Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

(0 голоса, среднее 0 из 5)
Индекс материала
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ
2
Все страницы

1 Մնացորդաց


1 Ադամ, Սէթ, Ենոս, 2Կայնան, Մաղաղայէլ, Յարեդ, 3Ենոք, Մաթուսաղա, Ղամէք, 4Նոյ։Նոյի որդիները՝ Սէմ, Քամ, Յաբեթ։5Յաբեթի որդիները՝ Գամեր, Մագոգ, Մադայի, Յովիդան, Եղիսան, Թոբէլ, Մոսոք եւ Թիրաս։ 6Գամերի որդիները՝ Ասքանազ, Հռիփաթ եւ Թորգոմա։ 7Յովիդանի որդիները՝ Ելիսա եւ Թարսիս, կիտացիները եւ հռոդացիները։ 8Քամի որդիները՝ Քուս եւ Մեստրեմ, Փուդ եւ Քանան։ Քուսի որդիները՝ Սաբա, Եւիլա, Սաբաթա, Հռեգմա եւ Սաբակաթա։9Հռեգմայի որդիները՝ Սաբա եւ Դեդան։ 10Քուսը ծնեց Նեմրոթին. սա սկսեց հզօր որսորդ դառնալ երկրի վրայ։ 11Մեստրեմը ծնեց լութիմացիներին, լաբիինացիներին, անաիմացիներին, նեփթաբիմացիներին, պատրոսիիմացիներին եւ քասղոնիիմացիներին,12որոնցից էլ առաջացան փղշտացիները, նաեւ՝ քափթորիիմացիներին։13Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, քանանացիներին,14յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,15խեւացիներին, արուկեցիներին, արսենացիներին, 16արադացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին։ 17Սէմի որդիները՝ Եղամ, Ասսուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ։ Արամի որդիները՝ Յուս, Եմող, Գաթեր եւ Մոսոք։ 18Արփաքսադը ծնեց Կայինանին, Կայինանը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։ 19Եբերն ունեցաւ երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, քանզի նրա օրօք երկիրը բաժանուեց, իսկ նրա եղբօր անունն էր Հեկտան։ 20Հեկտանը ծնեց Ելմոդադին, Սաղափին, Արամոթին, 21Կեդրուրանին, Եզէլին, Դեկլանին, Կամաանին, Աբիմէէլին, Սաբային, 22Սուփիրին, Եւիին եւ Յորամին։ 23Սրանք ամէնքը Հեկտանի որդիներն են։ 24Սէմի որդիները՝ Ելամ, Ասսուր, Արփաքսադ, Կայինան, Սաղա, Եբեր, 25Փաղէկ, Ռագաւ, Սերուք, Նաքոր, Թառայ, 26Աբրամ, նոյն ինքը՝ Աբրահամ։ 27Աբրահամի որդիները՝ Իսահակ եւ Իսմայէլ։ 28Իսմայէլի որդիները՝ 29Նաբէոթ, Կեդար, 30Նաբդեէլ, Մաբսան, Մասմա, Իդումա, Մասսէ, Քոդադ, Թաման, Իտուր, Նափէս եւ Կեդմա։ 31Սրանք են Իսմայէլի որդիները։32Աբրահամի հարճի՝ Քետուրի որդիները. նա ծնեց Եմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին եւ Սովիվէին։ Հեկսանի որդիները՝ Սաբա, Դեման եւ Դեդան։ Դեդանի որդիները՝ Ռագուէլ, Նաբդեէլ, Ասուրիիմ, Լատուսիիմ եւ Լոոմին։ 33Մադիանի որդիները՝ Գեփար, Օփեր, Ենոք, Աբիդա եւ Ելդա։ Սրանք ամէնքը Քետուրի որդիներն են։ 34Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսաւ եւ Յակոբ։ 35Եսաւի որդիները՝ Եղիփազ, Հռագուէլ, Յէուլ, Եգղոմ եւ Կորէ։ 36Եղիփազի որդիները՝ Թեման, Օմար, Սոփար, Գոթոմ եւ Կենէզ։ Եղիազարի հարճ Թամարը նրա համար ծնեց Ամաղէկին։ 37Ռագուէլի որդիները՝ Նաքէթ, Զարեհ, Սոմէ եւ Մոզէ։ 38Սէիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեգոն, Անա, Դեսոն, Ասար եւ Հռիսոն։ 39Ղոտանի որդիները՝ Քոռի, Էման։ Ղոտանի քոյրը՝ Թամնա։ 40Սոբաղի որդիները՝ Գողամ, Մանաքաթ, Գեբէլ, Սոփար եւ Յովնան։ Սեբեգոնի որդիները՝ Այիա եւ Օնան։ Անայի որդին՝ Դեսոն, իսկ Անայի դուստրը՝ Ելիբամա։ 41Դեսոնի որդիները՝ Ադամա, Եսեբամ, Յեթրան եւ Քառան։ Ասարի որդիները՝ Բաղտան, Ազուկամ, Յովակիմ եւ Ուկամ։ 42Դեսոնի որդիները՝ Օս եւ Առան։ 43Սրանք են այն թագաւորները, որոնք թագաւորեցին Եդոմում, նախքան իսրայէլացիների թագաւորելը։ Սեփորի որդին Բաղակն էր, եւ նրա քաղաքի անունը Դենաբա էր։ 44Մեռաւ Բաղակը, եւ նրա փոխարէն թագաւորեց Յոբաբը՝ բոսորացի Զարեհի որդին։ 45Մեռաւ Յոբաբը, եւ նրա փոխարէն Թեմնացիների երկրում թագաւորեց Ասոմը։46Մեռաւ Ասոմը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը՝ Բարադի որդին, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիամացիներին։ 47Նրա քաղաքի անունը Գէթեմ էր։ Մեռաւ Ադադը, եւ նրա փոխարէն թագաւորեց մասեկացի Սամաան։ 48Մեռաւ Սամաան, եւ նրա փոխարէն թագաւորեց Սաւուղը, որը գետեզերքի մօտ գտնուող Ռոբոթ բնակավայրից էր։ 49Մեռաւ Սաւուղը, եւ նրա փոխարէն թագաւորեց Աքոբորի որդի Բաղաենոնը։ 50Մեռաւ Աքոբորի որդի Բաղաենոնը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը։ Նրա քաղաքի անունը Փոգոր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեէլ, որը Մատրադի դուստրն էր։51Մեռաւ Ադադը։ 52Սրանք են Եդոմի երկրի իշխանները. իշխան Թամանա, իշխան Գոլա, իշխան Յեթեր, 53իշխան Ելիսակամաս, իշխան Եղաս, 54իշխան Փինոն, իշխան Կենէզ, իշխան Թեման, իշխան Սարսար, իշխան Մագեդիէլ, իշխան Զափոսիիմ։ 55Սրանք Եդոմի երկրի իշխաններն են։ 
2 Սրանք են Իսրայէլի որդիների անունները. Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, 2Իսաքար, Զաբուղոն, Դան, Յովսէփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ, Ասեր։ 3Յուդայի որդիները՝ Էր, Օնան եւ Սելոմ. այս երեքին Յուդայի համար ծնեց քանանացի մի մարդու դուստր Շաւան։ Յուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ աչքին, ուստի Աստուած սպանեց նրան։ 4Նրա հարս Թամարը ծնեց Փարէսին ու Զարային։ 5Յուդայի բոլոր որդիները թուով հինգ էին։ Փարէսի որդիները՝ Եսրոմ ու Յեմուէլ։6Զարայի որդիները՝ Զամրի, Եթան, Եման, Քաղքաղ եւ Դարա, ընդամէնը՝ հինգ որդի։ 7Քարմիի որդին էր Աքարը, որ դժբախտութիւն բերեց Իսրայէլին՝ Աստծուն վերապահուած աւարից բաժին առնելով։8Եթանի որդին էր Ազարիան։ Եսրոմի որդիները, որ ծնուեցին նրա համար, էին 9Յերամէլը, Օրամը, Օքոբէլը եւ Արամը։ 10Արամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Յուդայի տան իշխան Նաասոնին։11Նաասոնը ծնեց Սաղմանին. 12Սաղմանը ծնեց Բոոսին. Բոոսը ծնեց Օբէդին, Օբէդը ծնեց Յեսսէին։ 13Յեսսէն ծնեց իր անդրանիկ որդի Եղիաբին, երկրորդ որդի Ամինադաբին, երրորդ որդի Սամաային,14չորրորդ որդի Նաթանայէլին, հինգերորդ որդի Հռադային, վեցերորդ որդի Ասոմին, եօթներորդ որդի Դաւթին։ 15Նրանց քոյրերն են Սարուիան եւ Աբիգեան։ 16Սարուիան ունեցաւ երեք որդի՝ Աբեսսա, Յովաբ եւ Ասայէլ։ 17Աբիգեան ծնեց Ամեսային, իսկ Ամեսայի հայրն էր իսմայէլացի Յեթրին։ 18Եսրոնի որդի Քաղեբը կին առաւ Ազուբային, որից ծնուեց Երիմոթը։ 19Սրանք են նրա որդիները. Յովասար, Սոբաբ եւ Օռնա։ Մեռաւ Ազուբան, եւ Քաղեբը կին առաւ Եփրաթին, իսկ սա նրա համար ծնեց Օրին։ 20Օրը ծնեց Օրիին։ Օրին ծնեց Բեսելիէլին։21Դրանից յետոյ Եսրոնը պառկեց Գաղաադի հօր՝ Մաքիրի դստեր հետ, եւ նրան կնութեան առաւ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։ 22Նա ծնեց Սեգուբին. Սեգուբը ծնեց Յայիրին։ Սա Գաղաադում քսաներեք քաղաք ունէր։ 23Նա գրաւեց Գեսուրից ու Արամից Յայիրի գիւղերը, Կանաթն ու նրա աւանները՝ վաթսուն քաղաք. այս ամէնը Գաղաադի հօր՝ Մաքիրի որդիներին էր պատկանում։ 24Եսրոնի մեռնելուց յետոյ Եփրաթա եկաւ Քաղեբը, եւ Եսրոնի կին Աբիան ծնեց Ասդոմին՝ Թեկուայի հօրը։25Եսրոնի անդրանիկ որդու՝ Յերեմիէլի որդիներն էին. անդրանիկ որդին՝ Հռամանը, Բաանը, Առանը եւ սրա եղբայր Ասոմը։ 26Յերեմիէլը ուրիշ կին էլ ունէր, որի անունն էր Ատարա։ 27Սա Ունոմի մայրն էր։ Յերեմիէլի անդրանիկ որդու՝ Հռամայի որդիներն էին Մաասը, Յաբինը եւ Ակորը։ 28Ունոմի որդիներն էին Սամային եւ Յադային։ 29Սամայիի որդիներն էին Նաբադն ու Աբիսուրը. Աբիսուրի կնոջ անունն էր Աբիսեա, որը ծնեց Ազաբարին, Մոլիլին։ 30Նաբադի որդիներն են Սաղադը եւ Ափփեմը։ 31Սաղադը մեռաւ անորդի, նա ժառանգ չունէր։ Ափփեմի որդին Յեսսին էր։ 32Յեսսիի որդին էր Սոսանը։ Սոսանի որդին էր Աղային։ Աղայիի որդիներն էին Աքիսաման, Յեթերն ու Յովնաթանը։33Յեթերը մեռաւ առանց որդի ունենալու։ Յովնաթանի որդիներն են Փաղէթը եւ Օզազան։ 34Սրանք Յերեմիէլի որդիներն են։ Սոսանը չունէր որդիներ, այլ միայն դուստրեր։ Սոսանն ունէր մի եգիպտացի ծառայ, որի անունն էր Յոքաղ։ 35Սոսանն իր դստերը կնութեան տուեց իր ծառայ Յոքաղին, որը ծնեց Եթթիին։ 36Եթթին ծնեց Նաթանին. Նաթանը ծնեց Աբէդին. 37Աբէդը ծնեց Օփղաղին. Օփղաղը ծնեց Օբէդին. Օբէդը ծնեց Յէուին. 38Յէուն ծնեց Ազարիասին. Ազարիասը ծնեց Քեղղէսին. Քեղղէսը ծնեց Եղէասային. 39Եղէասան ծնեց Սոսոմէին. Սոսոմէն ծնեց Սաղղումին. 40Սաղղումը ծնեց Յեքոնիասին. 41Յեքոնիասը ծնեց Եղիսամային։ 42Յերեմիէլի եղբայր Քաղեբի որդիներն էին. Մաեսան՝ նրա անդրանիկ որդին, որը Զիփի հայրն էր, եւ Մարիսան, որ Քեբրոնի հայրն էր։ 43Քեբրոնի որդիները՝ Կորխ, Թափփսի, Հռոկոմ եւ Սեմաա։44Սեմաան ծնեց Հռաամին՝ Յերակայի հօրը։ 45Յերական ծնեց Սաղամային, որի որդին էր Մաոնը՝ Բեթսորի հայրը։ 46Քաղեբի հարճ Գեփան ծնեց Առանին, Յոսային ու Գեզուէին։ 47Ադայի որդիներն էին Հռագեմը, Օթամը, Գերսոմը, Փաղէտը, Գեփան եւ Սագափը։ 48Քաղեբի հարճ Մոքան ծնեց Սեբերին եւ Թաքնային։ 49Նա ծնեց նաեւ Սագափին՝ Մադենայի հօրը, Սաւուղին՝ Մաքամենայի ու Բաղայի հօրը։ Քաղեբի դուստրը Ասքան էր։ 50Սրանք են Քաղեբի որդիները։ Եփրաթայի անդրանիկ որդի Օրի որդիները. Սոբաղ՝ Կարիաթարիմի հայրը, Սաղոմոն՝ Բեթղամոնի հայրը, այն է՝ 51Բեթղէէմի հայրը, Արի՝ Բեթեգորի հայրը։ Կարիաթարիմի հայր Սոբաղի որդիներն էին 52Արան, Եսին, Ամանիթը, Թիւմասփայէն, Հռիաթիաւրը, Եթաղիմը, Եփիթինը, Սամաթինը, Յեմասարինը։ 53Սրանցից են առաջացել սարաթացիները եւ եսթաւուղացիները։ 54Սաղոմոնի որդիներն էին Բեթղեհէմը, Նետոփաթին, Ատարոթը, Յովաբի ցեղը, մանաթացիների կէս ցեղը, Եսարային։ 55Գաբէսում բնակուող ուսեալների տոհմերն էին ագաթացիները, սամաթացիները եւ սոկաթացիները։ Սրանք են Հռեքաբի տան հայր Եմաթից առաջացած տները։ 
3 Սրանք են Դաւթի որդիները, որ նա ծնեց Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամոնը՝ ծնուած յեզրայէլացի Աքինովամից, երկրորդը՝ Դաղուիան՝ ծնուած կարմելացի Աբիգեայից, 2երրորդը՝ Աբեսաղոմը՝ Գեսուրի թագաւոր Թողմայի դուստր Մոքայի որդին, 3չորրորդը՝ Ադոնիան՝ Ագիթի որդին, հինգերորդը՝ Սափատիասը՝ ծնուած Աբիտաղից, վեցերորդը՝ Յեթրամը՝ ծնուած իր Աղգեա կնոջից։ 4Սրանք ծնուեցին Քեբրոնում։ Նա այնտեղ թագաւորեց եօթը տարի եւ վեց ամիս, իսկ երեսուներեք տարի թագաւորեց Երուսաղէմում։5Երուսաղէմում ծնուածներն են Սամաան, Սոբաբը, Նաթանը եւ Ամիէլի դուստր Բերսաբէէից ծնուած Սողոմոնը։ 6Նաեւ Յեբաարը, Եղիսաման, Եղիփալէտը, Նագեբը, 7Նափեկը, Նափիին, Եղիսաման եւ Եղիթադան։ 8Սրանք Դաւթի տասնինը որդիներն են, չհաշուած նրա հարճերից ծնուած որդիները։ 9Եւ Թամարը նրանց քոյրն էր։ 10Սողոմոնի որդիները՝ Հռոբովամ, սրա որդին՝ Աբիաս, սրա որդին՝ Ասա, 11սրա որդին՝ Յոսափատ, սրա որդին՝ Յորամ, սրա որդին՝ Օքոզիաս, սրա որդին՝ Յովաս, 12սրա որդին՝ Ամասիա, սրա որդին՝ Ազարիա, սրա որդին՝ Յովաթամ, 13սրա որդին՝ Աքազ, սրա որդին՝ Եզեկիա, սրա որդին՝ Մանասէ, սրա որդին՝ Ամոս, 14սրա որդին՝ Յոսիա։ 15Յոսիայի որդիները. անդրանիկը՝ Յովաքազ, երկրորդը՝ Յովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Աղում։ 16Յովակիմի որդիները. Յեքոնիաս եւ Սեդեկիաս։17Յեքոնիասի որդիները՝ Ասիր, սրա որդիները՝ Սաղաթիէլ, Մեղքիրամ,18Փադայիաս, Սոսամով, Նաբատիաս, Սանեսար եւ Յեքոնիաս։19Սաղաթիէլի որդիները՝ Զօրաբաբէլ եւ Սեմէի։ Զօրաբաբէլի որդիները՝ Մասողամոս, Անանիաս եւ նրանց քոյր Սաղոմէ։ 20Նաեւ՝ Ասեբա, Օող, Բարաքիաս, Ասադիաս եւ Ասոբասէդ՝ ընդամէնը ութ հոգի։21Անանիասի որդին՝ Փալետիա, սրա որդին՝ Յեսիա, սրա որդին՝ Հռափայիա, սրա որդին՝ Օռնա, սրա որդին՝ Աբդիա, սրա որդին՝ Սեքենիա։ 22Սեքենիայի որդին՝ Սամայիա, Սամայիայի որդիները՝ Քետտուս, Յովել, Բերիա, Նովադիա, Սափատ եւ Սափեք՝ ընդամէնը վեց հոգի։ 23Նովադիայի որդիները՝ Եղիոնէ, Եզեկիաս, Եսրիկամ՝ ընդամէնը երեք հոգի։ 24Եղիոնէի որդիները՝ Օդուիա, Եղիասիբ, Փադայիա, Ակկուբ, Յովնան, Գաղայիա եւ Անանիա՝ ընդամէնը եօթը հոգի։ 
4 Յուդայի որդիները՝ Փարէս, Եսրոմ, Քարմի, Օր, Սուբաղ, իսկ սրա որդին՝ Կերիա։ 2Սուբաղը ծնեց Յեթին, Յեթը ծնեց Աքիսայիին ու Ղադային։ Սրանք Սարաթիայի սերունդն են։ 3Սրանք են Ետամի որդիները. Յեսրայէլ, Յեսմա եւ Գաբէս, իսկ նրանց քրոջ անունն էր Եսեղեփոն։ 4Գեդուրի հայրը Փանուէլն էր, իսկ Օսանի հայրը՝ Եզերը։ Սրանք են Բեթղեհէմի հայր Եփրաթայի անդրանիկ որդի Օրի որդիները։ 5Թեկուայի հայր Ասքուրը երկու կին ունէր՝ Աաղա ու Նոոբա։6Նոոբան ծնեց Օքոզամին, Նեփադին, Թեմանին եւ Ասթերանին։7Սրանք բոլորը Նոոբայի որդիներն են։ Աաղայի որդիները՝ Նարեթ, Ասաար եւ Եթնադի։ 8Եւ Կոսը ծնեց Եգնոբին եւ Սոբեբային։Սրանք են Յարիմի որդու՝ Հռեքաբի եղբօր սերունդները։ 9Գաբէսը առաւել յայտնի էր, քան իր եղբայրները, եւ մայրը նրա անունը Իգաբէս դրեց՝ ասելով. «Ծնեցի նրան Գաբէսի նման»։ 10Իգաբէսը դիմեց Իսրայէլի Աստծուն՝ ասելով. «Օրհնի՛ր ինձ, ընդարձակի՛ր իմ սահմանները, ձեռքդ ինձ վրայ թող լինի, եւ իմաստութի՛ւն տուր, որ չնսեմանամ»։ Եւ Աստուած նրան տուեց այն ամէնը, ինչ նա խնդրել էր։ 11Եսքասի հայր Քաղեբը ծնեց Մաքիրին, որն Ասաբոնի հայրն էր։ 12Ասպաթոնը ծնեց Յատրոփային, Փեսէին, Թանային՝ Նաասա քաղաքի հօրը, կենէզացի Եսեղոնի եղբօրը։ Սրանք Հռեփի բնակիչներն են։ 13Կենէզի որդիները՝ Գոթոնիէլ եւ Սարայիա, իսկ Գոթոնիէլի որդին՝ Աթաթ։ 14Մանաթին ծնեց Գոփորային, իսկ Սարայիան ծնեց Գերսասիմի հայր Յաբաբին։ Արդարեւ, սրանք հիւսներ էին։ 15Յեփոնէի որդի Քաղեբի որդիները՝ Եռաղա եւ Նաամ, իսկ Արամի որդին՝ Կենէզ։ 16Յայէլի որդիները՝ Ղեզիփաղի, Զեփա, Թիրա եւ Եսրայէլ։ 17Եսրայէլի որդիները՝ Յեթեր, Մորադ ու Գափեր։ Աղոնը ծնեց Յեթերին, Մարոնին, Յեսմային, Այեսբային՝ Սեթեմոնի հօրը։ 18Նրա կինը ծնեց Յարեդին՝ Գեդորի հօրը, Յաբարին՝ Սաքոնի հօրը, եւ Յեքթիէլին՝ Զոնանի հօրը։ Սրանք են Մորեդի կնոջ՝ փարաւոնի դուստր Բեթթիայի ծնած որդիները։ 19Օդիայի կնոջ՝ Նաքիմի քրոջ որդիները՝ Կեսիայի հայր Դանա, Հոմամի հայր Սիմէոն, իսկ Կէիլայի հայր Նայեմի որդիները՝ Օտարմի, Յեսթեմոն եւ Մաքաթի։ 20Սիմիունի որդիները՝ Ամնոն, Անանից ծնուած Հռաննոն եւ Թիղոն։ Յեսսէի որդի՝ Զոքաթ ու Զոքաթի որդիները։ 21Յուդայի որդի Սեղումի որդիները. Ղեքադի հայրը՝ Էրը, Մադէսի հայրը՝ Դադաան եւ նրանց սերունդները՝ 22Եբդաթ, Աբուստան, Նեսոբա, Յովակիմ՝ Քուզեբի բնակիչները, Յովաս, Սարափ, որոնք Մովաբում բնակուեցին, եւ Աբեթարը նրանց վերադարձրեց Նաթուկիմ։ 23Սրանք բրուտներ էին, որոնք բնակւում էին Անատիմում ու Սադերայում թագաւորի հետ, նրա թագաւորութեան մէջ։ Սրանք զօրացան եւ բնակուեցին այնտեղ։24Շմաւոնի որդիները՝ Նաբուէլ, Յամին, Յարիբ, Զարեհ, Սաւուղ։25Սաւուղի որդին՝ Սաղէմ, սրա որդին՝ Բասան, սրա որդին՝ Ասեման, սրա որդին՝ Մազբա, 26սրա որդին՝ Ամուէլ, սրա որդին՝ Սաբուդ, սրա որդին՝ Զաքուր, սրա որդին՝ Սեմէի։ 27Սեմէին ունէր վեց որդիներ ու տասը դուստրեր, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունէին. նրանց ամբողջ տոհմը Յուդայի որդիների նման չէր բազմանում։ 28Նրանք բնակուեցին Բերսաբինում, Սամաայում, Մոլադայում, Սերսուղայում,29Բաաղայում, Քուասոմում, Թուղադայում, 30Բաթուղում, Երմայում, Սիկիլակում, 31Բեթմարայում, Քաբորայում, Կեսսէոսիմում եւ Բարուասէորիմի տանը։ Սրանք էին նրանց քաղաքները մինչեւ Դաւիթ արքան։ 32Նրանց քաղաքներն էին նաեւ Երամը, Երեմոնը, Թոքանը, Եսանը, Թեկենը՝ հինգ քաղաք։ 33Այս բոլոր քաղաքների շուրջը, մինչեւ Բաաղ սփռուած նրանց բնակավայրերի կալուածքների ու նրանց տէրերի անունները սրանք են. 34Մոսոբաբ, Ամաղէկ, Ամասիայի որդի Յոսիա, 35Յովէլ, Ասիէլի որդի Սարիայի որդի Սաբիայի որդի Յեսու,36Եղիոնէ, Յեկեբա, Յասթէ, Յասուիա, Ասայիա, Եդիէլ, Իսմայէլ, Բանեա, 37Սամուայի որդի Սամարիայի որդի Յեդիայի որդի Աղոնի որդի Սեփերի որդի Զուզա։ 38Այս անուն առ անուն յիշուածները իրենց տոհմերի իշխաններն էին, որոնց հայրերի տոհմերը շատ էին բազմացել։ 39Սրանք գնացին հասան մինչեւ Գերարա, մինչեւ Գայի արեւելեան կողմը, որ իրենց հօտերի համար արօտավայր որոնեն։40Նրանք գտան բազմաթիւ ու հարուստ արօտավայրեր, մի ընդարձակ երկիր իրենց առաջ, ուր խաղաղութիւն ու հանդարտութիւն էր տիրում, որովհետեւ նախկինում Քամի որդիներն էին այստեղ բնակուել։ 41Անուն առ անուն յիշատակուած այս մարդիկ Յուդայի Եզեկիա արքայի օրօք եկան եւ կոտորեցին նրա բնակիչներին, այնտեղ բնակուող մինեցիներին ու նրանց փոխարէն բնակուեցին մինչեւ այսօր, որովհետեւ իրենց հօտերի համար այնտեղ արօտավայրեր էին գտել։42Նրանցից՝ Շմաւոնի որդիներից հինգ հարիւր մարդ գնաց Սէիր լեռը, իսկ Յեթեսիայի որդիներ Փաղատիան, Նովադիան, Հռափայիան ու Օզիէլը դարձան նրանց իշխանները։ 43Նրանք կոտորեցին Ամաղէկից այստեղ հաստատուած վերապրածներին եւ այստեղ բնակուեցին մինչեւ այսօր։ 
5 Իսրայէլի անդրանիկ ծննդի՝ Ռուբէնի որդիները։ Թէեւ նա էր անդրանիկը, սակայն, իր հօր անկողինը պղծելու պատճառով, հայրն իր օրհնութիւնը տուեց Իսրայէլի որդի Յովսէփին։ Ռուբէնը ազգահամարի մէջ իբրեւ անդրանիկ չգրուեց։ 2Թէեւ Յուդան զօրաւոր էր իր եղբայրների մէջ եւ նրանց իշխանը, բայց օրհնութիւնը Յովսէփին տրուեց։ 3Իսրայէլի անդրանիկ ծննդի՝ Ռուբէնի որդիները. Ենոք եւ Փաղղուս, Եսրոմ եւ Քարմի։ 4Յովէլի սերունդը. Սեմէի, Բեբենա, 5Գոգ,6Սեմէի, Բաաղ, Բէէղա, որին գերեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքան։ 7Նա էր Ռուբէնի ցեղի իշխանը։ Երբ նրա եղբայրներն իրենց տոհմերով ազգահամարի մէջ էին գրւում, նրանց իշխաններն էին Յովէլն ու Զաքարիան։ 8Յովէլի որդի Ամայի որդի Օզուզի որդի Իբաղէին բնակուեց Արոյերում, Նաբաւում ու Բելմաոնում։ 9Նա բնակուեց արեւելքում՝ Եփրատ գետից մինչեւ անապատ, որովհետեւ Գաղաադում նա շատ անասուններ ունէր։ 10Սաւուղի օրօք նրանք պատերազմեցին երկրի բնակիչների դէմ, եւ Գաղաադից դէպի արեւելք՝ վրանաբնակները նրանց ձեռքը գերի ընկան։ 11Գադի որդիները բնակուեցին նրանց դիմաց՝ Բասանից մինչեւ Մեղքէ։ Դրանք են. գլխաւորը՝ Յովէլ, 12երկրորդը՝ Սափա, ապա Անայի, որ գրագիր էր Բասանում։ 13Նրանց եղբայրները բնակուեցին ըստ իրենց ազգատոհմերի տների. դրանք են. Միքայէլ, Մոսողաամ, Սոբայէ, Յորէ, Յաքան, Ազիա եւ Օբէդ։ 14Այս եօթը Աբիքայիայի որդիներն էին. ինքը՝ Ուրիի որդին, սա՝ Ադայի որդին, սա՝ Գաղաադի որդին, սա՝ Միքայէլի որդին, սա՝ Յեսսայի որդին, սա՝ Յեգդադի որդին, սա՝ Աքիբուզի որդին,15սա՝ Աբդիէլի որդին, սա՝ Գունի որդին։ Աբիքայիան նրանց ազգատոհմերի իշխանն էր, 16որոնք բնակւում էին Գաղաադում, Բասանում եւ նրանց աւաններում, Սարոնի շրջակայ բոլոր գաւառներում, մինչեւ նրանց սահմանները։ 17Նրանք ազգահամարի մէջ մտան Յուդայի արքայ Յովաթամի եւ Իսրայէլի արքայ Յերոբովամի օրօք։ 18Ռուբէնի ու Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղի մարդիկ զօրաւոր էին։ Նրանք պատերազմի սովոր էին՝ վահաններ ու սրեր ունէին, աղեղներ էին լարում ու քառասունչորս հազար եօթը հարիւր վաթսուն մարտիկներով պատերազմի էին ելնում։ 19Նրանք պատերազմի ելան հագարացիների, տուրեցիների, նափեսացիների, նաբեդոնացիների եւ նաբիմացիների դէմ։ 20Նրանք յարձակուեցին նրանց վրայ։ Հագարացիները յանձնուեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետեւ պատերազմի ժամանակ իսրայէլացիները Աստծուն էին ուղղել իրենց խնդրանքը։ Աստուած լսել էր նրանց, քանի որ իր վրայ էին դրել իրենց յոյսը։ 21Նրանք աւար առան հագարացիների մթերանոցը. հինգ հազար ուղտ, երկու հարիւր յիսուն հազար ոչխար, երկու հազար էշ. գերեցին հարիւր հազար մարդ։ 22Շատերն սպանուեցին, որովհետեւ պատերազմը Աստծուց եղաւ։ Իսրայէլացիները բնակուեցին նրանց բնակավայրերում մինչեւ իրենց գերեվարումը։ 23Մանասէի կէս ցեղը բնակուեց ու բազմացաւ Բասանի երկրից մինչեւ Բաաղերմոն եւ Սանիր, Ահերմոնի լեռից մինչեւ Լիբանան։ 24Սրանք են նրանց տոհմատների իշխանները. Օփեր, Յեսսի, Ելիէլ, Եզիէլ, Յերեմիա, Յոդիա եւ Իգիէլ, որոնք զօրեղ մարդիկ էին, իրենց տոհմատների անուանի իշխանները։ 25Նրանք, սակայն, ուխտադրուժ եղան իրենց հայրերի Աստծու հանդէպ, լքեցին նրան ու գնացին այն օտար երկրների աստուածների յետեւից, որոնց Աստուած նրանց ներկայութեամբ ոչնչացրել էր։ 26Եւ Աստուած Իսրայէլի դէմ գրգռեց Ասորեստանի արքայ Փանոքի հոգին ու Սուբի արքայ Թագղաթփաղասարի հոգին, որոնք գերեցին Ռուբէնի ցեղին, Գադդիի ցեղին եւ Մանասէի կէս ցեղին, տարան Քաղա ու Քաբոր, Գոզան գետի եզերքը, ուր եւ մնում են մինչեւ այսօր։ 
6 Ղեւիի որդիները՝ Գերսոն, Կահաթ եւ Մերարի։ 2Կահաթի որդիները՝ Ամրամ, Սահառ, Քեբրոն եւ Օզիէլ։ 3Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսէս եւ Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նաբադ եւ Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։ 4Եղիազարը ծնեց Փենէէսին, Փենէէսը ծնեց Աբեսսուին, 5Աբեսսուն ծնեց Բորքիին, Բորքին ծնեց Օզիային, 6Օզիան ծնեց Արէասին, Արէասը ծնեց Մարէոթին, 7Մարէոթը ծնեց Ամարիասին, Ամարիասը ծնեց Աքիտոբին, 8Աքիտոբը ծնեց Սադոկին, Սադոկը ծնեց Աքիմաասին, 9Աքիմաասը ծնեց Ազարիասին, Ազարիասը ծնեց Յոնասին, 10Յոնասը ծնեց Ազարիասին։ 11Սա քահանայ էր Աստծու այն տանը, որ Երուսաղէմում շինել էր Սողոմոնը։ 12Ազարիասը ծնեց Ամարիասին, Ամարիասը ծնեց Աքիտոբին, Աքիտոբը ծնեց Սադոկին,13Սադոկը ծնեց Սելլումին, Սելլումը ծնեց Քեղկիասին, Քեղկիասը ծնեց Ազարիասին, 14Ազարիասը ծնեց Սարէասին, Սարէասը ծնեց Յոսեդեկին։ 15Յոսեդեկը Նաբուքոդոնոսորի ձեռքը գերի ընկաւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի հետ։ 16Ղեւիի որդիները՝ Գերսոն, Կահաթ եւ Մերարի։ Գերսոնի որդիների անուններն են Ղոբենի եւ Սեմէի։17Կահաթի որդիները՝ Ամրամ, Սահառ, Քեբրոն եւ Օզիէլ։ 18Մերարիի որդիները՝ Մոողի եւ Մուսի։ 19Սրանք Ղեւիի տոհմերն են ըստ ընտանիքների։ 20Գերսոնի որդի Ղոբենիից սերուեցին սրա որդի Յեթթին, 21սրա որդի Յովաքը, սրա որդի Աբդիուն, սրա որդի Զարան, սրա որդի Յաթրին։ 22Կահաթի որդիները՝ Սահառ, սրա որդի Կորխ, սրա որդի Ասիր, 23սրա որդի Եղկանա, սրա որդի Աբիսափ, սրա որդի Ասիր, սրա որդի Օզիաս, 24սրա որդի Աթ, սրա որդի Ուրիէլ, սրա որդի Սաւուղ։25Եղկանայի որդիները՝ Ամաս, Աքիմոթ, 26սրա որդի Եղկանա, սրա որդի Սուփի, սրա որդի Կանաթ, 27սրա որդի Եղիաթ, սրա որդի Յերոամ, սրա որդի Եղկանա։ 28Սամուէլի որդիները. նրա անդրանիկը՝ Յովէլ, երկրորդը՝ Աբիա։ 29Մերարիի որդիները՝ Մոոլի, Նաբար, 30սրա որդի Ղոբենի, սրա որդի Սեմէի, սրա որդի Օզա, սրա որդի Սամաա, սրա որդի Անգիա, սրա որդի Ասիա։ 31Սրանք են նրանք, որոնց Դաւիթը կարգեց Աստծու տան երգիչների վրայ, երբ ուխտի տապանակը հաստատուեց այնտեղ։ 32Նրանք վկայութեան խորանի առջեւ երգեցողութեան իրենց պաշտօնը կատարեցին, մինչեւ որ Սողոմոնը Երուսաղէմում շինեց Տիրոջ տունը։ Նրանք սպասաւորութիւն կատարելիս կանգնում էին ըստ իրենց կարգի։ 33Ահա Կահաթի ցեղից սպասաւորութեան կոչուածներն ու նրանց որդիները. Սամուէլի թոռ Էմանը՝ Կահաթի սերնդից սաղմոսերգու Էմանը, որը որդին էր Յովէլի, եւ սա՝ Սամուէլի, 34սա՝ Եղկանայի, սա՝ Յերեմիէլի, սա՝ Ելիեղի, սա՝ Թոկիի, 35սա՝ Սուփիի, սա՝ Եղկանայի, սա՝ Մաաթի, սա՝ Ամասիի, 36սա՝ Եղկանայի, սա՝ Յովէլի, սա Ազարիայի, սա՝ Սափանի, 37սա՝ Թաաթի, սա՝ Ասիրի, սա՝ Բիասափի, սա՝ Կորխի, 38սա՝ Յեսարի, սա՝ Կահաթի, սա՝ Ղեւիի, սա՝ Իսրայէլի։ 39Նրա եղբայրն էր Ասափը, որը նրա աջ կողմում էր կանգնում։ Ասափը որդին էր Բարաքիի, եւ սա՝ Սամաայի,40սա՝ Միքայէլի, սա՝ Բաասիայի, սա՝ Միքիայի, 41սա՝ Աթանիի, սա՝ Ազարիայի, սա՝ Յադիայի, 42սա՝ Ուրիի, սա՝ Զամմայի, սա՝ Սեմէիի,43սա՝ Յեթթիի, սա՝ Գերսոնի, եւ սա՝ Ղեւիի։ 44Մերարիի որդիները՝ նրանց եղբայրները, կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են՝ Էթանը՝ որդին Կիսանի, եւ սա՝ որդին Աբդիի, սա՝ Մաղոտի, 45սա՝ Ասեբիի, սա՝ Ամեսսիի, սա՝ Քեղկիի, 46սա՝ Ամասիայի, սա՝ Բաանի, սա՝ Սեմերի,47սա՝ Ամոողի, սա՝ Մուսիի, սա՝ Մերարիի, եւ սա՝ Ղեւիի։ 48Եւ նրանց եղբայրները, ըստ իրենց տոհմատների, ղեւտացիներ էին, որոնք նշանակուած էին Աստծու տան խորանին սպասաւորութիւն կատարելու համար։ 49Ահարոնը եւ իր որդիները ողջակէզների զոհասեղանին ու խնկերի զոհասեղանին խունկ ծխելով՝ կատարում էին սրբութիւնների սրբութեան բոլոր գործերը Իսրայէլի քաւութեան համար, ճիշտ այնպէս, ինչպէս պատուիրել էր Աստծու ծառայ Մովսէսը։ 50Սրանք են Ահարոնի որդիները. Եղիազար, սրա որդին՝ Փենէէս, 51սրա որդին՝ Աբիսու, սրա որդին՝ Բոկա, սրա որդին՝ Օզիա, սրա որդին՝ Զարա, 52սրա որդին՝ Մերաոթ, սրա որդին՝ Ամարիաթ, սրա որդին՝ Աքիտոբ, սրա որդին՝ Սադոկ, 53սրա որդին՝ Աքիմաս։ 54Կահաթի տոհմից սերուած Ահարոնի որդիները գիւղերում ու աւաններում բնակավայրեր ունեցան, որովհետեւ դրանք էին նրանց բաժին ընկել։55Նրանց տուեցին Յուդայի երկրում գտնուող Քեբրոնն իր շրջակայ արուարձաններով, 56իսկ քաղաքի դաշտերն ու գիւղերը տուեցին Յեփոնէի որդի Քաղեբին։ 57Ահարոնի որդիներին տուեցին ապաստանի քաղաքները՝ Քեբրոնն ու Ղոբնան իրենց արօտավայրերով, Եղոնը իր արօտավայրերով, Եսթամովը իր արօտավայրերով, 58Յեսթերը իր արօտավայրերով, Դաբիրը իր արօտավայրերով, 59Ասանը իր արօտավայրերով, Բեթսամիւսը իր արօտավայրերով եւ Բեթերը իր արօտավայրերով։ 60Բենիամինի ցեղին տուեցին Գաբէէն իր արօտավայրերով, Գաղեմէթը իր արօտավայրերով, Ղաբեէն իր արօտավայրերով, Անաթոթը իր արօտավայրերով, Անքոսը իր արօտավայրերով։ Այդ տոհմերի բոլոր քաղաքների թիւը տասնչորս է։61Մանասէի կէս ցեղից սերուած Կահաթի որդիներին՝ այս տոհմի մնացած անդամներին, վիճակահանութեամբ տասը քաղաք տրուեց,62իսկ Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, այն է՝ Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից եւ Բասանում բնակուող Մանասէի ցեղից վիճակահանութեամբ տրուեց տասներեք քաղաք։63Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, այն է՝ Ռուբէնի ցեղից, Գադի ցեղից եւ Զաբուղոնի ցեղից վիճակահանութեամբ տրուեց տասներկու քաղաք։ 64Այսպիսով իսրայէլացիները ղեւտացիներին տուեցին այս քաղաքներն իրենց շրջակայ արօտավայրերով։ 65Յուդայի ցեղից, Շմաւոնի ցեղից ու Բենիամինի որդիների ցեղից վիճակահանութեամբ բաժին հանեցին այս քաղաքները, որ անուններով են նշուած։ 66Կահաթի որդիների տոհմերին տուեցին Եփրեմի ցեղի սահմաններում գտնուող քաղաքներ. 67նրանց տուեցին ապաստանի քաղաքները՝ Եփրեմի լերան վրայ գտնուող Սիւքէմն իր արօտավայրերով, Գազերը իր արօտավայրերով, 68Յեկնամը իր արօտավայրերով, Բեթորոնը իր արօտավայրերով, 69Ելոթը իր արօտավայրերով եւ Գեթրեմոնը իր արօտավայրերով։ 70Մանասէի կէս ցեղից Եները իր արօտավայրերով, Իբղաաման իր արօտավայրերով տրուեցին Կահաթի որդիների տոհմի մնացած անդամներին։ 71Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Մանասէի կէս ցեղից տրուեցին Բասանի Գողոն բնակավայրը իր շրջակայ արօտավայրերով եւ Հռոմոթը իր արօտավայրերով։ 72Իսաքարի ցեղից տուեցին Կեթէսը իր արօտավայրերով, Կադիրը իր արօտավայրերով, 73Ամոսը իր արօտավայրերով եւ Անամը իր արօտավայրերով։ 74Ասերի ցեղից տուեցին Մասաղը իր արօտավայրերով, Աւդոնը իր արօտավայրերով,75Յակակը իր արօտավայրերով եւ Հռոթը իր արօտավայրերով։76Նեփթաղիմի ցեղից տուեցին Գալիլիայում գտնուող Կեդէսը իր արօտավայրերով, Քամովը իր արօտավայրերով եւ Կարիաթարիմը իր արօտավայրերով։ 77Մերարիի մնացած որդիներին Զաբուղոնի ցեղից տուեցին Յեկոմանը իր արօտավայրերով, Կադէսը իր արօտավայրերով, Հռեմոնը իր արօտավայրերով, Բաթորը իր արօտավայրերով, 78նաեւ Երիքովում, Յորդանան գետի եզերքին, Յորդանան գետից արեւմուտք գտնուող մասը, Ռուբէնի ցեղից տուեցին անապատում գտնուող Բոսորը իր արօտավայրերով, Յասան իր արօտավայրերով,79Կադեթոթը իր արօտավայրերով եւ Մոփասաթը իր արօտավայրերով։80Գադի ցեղից տուեցին Գաղաադում գտնուող Ռամոթը իր արօտավայրերով, Մանայեմը իր արօտավայրերով, 81Յեսեբոնը իր արօտավայրերով եւ Յազերը իր արօտավայրերով։ 
7 Սրանք են Իսաքարի որդիները. Թողա, Փուա, Յասուբ եւ Սամրամ՝ ընդամէնը չորս հոգի։ 2Թողայի որդիները՝ Օզի, Հռափայիաս, Յերիէլ, Յեմու, Յեբամ եւ Սամուէլ, որոնք իրենց տոհմատների իշխաններն էին։ Թուղն ու Անանը իրենց տոհմի մէջ քաջազուններ էին։ Նրանց գունդը Դաւթի օրօք բաղկացած էր քսաներկու հազար վեց հարիւր հոգուց։3Օզիի որդին էր Յեզեբիասը, Յեզեբիասի որդիները՝ Միքայէլ, Աբդիաս, Յովէլ եւ Յիսիաս, որոնք բոլորն էլ իշխաններ էին։ 4Նրանց հետ, ըստ իրենց ազգատոհմի, ըստ իրենց տոհմատների, պատերազմի համար պատրաստ կային երեսունվեց հազար զօրաւոր մարդիկ, որովհետեւ նրանց կանայք ու որդիները բազմացել էին։ 5Նրանց եղբայրները Իսաքարի բոլոր տոհմերի մէջ քաջազուններ էին։ Նրանց ընդհանուր թիւը կազմում էր ութսունեօթը հազար հոգի։ 6Բենիամինի որդիները՝ Բաղէէ, Բոքոր, Ադիէլ՝ ընդամէնը երեք հոգի։ 7Սրանք են Բաղէէի որդիները. Ասեբոն, Օզի, Օզիէլ, Երեմոթ, Ուրի՝ ընդամէնը հինգ հոգի, որոնք իրենց տոհմատների քաջազուն իշխաններն էին։ Նրանց թիւը քսաներկու հազար երեսունչորս էր։ 8Բոքորի որդիները՝ Զամարիաս, Յովաս, Ելիեզեր, Ելիոլէ, Նաւ, Ամարիա, Երիմոթ, Աբիու, Անաթոթ եւ Ելմեթեմ. 9սրանք բոլորը Բոքորի որդիներն էին, իրենց տոհմերի քաջազուն իշխանները, եւ նրանց թիւը քսան հազար երկու հարիւր էր։10Աբդիէլի որդին էր Բաղաանը, Բաղաանի որդիները՝ Յէոս, Բենիամին, Աւոդ, Քանաան, Եդան, Թարսիս եւ Աքիսաար։ 11Սրանք բոլորը Աբդիէլի որդիներն էին, իրենց տոհմի քաջազուն իշխանները, որոնք քաջութեամբ պատերազմի էին ելնում, եւ որոնց թիւը տասնեօթը հազար երկու հարիւր էր։ 12Նաեւ Սափիմ ու Աբիմ։ Սորայի որդին էր Սոբուն, սրա որդին՝ Յաթերը։ 13Նեփթաղիմի որդիները՝ Յասիէլ, Գոնի, Սահառ, Սելլում։ Նեփթաղիմի մայրը Բալլան էր։ 14Մանասէի որդին էր Եսրիէլը, որին ծնել էր Մանասէի ասորի հարճը, եւ որը ծնել էր նաեւ Գաղաադի հօրը՝ Մաքիրին։ 15Մաքիրը կին գտաւ Յափինի, նաեւ Սեփոնի համար։ Մաքիրի քրոջ անունն էր Մոոքա։ Մաքիրը երկրորդ որդի ունեցաւ, որի անունն էր Սափաադ։ Սափաադը ծնեց միայն դուստրեր։ 16Մաքիրի կին Մոոքան որդի ծնեց եւ անունը դրեց Փարէս։17Սրա եղբօր անունն էր Սորոմ, իսկ սրա որդու անունը՝ Ուղամա։ Ուղամայի որդին էր Բադիմը։ 18Սրանք են Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիները։ Նրա քոյր Մալէքէթը ծնեց Էսուդին, Աբիեզերին եւ Մոողային։ 19Սեմիրի որդիներն էին Այինը, Սիւքէմը, Ղակէիան եւ Անիամը։ 20Եփրեմի որդին՝ Մեսթաղա, սրա որդին՝ Բարադ, սրա որդին՝ Թաաթ, սրա որդին՝ Եղիադ, սրա որդին՝ Նոմեէ, սրա որդին՝ Զարեդ, 21սրա որդին՝ Սոթէլ, սրա որդին՝ Եզեր, սրա որդին՝ Եղէադ։ Սրանց սպանեցին այդ երկրում ծնուած գեթացիները, քանզի սրանք եկել էին իրենց անասունները խլելու։ 22Նրանց հայր Եփրեմը բազում օրեր սուգ արեց։ Եկան նրա եղբայրները նրան մխիթարելու։23Նա պառկեց իր կնոջ հետ, սա յղիացաւ ու ծնեց որդի, որի անունը դրեց Բարիա, քանզի ասում էր, թէ՝ «Չար ժամանակ ծնուեց իմ տանը»։24Եփրեմի դուստրն էր Սառան։ Սառան մնացած իր մարդկանց հետ շինեց ներքին եւ վերին Բեթորոնը։ 25Օզանի որդին էր Սէէրան, 26սրա որդիները՝ Հռափայէ եւ Հռասէթ, սրա որդին՝ Թաղէ, սրա որդին՝ Զոոդա, սրա որդին՝ Թաան, 27սրա որդին՝ Ամիուդ, սրա որդին՝ Եղիսամա, 28սրա որդին՝ Նուն, եւ սրա որդին՝ Յեսու։ Նրանց կալուածքներն ու բնակավայրը Բեթէլում էին, Բեթէլի գիւղերը արեւելեան մասում էին գտնւում։ Դրանք են. Գազերն իր գիւղերով, Սիւքէմն իր գիւղերով մինչեւ Գազա ու դրա գիւղերը, 29մինչեւ Մանասէի որդիների սահմանները, Բեթսանն իր գիւղերով, Թանաքն իր գիւղերով, Գաղաադն իր գիւղերով, Մակեդդոն իր գիւղերով եւ Դորն իր գիւղերով։ Այնտեղ բնակուեցին Իսրայէլի որդի Յովսէփի որդիները։ 30Ասերի որդիները՝ Յեսնա, Յասուր, Յեսովա, Յեսու, Աբարիա եւ նրանց քոյր Սարա։ 31Աբարիայի որդիները՝ Քաբեր եւ Մելքիէլ. սա Զեբեթի հայրն է։ 32Քաբերը ծնեց Յափաղէտին, Սոմերին, Քոթամին եւ սրանց քոյր Սողամին։ 33Յափաղէտի որդիները՝ Թեսեքի, Բամայէլ եւ Ասիթ։ Սրանք էին Յափաղէտի որդիները։34Սոմերի որդիները՝ Աքիու, Հռաադա, Օբդա, Արամ։ 35Սոփարի եղբայր Ելամի որդիները՝ Յամանա, Սեղէս եւ Ամաաղ։ 36Սոփարի որդիները՝ Առնափար, Սուաղ, Բարի, Յեմրա, 37Բասար, Օդ, Սեմա, Սաղիսա, Յեթեր եւ Բեէրա։ 38Յեթերի որդիները՝ Յափինա, Փասփա եւ Արա։ 39Օղի որդիները՝ Օրեք, Անիէլ եւ Հռայիէլ։ 40Սրանք բոլորը Ասերի որդիներն են, բոլորը տոհմերի իշխաններ ու պետեր, ընտիր քաջազուններ, իշխաններ եւ առաջնորդներ։ Պատերազմի պատրաստ նրանց մարդկանց թիւը քսանվեց հազար էր։ 
8 Բենիամինը առաջինը ծնեց Բաղէին, երկրորդը՝ Ասբէղին, երրորդը՝ Արային, չորրորդը՝ Նովային, հինգերորդը՝ Հռափային։ 2Բաղէի որդիներն էին 3Արեդը, Գերան, Աբիուդը, 4Աբիսուէն, Նեէմանը, Գերան,5Սոփանը, Քիրամը եւ Սովիմը։ 6Սրանք են Օդի որդիները, եւ սրանք են տոհմերի իշխանները, որ բնակւում էին Գաբայում եւ գերեվարուեցին դէպի Մանաքաթ։ 7Նաեւ՝ Նեէման, Աքիան եւ Գերան՝ նոյն ինքը Եգղամը, որը ծնեց Օզային ու Աքիադին։ 8Եւ Գաարիմը նրան տեղ հասցնելուց յետոյ ծնեց Մովամին, Օսիմին ու Բաարային։ 9Նրա կին Ադան ծնեց Յոբաբին, Սաբիային, Մոսային, Մեղքամին, 10Յէուսին, Սեբիային եւ Մարմային։ 11Սրանք Յոսիմից սերուած տոհմերի իշխաններն են։ Մեսիմը ծնեց Աքիտոբին եւ Աղփաղային։ 12Աղփաղայի որդիները՝ Օւէտ, Միսայէլ, Սեմեր (որ կառուցեց Օնողն ու Ղոդը եւ նրա գիւղերը), Բարիգա ու Սամա։ 13Սրանք են Եղամում բնակուող տոհմերի իշխանները, որ դուրս քշեցին Գեթի բնակիչներին։ 14Նրանց եղբայրները՝ Մոսէք, Յարիմաթ, 15Աղաբադիա, Արոդ, Յադեր,16Միքայէլ, Յեսփաք, Յովաքա եւ Յեզիաս։ Բարիադայի որդիներն են17Զաբդաիան, Մոքողամը, Ազակին, Աբարը, 18Յեսամարին, Եսիեղան եւ Յոբաբը։ Եղփաղի որդիներն են 19Յաքիմը, Զէքրին, Զաբդին,20Եղիոնէն, Սաղթին, Ելիէլը, 21Աղաիան, Բերիգան, Բարեան եւ Սամարիամը։ Ամարիայի որդիներն են 22Յեսփանը, Օբեդը, Ելիէլը,23Աբդոնը, Մեքրին, Անանը, 24Անանիան, Ամբրին, Աեղամը, Անաթոթիան, 25Աթինը, Յեփադիան եւ Փանուէլը։ Սոսեկի որդիներն են26Սամերիան, Սարայիան, Գոթողիասը, 27Արասիասը, Հեղիասը, Զէքրին եւ Երոմի որդիները։ 28Սրանք տոհմերի իշխաններն են, Երուսաղէմում բնակուող իրենց սերնդի առաջնորդները։ 29Գաբաւոնի հայրը բնակուեց Գաբաւոնում։ Նրա կնոջ անունն էր Մաաքա։ 30Նրա որդիները՝ անդրանիկը՝ Սաբդոն, ապա՝ Յեսուր, Կիս, Բաղաամ, Ներ, Նաբադ 31եւ Գեդուր. սրա եղբայրներն էին Զաքուրն ու Մաղողոթը, որը ծնել էր Սամաային։ 32Սրանք բնակուեցին Երուսաղէմում, իրենց եղբայրների դիմաց, իրենց եղբայրների հետ։ 33Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սաւուղին. Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Ամինադաբին եւ Իսմայէլին։ 34Յովնաթանը ծնեց Մեմփիբաաղին. Մեմփիբաաղը ծնեց Միքային։ 35Միքայի որդիներն են Փիդոնը, Մաղոքը, Թարէն եւ Քաազը։ 36Քաազը ծնեց Յովիդային. Յովիդան ծնեց Գաղեմաթին, Ազոթին, Զամարիային։ 37Զամարիան ծնեց Մեսսային. Մեսսան ծնեց Բաանային։ 38Սրա որդին է Հռափեան, սրա որդին՝ Եղէասը, սրա որդին՝ Եսէլը։ Եսէլը վեց որդի ունէր, որոնց անուններն են. անդրանիկինը՝ Եզրիկամ, ապա՝ Բոքերու, Իսմայէլ, Սարաիաս, Արդիաս, Անան։ 39Սրանք բոլորը Եսէլի որդիներն էին։ Նրա եղբայր Եսեղկանի որդիները՝ անդրանիկը՝ Ուղամ, երկրորդը՝ Աւաս, երրորդը՝ Եղիփաղէտ։ 40Եղկամի որդիները քաջազուն, աղեղնաւոր մարդիկ էին, որոնք բազմացրին իրենց որդիներին ու որդիների որդիներին։ Նրանց թիւը հասաւ հարիւր իննսուն հոգու։ Սրանք բոլորը Բենիամինի որդիներից ծնուեցին։ 
9 Իսրայէլի բոլոր ցեղերը, իրենց մեղքերի համար Բաբելոն տարաբնակեցուածներով հանդերձ, գրանցուած են Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների գրքերում։ 2Իսրայէլի քաղաքներում իրենց կալուածքների առաջին բնակիչները քահանաներն ու ղեւտացիներն էին։ 3Երուսաղէմում բնակուեց Յուդայի որդիների, Բենիամինի որդիների եւ Եփրեմի ու Մանասէի որդիների մի մասը։4Նաեւ Յուդայի որդի Փարէսի որդի Ամարիի որդի Ամիութի որդի Գոթին, 5Սեղոմի որդիներից՝ նրա անդրանիկ որդի Ասեան ու սրա որդիները, 6Զարայի որդիներից՝ Յէիէլը եւ նրա եղբայրները՝ ընդամէնը վեց հարիւր իննսուն հոգի, 7Բենիամինի որդիներից՝ Ասանուի որդի Դովիայի որդի Մոսոմի որդի Սաղոմը, 8Յերեմի որդի Յեբնան, Սոքորի որդի Օզիայի որդի Եղամը, Յեբանի որդի Ռագուէլի որդի Սափատի որդի Մասաղամը 9եւ նրանց եղբայրներն ըստ իրենց ցեղերի՝ ընդամէնը ինը հարիւր յիսունվեց մարդ։ Սրանք բոլորն էլ իրենց տոհմերի պետեր էին՝ իւրաքանչիւրն ըստ իր ընտանիքի։10Քահանաներից՝ Յոդայէն, Յովաբիբը, Աքինը, 11Աստծու տան առաջնորդ Աքիտոբի որդի Մարիոթի որդի Սադոկի որդի Մոսողոմի որդի Քեղկիի որդի Ազարիասը, 12Քեղկիի որդի Փասուրի որդի Յերեմի որդի Օբդիասը, Մոսողոմի որդի Եզրի որդի Ադիէլի որդի Մասէն, Ասերի որդի Ղաամոթը 13եւ նրանց եղբայրները, որոնք, թուով ընդամէնը հազար եօթը հարիւր իննսուն հոգի, իրենց տոհմատների իշխաններն էին եւ Աստծու տան սպասաւորութեան գործում հմուտ մարդիկ էին։14Ղեւտացիներից բնակւում էին Մերարիի թոռ Ասաբիայի որդի Եզրիկամի որդի Ասոբի որդի Սամաան, 15Բագբագը, Արէսը, Գողէղը եւ Ասափի որդի Զէքրիի որդի Միքայի որդի Մաթանիասը, 16Իդիթոնի որդի Գողաղի որդի Սամեայի որդի Օբդիասը, նետոփատացիների գիւղերում բնակուող Եղկանայի որդի Ասայի որդի Բարաքիասը,17դռան պահապաններ Սալլոմը, Ակուբը, Տեղմանը, Եմանը եւ նրանց եղբայրները, ընդ որում Սալլոմը իշխան էր։ 18Սրանք մինչեւ այսօր պահպանում են թագաւորի դռան արեւելեան կողմը, այսինքն՝ Ղեւիի որդիների գնդերի դռները։ 19Նաեւ Կորխի որդի Աբիսափի որդի Կորէի որդի Սաղոմն ու նրա հօրական տնից եղբայրները, կորխացիները սպասաւորութեան գործի վրայ էին. նրանք պահպանում էին վրանի շեմը. իրենք եւ իրենց հայրերը Տիրոջ բանակատեղիի մուտքի պահապաններն էին։ 20Եղիազարի որդի Փենէեսը նրանց իշխանն էր Տիրոջ առջեւ, եւ սրանք նրա հետ էին։ 21Մոսողոմի որդի Զաքարիասը վկայութեան խորանի դռան պահապանն էր։ 22Դռան պահպանութեան համար ընտրուածները երկու հարիւր տասներկու հոգի էին։ Սրանք իրենց սրահներում էին մնում, եւ այդ էր նրանց թիւը։ Դաւիթն ու տեսանող Սամուէլն էին նշանակել նրանց իրենց հաւատարմութեան համար։ 23Սրանք եւ իրենց որդիները նշանակուել էին Տիրոջ տան՝ խորանի տան դռների վրայ, որ պահպանեն 24դռները չորս կողմից՝ արեւելքից, ծովի կողմից, հիւսիսից ու հարաւից։ 25Նրանց եղբայրները մնում էին իրենց սրահներում եւ ամէն եօթը օրը մէկ, ժամանակ առ ժամանակ մտնում էին նրանց մօտ, 26քանզի չորս զօրեղ հաւատարիմ մարդկանց էր վստահուած դռների պահպանութիւնը։ Ղեւտացիներն էին, որ նշանակուած էին շտեմարանների եւ Աստծու տան գանձերի վրայ, որովհետեւ նրանց էր յանձնարարուած պահպանութիւնը,27նրանց էին վստահուած բանալիները, ուստի նրանք էին ամէն առաւօտ բաց անում տաճարի դռները։ 28Նրանցից ոմանք նշանակուած էին պաշտամունքի սպասքի վերակացուներ, որ հաշուով բերեն սպասքը ու հաշուով էլ տանեն։ 29Նրանցից ոմանց յանձնուած էր սրբազան կահկարասիի, ընտիր ալիւրի, գինու, իւղի, կնդրուկի եւ այլ խնկերի հսկողութիւնը։ 30Քահանաների որդիներից ոմանք իւղ եփողներ եւ խունկ պատրաստողներ էին։ 31Ղեւտացիներից Մատաթիասը, որը կորխացի Սաղոմի անդրանիկ որդին էր, պէտք է կատարէր զոհաբերութեան եւ քահանայապետի տապակի հսկողութիւնը։32Կահաթացի Բանեասը իր եղբայրների միջից առաջաւորաց հացի վերակացու էր կարգուած. նա ամէն շաբաթ պէտք է պատրաստէր այն։33Սրանք սաղմոսերգուներ էին, ղեւտացիների տոհմերի իշխաններ, որոնց յանձնարարուած էր օրուայ սպասաւորութիւնը։ Սրանք օր ու գիշեր գործի վրայ էին։ 34Սրանք ղեւտացիների տոհմերի իշխաններն էին, ամէն մէկն իր ցեղի իշխանը։ Սրանք բնակուեցին Երուսաղէմում։35Գաբաւոնի հայրը՝ Յէէլը, բնակուեց Գաբաւոնում։ Նրա կնոջ անունն էր Մոոքա։ 36Նրա անդրանիկ որդին էր Աբդոնը, իսկ միւսների անուններն էին՝ Յասիր, Կիս, Բաաղ, Ներ, Նաբադ, 37Գեդուր։ Զաքուրի եղբայրներն էին Այիոնը, Զէքրին ու Մակեղոթը։ 38Մակեղոթը ծնեց Սամաային, եւ սրանք իրենց եղբայրների մէջ ու իրենց եղբայրների հետ բնակուեցին Երուսաղէմում։ 39Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սաւուղին. Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Ամինադաբին ու Բաաղին։ 40Յովնաթանի որդի Մեմփիբաաղը ծնեց Միքային։41Միքայի որդիներն էին Փիոնը, Մաղոքն ու Թարան։ 42Բաաղը ծնեց Յովադային. Յովադան ծնեց Գաղեմոթին ու Ազեմոթին. Զամրին ծնեց Մասային. 43Մասան ծնեց Բանարին։ Սրա որդին էր Ափան, սրա որդին՝ Եղէասարը, եւ սրա որդին՝ Եսսէլը։ Եսսէլի որդիները վեցն էին։ 44Ահա նրանց անունները. անդրանիկը՝ Եզրիկամ, ապա՝ Իսմայէլ, Սարիա, Աբդիա, Ամարիա եւ Անան։ Սրանք են Եսսէլի որդիները։ 
10 Այլազգիները պատերազմեցին իսրայէլացիների դէմ, որոնք փախան այլազգիների առջեւից եւ սպանուած ընկան Գեղբուա լեռների վրայ։ 2Այլազգիները հետապնդեցին Սաւուղին ու նրա որդիներին։ Այլազգիները սպանեցին Յովնաթանին, Ամինադաբին եւ Մեղքիսաւէին՝ Սաւուղի որդիներին։ 3Պատերազմում պարտութիւն կրեց Սաւուղը՝ նետերով խոցուած. նա նետահար էր եղել։ 4Սաւուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ եւ դրանով սպանի՛ր ինձ։ Չլինի, թէ անթլփատները գան ու անարգանքի ենթարկեն ինձ»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանզի շատ վախեցել էր։ Այն ժամանակ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ դրա վրայ։ 5Երբ նրա կապարճակիրը տեսաւ, որ Սաւուղը մեռաւ, ինքն էլ իր սրի վրայ նետուեց ու մեռաւ։ 6Այդ օրը մեռան Սաւուղն ու իր որդիները. նրա ամբողջ ընտանիքը միաժամանակ մեռաւ։ 7Երբ հովտում գտնուող բոլոր իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախել են, իսկ Սաւուղն ու նրա որդիներն սպանուել, թողեցին իրենց քաղաքները եւ փախան, իսկ այլազգիները եկան ու բնակուեցին նրանց քաղաքներում։8Հետեւեալ օրը եկան այլազգիները, որ կողոպտեն սպանուածներին։ Նրանք գտան Գեղբուա լերան վրայ սպանուած Սաւուղին ու նրա որդիներին, 9մերկացրին նրան, տարան գլուխն ու զէնքերը եւ ուղարկեցին այլազգիների երկիրը, որ ամէն տեղ աւետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։ 10Նրա զէնքերը դրեցին իրենց աստծու տանը, իսկ գլուխը՝ Դագոնի տանը։ 11Գաղաադում բնակուող բոլոր մարդիկ լսեցին, թէ ինչ էին արել այլազգիները Սաւուղի եւ իսրայէլացիների նկատմամբ։ 12Բոլոր քաջարի մարդիկ ելան Գաղաադից եւ առնելով Սաւուղի ու նրա որդիների մարմինները՝ բերեցին Յաբիս ու նրանց ոսկորները թաղեցին Յաբիսում գտնուող կաղնու տակ ու եօթը օր ծոմ պահեցին։ 13Սաւուղը մեռաւ իր այն անօրէնութիւնների պատճառով, որ գործել էր Տիրոջ դէմ, Տիրոջ խօսքը չպահելով՝ վհուկներից խորհուրդ էր հարցրել, փոխանակ Տիրոջը խնդրելու։ Նրան դէմ էր կանգնել Սամուէլ մարգարէն։ 14Տէրը սպանել էր նրան ու թագաւորութիւնը վերադարձրել Յեսսէի որդի Դաւթին։ 
11 Բոլոր իսրայէլացիները Քեբրոն, Դաւթի մօտ գալով՝ ասացին. «Ահաւասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք։ 2Անցեալում, մինչ Սաւուղն արքայ էր, դու էիր հովուութիւն անում Իսրայէլին։ Եւ քո Տէր Աստուածը քեզ ասաց. «Դո՛ւ պիտի հովուես Իսրայէլի իմ ժողովրդին, դո՛ւ պիտի լինես Իսրայէլի առաջնորդը»։ 3Եկան Իսրայէլի բոլոր ծերերը արքայի մօտ, Քեբրոն, ու Դաւիթը Տիրոջ առջեւ նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում։ Նրանք Դաւթին Իսրայէլի թագաւոր օծեցին ըստ Տիրոջ այն խօսքերի, որ նա Սամուէլի միջոցով էր ասել։ 4Արքան ու նրա մարդիկ գնացին Երուսաղէմ, որ Յեբուսն է։ Այնտեղ էին յեբուսացիները, որոնք այդ երկրի բնակիչներն էին։ 5Յեբուսի բնակիչներն ասացին Դաւթին.«Դու այստեղ չպիտի մտնես»։ Իսկ նա գրաւեց Սիոնի ամրոցը, այսինքն՝ Դաւթի քաղաքը։ 6Դաւիթն ասաց. «Ով յեբուսացիներին առաջինը կը սպանի, նա էլ իշխան ու զօրավար կը լինի»։ Սարուհիի որդի Յովաբը առաջինը ելաւ նրանց դէմ ու դարձաւ իշխան։ 7Դաւիթը նստեց ամրոցում եւ այդ պատճառով նա կոչեց այն Դաւթի քաղաք։8Նա շուրջանակի ամրացրեց այն քաղաքը, որ պատերազմելով էր գրաւել։ 9Դաւիթը գնալով հզօրանում էր, որովհետեւ ամենակալ Տէրը նրա հետ էր։ 10Սրանք են Դաւթի զօրքի այն հրամանատարները, որոնք նրա թագաւորութեան մէջ նրա հետ ու ամբողջ Իսրայէլի հետ հզօրանում էին, եւ որոնք Տիրոջ ասածի համաձայն նրան Իսրայէլի թագաւոր էին օծել։ 11Ահա Դաւթի հզօր մարդկանց անուանացանկն ու նրանց ու թիւը.Աքամանի որդի Իզբաամը՝ երեք զօրավարներից առաջինը։ Սա էր, որ միայնակ իր սուրը բարձրացրեց երեք հարիւր հոգու դէմ եւ նրանց միաժամանակ սպանեց։ 12Նրանից յետոյ գալիս է աքուքացի Դոդայի որդի Եղեազարը։ Սա երեք հզօրներից էր 13եւ Փասասոդոմում Դաւթի հետ էր։ Այլազգիներն այստեղ էին հաւաքուել պատերազմի։ Դաշտի մի մասը լի էր գարիով, եւ ժողովուրդը փախել էր այլազգիների առջեւից։ 14Նա եկել կանգնել էր այդ մասում եւ այն պաշտպանել։ Երեք զօրավարները հարուածեցին այլազգիներին, եւ Տէրը մեծ փրկութիւն պարգեւեց իսրայէլացիներին։ 15Երեսուն իշխաններից երեքը իջան Դաւթի մօտ, Օդողոմի քարայրի մօտերքում գտնուող ժայռի մօտ, իսկ այլազգիները բանակ էին դրել Հսկաների հովտում։ 16Դաւիթն այդ ժամանակ ամրոցում էր, իսկ այլազգիների զօրքը՝ Բեթղեհէմում։ 17Դաւիթը ծարաւը յագեցնել ցանկանալով՝ ասաց. «Ո՞վ ինձ խմելու ջուր կը բերի Բեթղեհէմի ջրհորից, որը դարպասի մօտ է»։ 18Եւ այդ երեք զօրավարները այլազգիների բանակը ճեղքելով՝ ջուր հանեցին Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորից, բերեցին Դաւթի մօտ, բայց Դաւիթը չուզեց խմել այն. նա այն Տիրոջը նուիրելով՝ ասաց. 19«Աստուած թող ինձ ների։ Ինչպէ՞ս կարող եմ ես այդ բանն անել. դա պիտի նշանակէր խմել այդ մարդկանց արիւնը, քանի որ իրենց կեանքի գնով բերեցին այն»։ Եւ նա չուզեց խմել այդ ջուրը։ Այս բանն արել էին այդ երեք զօրավարները։ 20Յովաբի եղբայր Աբեսսան երեքի գլխաւորն էր։ Սա էր, որ միայնակ սուր էր բարձրացրել երեք հարիւր հոգու վրայ եւ նրանց միաժամանակ սպանել։ 21Սա անուանի էր երեքի մէջ։ Սա աւելի նշանաւոր էր, քան միւս երկուսը։ Սա նրանց գլխաւորն էր, սակայն այն երեքի հետ չէր կարող մրցել։22Յովիդայէի որդի Բանեասը հզօր մարդու որդի էր։ Նա բազում գործեր էր արել Կասբէէլում։ Նա էր, որ սպանել էր Արիէլ Բանիայի երկու որդիներին։ Մի ձիւնոտ օր նա իջել էր ու փոսի մէջ սպանել առիւծին։23Նա սպանել էր նաեւ հինգ կանգուն հասակ ունեցող մի աժդահայ եգիպտացի մարդու՝ զինուած ոստայնանկի գլանի չափ մեծ նիզակով։ Բանեասը գաւազանով յարձակուել էր նրա վրայ, եգիպտացու ձեռքից խլել նիզակը եւ նրա նիզակով էլ սպանել նրան։ 24Այս բանն արել էր Յովիդայէի որդի Բանեասը, որի անունն այդ երեք հզօր մարդկանց մէջ է։ 25Նա այս երեքի մէջ աւելի նշանաւոր էր, սակայն այն երեքի հետ չէր կարող մրցել։ Դաւիթը նրան իր տոհմի վերակացու կարգեց։ 26Սրանք էին զօրքի հզօր մարդիկ. Յովաբի եղբայր Ասայէլը, բեթղեհէմացի Գոդայի որդի Եղեանանը, 27արորացի Սամոթը, փաղոնացի Աքիգեղէսը, 28թեկուացու որդի Օրէն, անաթոթացի Աբիեզէրը,29ասոթացի Սոբաքը, օնացի Եղիաքը, 30նետոփաթացի Մովարէն, նետոփաթացի Բաանի որդի Եղեադը, 31Բենիամինի բլրից Հռեփայի որդի Եթային, փարաթոնացի Բանեասը, 32Նեքեղ բնակավայրից Ուրին, սարափթացի Գաասաբիէլը, 33բարսամացի Ազամոթը, 34գոթնացի Ասամի որդի սաղաբոնացի Եղիաբան, 35արարացի Մադէի որդի Յովնաթանը, արարացի Աքարի որդի Աքիաբը, Օրի որդի Եղիբաաղը,36քուրաթացի Փերոմէն, փելոնացի Աքիան, 37կարմելացի Ասարան, Ասբիայի որդի Նոարէն, 38Նաթանի եղբայր Յովէլը, Ագարի որդի Մաբարը, 39ամոնացի Սեղեկովը, Սարուեայի որդի Յովաբի կապարճակիր աբերոնացի Նաարը, 40ուրեթացի Իրասը, հեթերացի Գաբեթը, 41քետացի Ուրիասը, 42Սեղքայի որդի Սոողի որդի Զաբադը, որը Ռուբէնի ցեղից էր՝ երեսուն իշխանների գլխաւորը, 43Մաաքայի որդի Անանը, մատթանացի Յոսափատը, 44աստարոթացի Օզիասը, քոթանացու որդիներ Սամաան եւ Յեւեղը, որոնք արարացիներ էին,45Սամարիի որդի Յեդիէլն ու նրա եղբայր Յովազան, որոնք աթոսացիներ էին, 46մաոնացի Յեդիէլը, Այիրաբն ու սրա որդին՝ Յոսէն, որոնք եղնամացիներ էին, մովաբացի Յեթեման, Աղիէլը, Օբէդը եւ Յասիէլը, որոնք մոսաթացիներ էին։ 
12 Սրանք են, որ եկան Դաւթի մօտ, Սիկեղակ, երբ նրան դեռ նեղում էր Կիսի որդի Սաւուղը, եւ սրանք են այն հզօրները, որոնք պատերազմում օգնում էին նրան 2եւ թէ՛ աջ, թէ՛ ձախ ձեռքերով աղեղներով հարուածներ հասցնում եւ պարսատիկներով քարեր ու նետեր արձակում։ Բենիամինից սերուած Սաւուղի եղբայրներից էին3իշխան Աքիեզերը, սաբամոթացի Սամայի որդի Յովասը, Ազմոթի որդիներ Յեզեէլն ու Ափաղէտը, Բարաքիա եւ Յէուլ անաթացիները,4գաբաւոնացի Սամէասը, որը հզօր էր այն երեսունի մէջ եւ երեսունի գլխաւորն էր։ Եկան նաեւ Յերեմիասը, Եզեկիէլը, Յովնանը, Զաբադը Գադերոնից, 5Եղիսաղը, Յարիմութը, Բաաղիան, Սամարիան, Սափատիասը Արիբեղից, 6Եղկանան, Յեսիայը, Ելիէլը, Յոզարայը, Յեզբաման, որոնք ակորացիներ էին, 7Յովէլն ու Զաբադիան՝ գեդորացի Յերոմի որդիները։ 8Գաղաադից հեռանալով՝ անապատից Դաւթի մօտ եկան քաջազուն մարդիկ, որոնք, ռազմիկներ լինելով, կրում էին վահաններ ու աշտէներ։ Նրանց դէմքը նման էր առիւծի դէմքի, իսկ արագաշարժութեամբ յիշեցնում էին լեռնային այծեամներ։ 9Եզերը իշխանն էր, Աբդիասը՝ երկրորդը, Եղիաբը՝ երրորդը, 10Մասմանը՝ չորրորդը, Յերեմիասը՝ հինգերորդը, 11Եթթին՝ վեցերորդը, Ելիէլը՝ եօթներորդը, 12Յովնանը՝ ութերորդը, Եղզաբաթը՝ իններորդը,13Յերեմիասը՝ տասներորդը, Մաքաբանան՝ տասնմէկերորդը։ 14Սրանք Գադի որդիներից սերուած զօրահրամանատարներն էին. ամենափոքրը մի հարիւրեակ ունէր ձեռքի տակ, իսկ ամենամեծը՝ հազարեակ։ 15Սրանք են, որ անցան Յորդանան գետը առաջին ամսում, երբ ջրերը յորդել էին ափերից, եւ հալածեցին հովիտների բոլոր բնակիչներին արեւելքից մինչեւ արեւմուտք։ 16Դաւթին օգնութեան եկան նաեւ Բենիամինի ու Յուդայի ցեղի որդիները։ 17Դաւիթը ընդառաջ գնալով նրանց՝ ասաց. «Եթէ խաղաղութեամբ էք եկել ինձ մօտ, իմ սիրտը ձեզ հետ կը լինի, իսկ եթէ եկել էք, որ անհաւատարմօրէն ինձ մատնէք իմ թշնամիների ձեռքը, թող մեր հայրերի Աստուածը տեսնի ու դատապարտի ձեզ»։ 18Եւ երեսնեակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչուելով՝ ասաց. «Յեսսէի որդի Դաւի՛թ, գնացէ՛ք դու եւ քո ժողովուրդը, խաղաղութիւն քեզ եւ խաղաղութիւն քո օգնականներին, քանզի քո Աստուածը քեզ օգնեց»։ Դաւիթն ընդունեց նրանց ու նրանց զօրքի հրամանատարներ կարգեց։19Մանասէից սերուած մարդիկ էլ անցան Դաւթի կողմը, երբ այլազգիները Սաւուղի դէմ պատերազմի էին ելել, սակայն նա չօգնեց նրանց, քանզի այլազգիների զօրագլուխները խորհրդակցելով՝ ասացին, թէ նա այս մարդկանց գլուխների գնով կ՚անցնի իր տիրոջ՝ Սաւուղի կողմը։ 20Երբ նա Սիկեղակ էր գնում, նրա կողմն անցան Մանասէից սերուած Եդնան, Յոզաբադը, Եղիուն եւ Սաղթին՝ Մանասէից սերուած հազարապետները։ 21Նրանք Դաւթի հետ յարձակուեցին ասպատակողների վրայ, որովհետեւ իրենք ուժեղ էին, եւ ամէնքն էլ զօրքի հրամանատարներ էին։ 22Այսպիսով օրէցօր Դաւթի մօտ էին գալիս նոր ուժեր, մինչեւ որ Դաւթի բանակը Աստծու բանակի պէս հզօր դարձաւ։ 23Սրանք են զօրքի այն հրամանատարների անունները, որոնք եկան Դաւթի մօտ, Քեբրոն, որպէսզի, Աստծու ասածին համապատասխան, Սաւուղի թագաւորութիւնը յանձնեն նրան.24Յուդայի ցեղի որդիներից սերուած վահանակիրներ ու նիզակակիրներ, վեց հազար ութ հարիւր հոգի, բոլորն էլ կորովի պատերազմողներ։ 25Եկան նաեւ Շմաւոնի որդիներից սերուած քաջարի պատերազմողներ, թուով եօթը հազար հարիւր հոգի, 26Ղեւիի որդիներից սերուածներ՝ չորս հազար վեց հարիւր հոգի։ 27Եկաւ նաեւ Յուդասը՝ Ահարոնի որդիների առաջնորդը, որի հետ կար երեք հազար եօթը հարիւր հոգի։ 28Նաեւ՝ երիտասարդ, քաջարի Սադոկն իր հօր տնից՝ քսաներկու հրամանատարներով։ 29Բենիամինի որդիներից՝ Սաւուղի եղբայրներից կար երեք հազար հոգի։ Նրանցից շատերը Սաւուղի տան վերակացուներ էին։ 30Եփրեմի որդիներից՝ քսան հազար ութ հարիւր քաջազուն կտրիճներ, անուանի մարդիկ, ըստ իրենց տոհմատների։ 31Մանասէի կէս ցեղից՝ տասնութ հազար հոգի, որոնք անուանապէս նշանակուած էին, որ թագաւոր օծեն Դաւթին։32Իսաքարի որդիներից, որոնք իմաստնութիւնն ունէին ժամանակի համեմատ կռահելու, թէ ինչ պէտք է անի Իսրայէլը իշխանութեան հարցերում, եկան երկու հարիւր հոգի, իրենց բոլոր եղբայրների հետ։33Զաբուղոնից սերուածներից, որոնք ամէն տեսակ զէնքերով պատերազմի գնացողներ էին, եկան յիսուն հազար հոգի, որ օգնեն Դաւթին։ Սրանցից ոչ մէկը ձեռնունայն չէր։ 34Նեփթաղիմից սերուածներից եկան հազար հրամանատարներ, որոնց հետ կային երեսուն հազար վահանաւորներ եւ նիզակակիրներ, 35Դանից սերուածներից՝ պատերազմի պատրաստ քսանութ հազար ութ հարիւր հոգի։ 36Ասերից սերուածներից՝ ռազմի ելնելու ընդունակ քառասուն հազար հոգի, 37Յորդանան գետի այն կողմում գտնուող Ռուբէնի ցեղից, Գադի ցեղից եւ Մանասէի կէս ցեղից սերուածներից՝ ամէն տեսակ ռազմական զէնքերով զինուած հարիւր քսան հազար հոգի։38Պատերազմող, մարտի պատրաստ, ուրախ սրտով այս բոլոր մարդիկ եկան Քեբրոն, որ Իսրայէլի թագաւոր օծեն Դաւթին։ Մնացած իսրայէլացիներն էլ միահամուռ համաձայն էին, որ Դաւիթը դառնայ թագաւոր։ 39Նրանք այնտեղ մնացին երեք օր, կերան ու խմեցին, որովհետեւ իրենց իսրայէլացի եղբայրները պատրաստութիւն էին տեսել նրանց համար։ 40Նրանց մերձաւորները, մինչեւ իսկ Իսաքարի, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի ցեղերը, ուղտերով, էշերով, ջորիներով ու եզներով ուտելիք՝ ալիւր, թուզ, չամիչ, գինի, ձէթ եւ շատ զուարակներ ու ոչխարներ էին բերում, որովհետեւ ուրախութիւն էր Իսրայէլում։ 
13 Դաւիթը խորհրդակցեց հազարապետների ու հարիւրապետների եւ բոլոր իշխանների հետ։ 2Դաւիթն ասաց հաւաքուած բոլոր իսրայէլացիներին. «Եթէ գտնում էք, որ սա բարի գործ է ձեզ համար, եւ մեր Տէր Աստուածն է մեզ յաջողութիւն պարգեւել, մարդ ուղարկենք Իսրայէլի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրներին, որ իրենց քաղաքներում ու կալուածքներում ապրող քահանաներն ու ղեւտացիները գան մեզ մօտ ժողովի, 3մեզ մօտ բերենք մեր Աստծու տապանակը, քանզի Սաւուղի ժամանակներից ի վեր այդ հարցով չզբաղուեցին»։ 4Բոլոր հաւաքուածներն ասացին. «Այդպէս անենք». որովհետեւ ժողովուրդն այս խօսքերը արդարացի համարեց։ 5Դաւիթը բոլոր իսրայէլացիներին հաւաքեց Եգիպտոսի սահմաններից սկսած մինչեւ Եմաթ, որ Աստծու տապանակը տանեն Յարիմ քաղաքից։6Դաւիթը հանել տուեց այն, եւ ամբողջ Իսրայէլը գնաց Յուդայի երկրում գտնուող Դաւթի քաղաքը, որ այնտեղից բերեն Տէր Աստծու՝ քերովբէների վրայ տեղադրուած տապանակը։ Եւ Տէր Աստծու անունը գրուած է այդ տապանակի վրայ։ 7Աստծու տապանակը դրեցին Ամինադաբի տնից բերուած մի նոր սայլի վրայ, եւ Օզան ու նրա եղբայրները քշում էին սայլը։ 8Դաւիթն ու բոլոր իսրայէլացիները եռանդագին պարում էին Աստծու առջեւ, սաղմոսներ երգելով, տաւիղներով, քնարներով, փողերով, թմբուկներով ու ծնծղաներով։9Նրանք եկան մինչեւ Քելոնի կալը, եւ Օզան ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետեւ եզը տեղից շարժել էր այն։ 10Տէրը խիստ զայրացաւ Օզայի վրայ ու սպանեց նրան, որովհետեւ համարձակուել էր իր ձեռքը մեկնել տապանակին։ Նա տեղնուտեղը մեռաւ Աստծու առաջ։ 11Դաւիթը տրտմեց, քանզի Տէրը մահացու հարուածել էր Օզային։ 12Այդ վայրը մինչեւ այսօր կոչւում է Օզայի հարուած։ Այդ օրը Դաւիթը Աստծուց վախենալով՝ ասաց. «Ես ինչպէ՞ս Աստծու տապանակն ինձ մօտ տանեմ»։ 13Եւ Դաւիթը տապանակն իր մօտ՝ Դաւթի քաղաքը չփոխադրեց, այլ ճանապարհը շեղեց ու տարաւ քետացի Աբեդդարի տունը։ 14Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբեդդարի տանը, եւ Աստուած օրհնեց Աբեդդարին եւ այն ամէնը, ինչ նա ունէր։ 
14 Տիւրոսի արքայ Քիրամը Դաւթի մօտ ուղարկեց դեսպաններ, մայրի փայտ, որմնադիրներ ու ատաղձագործներ, որ տուն շինեն նրա համար։2Դաւիթը հասկացաւ, որ Տէրն է իրեն ընտրել Իսրայէլի վրայ իշխելու համար, քանզի Իսրայէլի ժողովրդի համար նրա թագաւորութիւնը հզօրացել էր։ 3Դաւիթն այլ կանայք եւս առաւ Երուսաղէմում, որոնցից ծնուեցին ուրիշ տղաներ ու աղջիկներ։ 4Ահա անունները նրանց, որոնք ծնուեցին Երուսաղէմում. Սամաաս, Սոբաբ, Նաթան, Սողոմոն,5Յեբաար, Ելիսաւ, Ելիփաղէտ, 6Նագեթ, Նափատ, Յափիէ, 7Ելիսամա, Բաղիադա եւ Ելիփաղատ։ 8Երբ այլազգիներն իմացան, թէ Դաւիթը ամբողջ Իսրայէլի վրայ թագաւոր է օծուել, ելան Դաւթին գտնելու։ Դաւիթն այդ լսելով՝ նրանց դիմաց ելաւ։ 9Եկան նաեւ այլազգիները, եւ նրանք միմեանց հանդիպեցին Հսկաների հովտում։ 10Դաւիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Յարձակուե՞մ այլազգիների վրայ, դու նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս»։ Տէրը նրան ասաց. «Յարձակուի՛ր, եւ ես նրանց քո ձեռքը կը մատնեմ»։ 11Դաւիթը ելաւ գնաց Բաաղփարասին եւ կոտորեց նրանց։ Դաւիթն ասաց. «Աստուած իմ թշնամիներին ջախջախեց իմ ձեռքով, պատառոտեց նրանց, ինչպէս ջրերն են պատառոտւում»։ Սրա համար էր, որ այդ տեղը կոչուեց Բաաղփարասին, այն է՝ Փարասինի պատռուածք։ 12Նրանք իրենց աստուածներին այնտեղ թողեցին, եւ Դաւիթը պատուիրեց դրանք հրով այրել։ 13Այլազգիները կրկին յարձակուեցին, եւ նրանք իրար հանդիպեցին Հսկաների հովտում։14Դաւիթը դարձեալ հարցրեց Աստծուն, եւ Աստուած նրան ասաց. «Մի՛ գնա նրանց յետեւից, շո՛ւռ արի եւ նրանց թո՛ղ տանձենիների մօտ։15Երբ տանձենիների կատարների շարժման ձայն լսես, այն ժամանակ ելի՛ր պատերազմի, քանզի Աստուած քո առջեւից գնալով՝ կոտորելու է այլազգիների բանակը»։ 16Դաւիթն արեց այնպէս, ինչպէս Աստուած պատուիրել էր նրան, եւ նա կոտորեց այլազգիների բանակը Գաբաթոնից մինչեւ Գազերա։ 17Դաւթի անունն ամբողջ երկրում հռչակուեց, եւ Տէրը նրա երկիւղը տարածեց բոլոր ազգերի վրայ։ 
15 Դաւիթն իր համար տներ կառուցեց Դաւթի քաղաքում, իսկ Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց, դրա համար վրան կանգնեցրեց։ 2Այն ժամանակ Դաւիթն ասաց. «Ոչ ոք իրաւունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղեւտացիներից, որովհետեւ Տէրն է նրանց ընտրել իր տապանակը կրելու եւ նրա առաջ յաւիտեան ծառայելու համար»։ 3Եւ Դաւիթը բոլոր իսրայէլացիներին հաւաքեց Երուսաղէմում, որ Տիրոջ տապանակը դրա համար պատրաստուած տեղը բերեն։ 4Դաւիթը հաւաքեց Ահարոնի որդիներին ու ղեւտացիներին. 5Կահաթի որդիներից՝ Ուրիէլ իշխանին եւ նրա հարիւր քսան ցեղակից եղբայրներին, 6Մերարիի որդիներից՝ Սայիաս իշխանին եւ նրա երկու հարիւր յիսուն ցեղակից եղբայրներին, 7Գերսոնի որդիներից՝ Յովէլ իշխանին եւ նրա հարիւր երեսուն ցեղակից եղբայրներին, 8Ելիսափանի որդիներից՝ Սամայիաս իշխանին եւ նրա երկու հարիւր ցեղակից եղբայրներին, 9Քեբրոնի որդիներից՝ Ելիէլ իշխանին եւ նրա ութսուն ցեղակից եղբայրներին, 10Օզիէլի որդիներից՝ Ամինադաբ իշխանին եւ նրա հարիւր տասներկու ցեղակից եղբայրներին։ 11Դաւիթը կանչեց Սադոկ ու Աբիաթար քահանաներին ու ղեւտացիներին՝ Ուրիէլին, Ասայիասին, Յովէլին, Սամայիասին, Ելիէլին, Ամինադաբին 12եւ ասաց նրանց. «Դուք ղեւտացիների տոհմերի իշխաններն էք, մաքրուեցէ՛ք դուք ու ձեր եղբայրները եւ Աստծու տապանակը բերէ՛ք այն տեղը, որ դրա համար պատրաստել եմ։ 13Չէ՞ որ առաջին անգամ Աստուած մեզ մահացու հարուած հասցրեց այն պատճառով, որ դուք այնտեղ չէիք։ Յիրաւի, մենք տապանակի հետ չէինք վարուել, ինչպէս կարգն է»։ 14Քահանաներն ու ղեւտացիները մաքրուեցին, որ բերեն Իսրայէլի Աստծու տապանակը։15Ղեւտացիների որդիները վերցրին Աստծու տապանակը՝ դրա բռնակները դնելով իրենց ուսերին, ինչպէս Մովսէսն էր գրաւոր պատուիրել ըստ Աստծու ասածի։ 16Դաւիթն ասաց ղեւտացիների իշխաններին. «Ձեր եղբայրներին ասացէ՛ք, որ սաղմոսներ երգեն նուագարաններով, քնարներով, սրինգներով ու ծնծղաներով, որ ուրախութեան ձայներ առաքեն դէպի վեր»։ 17Եւ ղեւտացիները առանձնացրին Յովէլի որդի Նամանին ու նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին ու նրա եղբայր Մերարիի որդիներից Կիսի որդի Եթանին։ 18Ապա նրանց հետ իրենց երկրորդ դասի եղբայրներ Զաքարիասին, Յովէլին, Սեմիրամոթին, Եէլին, Անանիասին, Եղիաբին, Բանեասին, Մասեասին, Մատաթիասին, Ելիբաղային, Մակէդիասին, Աբէդդոմին, Յեէլին եւ Օզիասին, որոնք դռնապաններ էին։ 19Աման, Ասափ եւ Եթան նուագածուները թնդացնում էին պղնձէ նուագարանները։ 20Զաքարիասը, Օզիէլը, Սեմիրամոթը, Ելիէլը, Անանիասը, Եղիաբը, Մասեասը եւ Նաթայիասը քնար էին ածում ըստ Աղեմոթի։ 21Մատաթիասը, Ելիփաղատը, Մակեղիան, Աբէդդոմը, Յեւէլը եւ Օզիասը սրինգ էին նուագում ըստ Սենեթիասի՝ բարձր ձայն հանելու համար։ 22Ղեւտացիների իշխան Քոնենիասը երգեցողութիւնն էր ղեկավարում, քանզի քաջահմուտ էր։ 23Բարաքիասն ու Եղկանան տապանակի դռնապաններն էին։ 24Սոբենիաս, Յոսափատ, Նաթանիէլ, Աման, Զաքարիաս, Բանեաս եւ Ելիեզեր քահանաները Աստծու տապանակի առջեւից գնալով՝ շեփորներ էին հնչեցնում, իսկ Աբէդդոմը եւ Յեիասը Աստծու տապանակի դռներն էին պահպանում։ 25Դաւիթը, Իսրայէլի ծերերն ու հազարապետները գնացին, որ Տիրոջ ուխտի տապանակը ուրախութեամբ հանեն Աբեդդարի տնից։ 26Երբ Աստուած ուժ տուեց իշխաններին, որ սրանք կարողանան կրել Տիրոջ ուխտի տապանակը, եօթը զուարակ եւ եօթը խոյ զոհաբերուեցին։ 27Դաւիթը բեհեզէ պատմուճան էր հագել։ Բոլոր ղեւտացիներն ու սաղմոսերգուները բարձրացրին Տիրոջ ուխտի տապանակը, իսկ Քոնենիասը երգեցողութիւնն էր ղեկավարում։ Դաւիթը բեհեզէ պատմուճան էր հագել։ 28Ամբողջ Իսրայէլը Տիրոջ ուխտի տապանակը տարաւ տօնական աղաղակներով, շեփորով ու ծնծղաներով, քնարներ ու տաւիղներ նուագելով։ 29Երբ Աստծու տապանակը հասաւ Դաւթի քաղաքը, Սաւուղի դուստր Մեղքողը պատուհանից դուրս նայեց ու տեսնելով, որ Դաւիթ արքան երգում է ու պարում, իր հոգում արհամարհեց նրան։ 
16 Աստծու տապանակը ներս տարան ու դրեցին այն վրանի մէջ, որ Դաւիթն էր պատրաստել դրա համար, եւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեցին Աստծու առաջ։ 2Դաւիթը վերջացնելով ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցելը՝ Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին։ 3Բոլոր իսրայէլացիներին՝ թէ՛ տղամարդկանց եւ թէ՛ կանանց, ամէն մէկին տուեց փռի մէկ նկանակ եւ մէկ պատառ կասկարայի մսից։ 4Դաւիթը Տիրոջ ուխտի տապանակի առջեւ երգելու, փառք տալու եւ Իսրայէլի Տէր Աստծուն օրհնելու համար ղեւտացիներից սպասաւորներ նշանակեց։ 5Գլխաւորն էր Ասափը, նրա օգնականը՝ Զաքարիասը։ Յեէլը, Սեմիրամոթը, Յայէլը, Մատաթիասը, Եղիաբը, Բանեասը, Աբէդդոմն ու Եսիէլը նուագում էին իրենց տաւիղներով ու քնարներով։ Ասափը ծնծղաներ էր հնչեցնում,6իսկ Բանեաս ու Օզիէլ քահանաները փողերով շարունակ նուագում էին Աստծու ուխտի տապանակի առաջ։ 7Այդ օրն էր, որ Դաւիթը Ասափին ու նրա եղբայրներին առաջին անգամ Տիրոջն օրհնաբանելու յանձնարարութիւն տուեց։ 8Երգ։ Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը եւ հնչեցրէ՛ք նրա անունը, պատմեցէ՛ք ժողովուրդներին նրա գործերը,9երգեցէ՛ք նրա համար ու օրհնաբանեցէ՛ք նրան, պատմեցէ՛ք բոլորին Տիրոջ սքանչելագործութիւնները. 10օրհնեցէ՛ք նրա սուրբ անունը, նրան հաճելի լինել կամեցողների սիրտը թող ուրախ լինի։ 11Տիրո՛ջը փնտռեցէք ու հզօր կը լինէք, միշտ նրա ներկայութի՛ւնը փնտռեցէք։12Յիշեցէ՛ք նրա կատարած սքանչելագործութիւնները, նշաններն ու բերանի դատաստանները։ 13Ո՜վ Իսրայէլի զաւակներ, նրա ծառանե՛ր, Յակոբի՛ որդիներ եւ նրա ընտրեալնե՛ր, 14նա է մեր Տէր Աստուածը, նրա դատաստանները բովանդակ երկրի վրայ են։ 15Յաւիտեան թող յիշեն նրա ուխտը, պատուիրած խօսքերը մինչեւ հազար սերունդ, 16այն ուխտը, որ նա դրեց Աբրահամի հետ, եւ իր երդումը՝ Իսահակի հետ։17Նա այն հաստատեց Յակոբի համար որպէս օրէնք, իսկ Իսրայէլի համար՝ որպէս յաւիտենական ուխտ՝ 18ասելով. «Քեզ եմ տալու Քանանի երկիրը, ձեր ժառանգութեան բաժինը»։ 19Նրանք սակաւաթիւ էին եւ պանդուխտ այնտեղ։ 20Մի ազգից միւս ազգի մօտ գնացին նրանք, մի թագաւորութիւնից անցան մի այլ ժողովրդի մօտ։ 21Տէրը չթողեց, որ որեւէ մէկը կեղեքի նրանց եւ նրանց սիրուն սաստեց թագաւորներին՝ ասելով. 22«Իմ օծեալներին մի՛ մօտեցէք եւ իմ մարգարէների հանդէպ չար մի՛ եղէք»։ 23Օրհնաբանեցէ՛ք Տիրոջը, համա՛յն աշխարհի մարդիկ, օրըստօրէ պատմեցէ՛ք նրա կատարած փրկագործութիւնը։ 24Հեթանոսներին պատմեցէ՛ք նրա փառքը եւ բոլոր ժողովուրդներին՝ նրա հրաշագործութիւնները, 25քանզի մեծ է Տէրը, յոյժ օրհնեալ եւ բոլոր աստուածներից աւելի ահաւոր. 26ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, իսկ Աստուած երկինքն է արարչագործել»։27Փա՜ռք եւ գովութի՜ւն նրա առաջ, զօրութի՜ւն ու պարծա՜նք նրա բնակութեան տեղին։ 28Ո՜վ ազգատոհմեր, փա՛ռք տուէք Տիրոջը, փա՛ռք տուէք Տիրոջը եւ զօրութիւն. 29Տիրոջ անուանը փա՛ռք տուէք, ընծանե՛ր բերէք ու մատուցեցէ՛ք նրա առաջ, երկրպագեցէ՛ք Տիրոջը նրա սուրբ սրահում, 30թող ամբողջ երկիրը վախենայ նրանից, թող երկիրը հաստատուն մնայ եւ չսասանուի։ 31Երկինքը թող ուրախ լինի, եւ երկիրը թող ցնծայ, թող հեթանոսներին ասեն՝ Տէրը թագաւորեց։ 32Ծովն իր պարունակութեամբ, լիութեամբ թող մռնչի, թող ցնծան ծառերն անտառի եւ դրա մէջ եղած ամէն ինչ. 33թող ուրախ լինեն ողջ ծառերն անտառի, քանզի Տէրն է եկել դատելու երկիրը։ 34Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա, եւ յաւերժ է նրա ողորմածութիւնը։ 35Եւ աղաղակեցէ՛ք. «Փրկի՛ր մեզ, ո՜վ մեր փրկութեան Աստուած, փրկի՛ր մեզ մեր թշնամիներից, որ օրհնենք քո սուրբ անունը եւ պարծենանք քո օրհնութիւններով»։ 36Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը յաւիտեանս յաւիտենից, եւ բոլոր ժողովուրդներն ասեն՝ Ամէն։ Եւ նրանք օրհնաբանեցին Տիրոջը։37Դաւիթն այնտեղ Տիրոջ ուխտի տապանակի առջեւ թողեց Ասափին ու նրա եղբայրներին, որ ամենօրեայ ծառայութիւնը շարունակ կատարեն տապանակի առջեւ։ 38Աբդոդոմն ու նրա եղբայրները վաթսունութ հոգի էին։ Աբդոդոմը Իդիթունի որդին էր, իսկ Օսէէն դռնապանն էր։ 39Սադոկ քահանային ու նրա քահանայ եղբայրներին նա թողեց Տիրոջ վրանի առջեւ Գաբաւոնում գտնուող Բամայում,40որպէսզի ամէն առաւօտ եւ երեկոյ Տիրոջը ողջակէզներ մատուցեն ողջակէզների զոհասեղանի վրայ եւ ըստ ամենայնի կատարեն այն, ինչ որ Աստծու ծառայ Մովսէսի ձեռքով գրուած է Տիրոջ օրէնքում եւ պատուիրուած իսրայէլացիներին։ 41Սադոկի հետ էին Եմանն ու Իդիթունը, ինչպէս նաեւ միւս ընտրեալները, որ օրհնեն Տիրոջը, քանզի յաւիտենական է նրա ողորմածութիւնը։ 42Նրանք ունէին շեփորներ, ծնծղաներ ու քնարներ, որ դրանցով Աստծուն փառաբանեն, իսկ Իդիթունի որդիները դռան պահապաններն էին։ 43Ամբողջ ժողովուրդը ցրուեց, ամէն մէկը գնաց իր տունը, Դաւիթն էլ եկաւ, որ օրհնի իր տունը։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Яичница натуральная

Яичница натуральнаяВ сковороду с разогретым маслом влить взбитые яйца, смешанные...

Яичница с тыалом

Яичница с тыаломТыал нарезать тонкими кусками и разогреть на сковороде....

Бараньи котлеты с чесноком (схторац)

Бараньи котлеты с чесноком (схторац)Мякоть баранины пропустить через мясорубку, добавить...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта