ՄԻՔԻԱ

(0 голоса, среднее 0 из 5)

Միքիա


1 Յուդայի Յովաթամ, Աքազ եւ Եզեկիա թագաւորների ժամանակ Մորստացի Միքիային հասաւ Տիրոջ պատգամը, որ յայտնուեց նրան Սամարիայի եւ Երուսաղէմի մասին։ 2Լսեցէ՛ք, բոլո՛ր ժողովուրդներ, եւ թող երկիրն ու նրա բոլոր բնակիչները ունկնդրեն։ Տէր Աստուածը թող լինի ձեր մէջ վկայութեան համար, Տէրը՝ իր սուրբ տնից։ 3Ահա նա առաջ կը շարժուի իր տեղից, կ՚իջնի եւ կը հասնի երկրի բարձունքների վրայ։ 4Լեռները կը շարժուեն նրա ոտքերի տակ, ձորերը կը հալուեն, ինչպէս մոմը՝ կրակի առաջ, եւ ինչպէս զառիվայր հոսող ջուրը։ 5Այդ բոլորը Յակոբի ամբարշտութեան պատճառով է եւ Իսրայէլի տան մեղքերի համար։ Իսկ արդ, ո՞վ է պատճառը Յակոբի ամբարշտութեան, ո՞չ Սամարիան, եւ ո՞վ է Յուդայի տան մեղքի պատճառը, եթէ ոչ Երուսաղէմը։ 6Ես Սամարիան կը դարձնեմ ագարակի մրգապահների տաղաւար, այգի հսկելու տեղ, խորխորատ կը նետեմ նրա քարերը եւ կը մերկացնեմ նրա հիմքերը։ 7Նրա բոլոր քանդակները կը կոտորեն, նրա բոլոր արձանները կրակով կ՚այրեն. ես կ՚ապականեմ նրա բոլոր կուռքերը, քանի որ նա պոռնկութեան վարձից ժողովեց եւ պոռնկութեան վճարից հաւաքեց դրանք։ 8Այդ պատճառով նա լաց ու կոծ կ՚անի եւ կ՚ողբայ, մերկ ու բոբիկ կը քայլի, վիշապների պէս ողբ ու կոծ կ՚անի եւ կը սգայ ինչպէս յաւերժահարսերի դուստրերը, 9քանի որ սաստկացան նրա հարուածները, քանի որ մինչեւ Յուդայի երկիր հասան դրանք, մօտեցան մինչեւ իմ ժողովրդի դռները եւ Երուսաղէմ։10Դուք, որ Գէթում էք, մի՛ գոռոզաբանէք, եւ դուք, որ Ակկարիմում էք, մի՛ նորոգէք տան խայտառակութիւնը. ձեր խայտառակութեան պատճառով հո՛ղը ձեր գլխին։ 11Բարութեամբ բնակուողը չելա՞ւ իր քաղաքներից. Սենարի՛ բնակիչներ, ողբացէ՛ք նրան մօտիկ գտնուող տան վրայ, նա կը վերացնի ձեզնից ցաւի հարուածները։ 12Ո՞վ սկսեց բարիք անել ցաւի մէջ բնակուողին, քանի որ Տիրոջ կողմից չարիք իջաւ Երուսաղէմի դռների վրայ։ 13Կառքերի շաչիւն ու երիվարների դղրդիւն թող լինի, Լաքիսի՛ բնակիչներ, նա է Սիոնի դուստրերի մեղքերի սկիզբը, քանի որ քո մէջ կատարուեցին Իսրայէլի ամբարշտութիւնները։ 14Այդ պատճառով Գէթի տոհմից արձակուածներին կը տայ դատարկ տներ, որոնք Իսրայէլի թագաւորների համար ունայնութիւն դարձան։15Լաքիսի բնակիչները ժառանգութիւն կը բերեն մինչեւ քո ժառանգորդները, մինչեւ Ոդողամ կը հասնի Սիոնի դստեր փառքը։16Ածիլուի՛ր եւ կտրի՛ր մազերդ քո սիրասուն որդիների համար, գնտի՛ր քո գլուխը արծուի պէս, քանի որ նրանք գերի տարուեցին քեզանից հեռու։ 
2 Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում եւ առաւօտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դէպի Աստուած։ 2Աչք էին տնկում հանդերին, յափշտակում որբերին, բռնագրաւում տները, յափշտակում էին մարդուն եւ նրա տունը, մարդուն եւ նրա ժառանգութիւնը։ 3Այդ պատճառով այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես մտածում եմ չարիք բերել այդ ազգի վրայ, ուստի վեր մի՛ ցցէք ձեր վզերը եւ գլուխներդ բարձր մի՛ քայլէք, քանի որ վատ ժամանակ է»։ 4Այն օրը ձեր մասին առակ կը յօրինեմ, ողբ կը հնչեցնեն, կ՚ողբան եւ կ՚ասեն. «Ամբողջութեամբ թշուառացանք, իմ ժողովրդի բաժին հողը լարով չափուեց, եւ մէկը չկար, որ արգելէր այդպէս անել, մեր հանդերը բաժանուեցին»։ 5Դրա համար չի գտնուի մէկը, որ վիճակով լարաբաժին գցի ժողովում։ 6Լաց մի՛ եղէք արցունքներով, եւ թող լաց չլինեն նրա վրայ, քանի որ նա չի մերժի նախատինքները։ 7Նա ասաց, թէ Իսրայէլի տունը բարկացրեց Տիրոջ հոգին. եթէ սա լինի նրա ընթացքը, լաւ չեն լինի Տիրոջ խօսքերը նրա հետ. իմ ժողովուրդը ուղիղ չի գնում ինձ հետ։8Թշնամութեամբ հակառակ կանգնեց իր խաղաղութեանը։ Նրան մորթազերծ կ՚անեն՝ բառնալու յոյսը եւ վերացնելու պատերազմի կսկիծը։ 9Այդ պատճառով իմ ժողովրդի առաջնորդները դուրս կ՚ընկնեն իրենց ճոխ տներից. նրանք իրենց չար ընթացքի համար մերժուեցին։ Մօտենանք յաւիտենական լեռներին։ 10Ոտքի՛ կանգնիր եւ գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ, պղծութեան պատճառով սաստիկ ապականուեցիք, հալածուեցիք առանց որեւէ մէկի հալածանքի։ 11Սա սուտ դուրս եկաւ, քո մէջ գինի եւ արբեցութիւն կաթեց, եւ այդ կաթումից բաժին կ՚ընկնի նաեւ այս ժողովրդին։ 12Կը հաւաքուի Յակոբը բոլորով հանդերձ, ամբողջովին կ՚ընդունի Իսրայէլի մնացորդներին. ես նրանց միասին կը վերադարձնեմ ինչպէս նեղութեան մէջ գտնուող ոչխարներ, ինչպէս հօտերը իրենց մակաղատեղի մէջտեղում։ Նրանք մարդկանց կողմից դէպի խրամատները կ՚առաջնորդուեն, 13քանի որ նրանց աչքի առաջ խրամատ բացեցին, նրանք անցան դռնով եւ դուրս ելան դրա միջից։ Թագաւորը նրանց առաջ ացաւ, եւ Տէրը կ՚առաջնորդի նրանց։ 
3 Նա կ՚ասի. «Լսեցէ՛ք, Յակոբի՛ տան իշխան եւ Իսրայէլի՛ տան մնացորդներ։ 2Դուք չէ՞, որ պիտի իմանաք իրաւունքը, դուք, որ ատում էք բարին եւ չարիք էք որոնում, մորթազերծ էք անում նրանց եւ պոկում էք նրանց մարմիններն իրենց ոսկորներից»։ 3Նրանք, որ կերան իմ ժողովրդի մարմինը, նրանց մորթը հանեցին վրաներից, նրանց ոսկորները փշրեցին, կտրատեցին նրանց մարմինները, ինչպէս կտրատում են կաթսայում եփելու համար, եւ նրանց միսն այնպէս, ինչպէս պտուկի մէջ եփելու համար։ 4Այդպէս էլ կ՚աղաղակեն Տիրոջը, եւ նա չի լսի նրանց, երես կը դարձնի նրանցից այդ ժամանակ, քանի որ նրանք իրենց արարքով չարիք գործեցին։ 5Այսպէս ասաց Տէրը մարգարէների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք խածատում են նրան ատամներով եւ խաղաղութիւն են քարոզում նրան։ Բայց ոչինչ չդրուեց նրանց բերանը, եւ նրա դէմ պատերազմ յարուցեցին։ 6Այդ պատճառով ձեր տեսիլքը խաւար գիշեր պիտի դառնայ, ձեր իղձը պիտի նսեմանայ, արեգակը մայր պիտի մտնի մարգարէների վրայ, եւ ցերեկը պիտի խաւարի նրանց վրայ։ 7Պիտի ամաչեն երազատեսները, ծաղրուեն գուշակները, եւ բոլորը պիտի բամբասեն նրանց, քանի որ ոչ ոք չի լսելու նրանց։ 8Բայց ես լցուեցի Տիրոջ Հոգու զօրութեամբ, արդարամտութեամբ եւ զօրութեամբ՝ պատմելու Յակոբին իր ամբարշտութիւնը եւ Իսրայէլին՝ իր մեղքերը։9Լսեցէ՛ք սա, Յակոբի՛ տան առաջնորդներ եւ Իսրայէլի՛ տան մնացորդներ, որ անարգում էք իրաւունքը եւ շեղում էք բոլոր ուղիղ ընթացողներին, 10որ Սիոնը կառուցում էք արեան վրայ եւ Երուսաղէմը՝ անիրաւութեան։ 11Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարէները արծաթով էին գուշակութիւններ անում եւ Տիրոջն էին ապաւինում ու ասում. «Արդարեւ, Տէրը մեզ հետ չէ՞. ո՛չ, մեզ վրայ չարիք չի գայ»։ 12Դրա համար Սիոնը ձեր պատճառով պիտի հերկուի արօրով, Երուսաղէմը պիտի դառնայ ինչպէս մրգապահների տաղաւար, եւ Տիրոջ տաճարի լեռը՝ մայրիների անտառ։ 
4 Գալիք օրերում յայտնի կը դառնայ Տիրոջ տաճարի լեռը՝ հաստատուած լեռների գագաթների վրայ, կը բարձրանայ բլուրների վրայ, եւ շատ ժողովուրդներ կը շտապեն դէպի նա։ 2Եւ շատ ազգեր կը գնան եւ կ՚ասեն. «Եկէ՛ք բարձրանանք Տիրոջ լեռը եւ Յակոբի Աստծու տունը. մեզ ցոյց կը տան նրա ճանապարհը, եւ մենք կը գնանք նրա շաւիղով»։ Արդարեւ, Սիոնից են դուրս գալիս օրէնքները, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից։ 3Նա դատ կ՚անի բազում ժողովուրդների մէջ եւ կը յանդիմանի հզօր ազգերին, մինչեւ իսկ հեռաւորներին, նրանք իրենց սրերից խոփ կը ձուլեն, գեղարդներից՝ մանգաղ, եւ այլեւս մի ազգ միւսի վրայ սուր չի բարձրացնի, եւ մարդիկ այլեւս չեն սովորի պատերազմել։ 4Իւրաքանչիւրը կը հանգստանայ իր որթատունկի եւ իր թզենու տակ, եւ չի լինի ոչ ոք, որ սարսափ ազդի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խօսեց այս բանը։ 5Թող բոլոր ժողովուրդներից իւրաքանչիւրն իր ճանապարհով գնայ, սակայն մենք կը գնանք մեր Տէր Աստծու անուամբ մշտապէս։ 6«Այն օրը, - ասում է Տէրը, - կը հաւաքեմ ցրուածներին եւ հեռացածներին, կ՚ընդունեմ նաեւ մերժուածներին,7բեկուածին զօրեղ կը դարձնեմ եւ մանրացածին՝ հզօր ազգ, եւ Տէրը Սիոն լերան վրայ կը թագաւորի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ 8Եւ դու՝ ոչխարների հօտի՛ աշտարակ, Սիոնի անշքացա՛ծ դուստր, դէպի քեզ կը գայ ու կը մտնի Երուսաղէմի դստեր՝ Բաբելոնի թագաւորութեան նախկին իշխանութիւնը»։ 9Իսկ արդ, ինչո՞ւ չար գործեցիր, միթէ դու թագաւոր չունէի՞ր, կամ կո՞րաւ քո խորհրդատուն, քանի որ սաստկացաւ քո երկունքը ծննդկանի պէս։ 10Սիոնի՛ դուստր, երկունքի մէջ ընկի՛ր, զօրացի՛ր եւ մօտեցի՛ր ինչպէս ծննդկան, որովհետեւ հիմա դուրս պիտի գաս քաղաքից, քեզ պիտի բնակեցնեմ դաշտում, դու պիտի հասնես մինչեւ Բաբելոն. եւ քո Տէր Աստուածը այնտեղ կը փրկի քեզ, այնտեղ կ՚ազատի քեզ քո թշնամիների ձեռքից։ 11Ահա հաւաքուեցին քեզ վրայ բազում ժողուվուրդներ, որոնք ասում էին. «Եկէ՛ք ոտնահարենք նրան, եւ մեր աչքերը թող տեսնեն Սիոնի անկումը»։ 12Նրանք չիմացան Տիրոջ խորհուրդը, եւ նկատի չառան նրա կամքը, քանի որ Նա հաւաքեց նրանց ինչպէս հասկը կալում։13«Կանգնի՛ր եւ կալսի՛ր նրանց, դո՛ւստր Սիոնի, որովհետեւ քո եղջիւրները երկաթ կը դարձնեմ, քո կճղակները՝ պղինձ, եւ դու կը մանրես բազում ժողովուրդներ, դրանցով ազգեր կը փշրես, նրանց բազմութիւնը կ՚ընծայես Տիրոջը եւ նրանց զօրութիւնը՝ ամբողջ աշխարհի Տիրոջը»։ 
5 Արդ, դուստրը պիտի ցանկապատուի, քանի որ նեղութիւն բերեց ձեզ վրայ, գաւազանով պիտի հարուածեն Իսրայէլի ազգի ծնօտներին։ 2«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Եփրաթայի սակաւամա՛րդ տուն, կը լինես Յուդայի երկրի հազարաւորների մէջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայէլի մի իշխան, եւ նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է»։ 3Այդ պատճառով Տէրը նրանց կը թողնի մինչեւ ծննդկանի ժամանակը. նա կը ծնի, եւ նրա մնացած եղբայրները կը վերադառնան իսրայէլացիների մօտ։ 4Նա կը կանգնի, կը տեսնի եւ կը հովուի իր հօտը Տիրոջ զօրութեամբ, եւ նրանք կը հաստատուեն իրենց Տէր Աստծու անուան փառքի մէջ, քանի որ այժմուանից նրա հզօրութիւնը պիտի տարածուի մինչեւ երկրի ծագերը։ 5Եւ խաղաղութիւն կը լինի նրանով։ Երբ ասորեստանցիները գան ձեր երկիրը, եւ երբ նրանք հասնեն ձեր աշխարհը, Տէրը կը բարձրացնի նրանց դէմ եօթը հովիւ եւ ութ ղեկավար մարդիկ։ 6Նրանք կը հովուեն Ասորեստանը սրով եւ Նեբրոթի երկիրը, իր պարիսպների մէջ. նա կը փրկի քեզ Ասորեստանից, երբ գայ ձեր երկիրը եւ երբ յարձակուի ձեր սահմանների վրայ։ 7Յակոբի սերնդի մնացորդացը հեթանոս բազում ազգերի մէջ կը լինի ինչպէս Տիրոջից եկած ցօղ եւ ինչպէս գառները խոտի վրայ, որպէսզի չհաւաքուի առանձին-առանձին եւ չմնայ մարդկանց որդիների մէջ։ 8Յակոբի մնացորդները կը լինեն բազում ազգերի մէջ, ինչպէս առիւծը կենդանիների մէջ՝ անտառում, եւ ինչպէս առիւծի կորիւնը ոչխարների հօտի մէջ, որը եթէ անցնի, կը զատի եւ կը յափշտակի, եւ ոչ ոք չի լինի, որ յետ պահի նրան։ 9«Քո ձեռքը թող բարձրանայ քեզ նեղողների վրայ, եւ քո բոլոր թշնամիները թող սատակեն։ 10Այդ օրը, - ասում է Տէրը, - կը սատկեցնեմ քո ձիերը քո միջից եւ կորստի կը մատնեմ քո կառքերը.11կը կործանեմ քո երկրի քաղաքները, կը վերացնեմ քո բոլոր ամրոցները, կը խլեմ քո բոլոր կախարդութիւնները քո ձեռքից, եւ այլեւս գուշակներ չեն լինի քո մէջ։ 12Կը ջնջեմ քո քանդակներն ու քո արձանները, եւ այլեւս չես երկրպագի քո ձեռակերտներին։ 13Կը կոտորեմ անտառները քո միջից եւ կ՚ապականեմ քո քաղաքները։14Բարկութեամբ ու ջղայնութեամբ վրէժ կը լուծեմ ազգերից, քանի որ նրանք չլսեցին ինձ»։ 
6 Լսեցէ՛ք, ինչ որ ասաց Տէրը. Ե՛լ եւ դա՛տ արա լեռներում, եւ բլուրները թող լսեն քո ձայնը։ 2Լսեցէ՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր եւ երկրի ընդերք։ Ահա Տէրը դատ ունի իր ժողովրդի հետ, Իսրայէլի հետ դէմ դիմաց կը կանգնի։ 3«Ժողովո՛ւրդ իմ, ի՞նչ արեցի քեզ, ինչո՞վ տխրեցրի քեզ եւ կամ ինչո՞վ նեղեցի քեզ, պատասխա՛ն տուր ինձ 4այն բանի փոխարէն, որ հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայութեան տնից եւ քեզ առաջնորդ ուղարկեցի Մովսէսին, Ահարոնին եւ Մարիամին։ 5Ժողովո՛ւրդ իմ, յիշի՛ր, թէ ինչ մտածեց քո մասին մովաբացիների Բաղակ թագաւորը, եւ թէ ինչ պատասխան տուեց նրան Բէորի որդի Բաղաամը այս շրջաններից մինչեւ Գաղգաղա, որպէսզի յայտնի դառնայ Տիրոջ արդարութիւնը»։6Ինչո՞վ փութամ Տիրոջ մօտ, ապաւինեմ իմ բարձրեալ Աստծուն, ընդառաջ գնամ նրան ողջակէզներով եւ մէկ տարեկան հորթերով։7Տէրը կ՚ընդունի՞ հազարաւոր խոյեր կամ բիւրաւոր պարարտ նոխազներ, տա՞մ իմ անդրանիկը ամբարշտութեան պատճառով եւ իմ որովայնի պտուղը՝ իմ անձնական մեղքերի համար։ 8Պատմուե՞ց քեզ, ո՛վ մարդ, թէ ի՛նչ է բարին եւ ի՞նչ է ուզում քեզնից Տէրը. իրաւունք հաստատել, ողորմութիւն սիրել եւ պատրաստ լինել քո Տէր Աստծու յետեւից գնալու։ 9Տիրոջ ձայնը քաղաքի վրայ կը հնչի եւ կը փրկի նրա անունից վախեցողներին։ «Լսի՛ր, ժողովո՛ւրդ, ո՞վ կը լցնի քաղաքը, եթէ ոչ հուրը 10եւ անօրէն տունը, որ անօրէն գանձեր է գանձում հպարտութեամբ եւ անիրաւութեամբ։ 11Եւ կը լինի՞, որ անօրէնը կշեռքով արդարանայ կամ խարդախուած կշռի պայուսակով։ 12Դրա համար էլ իրենց տունը լցրին ամբարշտութեամբ, նրա բնակիչները անիրաւ բաներ խօսեցին, եւ նրանց լեզուները գոռոզաբանեցին իրենց բերաններում։ 13Ես քեզ ապականութեամբ հարուածեցի քո մեղքերի համար։ 14Դու կ՚ուտես եւ չես յագենայ. ես մերժեցի քեզ. կը բռնուես եւ չես փրկուի, եւ նրանք, որ երբեմն փրկուեցին, սրի կը մատնուեն։ 15Դու կը սերմանես, բայց չես հնձի, դու ձէթ կը քամես, բայց չես օծուի իւղով, խաղող կը ճմռես, բայց գինի չես խմի։ 16Կ՚ապականուեն իմ ժողովրդի անօրէնները եւ Աքաաբի տան բոլոր գործերը, դուք էլ շարժուեցէ՛ք ըստ նրա խորհուրդների, որովհետեւ ձեզ ապականութեան պիտի մատնեմ, քո բնակիչներին պիտի դարձնեմ սուլոցի արժանի, եւ դուք ժողովուրդների նախատինքը պիտի ստանաք»։ 
7 Վա՛յ ինձ, որովհետեւ նմանուեցի հնձի ժամանակ մնացած հասկերը հաւաքողի եւ այգեկութի ժամանակ ճռաքաղ անողի, բայց ողկոյզ չկար առաջին բերքից, որից ուտում էի։ 2Վա՛յ ինձ, որովհետեւ երկիւղածութիւնը վերացաւ երկրից, եւ մարդկանց մէջ չկայ մէկը, որ ուղիղ լինի. բոլորը արեամբ են դատում, իւրաքանչիւրը սաստիկ նեղում է իր ընկերոջը, եւ իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում։3Իշխանը նուէր է խնդրում, իսկ դատաւորը խաղաղութեան խօսքեր է ասում իրեն պէտք եղած ձեւով։ 4Ես կը հանեմ նրանց միջից այն բարութիւնը, որը ցեցի նման ուտում եւ պտտւում է կանոնի վրայ դատաքննութեան օրը։ Վա՛յ, վա՛յ, եկաւ հասաւ քո վրէժխնդրութիւնը. արդ, թող լաց լինեն նրանք։ 5Մի՛ հաւատացէք սիրելիներին, մի՛ ապաւինէք իշխաններին, զգո՛յշ եղիր քո անկողնակցից, որ որեւէ բան չպատմես նրան, 6որովհետեւ որդին անարգում է հօրը, եւ դուստրը կը կանգնի իր մօր դէմ, հարսը՝ իր ընկերոջ դէմ, եւ մարդու թշնամին իր իսկ ընտանիքը կը լինի։ 7Սակայն ես Տիրոջը կը սպասեմ, կը սպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կը լսի ինձ։ 8Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թէ գլորուեցի, նորի՛ց կը կանգնեմ, քանի որ, եթէ խաւարում նստեմ, Տէրն է իմ լոյսը։ 9Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կը տանեմ նրա բարկութիւնը, մինչեւ որ նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը, եւ ես տեսնեմ նրա արդարութիւնը։ 10Ինձ կը տեսնի իմ թշնամին, եւ ամօթը կը պատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է քո Տէր Աստուածը»։ Իմ աչքերը կը տեսնեն նրան։ Արդ, նա ոտքի կոխան կը դառնայ, ինչպէս ճանապարհի կաւը։ 11Աղիւսի ծեփի օր եւ քո ջնջման օր կը լինի այն օրը. այդ օրը կը մերժի քո իրաւունքները։ 12Քո քաղաքները կ՚ենթարկուեն ասորեստանցիների պաշարման եւ աւարին։ Քո ամուր քաղաքները կը բաժանուեն Տիւրոսից մինչեւ գետը, ծովից ծով եւ լեռից լեռ։ 13Եւ երկիրը ապականուի իր բնակիչներով հանդերձ՝ իր գործերի պտուղի պատճառով։ 14Արածացրո՛ւ քո ժողովրդին քո ցեղերի գաւազանով, նաեւ քո ժառանգութեան ոչխարի հօտերը, որոնք առանձին բնակւում են Կարմէլի անտառում, թող նրանք արածեն Բասանում եւ Գաղաադում մշտապէս։ 15Եւ ինչպէս Եգիպտացիների երկրից քո ելքի օրերին, ես հրաշքներ ցոյց պիտի տամ նրանց։ 16Պիտի տեսնեն հեթանոսներն ու պիտի ամաչեն իրենց ամբողջ զօրութիւնից, ձեռքները պիտի դնեն իրենց բերանների վրայ, եւ նրանց ականջները պիտի խլանան։ 17Նրանք պիտի լիզեն հողը ինչպէս օձերը, որ սողում են երկրի վրայ։ Պիտի խռովուեն իրենց պաշարման մէջ, մեր Տէր Աստծուց պիտի սարսափեն եւ պիտի վախենան քեզնից։ 18Ո՞վ է Աստուած քեզ նման, որ վերացնում է անօրէնութիւնը, զանց է առնում իր ժառանգութեան երկրի մնացորդների անիրաւութիւնը եւ գործի չի դնում իր բարկութիւնը, քանի որ ողորմութիւն է կամենում։ 19Նա պիտի դառնայ ու գթայ մեզ, պիտի թաղի մեր մեղքերը եւ ծովի խորքը պիտի նետի մեր բոլոր անօրէնութիւնները։ 20Ճշմարտութիւն պիտի տայ Յակոբին, ողորմածութիւն՝ Աբրահամին, ինչպէս որ երդումով խոստացել էր մեր հայրերին սկզբից ի վեր։

 







Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Суп из белой фасоли

Суп из белой фасолиЗамоченную белую фасоль сварить, затем выбрать из...

Картофель молодой жареный

Картофель молодой жареныйМолодой картофель средней величины очистить от кожицы, промыть,...

Рулет обыкновенный

Рулет обыкновенныйВ посуду положить масло, яйца, сахарный песок, ванилин и...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта