ՆԱՒՈՒՄ

(3 голоса, среднее 4.33 из 5)

Նաւում


1 Պատգամ Նինուէին։ Նաւում Ելկեսացու տեսիլքի գիրքը։ 2Տէր Աստուած նախանձոտ է եւ վրէժխնդիր, Տէրը վրէժխնդիր է բարկութեամբ, Տէրը վրէժ է լուծում իր հակառակորդներից, եւ ինքն է վերացնում իր թշնամիներին։ 3Համբերատար է Տէրը, մեծ է նրա զօրութիւնը,Տէրը ամենեւին չի արդարացնում մեղապարտին։ Նրա ճանապարհը հողմապտոյտով է եւ կործանումով. քամին նրա ձին է, ամպերը՝ նրա ոտքերի փոշին։ 4Սաստում է ծովը, ցամաքեցնում այն, չորացնում բոլոր գետերը։ Չորացան Բասանն ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները թառամեցին։ 5Լեռները դողացին նրանից, բլուրները սասանուեցին, խախտուեց երկիրը նրա առաջ, ինչպէս նաեւ նրա բոլոր բնակիչները։ 6Նրա բարկութեանն ո՞վ կը դիմանայ, ո՞վ կը կանգնի նրա զայրոյթի եւ սրտմտութեան դէմ։ Նրա զայրոյթը հալեցնում է իշխանութիւնները, ժայռերը խորտակւում են նրա առաջ։ 7Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ, ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին. Նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին։ 8Հեղեղով վերջ կը տայ իր դէմ ըմբոստացածներին,եւ խաւարը կը հալածի նրա թշնամիներին։ 9Ի՞նչ էք խորհում Տիրոջ դէմ. ինքն է վերջ տալու եւ կրկին անգամ վրէժ չի լուծի նեղութեան մէջ։ 10Մինչեւ իրենց հիմքերը նրանք խոպան պիտի դառնան. բաղեղով պատուածի պէս պիտի սպառուեն եւ լինեն ինչպէս չորացած եղէգ։ 11Քեզնի՛ց պիտի դուրս գայ Տիրոջ դէմ չար խորհուրդը՝ հակառակութեամբ չարիք խորհելու միտքը։ 12Այսպէս ասաց Տէրը բազում ջրերի իշխանների մասին. «Այսպէս պիտի բաժանուեն նրանք, եւ քո մասին այլեւս լուր չի լսուելու։ 13Հիմա պիտի խորտակեմ քո գլխին կախուած նրա գաւազանը եւ քո կապանքները պիտի խզեմ»։ 14Տէրը կը հրամայի քեզ համար, եւ այլեւս չի հռչակուի քո անունը. «Պիտի ջնջեմ քանդակուած եւ ձուլածոյ կուռքերը քո աստծու տնից եւ այն գերեզման պիտի դարձնեմ քեզ համար»։ 15Ահա արագընթաց են աւետաբերի ոտքերը լեռների վրայ, որ խաղաղութիւն է աւետում։ Տօնի՛ր քո տօնը, Յուդայի՛ երկիր, կատարի՛ր քո ուխտը, քանի որ այլեւս քո միջով չի անցնելու անօրէնը քեզ հիւծելու համար։ Նա վախճանուեց, մաշուեց ու վերացաւ։ 
2 Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով. 2քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին։ 3Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին. հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին եւ հրապարակներում կը խառնուեն իրար։ 4Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում։ 5Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն, կը տկարանան իրենց ճանապարհներին, կը շտապեն դէպի պարիսպները եւ կը պատրաստեն իրենց առաջապահներին։ 6Քաղաքների դռները բացուեցին, արքունիքները կործանուեցին, եւ նրանց հարստութիւնը յայտնի դարձաւ։ 7Ինքը ելնում էր, նաժիշտները գալիս էին նրա առաջ եւ, ինչպէս աղաւնիներ, հառաչում էին իրենց սրտերում։ 8Նինուէի ջրերը նման էին աւազանի ջրերի. նրանք փախան քեզնից եւ տեղ չբռնեցին։ 9Չկար մէկը, որ հսկէր.յափշտակում էին արծաթը, յափշտակում էին ոսկին, եւ նրա զարդեղէնին չափ չկար։ Ծանրացան աւելի քան նրա բոլոր ցանկալի սպասքները։ 10Սրտի սոսկում, թօթափում եւ ձգտում, ծնկների թուլացում, ցաւ ամէն մէջքի վրայ, եւ բոլորի երեսները սեւացան պուտուկի նման։ 11Ո՞ւր են առիւծների որջերն ու նրանց կորիւնների որսերը, ո՞ւր գնաց մտաւ առիւծը. չկար մէկը, որ վախեցնէր առիւծի կորիւնին։ 12Առիւծը բաւական որս արեց իր կորիւնների համար, որս խեղդեց իր կորիւնների համար, իր բոյնը լցրեց որսով եւ իր որջը՝ յափշտակուած բաներով։ 13«Ահա ես քո դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - ծխով կ՚այրեմ քո զօրքերը, սուրը կ՚ուտի քո առիւծներին, երկրից կը վերացնեմ քո որսը, եւ այլեւս չեն լսուի քո գործերը»։ 
3 Ո՛վ արեան քաղաք, բոլորովին սուտ, անիրաւութեամբ լի, ուր որսը պէտք է փնտռուի։ 2Հարուածների ձայն, անուի շարժման ձայն, կառքերի շաչիւն, հեծեալների դոփիւն, 3զէնքի փայլ, սուսերի շող, վիրաւորների թաւալգլոր անկում, հաշիւ չկար նրա ժողովուրդներին։ Նրանք պիտի տկարանան իրենց մարմնով բազում պոռնկութեան պատճառով։ 4Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխաւոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկութեամբ եւ տոհմերը՝ իր կախարդանքներով։ 5«Ահա ես քեզ դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէր Աստուածը, - պիտի բացեմ քո յետնամասը, քօղ պիտի գցեմ քո դէմքին, ազգերին ցոյց պիտի տամ քո ամօթը եւ թագաւորութիւններին՝ քո անարգանքը։ 6Քեզ վրայ պիտի նետեմ քո պղծութիւններն ու աղտեղութիւնները եւ խայտառակ պիտի անեմ քեզ։ 7Եւ այնպէս պիտի լինի, որ ով տեսնի քեզ, պիտի իջնի եւ ասի. «Խե՛ղճ Նինուէ, ո՞վ կը լինի, որ հեծեծի քեզ համար, որտեղի՞ց մխիթարութիւն փնտռենք քեզ համար։ 8Բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր լարիր, ո՛վ Ամոնի նահանգ, որ բնակւում ես գետերի միջեւ՝ ջրերով շրջապատուած, որի սկիզբը ծովն է, եւ ջրերը՝ նրա պարիսպը։ 9Եթովպացիներն ու Եգիպտոսը նրա զօրութիւնն են,եւ նա երբեք փախուստի չէր մատնուի. լիբիացիները նրան օգնական դարձան։ 10Սակայն նա էլ սասանուելով գերի կը գնայ, քարին կը խփեն նրա զաւակներին նրա ճանապարհների սկզբում, նրա բոլոր թանկարժէք իրերի վրայ վիճակ կը գցեն եւ նրա բոլոր մեծամեծները ձեռնակապերով կը կապուեն։ 11Եւ դու կը հարբես, կը յիմարանաս, թշնամիներից քեզ համար ոտքի տեղ կը խնդրես։ 12Քո բոլոր ամրոցները նման են ծառի վրայ երեւացող թզի, որ եթէ շարժուի, կ՚ընկնի ուտողների բերանը։ 13Ահա քո ժողովուրդը կանանց նման կը լինի քո մէջ, քո թշնամիների համար անպայման կը բացուեն քո երկրի դռները, եւ կրակը կը լափի քո նիգերը։ 14Պաշարման համար ջո՛ւր լցրու եւ ամրացրո՛ւ քո ամրոցները. մտի՛ր ցեխի մէջ, կոխոտի՛ր, շաղախի՛ր այն յարդի հետ եւ պնդացրո՛ւ աւելի քան աղիւսը։ 15Այնտեղ կրակը կը լափի քեզ, սուրը կը սպանի քեզ, կ՚ուտի քեզ ինչպէս մորեխը եւ կը ծանրանայ ինչպէս ջորեակը։ 16Շատացրիր քո վաճառելիքը երկնքի աստղերի չափ, եկաւ ջորեակը, թռաւ, 17առաջ գնաց ինչպէս փոքրիկ մորեխը.եւ քո խառնամբոխը նման էր մորեխի, որ ցուրտ օրերին կպչում է ցանկապատին. ծագեց արեւը, գնաց եւ չիմացուեց նրա տեղը։ 18Վա՜յ նրանց. քո հովիւները ննջեցին, Ասորեստանի թագաւորը կոտորեց քո զօրքերը, քո ժողովուրդը չուեց լեռները, չկար մէկը, որ մնար։19Թարախակալուեցին քո վէրքերը, եւ քո անկումը բուժում չունի. բոլոր նրանք, ովքեր լսեցին քո գոյժը, ծափ կը զարնեն քեզ համար, քանի որ ո՞ւմ վրայ չեկաւ քո չարութիւնը մշտապէս։

 







Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

  • WISHES FOR ARMENIA
    Realize supporting evidence. Counting on your assi...
    Автор: Larrywew
  • WISHES FOR ARMENIA
    j doxycycline price I'll doxycycline online: http:...
    Автор: RobertAwade
  • WISHES FOR ARMENIA
    Добрый день господа! Предлагаем Вашему вниманию за...
    Автор: autohituyf

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Матнакаш

МатнакашОсобенность приготовления матнакаша заключается в том, что поверхность теста перед...

Хлеб «дилижанский»

Хлеб «дилижанский»Хлеб «Дилижанский» национальное изделие из пшеничной муки высшего, первого,...

Жаркое с луком

Жаркое с лукомЖирную баранину нарезать на куски (без удаления костей)...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта