբ յաղթում էր ջրին, իսկ ջուրը մոռանում էր իր մարիչ բնութիւնը։ 20Բոցերը չէին այրում-սպառում թափառող անասունների դիւրավառ մարմինները եւ ոչ էլ հալում էին սառցանման եւ դիւրահալ անուշ կերակրի տեսակը։ 21Արդարեւ, ամէն ինչում դու բարձրացրիր եւ փառաւորեցիր քո ժողովրդին, Տէ՛ր, եւ ամէն ժամ ու ամենուրեք անտես չարեցիր նրան քո պաշտպանութեամբ։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Мясные консервы

Мясные консервыМясные консервы в Армении вырабатываются на Ленинаканском мясоконсервном комбинате....

Куропатка на вертеле

Подготовленную тушку куропатки промыть, обсушить салфеткой, посолить, сделать на грудке...

Огуречное варенье

Огуречное вареньеОтобрать мелкие огурцы, вымыть, обсушить и оставить в известковой...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта