ՅՈՒԴԻԹ

(3 голоса, среднее 5.00 из 5)
Индекс материала
ՅՈՒԴԻԹ
2
Все страницы

Յուդիթ


1 Մեծ քաղաք Նինուէում ասորեստանցիների թագաւոր Նաբուքոդոնոսորի թագաւորութեան տասներկուերորդ տարում, մարերի վրայ եկբատանցիների երկրում թագաւորում էր Արփաքսադը։2Այդ ժամանակ նա այնտեղ քաղաք կառուցեց եւ եկբատանցիների շուրջը կոփածոյ քարերով պարիսպ դրեց, որի լայնութիւնը երեք կանգուն էր, երկարութիւնը՝ վեց կանգուն. նա պարսպի բարձրութիւնը եօթանասուն կանգուն արեց, իսկ լայնութիւնը՝ յիսուն կանգուն։3Քաղաքի դարպասների երկու կողմերում հիմքերով ամրացրեց աշտարակներ, որոնց երկարութիւնը հարիւր կանգուն էր, իսկ հիմքի լայնութիւնը՝ վաթսուն կանգուն։ 4Նա էլի դարպասներ դրեց, որպէսզի իր հրամանով իր հզօր զօրքերը, զօրավարներն ու հետեւակները դուրս ելնեն։ Այդ դարպասների բարձրութիւնը եօթանասուն կանգուն էր, լայնութիւնը՝ քառասուն կանգուն։ 5Այն օրերին Նաբուքոդոնոսոր արքան պատերազմ սկսեց Արփաքսադ արքայի դէմ մի մեծ դաշտում, որ Ռագաւի սահմանի մէջ է։ 6Նրա մօտ հաւաքուեցին լեռնակողմի բնակիչները եւ բոլոր նրանք, ովքեր բնակւում էին Եփրատ, Տիգրիս եւ Հիւդասպ գետերի շրջակայքում եւ ելիմացիների Արիոք արքայի դաշտում։ Եւ շատ ժողովուրդներ հաւաքուեցին Քիլոթի որդիների դէմ պատերազմ տալու համար։ 7Ասորեստանցիների Նաբուքոդոնոսոր արքան սուրհանդակներ ուղարկեց Պարսկաստանի բնակիչների եւ արեւմտեան կողմի բնակիչների մօտ, նաեւ՝ Կիլիկիայի, Դամասկոսի, Լիբանանի եւ բոլոր այն բնակիչների մօտ, որ բնակւում էին ծովեզերքի դէմյանդիման, նաեւ՝ նրանց մօտ, 8որ կարմելացիների ազգից էին, Գաղաադից, Վերին Գալիլիայից, Եզրայէլի մեծ դաշտից 9եւ բովանդակ Սամարիայից, նաեւ նրանց մօտ, որ Սամարիայի քաղաքներում էին եւ Յորդանան գետի միւս կողմը, մինչեւ Երուսաղէմ եւ Բետան, մինչեւ Քելուս եւ Կադէս, եգիպտացիների գետը, Տափնաս եւ Ռամեսսէ,10մինչեւ Գեսեմի ամբողջ երկիրը, մինչեւ Վերին Մեմփիս եւ Տանիս, նաեւ՝ Եգիպտոսի բոլոր բնակիչների մօտ, մինչեւ եթովպացիների սահմանը։ 11Երկրի բոլոր բնակիչները ապստամբելով արհամարհեցին ասորեստանցիների Նաբուքոդոնոսոր արքայի խօսքերը եւ չյօժարեցին նրա հետ պատերազմի գնալ, որովհետեւ չվախեցան նրանից, եւ նրա սուրհանդակները նրանց առջեւ արհամարհուեցին ու խիստ անարգուեցին։ 12Նաբուքոդոնոսորը սաստիկ բարկացաւ երկրի վրայ եւ այսպէս երդուեց իր թագաւորութեան ու իր աթոռի վրայ. «Ես վրէժ պիտի առնեմ, - ասում է, - կիլիկեցիների լեռներից, դամասկացիներից եւ ասորեստանցիներից ու իմ սրով պիտի ոչնչացնեմ Մովաբի բնակիչներին, ամոնացիներին, ամբողջ Հրէաստանը, բոլոր եգիպտացիներին մինչեւ երկու ծովերի սահմանները»։ 13Եւ տասնեօթներորդ տարում նա պատրաստուեց եւ իր բովանդակ զօրութեամբ յարձակուեց Արփաքսադ արքայի վրայ, ուժեղացաւ իր պատերազմի մէջ եւ վերցրեց Արփաքսադի ամբողջ ռազմական ուժը՝ նրա բոլոր երիվարները, բոլոր զէնքերը, նրա կառքերը, 14տիրեց նրա քաղաքներին, հասաւ մինչեւ Եկբատան, գրաւեց նրա աշտարակները, քանդեց ու աւերեց նրա հրապարակները եւ նրա գեղեցկութիւնը նախատինք դարձրեց նրա համար։ 15Նաբուքոդոնոսորը բռնեց Արփաքսադին Ռագաւի սահմանի վրայ եւ իր սրով սպանեց նրան. 16նա այնտեղից յետ դարձրեց իր զօրքերը նրա հետ եկած բազմաթիւ այլազգիների հետ միասին։ Եւ այնտեղ ինքն ու իր զօրքը հարիւր քսան օր հանգստութեան եւ ուրախութեան մէջ էին։ 
2 Տասնութերորդ տարում, առաջին ամսի տասներկուերորդ օրը Նաբուքոդոնոսորը իր զօրքերի հանդէսն արեց եւ նրանց հետ մտածում էր վրէժ առնել ամբողջ երկրից։ 2Նա կանչեց իր բոլոր մեծամեծներին եւ իր կուսակալներին ու նրանց յայտնեց իր մտադրութիւնները։ 3Նա իր բերանով, ի լուր զօրականների, յայտնեց այն բոլոր չարիքների մասին, որ պիտի բերի երկրի դէմ։ 4Նրանք, պատասխան տալով, ասացին. «Թագաւորին հակառակ ամէն մարդ կը սպանուի, նաեւ՝ նա, ով չի հնազանդուի նրա հրամաններին»։ 5Եւ երբ ասորեստանցիների Նաբուքոդոնոսոր արքան կատարեց իր մտադրութիւնները, կանչեց իր բոլոր զօրքերի սպարապետ Հողոփեռնէսին եւ ասաց նրան. «Այսպէս է ասում մեծ արքան, այս ամբողջ երկրի տէրը. ահաւասիկ դու դուրս կ՚ելնես իմ մօտից եւ կ՚ընտրես ու կը վերցնես քեզ հետ նրանց, ովքեր վստահ են իրենց հզօրութեան վրայ. հարիւր քսան հազար հետեւակ եւ տասներկու հազար հեծեալների մեծաքանակ բազմութիւն։ Դու կը գնաս արեւմտեան կողմը, որովհետեւ նրանք անտեսեցին իմ հրամանները։ Նրանց կը պատուիրես, որ հող ու ջուր պատրաստեն, եւ ես զայրոյթով նրանց վրայ կը դիմեմ, իմ զօրքերով ամբողջ երկրի երեսը կը ծածկեմ, ոտքի կոխան կը դարձնեմ այն, եւ նրանք կը մատնուեն կողոպուտի իմ բոլոր զօրքերի կողմից։ Նրանց ձորերն ու կիրճերը կը լցուեն իրենց վիրաւորներով, գետերը կը յորդեն նրանց արիւնից, եւ ես երկրի բոլոր ծայրերից սկսած նրանց գերութեան կը տանեմ։ Իսկ դու կ՚ելնես, ինձ համար կը տիրես եւ կը պաշարես նրանց սահմանները, յետոյ իրենք կը յանձնուեն քեզ, եւ դու նրանց կը պահես ինձ համար մինչեւ այն օրը, երբ ես կը դատապարտեմ ու կը կշտամբեմ նրանց։ 6Իմ աչքը չի խնայի նրանց, ովքեր անտեսեցին ինձ, երբ ես ասում էի, թէ՝ «Մահուան կը մատնեմ ձեզ եւ կողոպուտի՝ ձեր ամբողջ երկիրը»։ Ահա կենդանի եմ ես իմ զօրութեամբ, ասացի եւ կ՚անեմ այն ամէնը, ինչ իմ կամքն է։ Եւ դու ոչ մի բանով զանց մի՛ առ այն հրամանը, որ տուի քեզ, այլ՝ խստօրէն կատարի՛ր այն բոլորը, ինչ ասացի քեզ եւ մի՛ դանդաղիր անել այդ»։ 7Հողոփեռնէսը ելաւ իր տիրոջ մօտից, իր մօտ կանչեց Ասորեստանի բոլոր իշխաններին եւ զօրապետերին. պատերազմի համար նա նրանցից ընտրում եւ հաշւում էր այրեր ինչպէս իր տէրն էր հրամայել իրեն. հարիւր քսան հազար աղեղնաւոր, քսան հազար հեծելազօրայիններ։ 8Նա նրանց դասաւորեց ու պատրաստեց՝ ճակատելու համար պատերազմում։ Նա վերցրեց մեծ քանակութեամբ ուղտեր եւ գրաստներ՝ կահկարասի բարձելու համար, նաեւ անթիւ ոչխարների հօտեր, արջառներ եւ այծերի երամակներ՝ զօրքը կերակրելու համար։ 9Ճանապարհի համար բոլորին պաշար տուեց,10նաեւ՝ թագաւորական տնից՝ մեծաքանակ ոսկի եւ արծաթ։ 11Ինքն ու իր ամբողջ զօրքը պատերազմի ելան, որպէսզի նախապատրաստեն թագաւորին՝ դուրս գալու եւ երկրի արեւմտակողմի ամբողջ երեսը ծածկելու մարտակառքերով, երիվարներով եւ ընտիր հետեւակով։ Նրանք, ովքեր խառնուել էին նրա զօրքերին, նման էին մորեխի պարսի եւ երկրի աւազի, որովհետեւ թիւ չկար նրանց բազմութեանը։ 12Նրանք գնացին Նինուէ քաղաքից, երեք օրուայ ճանապարհ անցնելով հասան Բեկեղիթի դաշտը եւ բանակ դրեցին Վերին Կիլիկիայի ձախակողմում գտնուող լերան մօտ։ Հողոփեռնէսը վերցնելով իր բովանդակ զօրքը, հեծեալները, հետեւակը, զէնքերն ու կառքերը՝ գնաց դէպի լեռնակողմը։ 13Նա գրաւեց Փուդն ու Լուդը, ոչնչացրեց եւ աւարի մատնեց Ռամասի եւ Իսմայէլի ցեղերին, որոնք բնակւում էին անապատում, Քիլոնի հարաւակողմում։ 14Անցաւ Եփրատ գետը, անցաւ միջագետքով եւ կործանեց Աբրոնի ձորից մինչեւ ծովի սահմանը գտնուող բարձրադիր քաղաքները։ 15Հասնելով եւ գրաւելով Կիլիկիայի սահմանները՝ նա կոտորեց բոլոր իրեն դիմադրողներին։ Եկաւ մինչեւ Յափեթի հարաւակողմի սահմանը, որ Արաբիայի դիմաց է։16Շրջափակեց Մադիամի բոլոր որդիներին եւ հրոյ ճարակ դարձրեց նրանց բնակարաններն եւ վրանները, աւերեց, քանդեց նրանց հօտերի բոլոր գոմերը։ 17Նա ցորենի հնձի օրերին իջաւ Դամասկոսի դաշտը եւ հրոյ ճարակ դարձրեց նրանց հանդերն ու ագարակները, ոչնչացրեց նրանց հօտերն ու նախիրները, աւարի մատնեց նրանց քաղաքները, կոտորեց նրանց մանուկներին եւ սրի բերան անցկացնելով՝ հարուածեց, սպանեց նրանց երիտասարդներին։ 18Եւ ահ ու երկիւղ ընկաւ Տիւրոսի եւ Սիդոնի ծովեզերքի բնակիչների մէջ, նաեւ Սուրի եւ Իւկինի բնակիչների մէջ, նաեւ Յեմնանի բոլոր բնակիչների մէջ։ Իսկ նրանք, ովքեր բնակւում էին Ազոտոսում եւ Ասկաղոնում, խիստ վախեցան նրանից։ 
3 Հողոփեռնէսի մօտ ուղարկեցին պատգամաւորներ՝ խաղաղութեան խօսք ասելու համար։ Նրանք ասացին. 2«Ահաւասիկ մենք Նաբուքոդոնոսորի ծառաներն ենք եւ կանգնել ենք քո առջեւ. վարուի՛ր մեզ հետ ինչպէս հաճելի կը թուայ քեզ, 3որովհետեւ ահա մեր տներն ու ցորենի բոլոր դաշտերը, հօտերն ու նախիրները, մեր ոչխարների բոլոր գոմերը քո աչքի առաջ են. վարուի՛ր այնպէս, ինչպէս բարի կը թուայ քեզ, որովհետեւ ահա մեր քաղաքները եւ մենք՝ նրանց բնակիչները, քո ծառաներն ենք։ Արի՛ մեր մէջ եւ վարուի՛ր ինչպէս բարի կը թուայ քեզ»։4Պատգամաւորները եկան Հողոփեռնէսի մօտ եւ նրան ասացին այս խօսքերը։ 5Հողոփեռնէսն ու իր զօրքը իջան ծովեզերք. նա նրա բարձրադիր քաղաքներում պահապաններ դրեց։ Այդ քաղաքներից իր համար նա վերցրեց զինակից ընտիր մարդիկ։ 6Այդ քաղաքները նրան դիմաւորեցին երգերով, 7պսակներով, ծնծղաներով եւ թմբուկներով։8Հողոփեռնէսը քարուքանդ արեց նրանց սահմանները եւ հատեց նրանց բոլոր անտառները։ 9Նրան հրաման էր տրուած խորտակել այդ երկրի աստուածներին, 10որպէսզի բոլոր ազգերն ու ժողովուրդները միայն Նաբուքոդոնոսորին պաշտեն եւ նրան աստուած անուանեն։11Նա եկաւ Եզրայելոմի հանդիպակաց կողմը, որ մօտիկ էր բնակիչներին եւ դէմյանդիման Հրէաստանի մեծ սարին։ 12Նա բանակ դրեց Գայի ու Բիշանի միջեւ եւ այնտեղ մի ամիս մնաց՝ իր զօրքի համար զինամթերք եւ պաշար հաւաքելու։ 
4 Երբ իսրայէլացիները եւ Հրէաստանի բնակիչները լսեցին այն ամենի մասին, ինչ արեց ասորեստանցիների արքայի զօրապետ Հողոփեռնէսը ազգերին եւ հեթանոսներին, թէ ինչպէս քանդեց եւ պղծեց նրանց բոլոր մեհեանները, 2խիստ վախեցան նրանից եւ տագնապեցին Երուսաղէմի ու իրենց Աստծու Տան համար, որովհետեւ այդ ժամանակ նոր էին վերադարձել իրենց գերութիւնից, դեռ նոր էին հաւաքուել Հրէաստանում եւ իրենց Տէր Աստծու սեղանը, սպասքը եւ Տունը նոր էին սրբել պղծութիւնից։ 3Նրանք մարդիկ ուղարկեցին Սամարիայի, Կոնոբեթորոնի, Բելմայի, Երիքովի, Քոքի, Սոմայի բոլոր սահմանները եւ Սաղէմի հովիտները։ 4Նրանք հասան եւ գրաւեցին բոլոր բարձր լեռների գագաթները, պարսպեցին նրանց մէջ գտնուող գիւղերը եւ պատերազմելու համար պաշար հաւաքեցին, որովհետեւ այն ժամանակ նոր էին հնձուել նրանց դաշտերը։ 5Մեծ քահանայ Յովակիմը, որ այն օրերին Երուսաղէմում էր, գրեց Բետիլուի եւ Եզրոմի, Դոթայիմին մօտիկ դաշտի հանդիպակաց կողմում գտնուող Բեթոմեսթի բնակիչներին եւ ասաց. 6«Ելէք գրաւեցէ՛ք լեռնանցքի կողմը» (որովհետեւ այնտեղ էր գտնւում մուտքը դէպի Հրէաստան, եւ իրենց համար հեշտ կը լինէր խոչընդոտել նրանց, քանզի կիրճերի անցումներն այնքան նեղ էին, որ երկու մարդ կարող էին պահել)։7Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս հրամայել էին մեծ քահանայ Յովակիմը եւ Երուսաղէմում նստող Իսրայէլի ժողովրդի ծերակոյտը։ 8Իսրայէլի բոլոր տղամարդիկ իրենց ամբողջ սրտով կանչեցին Տիրոջը եւ իրենք ու իրենց կանայք խոնարհեցրին իրենց անձերը։ 9Բոլոր պանդուխտներն ու վարձկանները իրենց անասուններով հաւաքուեցին մի տեղ, եւ արծաթով գնուած նրանց ծառաները քուրձ գցեցին իրենց մէջքին։ 10Երուսաղէմում բնակուող Իսրայէլի բոլոր տղամարդիկ իրենց կանանցով եւ երեխաներով Տիրոջ տաճարի առջեւ ծնկի իջած աղաչում էին նրան, մոխիր էին ցանում իրենց գլխին, Տիրոջ առջեւ հանում էին իրենց քրձերը, սրբութեան սեղանը ծածկում քրձով եւ միասին ամբողջ սրտով կանչում էին Իսրայէլի Աստծուն, որպէսզի իրենց որդիներին չմատնի յափշտակութեան, իրենց կանանց՝ աւարի եւ իրենց ժառանգութիւն մնացած քաղաքները՝ ոչնչացման, սրբութիւնը չմատնի պղծութեան եւ իրենց՝ հեթանոսների նախատինքին ու ծաղրին։ Տէրը լսեց նրանց ձայնը եւ տեսաւ նրանց նեղութիւնները։ Ամբողջ Հրէաստանի ու Երուսաղէմի ժողովուրդը շատ օրեր պահեցողութեան մէջ էր Ամենակալ Տիրոջ սրբութիւնների առջեւ։ 11Մեծ քահանայ Յովակիմը եւ Տիրոջ առջեւ կանգնած բոլոր քահանաներն ու Տիրոջ պաշտօնեաները քուրձ էին հագել, մշտապէս զոհեր էին մատուցում, աղօթում եւ նուիրում ժողովրդի կամաւոր ընծաները։ 12Նրանց գլխանոցների վրայ մոխիր կար։ Նրանք իրենց ամբողջ սրտով կանչում էին Տիրոջը՝ օգնութեան գալու եւ բարիք անելու Իսրայէլի տանը։ 
5 Ասորեստանի զօրքերի զօրապետ Հողոփեռնէսին պատմեցին, թէ իսրայէլացիները պատերազմի են նախապատրաստւում, փակել են լեռնանցքները, պարսպապատել բարձր լեռների գագաթները, ծածուկ որոգայթներ լարել դաշտերում։ 2Հողոփեռնէսը խիստ զայրացաւ, կանչեց Մովաբի բոլոր իշխաններին, Ամոնի զօրապետներին, ծովեզերքի բոլոր նախարարներին եւ ասաց նրանց. 3«Դուք, ո՛վ քանանացիներ, յայտնեցէ՛ք ինձ, ո՞վ է այդ ժողովուրդը, որ բնակւում է լեռնակողմում, ի՞նչ քաղաքներ են, ուր բնակւում են նրանք, կամ ինչքա՞ն է նրանց զօրքերի բազմութիւնը, ի՞նչ է նրանց ուժը կամ զօրութիւնը, կամ ո՞վ է նրանց թագաւորը եւ նրանց զօրքերի առաջնորդը, 4եւ ինչո՞ւ նրանք փոխեցին իրենց միտքը, որպէսզի ինձ չդիմաւորեն, այլ գոռոզացան Արեւմուտքի բոլոր բնակիչներից աւելի»։5Եւ ահա բոլոր ամոնացիների առաջնորդ Աքիորը ասաց նրանց. «Թող տէրը լսի իր ծառայի խօսքերը. ես քեզ կը պատմեմ ճշմարտութիւնն այդ ժողովրդի մասին, որ բնակւում է այդ լեռնակողմում եւ մօտիկ է քեզ. ոչ մի սուտ խօսք դուրս չի գայ քո ծառայի բերանից։ 6Այս ժողովուրդը քաղդէացիների ազգից է 7եւ առաջինը պանդխտեց Միջագետքից, որովհետեւ քաղդէացիների երկրում չկամեցաւ պաշտել իր հայրերի աստուածներին. նրանք դուրս եկան իրենց հայրենի երկրից8եւ երկրպագեցին երկնքի Աստծուն, որին ճանաչում էին իբրեւ ճշմարիտ Աստծու։ Նրանք դուրս գալով՝ գնացին Միջագետք եւ այնտեղ պանդխտեցին բազում օրեր։ Իրենց Աստուածն ասաց նրանց, որ դուրս գան պանդխտութիւնից եւ հաստատուեն Քանանի երկրում։ Նրանք բնակուեցին այնտեղ, հարստացան ոսկով, արծաթով եւ բազում անասուններով։ 9Նրանք իջան Եգիպտոս, որովհետեւ քանանացիների երկրում սով եղաւ։ Այնտեղ պանդխտեցին այնքան ժամանակ, քանի դեռ կարող էին սնուել, այնտեղ խիստ բազմացան, եւ թիւ չկար նրանց ազգին։ 10Նրանց վրայ յարձակուեց եգիպտացիների արքան, նրանց գցեց ծառայութեան տակ՝ չարչարելով եւ հարկադրելով նրանց աղիւսներ պատրաստել։ 11Նրանք կանչեցին իրենց Աստծուն, եւ Աստուած հարուածեց Եգիպտացիների երկիրը անբուժելի աղէտներով։ Եգիպտացիները նրանց հալածեցին իրենց երկրից։ 12Աստուած ցամաքեցրեց Կարմիր ծովը նրանց առջեւ 13եւ նրանց բերեց դէպի Սինայի ճանապարհը, դէպի Կադէս-Բառնա. սրանք անապատի բոլոր բնակիչներին տեղահանեցին, 14բնակեցրին ամորհացիների երկրում եւ իրենց զօրութեամբ կոտորեցին բոլոր եսեբոնացիներին։ Անցան Յորդանան գետը ու ժառանգեցին ամբողջ երկիրը, 15իրենցից քշեցին հեռացրին քանանացիներին, փերեզացիներին, յեբուսացիներին, սիւքեմացիներին, բոլոր գերգեսացիներին եւ երկար օրեր բնակուեցին այդ երկրում։ 16Քանի դեռ նրանք իրենց Աստծու առջեւ չէին մեղանչել, նրանց հետ էր բարիքը, որովհետեւ Աստուած, որ ատում է անիրաւութիւնը, նրանց հետ էր։ 17Եւ երբ իրենք հեռացան Աստծու պատուիրած ճանապարհից, կոտորուեցին բազմաթիւ պատերազմների մէջ եւ գերուեցին օտար երկիր, որ իրենցը չէր։ Իրենց Աստծու տաճարը կործանուեց ու իրենց քաղաքները մատնուեցին իրենց թշնամիների ձեռքը։ 18Այժմ նրանք դարձի են եկել դէպի իրենց Տէր Աստուածը։ Հաւաքուեցին այն վայրերից, ուր ցրուած էին իրենց գերութեան մէջ, գրաւեցին Երուսաղէմը, որտեղ սրբարանն էր գտնւում. նրանք ապրեցին լեռնակողմում, որովհետեւ այն անբնակ էր։ 19Եւ արդ, տէ՛ր, եթէ այժմ նրանց ժողովրդի մէջ մոլորութիւն կայ, եւ նրանք մեղանչում են իրենց Աստծու դէմ, ակնկալելով սպասենք դրան, որովհետեւ սա գայթակղութիւն է նրանց համար. մենք յետոյ կը յարձակուենք նրանց վրայ եւ պատերազմ կը տանք նրանց դէմ։ 20Իսկ եթէ որեւէ անիրաւութիւն չունեն իրենց Աստծու հանդէպ՝ զանց առնենք նրանց, տէ՛ր, թերեւս իրենց Տէր Աստուածը պաշտպանի նրանց, եւ մենք ամօթով նախատինք կը կրենք ամբողջ երկրի առջեւ»։21Երբ Աքիորը դադարեց այս բաները խօսելուց, ամբողջ բանակը, որ վրանի շուրջն էր, տրտնջաց։ 22Եւ իշխանները, ծովեզերքի բնակիչները, մովաբացիները Հողոփեռնէսին ասացին, որ պատժի Աքիորին։ «Մենք, - ասացին նրանք, - չենք վախենում իսրայէլացիներից, մի ժողովուրդ, որ պատերազմի ոչ մի կարողութիւն չունի։ 23Արդ, տէ՛ր Հողոփեռնէս, մենք կ՚ելնենք նրանց դէմ, եւ նրանք քո բոլոր զօրքերին կերակուր կը դառնան»։ 
6 Երբ դադարեց նրանց աղմուկը, ովքեր իրենց վրանի շուրջն էին, Ասորեստանի զօրքերի զօրապետ Հողոփեռնէսը բոլոր այլազգիների զօրքերի առջեւ Աքիորին ասաց. «Ո՞վ ես դու, Աքիո՛ր, որ մովաբացիների եւ Եփրեմի երկրի վարձկանների, բոլոր այլազգի ժողովուրդների հետ դէմ կանգնեցիր ինձ, 2մարգարէացար մեզ համար, ինչպէս այսօր, եւ ասում ես, թէ պատերազմ մի՛ տուէք իսրայէլացիների դէմ, որովհետեւ նրանց Աստուածը պաշտպանում է նրանց։ Նաբուքոդոնոսորից բացի էլ ի՞նչ Աստուած կայ. նա կ՚ուղարկի իր զօրութիւնը եւ երկրի երեսից կը ջնջի նրանց, եւ նրանց Աստուածը չի փրկի նրանց։ 3Բայց մենք՝ նրա ծառաներս, կը վանենք նրանց իբրեւ մէկ մարդ, եւ նրանք չեն կարող կանգնել մեր հեծելազօրի, մեր երիվարների դէմ. դրանցով կը ջնջենք նրանց, նրանց լեռները կը յագեցնենք իրենց արիւնով, նրանց դաշտերը կը լցուեն իրենց դիակներով, եւ այլեւս նրանք չեն կարող մեր դէմ կանգնել, այլ՝ իսպառ կը կորչեն, 4ինչպէս ասում է բովանդակ երկրի տէր Նաբուքոդոնոսոր արքան. եւ քանի որ նա այսպէս է ասել, իզուր չեն լինի նրա բերանի խօսքերը։ 5Բայց դու, Ամոնի վարձկա՛ն Աքիոր, որ յանիրաւի խօսեցիր այս բաները, այլեւս չես տեսնի իմ երեսն այսօրուանից, մինչեւ չլուծեմ իմ վրէժն այդ ազգից, որ դուրս է եկել Եգիպտոսից. եւ այն ժամանակ իմ զօրքերի սուրը կը խրուի քո կողը, 6եւ երբ ես վերադառնամ, դու կը կործանուես բազում վիրաւորների հետ։ Բայց այժմ իմ ծառաները թող քեզ տանեն լեռների կողմը եւ քեզ պահեն մի քաղաքում, որ ճանապարհների վրայ է, եւ չես կորչի մինչեւ չսպանուես նրանց հետ միասին։ Եւ եթէ քո սրտում յոյս ունես, թէ նրանք մահուան չեն մատնուի, այդ բանին վստահ մի՛ եղիր, որովհետեւ ես խօսեցի, եւ իմ խօսքերից ոչ մէկը իզուր չի անցնի»։7Հողոփեռնէսը հրամայեց իր ծառաներին, որ նրա առջեւ էին, բռնել ու կապել Աքիորին, նրան տանել Բետիղուա եւ նրան մատնել իսրայէլացիների ձեռքը։ 8Եւ նրա ծառաները բռնեցին նրան, դուրս տարան բանակից այնտեղի դաշտը, նրանք գնացին այդ դաշտից ու եկան լեռնակողմի աղբիւրների մօտ, Բետիղուայի ստորին մասը, որ Սամարիան է։ Երբ քաղաքի տղամարդիկ նրանց տեսան լերան գագաթին, վերցրին իրենց զէնքերը եւ լերան գլխին յարձակուեցին նրանց վրայ։ Բոլոր պարսատիկաւոր տղամարդիկ փակեցին նրանց ելքի ճանապարհը եւ քարկոծեցին նրանց։ 9Սրանք անցան լեռնալանջով, կապեցին Աքիորին, նրան գցեցին լերան ստորոտին ու վերադարձան իրենց տիրոջ մօտ։ 10Իսրայէլացիներն իջան քաղաքից, հասան նրան, արձակեցին կապանքները, տարան Բետիղուա եւ կանգնեցրին իրենց քաղաքի իշխանների առջեւ։ 11Այդ օրերին իշխաններն էին Միքիայի որդի Օզիան՝ Շմաւոնի տոհմից, եւ Մելքիէլի որդի Քարմին։ 12Քաղաքի բոլոր ծերերին, երիտասարդներին ու կանանց հաւաքեցին ժողովարանում եւ Աքիորին կանչեցին ամբողջ ժողովրդի առաջ. Օզիան հարցրեց նրան. «Ինչո՞ւ այդ բանը պատահեց քեզ հետ»։ Նա պատասխան տուեց ու պատմեց Հողոփեռնէսի ժողովում ասուած խօսքերը եւ բոլոր այն խօսքերը, որ ինքն էր ասել ասորեստանցիների իշխանների առջեւ, 13նաեւ այն խօսքերը, որ Հողոփեռնէսը յոխորտալով ասել էր Իսրայէլի տան մասին։ 14Երկրի ամբողջ ժողովուրդը ծնկի գալով երկրպագում էր Աստծուն, աղաղակում եւ ասում. 15«Երկնքի Տէ՛ր Աստուած, տե՛ս նրանց ամբարտաւանութիւնը, ողորմի՛ր մեր ազգի խոնարհութեան համար եւ այս օրերին նայի՛ր մեզ՝ քո սրբութեանը, Տէ՛ր»։ 16Նրանք աղաչեցին, մխիթարեցին Աքիորին եւ շատ գովեցին նրան։ 17Օզիան նրան վերցրեց ժողովարանից եւ տարաւ իր տուն,18խրախճանք արեց ծերերի ու քահանաների հետ, եւ այդ ամբողջ գիշեր նրանք օգնութեան կանչեցին Իսրայէլի Տէր Աստծուն։ 
7 Յաջորդ օրը Հողոփեռնէսը պատուիրեց իր զօրքերին եւ հաւաքուածներին, որ եկել էին նրան օգնելու, արշաւել Բետիղուայի վրայ, գրաւել լեռնակողմի ելքը եւ հասնել ու պատերազմել իսրայէլացիների դէմ։ 2Այն օրը բոլոր տղամարդիկ, որ պատերազմ էին գնալու, կազմ ու պատրաստ էին։ Ամբողջ հետեւակ զօրքը հարիւր եօթանասուն հազար էր, իսկ զինավառուած հեծելազօրը՝ տասներկու հազար, չհաշուած ամբողջ ժողովուրդը եւ մեծաթիւ հանդերձանքը։3Նրանք բանակ դրեցին հովտում, որ մօտիկ էր Բետիղուայի աղբիւրին, եւ լայնութեամբ տարածուեցին դէպի հարաւային կողմը՝ մինչեւ Դոթայիմ, մինչեւ Բելբեմ, իսկ երկարութեամբ Բետիղուայից մինչեւ Կիամ, որ հանդիպակաց է Եզրայէլոմին, այսինքն՝ Յեզրայէլին։ 4Երբ իսրայէլացիները տեսան այդ անչափ բազմութիւնը, խիստ տագնապեցին, եւ ամէն մարդ ասում էր իր ընկերոջը. «Հիմա սրանք կը ճարակեն ու կը լիզեն երկրի ամբողջ երեսը. էլ ո՛չ լեռների բարձունքները, ո՛չ ձորերն ու բլուրները չեն կարող դէմ կանգնել նրանց զօրութեանը»։ 5Եւ իսրայէլացիներից իւրաքանչիւր տղամարդ վերցրեց իր զէնքը, ջահեր վառեցին քաղաքի աշտարակների վրայ եւ ամբողջ գիշեր պահպանում էին այն։ 6Երկրորդ օրը Հողոփեռնէսը ամբողջ հեծելազօրը հանեց իսրայէլացիների դէմ, որոնք Բետիղուայում էին,7հասաւ նրանց քաղաքի ելքին, իմացաւ ջրի աղբիւրների տեղերը, շտապեց պաշարել դրանք, դրեց պատերազմող այրերի բանակների հսկողութեան տակ եւ ինքը վերադարձաւ իր բանակը։ 8Այն ժամանակ բոլոր ամոնացիները, ամբողջ ժողովուրդը, մովաբացիների առաջնորդները եւ ծովեզերքի բնակիչների զօրավարները եկան նրա մօտ եւ ասացին. 9«Թող մեր տէրը լսի իր ծառաների խօսքը, որպէսզի քո զօրքերի վրայ հարուածներ չտեղան, որովհետեւ իսրայէլացիները չեն վստահում ո՛չ իրենց նիզակներին եւ ո՛չ զէնքերին, այլ ապաւինում են իրենց բարձր լեռներին, ուր բնակւում են իրենք։ Նոյնիսկ անհնարին է նրանց հասնել։ Եւ արդ, տէ՛ր, դու նրանց դէմ պատերազմ մի՛ տուր սովորական պատերազմի պէս, եւ քո զօրքերից ոչ մի տղամարդ չի ընկնի։ Դու հանգիստ մնա՛ քո բանակում եւ կը փրկես քո զօրքերը, բայց քո ծառաները թող գրաւեն ջրերի աղբիւրները, որ դուրս են գալիս լերան ստորոտից, որովհետեւ քաղաքի բոլոր բնակիչները այդտեղից են խմում. նրանք կը կոտորուեն ծարաւից, իսկ յետոյ իրենք իսկ քո ձեռքը կը յանձնեն քաղաքը։ Մենք մեր բոլոր զօրավարներով կը բարձրանանք լեռների մօտիկ բարձունքները եւ մի մարդու նման կը տեղաւորուենք դրանց վրայ։ Նրանք սովից ու ծարաւից կը մեռնեն. նախքան սուրը նրանց վրայ գալը իրենք, իրենց կանայք եւ իրենց որդիները դիտապաստ կ՚ընկնեն իրենց քաղաքի հրապարակներում, եւ դու կը հատուցես նրանց ի պատասխան նրանց չարութեան, որ փոխանակ անսալու, կռուի մէջ մնացին եւ խաղաղութեամբ չհնազանդուեցին քեզ»։ 10Այս խորհուրդը հաճելի թուաց Հողոփեռնէսին նրա բոլոր ծառաներին, եւ նա հրամայեց անել այնպէս, ինչպէս ասել էին։ Ամոնացիների բանակը եւ նրանց հետ հինգ հազար էլ ասորեստանցիներից գնացին եւ բանակ դրեցին ձորահովտում եւ հասնելով՝ գրաւեցին իսրայէլացիների ջրի աղբիւրները։ Եդոմացիները եւ ամոնացիները դուրս եկան եւ բանակ դրեցին Դոթայիմի հանդիպակաց լեռնակողմում։ Նրանց մի մասին ուղարկեցին հարաւակողմը եւ դէպի հիւսիս՝ Եգրեբիլի հանդիպակաց կողմը, որ մօտիկ է Քուշին, որն էլ Քումուրի ձորի եզրին է։ Իսկ Ասորեստանի միւս զօրքերը բանակ դրեցին դաշտում եւ ծածկեցին ամբողջ երկրի երեսը։ Մնացեալ ժողովուրդը հանդերձանքով ու վրաններով տեղաւորուեց մեծ տարածութեան վրայ։ Իսրայէլացիները կանչեցին իրենց Տէր Աստծուն, որովհետեւ ահից սարսափած մարել էին նրանց հոգիները, քանի որ թշնամին պատել պաշարել էր նրանց, եւ ոչ մի հնար չկար դուրս գալու նրանց միջից։ Ասորեստանցիների զօրքերը ռազմակառքերով, իրենց երիվարներով ելան պաշարեցին նրանց երեսունչորս օր։ 11Բետիղուայի բոլոր բնակիչները յուսահատուեցին ու թուլացան, եւ ջուրը սպառուեց նրանց բոլոր ամաններում, ջրհորների ջուրը վերջացաւ, մէկ օրուայ խմելու ջուր իսկ չմնաց, եւ ինչ խմում էին՝ չափով եւ կշռով էին խմում։ 12Նրանց կանայք եւ մանուկները վախի ու տարակոյսի մէջ էին, նրանց երիտասարդները թուլացել էին ծարաւից ու գլորուել քաղաքի հրապարակներում, դռների շեմին, եւ ոչ մի տեղից մխիթարութիւն չկար նրանց համար։ Ամբողջ ժողովուրդը հաւաքուեց Օզիայի եւ քաղաքի իշխանների շուրջը. երիտասարդները, կանայք եւ մանուկները բարձր ձայնով լացեցին եւ ժողովրդի բոլոր ծերերի առջեւ ասացին. 13«Թող Աստուած մեր եւ ձեր մէջ դատ անի, որովհետեւ դուք մեր հանդէպ անիրաւ գործ արեցիք՝ ասորեստանցիներին չարեցիք խաղաղութեան առաջարկ։ 14Եւ արդ, ոչ ոք չկայ, որ օգնի մեզ, այլ Աստուած մեզ նրանց ձեռքը մատնեց, որպէսզի դիտապաստ ընկնենք նրանց առջեւ եւ կորստի մատնուենք ծարաւից։ 15Այժմ դուք նրանց աղաչեցէ՛ք եւ, որպէս աւար, ամբողջ քաղաքը նրանց տուէ՛ք. 16աւելի լաւ է մեզ համար մատնուել գերութեան եւ ծառայութեան, բայց ողջ մնալ, քանզի չենք կարող մեր աչքերով տեսնել մեր տղաների եւ կանանց մահը, քանի որ թուլացել, տկարացել են նրանց հոգիները։17Արդ, երկնքի ու երկրի առջեւ վկայում ենք ձեզ, մեր հայրերի Աստծուն, որ վրէժխնդիր է մեզանից մեր եւ մեր հայրերի մեղքերի համար, որպէսզի մեր օրերին նա չանի ըստ իր խօսքերի»։ 18Եւ ժողովի ժամանակ բոլորը միասին լացեցին, մեծ ողբ արեցին եւ բարձր ձայնով կանչեցին Տէր Աստծուն։ 19Օզիան նրանց ասաց. «Քաջալերուեցէ՛ք, եղբայրնե՛ր, համբերեցէ՛ք եւս հինգ օր, եւ այդ օրը Տէրը կ՚առաքի իր ողորմութիւնը մեզ վրայ, 20որովհետեւ նա մեզ իսպառ չի լքի։ 21Բայց երբ այս օրերն անցնեն ու մեզ օգնութիւն չգայ, ես կ՚անեմ ձեր խօսքերի համաձայն»։ Նա ժողովրդին արձակեց իրենց տները. նրանք գնացին դէպի քաղաքի աշտարակները եւ պարիսպները՝ թշնամիներից զգուշանալու համար։ Բոլորն էլ վարանումի եւ մեծ տարակուսանքի մէջ էին։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

  • WISHES FOR ARMENIA
    Эффективное продвижение сайта, интернет магазина. ...
    Автор: COReitteeeditte
  • WISHES FOR ARMENIA
    http://theofficialkristin.ning.com/profiles/blogs/...
    Автор: plazmaburst3
  • WISHES FOR ARMENIA
    Смотреть фильмы новинки http://artxayslike.ru/novi...
    Автор: ZYDarwin

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Печенье из манной крупы можно приготовит…

Печенье из манной крупы можно приготовить и с предварительной обжаркой...

Сиг припущенный

Сиг припущенныйНа спинке подготовленной для припускания рыбы сделать надрезы (4...

Халва из лапши

Халва из лапшиЯичные белки взбить с сахаром, отдельно с сахаром...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта