ՄԱՂԱՔԻԱ

(6 голоса, среднее 3.83 из 5)

Մաղաքիա


1 Տիրոջ մարգարէական պատգամը Իսրայէլի մասին իր պատգամաբերի միջոցով։ 2Հաստատեցէ՛ք ձեր սրտում, որ ես սիրեցի ձեզ, - ասում է Տէրը. դուք ասում էք. «Ինչով սիրեցիր մեզ»։ «Եսաւը Յակոբի եղբայրը չէ՞ր», -ասում է Տէրը, - ես սիրեցի Յակոբին, բայց Եսաւին ատեցի, 3նրա սահմանները ամայութեան դարձրի եւ նրա ժառանգութիւնը՝ անապատի բաժին։ 4Եթէ Եդոմն ասի, թէ՝ ահա կործանուեցինք, դառնանք եւ շինենք աւերուած քաղաքները, այն ժամանակ այսպէս կ՚ասի Ամենակալ Տէրը. «Թող նրանք շինեն, իսկ ես կը կործանեմ, եւ նրանց սահմանները կը կոչուեն անօրէնութեան սահմաններ, իսկ ժողովուրդը, որի հետ Տէրը յաւիտեան պատերազմ պիտի մղի, կը կոչուի անօրէն»։ 5Ձեր աչքերը կը տեսնեն, եւ դուք իսկ կ՚ասէք, թէ՝ Տէրը բարձրացաւ Իսրայէլի սահմանների վրայ»։ 6«Որդին փառաւորում է Հօրը, եւ ծառան երկնչում է իր Տիրոջից։ Իսկ արդ, եթէ ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթէ Տէր եմ, ո՞ւր է իմ պատիւը, - ասում է Ամենակալ Տէրը։ Դուք, քահանանե՛ր, անարգում էք իմ անունը եւ ասում. «Ինչո՞վ անարգեցինք քո անունը. 7դուք իմ սեղանին պիղծ հաց էք մատուցում եւ ասում. «Ինչո՞վ պղծեցինք այն»։ Ձեր այն խօսքով, թէ՝ «Տիրոջ սեղանը արհամարհուած է», եւ ինչ որ դրւում է նրա վրայ, արհամարհում էք։ 8Իսկ եթէ մի կոյր անասուն էք զոհ մատուցում, ապա չար գործ չէ՞ դա. եւ եթէ կաղ կամ հիւանդ անասուն էք զոհ մատուցում, ապա զուր գործ չէ՞ դա. լաւ, այն քո իշխանին մատուցիր, տես, թէ կ՚ընդունի՞ քեզ, կամ քեզ նկատի կ՚առնի՞, - ասում է ամենակալ Տէրը։9Իսկ այժմ խնդրեցէ՛ք ձեր Աստծուն եւ հաշտեցրէ՛ք նրան. ձեր ձեռքով եղաւ դա, ապա որեւէ բան կ՚առնե՞մ ձեզնից բարեհաճութեամբ, - ասում է Ամենակալ Տէրը։ 10Ձեր առջեւ դռները կը փակուեն, եւ դուք զուր տեղը մի մօտեցէք իմ սեղանին, որովհետեւ յօժարակամ չեմ ձեր նկատմամբ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ զոհ չեմ ընդունի ձեր ձեռքից։ 11Արեւածագից մինչեւ մայրամուտ իմ անունը փառաւորուած է ազգերի մէջ, եւ ամէն տեղ խունկ եւ սուրբ պատարագ է մատուցւում իմ անուան, որովհետեւ մեծ է իմ անունը հեթանոսների մէջ, -ասում է Ամենակալ Տէրը։ 12Իսկ դուք պղծեցիք այն ձեր այն խօսքով, թէ՝ «Տիրոջ սեղանը պիղծ է, եւ այն կերակուրը, որ դրւում է նրա վրայ, արհամարհուած է»։ 13Ասում էիք, թէ՝ «Դատաժանքով է բերուած». ես այն քամուն կը տամ, - ասում է ամենակալ Տէրը։ Եւ եթէ գողացուած, կաղ ու նիհար անասուն զոհ մատուցէք ինձ, կ՚ընդունե՞մ դրանք ձեր ձեռքից, - ասում է Ամենակալ Տէրը։ 14Թող անիծեալ լինի այն մարդը, որն ունեւոր է, իր հօտի մէջ որձ ունի եւ ուխտ է արել մատուցել, սակայն արատաւորն է մատուցում Տիրոջը։ Մինչդեռ ես յաղթող թագաւոր եմ, - ասում է ամենակալ Տէրը, - եւ իմ անունը յայտնի է ազգերի մէջ»։ 
2 «Եւ արդ, այս է իմ պատուիրանը ձեզ, քահանանե՛ր։ 2Եթէ չլսէք եւ չմտածէք փառք տալ իմ անուան, - ասում է ամենակալ Տէրը, - ձեզ վրայ անէծք կ՚ուղարկեմ, կ՚անիծեմ ձեր օրհնութիւնները, կը նզովեմ դրանք, քամուն կը տամ ձեր օրհնութիւնները, եւ չեն մնայ ձեր մէջ, քանի որ դրանք չդրեցիք ձեր սրտերում։ 3Ահա ես որոշեցի թիկունքս դարձնել ձեզ, ձեր երեսին շաղ տալ ձեր աղտն ու կեղտը եւ ձեր տօների աղտեղութիւնը. ես այդպէս պիտի վերացնեմ ձեզ։ 4Այն ժամանակ դուք կ՚իմանաք, որ ես ուղարկեցի ձեզ այս պատուէրը՝ որ իմ ուխտը ղեւտացիների հետ է, - ասում է Ամենակալ Տէրը։ 5Իմ ուխտը Ղեւիի հետ կեանքի եւ խաղաղութեան ուխտ է, եւ ե՛ս նրան երկիւղ ներշնչեցի՝ վախենալու ինձանից, ակնածելու իմ անունից։ 6Ճշմարիտ օրէնքն էր նրա բերանում եւ անիրաւութիւն չգտնուեց նրա շրթունքներին, նա խաղաղութեամբ եւ ուղիղ ընթացաւ ինձ հետ եւ շատերին անիրաւութիւնից դարձի բերեց։ 7Արդարեւ, քահանայի շրթունքները զգոյշ պիտի վարուեն գերութեան հետ, նրա բերանից պիտի օրէնքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը։ 8Իսկ դուք խոտորուեցիք ճանապարհից, շատերին թուլացրիք օրէնքը պահելուց եւ ապականեցիք Ղեւիի ուխտը, - ասում է Ամենակալ Տէրը։ 9Ուստի ես ձեզ բոլոր ազգերից լքուած եւ արհամարհուած դարձրի, քանի որ իմ ճանապարհը չպահեցիք, այլ կեղծաւորութիւն էիք անում օրէնքի առաջ։ 10Արդարեւ, մէկ չէ՞ ձեր բոլորի հայրը, մէկ Աստուած չհաստատե՞ց ձեզ, ինչո՞ւ էք իւրաքանչիւրդ թոյլ տալիս ձեր եղբօրը՝ պղծելու ձեր հայրերի ուխտը։11Լքուեց Յուդայի երկիրը, գարշելի բաներ արուեցին Իսրայէլում եւ Երուսաղէմում, որովհետեւ Յուդայի երկիրը պղծեց Տիրոջ սրբութիւնները նրանց ձեռքով, ում սիրեց, եւ յարեց օտար աստուածներին։ 12Տէրը պիտի կործանի այն մարդուն, որն այդպէս կ՚անի մինչեւ որ նա հալածուի Յակոբի տնից եւ դադարի Ամենակալ Տիրոջը զոհեր մատուցելուց։ 13Ինչ որ ես ատում էի, ա՛յն էիք անում. արցունքներով ծածկեցիք իմ սեղանը, տանջանքի լաց ու ողբով։ Արժէ՞ արդեօք վերստին նայել ձեր զոհաբերումին եւ կամ այն ընդունել ձեր ձեռքերից։ 14Դուք ասացիք. «Ինչո՞ւ այդպէս»։ Նրա համար, որ Տէրը ուխտ դրեց քո եւ քո երիտասարդութեան օրերի կնոջ միջեւ, որին թողեցիր. իսկ նա քո ուխտի ամուսինն ու կինն էր։ 15Չէ՞ որ Տէրը ձեզ մէկ մարմին եւ հոգի արեց նրա հետ։ Եւ ասացէք, թէ ուրիշ ի՞նչ է խնդրում Աստուած, եթէ ոչ զաւակ։ Զգո՛յշ վարուեցէք ձեր հոգու հետ. քո երիտասարդութեան օրերի կնոջը մի՛ թող. 16իսկ եթէ ատելու պատճառով արձակես նրան, ամբարշտութիւնը կը ծածկի քո խորհուրդը, - ասում է Իսրայէլի Տէր Աստուածը։ Զգո՛յշ վարուեցէք եւ անհաւատարիմ մի՛ եղէք, - ասում է Ամենակալ Տէրը։ 17Դուք, որ բարկացնում էք Աստծուն ձեր խօսքերով եւ ասում էք՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան»։ Ձեր այն խօսքով, թէ՝ «Ով որ չար գործ է անում, բարի է համարւում Տիրոջ առաջ, բարեհաճ է նրա նկատմամբ։ Էլ ո՞ւր է Արդարութեան Աստուածը»։ 
3 Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կը տեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կը գայ Տէրը, որին դուք փնտռում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք։ 2Ահա գալիս է, - ասում է Ամենակալ Տէրը, - ո՞վ կը դիմանայ նրա մուտքի օրուան, եւ կամ ո՞վ հանիստտ կը մնայ նրա յայտնութեան ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպէս հալոցի բոց եւ որպէս լուացարանների օճառ։ 3Նա կը նստի ձուլելու եւ մաքրելու՝ որպէս արծաթ եւ որպէս ոսկի, կը մաքրի Ղեւիի որդիներին եւ կը հալեցնի նրանց ոսկու նման եւ արծաթի պէս։ Եւ այն ժամանակ արդարութեամբ զոհ կը մատուցեն Տիրոջը։ 4Յուդայի երկրի ու Երուսաղէմի զոհաբերումը հաճելի կը լինի Տիրոջը, ինչպէս վաղնջական օրերին, ինչպէս առաջին տարիներին։ 5Եւ ձեզ վրայ պիտի գամ դատաստանով ու արագ վկայ պիտի լինեմ կախարդների եւ շնացած կանանց դէմ, նաեւ նրանց դէմ, ովքեր սուտ երդում են անում իմ անուամբ, որոնք կտրում են վարձկանի վարձը, որոնք նեղում են այրիներին եւ ծեծում որբերին, որոնք խեղաթիւրում են պանդխտի իրաւունքը եւ որոնք չեն վախենում ինձնից, - ասում է Ամենակալ Տէրը։ 6Ահա ես եմ ձեր Տէր Աստուածը եւ չեմ փոխուի։ 7Իսկ դուք, Յակոբի որդիներ, հեռու չէք մնում ձեր հայրերի մեղքերից, խուսափում էք իմ օրէնքներից եւ չէք պահում դրանք։ Դարձէք դէպի ինձ, եւ ես կը դառնամ դէպի ձեզ, - ասում է Ամենակալ Տէրը։ Դուք ասում էք. «Ինչո՞վ դառնան»։ 8Մարդ Աստծուն կը խաբի՞, քանի որ դուք խաբեցիք ինձ եւ ասացիք, թէ՝ «Ինչո՞վ խաբեցինք քեզ»։9Չէ՞ որ տասանորդներն ու պտուղները ձեզ մօտ են, եւ դուք չարութեամբ նախանձում եւ խաբում էք ինձ։ 10Տարին աւարտուեց, եւ ամբողջ բերքը հաւաքեցիք մեր շտեմարաններում. ձեր տներում յափշտակութիւն կը լինի, ե՛տ կանգնէք դրանից, - ասում է ամենակալ Տէրը։ Մի՞թէ չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները եւ իմ օրհնութիւնը լիառատ չեմ թափում ձեզ վրայ։ 11Ուշադիր կը լինեմ ձեր կերակուրների նկատմամբ, չեմ ապականի ձեր երկրի բերքը, եւ չի փչանայ ձեր որթատունկը այգում, - ասում է Ամենակալ Տէրը։ 12Բոլոր ազգերը երանի կը տան ձեզ, քանի որ դուք կը լինէք իմ ցանկալի երկիրը, - ասում է Ամենակալ Տէրը։ 13Ծանր են ձեր խօսքերն ինձ համար, - ասում է Տէրը։ 14Դուք ասում էք. «Ինչո՞վ բամբասեցինք քեզ»։ Նրանով, որ ասում էիք, թէ՝ «Զուր է այն ամէնը, ինչ ծառայում է Աստծուն, եւ ի՞նչ աւելի օգուտ եղաւ, որ պահեցինք նրա հրահանգները եւ պաղատանքով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։ 15Եւ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին. բարեշէն են բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում, Աստծու դէմ դուրս եկան եւ ապրեցին»։16Այսպէս տրտնջացին Տիրոջից երկիւղ կրողները, իւրաքանչիւրն իր ընկերոջ հետ։ Տէրը անսաց, լսեց եւ յիշատակի գիրք գրեց Տիրոջից երկիւղ կրողների առաջ եւ նրանց առաջ, որոնք սարսում են նրա անունից։ 17Եւ Ամենակալ Տէրն ասում է. «Նրանք իմը կը լինեն այն օրը, երբ ես փրկութիւն կ՚անեմ, կը փայփայեմ նրանց, ինչպէս հայրն է փայփայում իրեն բարութեամբ ծառայած որդուն։ 18Դուք կը դառնաք եւ կը տեսնէք այն տարբերութիւնը, որ կայ արդարի ու անօրէնի, Աստծուն ծառայածի եւ չծառայածի միջեւ»։ 
4 Ահա պիտի գայ Տիրոջ օրը՝ հնոցի նման բորբոքուած, եւ պիտի այրի նրանց. բոլոր այլազգիներն ու ովքեր անօրէնութիւն են գործում, պիտի վառուեն ինչպէս եղէգ այն օրը, որը պիտի գայ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ նրանցից ոչ մի արմատ եւ ոչ մի ուռ չի մնայ։ 2Բայց ձեզ՝ իմ անունից երկիւղ կրողներիդ համար արդարութեան արեգակը պիտի ծագի, եւ բժշկութիւն պիտի լինի նրա շողերի մէջ եւ դուք պիտի ելնէք ու խայտաք ինչպէս կապից արձակուած հորթեր 3պիտի տրորէք անօրէններին եւ նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ ես եմ պատրաստելու, - ասում է Ամենակալ Տէրը։ 4Ահա ես ձեզ մօտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան որ կը գայ Տիրոջ մեծ ու երեւելի օրը, 5որպէսզի նա հօր սիրտը դարձնի դէպի որդին, մարդու սիրտը՝ դէպի իր ընկերը. չլինի այնպէս, որ գալով հարուածեմ երկիրը միանգամից։ 6Յիշեցէ՛ք իմ ծառայ Մովսէսի օրէնքները, ինչպէս որ պատուիրեցի նրան Քորէբում, բոլոր հրամաններն ու պատուիրանները։

 







Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...



Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

  • WISHES FOR ARMENIA
    Click to Get Xanax Online: http://topstores.org/?q...
    Автор: RichardS98
  • THE SONG OF THE KNIGHT
    Arcsoft totalmedia theatre 6 http://voyklagcy.phpz...
    Автор: ScottLes
  • ТВ АРМ РУ
    Mfe anti spyware 5pk epo mnod 1yr gold support htt...
    Автор: ScottLes

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Картофель с мясной начинкой

Очищенный картофель нарезать ломтиками, положить в кастрюлю с кипящей подсоленной...

Варенье из абрикосов

Варенье из абрикосовАбрикосы перебрать, промыть в холодной воде и наколоть...

Мсапур с просвирняком

Мсапур с просвирнякомБаранину сварить. Бульон процедить, мясо нарезать на куски...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта