ԱՄՈՍ

(0 голоса, среднее 0 из 5)

Ամոս


1 Ամոսի պատգամները Թեկուա Ակկարիմում, որոնք նրան յայտնուեցին մի տեսիլքում Երուսաղէմի մասին, երկրաշարժից երկու տարի առաջ Հրէաստանի Օզիա արքայի եւ Իսրայէլի արքայ Յովասի որդի Յերոբովամի ժամանակ։ 2Նա ասաց. Տէրը խօսեց Սիոն լեռից, եւ ձայն տուեց Երուսաղէմից. չորացան հօտերի արօտները եւ ցամաքեցին Կարմէլի բարձունքները։ 3Տէրն ասում է. «Դամասկոսի գործած երեք անօրէնութիւններիեւ մանաւանդ չորրորդի համար,քանի որ նրանք գաղաադացիների յղիներին կտրատում էին երկաթէ սղոցներով, ես պիտի պատժեմ նրանց։ 4Կրակ պիտի գցեմ Ազայէլի տունը, եւ այն պիտի ոչնչացնի Ադերի որդու տան հիմքերը։ 5Պիտի խորտակեմ Դամասկոսի նիգերը։ Պիտի ոչնչացնեմ Ովնի դաշտի բնակիչներին։ Պիտի կոտորեմ Խառանի տոհմը։ Գերի պիտի ընկնի ասորիների ընտիր ժողովուրդը», - ասում է Տէրը։ 6Այսպէս է ասում Տէրը. «Գազայի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ գերեցին Սողոմոնի ամբողջ ժողովուրդը եւ արգելափակեցին Եդոմում, ես պիտի պատժեմ նրանց։ 7Կրակ պիտի գցեմ Գազայի պարիսպները, եւ այն պիտի լափի նրա հիմքերը։ 8Պիտի ոչնչացնեմ Ազոտի բնակիչներին, եւ պիտի վերանայ ժողովուրդը Ասկաղոնից, պիտի հարուածեմ Ակկարոնը, եւ պիտի կորչեն այլազգիների մնացորդները», - ասում է Տէրը։ 9Այսպէս է ասում Տէրը. «Տիւրոսի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ նրանք Եդոմի մէջ արգելափակեցին Սողոմոնի գերիներին եւ չյիշեցին եղբայրների ուխտը, ես պիտի պատժեմ նրանց։ 10Կրակ պիտի գցեմ Տիւրոսի պարիսպները, եւ այն պիտի լափի նրա հիմքերը»։ 11Այսպէս է ասում Տէրը. «Եդոմի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ նա սրով հալածեց իր եղբօրը, անգութ գտնուեց եղբօր նկատմամբ երկրում, բորբոքեց իր բարկութիւնը եւ նրա հանդէպ պահեց իր թշնամանքի յանդգնութիւնը, ես պիտի պատժեմ նրան։ 12Կրակ պիտի գցեմ Թեմանը եւ կրակը պիտի լափի նրա պարիսպների հիմքերը»։ 13Այսպէս է ասում Տէրը. «Ամոնացիների երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ նրանք ճեղքեցին գաղաադացիների յղի կանանց փորը, որպէսզի ընդարձակեն իրենց սահմանները, ես պիտի պատժեմ նրանց։ 14Ռաբի պարիսպների վրայ կրակ պիտի բորբոքեմ, եւ այն պիտի լափի նրա հիմքերը պատերազմի օրուայ աղաղակի ձայնով։ Եւ նա պիտի սասանուի իր վախճանի օրը։ 15Նրանց թագաւորները գերի պիտի տարուեն նրանց քրմերով ու իշխաններով հանդերձ», - ասում է Տէր Աստուածը։ 
2 Այսպէս է ասում Տէրը. «Մովաբի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք այրեցին եդոմայեցիների թագաւորների ոսկորները,մինչեւ որ դրանք մոխիր դարձան։ 2Կրակ պիտի գցեմ Մովաբի վրայ, եւ կրակը պիտի լափի նրանց քաղաքների հիմքերը. Մովաբը պիտի մեռնի տկարութեան մէջ՝ աղաղակով եւ փողի ձայնով։ 3Պիտի սպանեմ նրա դատաւորինեւ նրա հետ պիտի կոտորեմ բոլոր իշխաններին», - ասում է Տէրը։ 4Այսպէս է ասում Տէրը. «Յուդայի երկրի որդիների երեք ամբարշտութիւններիեւ մանաւանդ չորրորդի համարես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք մերժեցին Տիրոջ օրէնքներն ու չկատարեցին նրա հրամանները, մոլորեցրին նրանց իրենց ստեղծած սնոտի կուռքերով, որոնց յետեւից գնացին նրանց հայրերը։ 5Կրակ պիտի գցեմ Հրէաստանի վրայ,եւ այն պիտի լափի Երուսաղէմի հիմքերը»։ 6Այսպէս է ասում Տէրը. «Իսրայէլի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց,քանի որ նրանք արդարին ծախեցին արծաթով եւ տնանկին՝ մի զոյգ կօշիկի դիմաց, 7նրանց, որ տրորում են երկրի հողը, որ կռփահարում էին աղքատների գլուխները, շեղում խոնարհների ճանապարհը, եւ հայր ու որդի մի բոզի մօտ էին մտնում, որպէսզի պղծեն իրենց Աստծու անունը։ 8Նրանք իրենց զգեստները որպէս ծածկոց էին գցում իրենց վրայ եւ զոհասեղանին եւ բռնագրաւուած գինի էին խմում իրենց Աստծու տան մէջ։ 9Բայց ես նրանց առաջից վերացրի Ամորհացուն, որի հասակը մայրու բարձրութիւն ունէր, եւ նա հզօր էր կաղնու պէս, վերացրի նրա պտուղները՝ վերեւից, եւ նրա արմատները՝ ներքեւից։ 10Ես հանեցի ձեզ Եգիպտացիների երկրիցեւ քառասուն տարի շրջեցրի ձեզ անապատում՝ ժառանգել տալու համար ամորհացիների երկիրը։ 11Ես մարգարէներ վերցրի ձեր որդիներիցեւ ուխտաւորներ՝ ձեր երիտասարդներից։ Մի՞թէ դա այդպէս չի եղել, Իսրայէլի՛ որդիներ», - ասում է Տէրը։ - 12Դուք Իմ ուխտաւորներին գինի էիք խմեցնումեւ մարգարէներին պատուիրում, որ չմարգարէանան։13Դրա համար էլ ահա ես ձեզ պիտի ճզմեմ տեղում, ինչպէս ճզմում է օրանով լի սայլը իր անցած տեղը։ 14Փախչողին լքելու է նրա ուժը, զօրաւորը զօրեղ չի մնայ իր զօրութեամբ, եւ պատերազմողը չի փրկի ինքն իրեն։ 15Աղեղնաւորը չի կարող դէմ կանգնել, արագավազը չի փրկուի, հեծեալն էլ չի ազատի իր անձը։ 16Սիրտը չի գտնի իր զօրութիւնը,մերկն էլ կը հալածուի այն օրը», - ասում է Տէրը։ 
3 Լսեցէ՛ք այս պատգամը, որ Տէրը խօսեց Իսրայէլի ձեր այդ տանեւ բոլոր այն տոհմերի դէմ, որոնց հանեց Եգիպտացիների երկրից։ 2«Երկրի բոլոր ազգերից միայն ձե՛զ ընտրեցի, այդ պատճառով էլ ձե՛զ պիտի պատժեմ ձեր բոլոր չարիքների համար»։ 3Երկու մարդ միասին կը գնա՞ն երբեւէ, եթէ չճանաչեն իրար։ 4Առիւծը կը մռնչի՞ անտառում, եթէ նա որս չի արել, առիւծի կորիւնը ձայն կը տա՞յ իր որջից, եթէ նա ոչինչ յափշտակած չլինի։ 5Թռչունը գետին կ՚ընկնի՞ առանց թռչնորսի, գետնի վրայ թակարդը կը շրխկա՞յ, եթէ ոչինչ չի բռնուել։ 6Կը լինի՞, որ քաղաքում փող հնչի, եւ ժողովուրդը չխռովուի. քաղաքում չարիք կը պատահի՞, եթէ Տէրը չի արել այն։ 7Դրա համար Տէրը ոչինչ չի անի, եթէ իր գաղտնի խորհուրդը չյայտնի իր ծառայ մարգարէներին։ 8Եթէ առիւծը մռնչայ, ո՞վ է որ չի սարսռայ։ Եթէ Տէր Աստուածը խօսեց, ո՞վ է, որ չի մարգարէանայ։ 9Յայտնեցէ՛ք Ասորեստանի գաւառներում,Եգիպտացիների երկրի գաւառներում եւ ասացէ՛ք. «Հաւաքուեցէ՛ք Սամարիայի լերան վրայեւ տեսէ՛ք բազում զարմանալի գործերն ու բռնութիւնը, որ կատարւում են այնտեղ։ 10Նրանք չիմացան իրենց պատահելիք եղեռնը, - ասում է Տէրը, - քանի որ նրանք անօրէնութիւն եւ թշուառութիւն էին գանձում իրենց գաւառներում»։11Դրա համար այսպէս է ասում Տէրը Տիւրոսին. «Այն երկիրը, որ քո շուրջն է, կ՚աւերուի, կը խորտակուի քո ամբողջ զօրութիւնը, եւ կը յափշտակուեն քո գաւառները»։ 12Այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս հովիւը կը կարողանայ առիւծի բերանից ազատել երկու սրունք կամ ականջի մի բլթակ, այնպէս պիտի փրկուեն իսրայէլացիները, որոնք ապրում են Սամարիայումնրանց ազգի դէմ դիմաց եւ դամասկացիների մէջ։ 13Քահանանե՛ր, լսեցէ՛ք եւ վկայութիւն տուէք Յակոբի այդ տանը, - ասում է Ամենակալ Տէրը, 14քանի որ այն օրը, երբ Իսրայէլի ամբարշտութեան պատճառով պիտի պատժեմ նրան, վրէժ պիտի առնեմ նաեւ Բեթէլի զոհասեղանից, պիտի փշրուեն զոհասեղանի եղջիւրները եւ գետին ընկնեն։ 15Ես պիտի խորտակեմ ընդարձակ ապարանքներն ու ամարանոցները,պիտի անհետանան փղոսկրեայ ապարանքները, եւ շատ ուրիշ ապարանքներ պիտի ընկնեն», - ասում է Տէրը։ 
4 «Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, Բասանի՛ երինջներ, որ Սամարիայի լեռներում էք, որ զրկում էք աղքատներին եւ ոտքի տակ էք գցում տնանկին, դուք որ ասում էիք ձեր ամուսիններին՝ «Գինի՛ մատուզեցէք մեզ, որ խմենք»։ 2Տէրը երդւում է իր սրբութեամբ, որ ահա օրեր պիտի գան ձեզ վրայ, եւ ձեզ զէնքով պիտի քշեն, եւ նրանց, որ ձեզ հետ են, պիտի նետեն եռացած կաթսաների մէջ։ 3Դուք մերկ դուրս պիտի գաք միմեանց դէմ եւ պիտի ընկնէք Ռեմանի լերան վրայ», - ասում է Տէրը։4«Մտէ՛ք Բեթէլ, ամբարշտացէ՛ք,գնացէ՛ք Գաղգաղա եւ շատացրէ՛ք ամբարշտութիւնը, առաւօտեան մատուցեցէ՛ք ձեր զոհերըեւ երեք օրը մէկ՝ ձեր տասանորդները։ 5Ընթերցում էին արտաքին օրէնքները եւ հրաւիրում խոստովանութեան. յայտնեցէ՛ք, որ իսրայէլացիները սիրեցին սա», - ասում է Տէրը։ 6«Ես ձեր բոլոր քաղաքներում ատամի ցաւ պատճառեցի ձեզ եւ հացի կարօտ թողեցի ձեր բոլոր բնակավայրերում, բայց դուք էլի չդարձաք դէպի ինձ», - ասում է Տէրը։7«Եւ ձեզ անձրեւից զրկեցի բերքահաւաքից երեք ամիս առաջ. մի քաղաքում անձրեւ տեղացրի,իսկ միւս քաղաքում չտեղացրի. մի մասը, ուր անձրեւ տեղացրի, խոնաւ պիտի մնայ,իսկ միւսը, ուր չտեղացրի, պիտի ցամաքի։ 8Երկու ու երեք քաղաքներ պիտի հաւաքուեն մի քաղաքում՝ ջուր խմելու, եւ չեն յագենալու, բայց դուք էլի չէք դառնայ դէպի ինձ», - ասում է Տէրը։ 9«Հարուածեցի ձեզ տապով եւ դալկութիւն բերի ձեր բերքի վրայ։ Գնացիք ձեր պարտէզները եւ այգիները, ձեր թզենիներն ու ձեր ձիթենիները. թրթուրը կերաւ, սակայն եւ այնպէս դուք չդարձաք դէպի ինձ», - ասում է Տէրը։ 10«Եգիպտոսի ճանապարհին մահ ուղարկեցի ձեզ վրայեւ կոտորեցի ձեր երիտասարդներին՝ գերի տարուած ձեր երիվարների հետ, սպառեցի ձեր բանակները իմ բարկութեան հրով, սակայն եւ այնպէս դուք չդարձաք դէպի ինձ», - ասում է Տէրը։ 11«Կործանեցի ձեզ, ինչպէս Աստուած կործանեց Սոդոմն ու Գոմորը, եւ դուք կրակից փրկուած փայտի պէս եղաք, սակայն եւ այնպէս չդարձաք դէպի ինձ, - ասում է Տէրը։ 12«Դրա համար էլ ես այսպէս պիտի անեմ քեզ, Իսրայէ՛լ, բայց քանի որ այսպէս պիտի անեմ քեզ, պատրա՛ստ եղիր կանչելու քո Աստծու անունը, Իսրայէ՛լ։ 13Ահաւասիկ ես եմ, որ հաստատում եմ երկինքը, հաստատում եմ հողմերը, ես եմ նա, որ իր օծեալին ի յայտ է բերում մարդկանց մէջ, ստեղծում է առաւօտն ու մէգըեւ ելնում է երկրի բարձունքների վրայ.Ամենակալ Տէր Աստուած է նրա անունը»։ 
5 Լսեցէ՛ք Տէր Աստծու խօսքը, որով ես պիտի ողբամ ձեզ վրայ։ Ընկա՜ւ Իսրայէլի տունը եւ այլեւս չի կարողանայ ոտքի կանգնել։ 2Իսրայէլի կոյսը կործանուեց իր երկրում, եւ չկայ մէկը, որ կանգնեցնի նրան։3Այսպէս է ասում Տէր Աստուածը. «Այն քաղաքից, որից հազար մարդ էր դուրս գալիս, պիտի մնայ հարիւրը, եւ որից հարիւրն էր ելնում, պիտի մնայ տասը Իսրայէլի այդ տնից»։ 4Ահա այսպէս է ասում Տէրը Իսրայէլի այդ տանը. «Փնտռեցէ՛ք ինձ, եւ դուք կ՚ապրէք. 5մի՛ փնտռէք Բեթէլը եւ Գաղգաղա մի՛ մտէք, Երդման ջրհորից մի՛ ելնէք, քանի որ Գաղգաղան գերուելով պիտի գերուի, եւ Բեթէլը կարծես թէ չի եղել»։6Փնտռեցէ՛ք Տիրոջը, եւ դուք կ՚ապրէք, որպեսզի կրակի պէս չբորբոքուի Յովսէփի տունը, կրակը չուտի այն եւ ոչ ոք չի լինի, որ հանգցնի Իսրայէլի այդ տունը։ 7Նա, ով իրաւունք է հաստատում բարձունքներում արդարութիւն է դրել երկրում, 8ով ստեղծում է ամէն ինչ եւ նորոգում, ով մահուան ստուերը այգ է դարձնում եւ ցերեկը մթնեցնում ինչպէս գիշեր, ով վերեւ է կանչում ծովի ջրերը եւ հեղում երկրի երեսին, 9Ամենակալ Տէր է նրա անունը. նա, որ կոտրում է ուժեղի զօրութիւնը եւ թշուառութիւն է բերում ամրոցների վրայ։10Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին։ 11Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք բնակուի նրանց մէջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկէք, սակայն նրանց գինին չէք խմի, 12քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը։ Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով եւ աղքատին դռնէ դուռ էիք գցում։ 13Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կը լռի, քանի որ ժամանակը չար է։ 14Բարի՛ն փնտռեցէք եւ ոչ թէ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կը լինի Ամենակալ Տէր Աստուածը.ինչպէս որ ասում էիք, թէ՝ «Ատեցինք չարը եւ սիրեցինք բարին»։ 15Իրաւո՛ւնք հաստատեցէք ձեր դռանը, որպէսզի Տէր Աստուածը ողորմի Յովսէփի մնացորդներին։ 16Դրա համար այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը. «Բոլոր հրապարակներում կոծ կը լինի եւ բոլոր ճանապարհներին վա՜յ, վա՜յ կ՚ասուի. 17մշակը կը կանչուի սուգի ու կոծի եւ ձայնարկու կը դառնայ, բոլոր ճանապարհներին կոծ կը լինի, որովհետեւ ես պիտի անցնեմ քո միջով», - ասում է Տէրը։ 18Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պէտք Տիրոջ օրը,այն խաւար է եւ ոչ թէ լոյս։ 19Որպէս թէ մի մարդ փախչի առիւծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին յենի եւ օձը խայթի նրան։ 20Չէ՞ որ խաւար է Տիրոջ օրը եւ ոչ լուսաւոր, աղջամղջային է, եւ լոյսի ճաճանչ չկայ նրա մէջ։ 21«Ատեցի, մերժեցի ձեր տօները եւ ձեր տարեկան հաւաքների հոտը չեմ շնչի. 22եւ եթէ ձեր ողջակէզներն ու զոհերը մատուցէք, չեմ ընդունի դրանք եւ չեմ նայի ձեր փրկութեան նշաններին։ 23Հեռացրո՛ւ ինձնից քո երգերի ձայնը, քո սրինգների նուագը ես չեմ լսի։ 24Թող յորդի իրաւունքը ինչպէս ջուր,եւ արդարութիւնը՝ ինչպէս անհուն հեղեղ։ 25Միթէ ողջակէզ եւ զոհեր մատուցեցի՞ք ինձ այնտեղ,անապատում, քառասուն տարի, ո՛վ տունդ Իսրայէլի։ 26Սակայն դուք վերցրիք Մողոքի խորանը, ձեր Ռեմփա աստծու աստղը եւ նրանց պատկերները, որ պատրաստեցիք ձեզ համար։ 27Ես ձեզ պիտի փոխադրեմ Դամասկոսից այն կողմ», - ասում է Տէրը,որի անունն է Աստուած Ամենակալ։ 
6 Վա՛յ նրանց, ովքեր արհամարհում են Սիոնը եւ յոյս են դրել Սամարիայի լերան վրայ։ Հաւաքեցին ազգերի իշխաններին, եւ Իսրայէլի տունը մտաւ նրանց մէջ։ 2Բոլորդ անցէ՛ք Քաղանէից եւ տեսէ՛ք, այնտեղից անցէ՛ք մեծ Եմաթ Ռաբա եւ իջէ՛ք օտարազգիների Գէթ քաղաքը,որն աւելի զօրաւոր է, քան այդ բոլոր քաղաքները. միթէ նրանց սահմաններն աւելի մե՞ծ կը լինեն, քան ձեր սահմանները։3Դուք, որ գալիս էք դէպի չարիքների օրը, մօտենում էք հասնելու ստութիւնների շաբաթին, 4դուք, որ ննջում էք փղոսկրեայ գահաւորակներում,մեղկանում ձեր անկողիններում, հօտերից ուլեր էք ուտում եւ նախիրներից՝ պարարտ հորթեր, 5դուք, որ պարում էք սրինգների նուագի տակ, եւ դրանք մնայուն բան համարեցիք եւ ոչ՝ անցաւոր, 6դուք, որ խմում էք անխառն գինի եւ օծւում անուշ իւղերովեւ ցաւ չէիք զգում Յովսէփի տան կործանման համար, 7ահա դրա համար էլ այժմ այժմ գերի պիտի տարուէք բռնակալների իշխանութեան կողմից, եւ պիտի կտրուի Եփրեմի տան երիվարների խրխինջը։ 8Տէրը երդուեց իր անձով եւ այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը. «Ես գարշելի պիտի դարձնեմ Յակոբի տան ամբողջ հպարտութիւնը, նրա երկիրը պիտի ատեմեւ պիտի վերացնեմ նրա քաղաքներն իրենց բոլոր բնակիչներով»։ 9Եւ եթէ լինի, որ տասը մարդ էլ մնայ մի տանը, նրանք պիտի մեռնեն, 10մնացողները պիտի վերցնեն իրենց հարազատներին եւ իջնեն հանելու նրանց ոսկորներն այդ տնից եւ ասեն տան առաջ կանգնածներին, թէ՝«Ուրիշ մի բան մնա՞ց այնտեղ, քեզ մօտ»։ Նա կ՚ասի, թէ՝ ոչ։ 11Չի ասի, թէ՝ լո՛ւռ կաց։Եւ դա նրա համար որ Տիրոջ անունը չէին տալիս։ 12Ահա Տէրը հրաման պիտի տայ եւ հարուածի մեծ ապարանքները՝ կործանելով, եւ փոքր ապարանքները՝ աւերելով։13Միթէ երիվարները կ՚արշաւե՞ն ժայռերի վրայ, կամ կը հանդարտուե՞ն մատակ ձիերի մէջ։ «Դուք, որ իրաւունքը ցասման փոխարկեցիք, արդարութեան պտուղը դարձրիք լեղի եւ ուրախանում էիք ոչինչ բաներով, 14դուք, որ ասում էիք, թէ՝ «Մեր ուժով չէ՞, որ մենք հզօր եղջիւրներ ունեցանք», 15ահա դրա համար էլ, ո՛վ Իսրայէլի տուն, ձեր դէմ մի ազգ պիտի հանեմ, որը պիտի նեղի ձեզ, որպէսզի այլեւս Եմաթ չմտնէք ու չհասնէք մինչեւ արեւմտեան հեղեղատը», - ասում է Զօրութիւնների Տէրը։ 
7 Այսպիսի տեսիլք ցոյց տուեց ինձ Տէր Աստուածը,ահա մորեխի մի պարս էր գալիս արեւելքից առաւօտեան դէմ.եւ ահա մի ջորեակ՝ մի Գոգ արքայ։ 2Եւ երբ այնպէս եղաւ, որ դրանք ուտելով վերջացրին երկրի խոտը, ես ասացի. «Տէ՛ր, Տէ՛ր, խնայի՛ր, որովհետեւ ո՞վ կը վերականգնի Յակոբի տունը, քանի որ նա սակաւաթիւ է։ 3Գթա՛ այդ բանի համար, Տէ՛ր»։ «Դա այլեւս չի լինի», - ասում է Տէրը։ 4Այսպիսի մի տեսիլք ցոյց տուեց ինձ Տէր Աստուածը. ահա կրակով դատաստան արեց Տէր Աստուածը, կրակը լափեց շատ խորութիւններ եւ կերաւ երկրի մի մասը։ 5Ես ասացի. «Տէ՛ր Աստուած, դադարեցրո՛ւ դա, որովհետեւ ո՞վ է, որ ոտքի կը կանգնեցնի Յակոբի տունը, քանի որ նա սակաւաթիւ է։ 6Գթա՛ այդ բանի համար, Տէ՛ր»։«Դա այլեւս չի լինի», - ասում է Տէրը։ 7Այսպիսի մի տեսիլք ցոյց տուեց ինձ Տէր Աստուածը. ահա մի մարդ կանգնած էր ադամանդեայ պարսպի վրայ, ձեռքին՝ մի ադամանդ։ 8Եւ ասաց ինձ Տէրը. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛ս»։ Ես ասացի՝ ադամանդ։ Տէրն ասաց ինձ. «Ահաւասիկ ես ադամանդ պիտի հաստատեմ Իսրայէլի իմ ժողովրդի մէջ եւ այլեւս ոչ մի յանցանք չեմ ներելու նրան։ 9Պիտի ապականուեն նրանց ուրախութեան բագինները, պիտի աւերուեն Իսրայէլի մեհեանները, եւ ես սուր պիտի բարձրացնեմ Յերոբովամի տան վրայ»։ 10Բեթէլի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայէլի Յերոբովամ արքայի մօտ եւ ասաց. «Ամոսը քո դէմ խռովութիւններ է յարուցում Իսրայէլի տանը, եւ երկիրը չի կարող տանել նրա բոլոր խօսքերը, 11քանի որ այսպէս է ասում Ամոսը. «Յերոբովամը սրով պիտի վախճանուի, եւ Իսրայէլը գերուելով պիտի գերուի իր երկրից»։ 12Իսկ Ամասիան ասաց Ամոսին. «Ով դու գուշակդ, թո՛ղ այս տեղդ, գնա՛ Հրէաստան երկիրը, այնտե՛ղ ապրիր եւ այնտե՛ղ մարգարէացիր, 13այլեւս չշարունակես մարգարէանալ Բեթէլում, որովհետեւ սա թագաւորի սրբութիւնն է եւ թագաւորութեան տաճարը»։14Պատասխան տուեց Ամոսը եւ ասաց Ամասիային. «Ես ո՛չ մարգարէ էի եւ ո՛չ մարգարէի որդի, այլ հովիւ էի եւ թութ էի քաղում. 15Տէրը վերցրեց ինձ հօտից եւ ասաց ինձ. «Դու գնա՛ եւ մարգարէացի՛ր Իսրայէլի իմ ժողովրդի մասին»։ 16Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները. դու ասում ես՝ «Մի՛ մարգարէացիր Իսրայէլի մասին, մարդ մի՛ հաւաքիր ու մի՛ խօսիր Յակոբի տան դէմ»։ 17Դրա համար այսպէս է ասում Տէր Աստուածը. «Քո կինը այդ քաղաքում պիտի պոռնկանայ, եւ քո որդիներն ու դուստրերը սրով պիտի ընկնեն, քո երկիրը լարերով պիտի բաժանուի, ինքդ պիտի վախճանուես պիղծ երկրում, եւ Իսրայէլը գերուելով պիտի գերուի իր երկրից»։ 
8 Այսպիսի մի տեսիլք էլ ցոյց տուեց ինձ Տէր Աստուածը. թռչնորսների մի գործիք էր։ Տէրն ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛ս»։ Ես ասացի՝ թռչնորսների գործիք։ 2Եւ Տէրն ասաց ինձ. «Հասել է Իսրայէլի իմ ժողովրդի վախճանը, եւ ես այլեւս ոչ մի յանցանք չեմ ներելու նրան։3Տաճարի յարկերի տակ այդ օրը ողբեր պիտի հնչեն, - ասում է Տէրը, - շատերը պիտի ընկնեն, եւ ամէն տեղ լռութիւն պիտի հաստատեմ»։4Լսեցէ՛ք սա, դուք, որ առաւօտեան նեղում էիք տնանկներին,երեկոյեան զրկում աղքատներին 5եւ ասում էիք. «Երբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, եւ այս շաբաթը, որ բացենք պահեստները, փոքրացնենք չափը եւ մեծացնենք կշիռը, սուտ կշռաքարեր սարքենք, 6ծախու առնենք աղքատներին արծաթով,տնանկներին՝ մի զոյգ կօշիկով, եւ շահ ստանանք մեր բոլոր վաճառքներից»։ 7Տէրը երդւում է Յակոբի հպարտութեամբ՝ ասելով, թէ ձեր գործերը իսպառ չեն մոռացուի, 8եւ որ դրանց պատճառով երկիրը պիտի խռովուի, նրա բոլոր բնակիչները սուգ պիտի անեն, նրա վախճանը պիտի գայու եգիպտացիների գետի պէս ելնի ու իջնի։ 9«Այդ օրը, - ասում է Տէր Աստուածը, - այնպէս պիտի լինի, որ արեգակը մայր պիտի մտնի միջօրէին,եւ երկրում լոյսը պիտի խաւարի ցերեկով, 10ձեր տօնը սուգ պիտի դարձնեմ, ձեր բոլոր երգերը՝ ողբեր,ամէն տարիքի մարդկանց վրայ քուրձ պիտի գցեմ եւ կնտութիւն՝ բոլոր գլուխներին, այդ օրը պիտի դարձնեմ սիրելիի սգի օր, եւ բոլոր նրանց համար, որ նրա հետ կը լինեն՝ ցաւերի օր։ 11Ահա օրեր պիտի գան, - ասում է Տէր Աստուածը, - եւ ես սով պիտի ուղարկեմ այդ երկիրը, ոչ թէ հացի սով կամ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու սով։ 12Ջրերը պիտի յուզուեն ծովից մինչեւ ծով եւ հիւսիսից մինչեւ արեւելք. նրանք պիտի գնան Տիրոջ խօսքը փնտռելու եւ չեն գտնելու։ 13Այդ օրը գեղեցիկ կոյսերն ու երիտասարդները ծարաւից պիտի թուլանան։ 14Նրանք, որ երդւում էին Սամարիայի սրբութիւն սրբոցով եւ ասում էին՝ «Կենդանի է քո Աստուածը՝ Դանը, կենդանի է քո Աստուածը՝ Բերսաբէէն»,պիտի կործանուեն եւ այլեւս ոտքի չեն կանգնելու»։ 
9 Տեսայ Տիրոջը. նա զոհասեղանի վրայ էր եւ ասաց. «Հարուածի՛ր այդ զոհասեղանին,եւ թող շարժուեն դրանդիները. կտրիր գցի՛ր դրանք բոլորի գլուխներին,իսկ մնացածներին ես սրով պիտի կոտորեմ.նրանցից փախածը չի փրկուի,եւ չի ազատուի նրանցից ազատուածը։ 2Թէկուզ նրանք դժոխքում էլ թաքնուեն, իմ ձեռքը այնտեղից էլ դուրս կը բերի նրանց. եթէ երկինք բարձրանան, ես այնտեղից էլ կ՚իջեցնեմ նրանց, իսկ եթէ թաքնուեն Կարմէլի բարձունքներում, այնտեղ էլ կը փնտռեմ եւ կը բռնեմ նրանց։ 3Եթէ իմ աչքից խոյս տան եւ պահուեն ծովի խորքերում, այնտեղ էլ վիշապին կը հրամայեմ, որ խայթի նրանց։ 4Եթէ գերի տարուեն իրենց թշնամիների կողմից, ես այնտեղ հրաման կը տամ սրին, որ ոչնչացնի նրանց։ Իմ աչքը նրանց վրայ կը լինի՝ չարութեան եւ ոչ թէ բարութեան համար»։ 5Երբ Ամենակալ Տէր Աստուածը դիպչի երկրին եւ շարժի այն, պիտի սգան նրա բոլոր բնակիչները, նրա վախճանը պիտի գայու եգիպտացիենրի գետի պէս ելնի ու իջնի։ 6Նա, ով պատրաստում է իր համբառնալը դէպի երկինք,ով իր աւետիսն է հաստատում երկրում, ով վերեւ է կանչում ծովի ջրերը եւ հեղում երկրի երեսին, Ամենակալ Տէր է նրա անունը։ 7«Միթէ ինձ համար եթովպացիների որդիների պէս չէ՞ք դուք,Իսրայէլի՛ որդիներ, - ասում է Տէրը. - իսրայէլին չհանեցի Եգիպտացիների երկրից, այլազգիներին՝ Գամրից եւ ասորիներին՝ Բոթորից»։ 8Ահա Տիրոջ աչքը մեղաւորների այդ թագաւորութեան վրայ է.«Ես դա պիտի վերացնեմ երկրի երեսից, սակայն չեմ ջնջի Յակոբի տունը, - ասում է Տէրը։ - 9Ահա ես հրաման եմ տալիս ձեզ,ո՛վ Իսրայէլի տուն, ես պիտի ցրեմ ձեզ բոլոր ազգերի մէջ այնպէս,ինչպէս հեծանոցով ցորենն են զատում,եւ ոչ մի մանրուքը գետին չի ընկնի։ 10Սրով պիտի վախճանուեն իմ ժողովրդի բոլոր մեղաւորները, որոնք ասում էին, թէ՝ «չարիքները չեն մօտենայ մեզ, չեն հասնի մեզ վրայ»։ 11«Այդ օրը պիտի կանգնեցնեմ Դաւթի խորանը,պիտի վերականգնեմ նրա աւերակները, գետնին հաւասարուած նրա տեղերը վերստին պիտի կանգնեցնեմ եւ պիտի վերաշինեմ այն հին օրերի նման, 12որպէսզի մնացած մարդիկ եւ բոլոր ազգերը, որոնց վրայ կայ իմ անունը, փնտռեն ինձ» - ասում է Տէրը, որ անում է սա։ 13«Ահա օրեր են գալիս, - ասում է Տէրը, -երբ կալերը պիտի հասնեն բերքահաւաքին,խաղողը պիտի հասնի հնձանների համար, լեռները քաղցրութիւն պիտի բխեցնեն, եւ բոլոր բլուրները անտառախիտ պիտի դառնան։ 14Ես պիտի վերադարձնեմ Իսրայէլի իմ ժողովրդին գերութիւնից,նրանք պիտի շինեն աւերուած քաղաքներն ու պիտի բնակուեն այնտեղ, այգիներ պիտի տնկեն եւ պիտի խմեն դրանց գինին, պարտէզներ պիտի աճեցնեն եւ ուտեն դրանց պտուղները։ 15Ես նրանց պիտի հաստատեմ իրենց երկրում, եւ այլեւս նրանք չեն հեռացուի իրենց երկրից, որ ես տուեցի նրանց», - ասում է Ամենակալ Տէր Աստուածը։

 







Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Печеные яблоки с начинкой

Печеные яблоки с начинкойСрезать верхнюю часть яблок одинакового размера и...

Вырезка жареная с овощами

Вырезка жареная с овощамиПодготовленную вырезку разрезать на порционные куски, слегка...

Алани

АланиГрецкие орехи истолочь в ступке, добавить сахар, молотую корицу, кардамон...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта