ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐ

(0 голоса, среднее 0 из 5)

Փիլիպեցիներ


1 Պօղոսը եւ Տիմոթէոսը՝ ծառաները Յիսուս Քրիստոսի, բոլոր սրբերին ի Քրիստոս Յիսուս, որ Փիլիպէի կողմերում են՝ եպիսկոպոսներով եւ սարկաւագներով հանդերձ։ 2Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ 3Գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն ամէն անգամ, երբ ձեզ յիշում եմ իմ բոլոր աղաչանքներում.4ձեզ բոլորիդ համար աղօթում եմ խնդութեամբ՝ 5առաջին օրուանից մինչեւ այժմ Աւետարանին ձեր ունեցած մասնակցութեան համար։6Վստահ եմ այն բանում, թէ ով որ ձեր մէջ սկսեց բարի գործերը, աւարտին կը հասցնի մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը։ 7Ինչպէս որ ճշմարիտ է թւում ինձ այդպէս խորհել ձեր բոլորի մասին, քանի որ ես ձեզ ունեմ իմ սրտում, դուք, որ իմ կապանքների եւ Աւետարանի պաշտպանութեան ու հաստատման մէջ բոլորդ ինձ եղած շնորհին բաժնեկից եղաք։ 8Վկայ է ինձ Աստուած, թէ ինչպէ՜ս եմ կարօտել ձեզ բոլորիդ Քրիստոս Յիսուսի գորովով։ 9Եւ ահա այս աղօթքն եմ անում. թող ձեր սէրը աւելի եւ աւելի առատանայ գիտութեան եւ ամենայն իմաստութեան մէջ, 10որպէսզի դուք լաւն ընտրէք, հաստատուն մնաք եւ առանց գայթակղութեան լինէք Քրիստոսի օրուայ համար՝ 11լցուած արդարութեան պտուղներով, Յիսուս Քրիստոսի միջոցով, ի փառս եւ ի գովութիւն Աստծու։ 12Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թէ ինչ որ ինձ պատահեց, աւելի շուտ Աւետարանի առաջընթացին ծառայեց.13նոյնիսկ իմ կապանքները, որ Քրիստոսի համար են, յայտնի եղան պալատի ամբողջ անձնակազմին եւ միւս բոլոր տեղերում, 14ինչպէս նաեւ Տիրոջը միացած շատ եղբայրներին, որոնք, քաջալերուած իմ կապանքներով, առաւել եւս համարձակ գտնուեցին՝ առանց երկիւղի քարոզելու Աստծու խօսքը։ 15Ոմանք՝ նախանձից եւ հակառակութիւնից դրդուած, իսկ ոմանք բարի մտադրութեամբ է, որ Քրիստոս են քարոզում. 16ոմանք էլ՝ սիրուց մղուած, քանզի գիտեն, որ կանգնած եմ Աւետարանի պաշտպանութեան համար. 17իսկ ոմանք Քրիստոսի մասին պատմում են հակառակութեան համար եւ ոչ թէ մաքուր սրտով, կարծելով, թէ նեղութիւններ են աւելացնում իմ կապանքների վրայ։18Բայց ինչ փոյթ. ինչ ձեւով էլ լինի, թէ՛ միտումնաւոր եւ թէ՛ ճշմարտութեամբ, Քրիստոսն է քարոզւում. եւ սրա համար ուրախ եմ ես, այլեւ պիտի շարունակեմ ուրախանալ. 19որովհետեւ գիտեմ, որ դա ծառայելու է իմ փրկութեանը՝ ձեր աղաչանքներով եւ Յիսուս Քրիստոսի Հոգու օգնութեամբ, 20ըստ իմ ակնկալութեան եւ յոյսի, որպէսզի ոչնչով ամօթով չմնամ, այլ լինեմ կատարելապէս համարձակ, եւ ինչպէս միշտ, նաեւ այժմ, մեծարուի Քրիստոս իմ մարմնի մէջ թէ՛ իմ ապրելով եւ թէ՛ մեռնելով. 21քանի որ ինձ համար կեանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ։ 22Ապա եթէ այս մարմնի կեանքը արդիւնաւոր գործի համար է, ես չգիտեմ, թէ ո՛րն ընտրեմ։ 23Ճնշուած եմ երկուսից էլ. մարմնից դուրս գալը եւ Քրիստոսի հետ լինելը աւելի լաւ եմ համարում. 24իսկ մնալ այս մարմնի մէջ՝ առաւել կարեւոր է ձեզ համար։ 25Եւ համոզուած եմ ու գիտեմ, որ կը մնամ եւ կ՚ապրեմ ձեզ բոլորիդ հետ, որ դուք զարգանաք եւ ուրախ լինէք հաւատի մէջ,26որպէսզի ինձնով ձեր պարծանքը առաւել լինի Քրիստոս Յիսուսով, երբ ես վերստին գամ ձեզ մօտ։ 27Միայն թէ Աւետարանին արժանի ձեւով ընթացէ՛ք, որպէսզի ձեզ տեսնելու գամ թէ հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն էք մնացել մէ՛կ հոգով եւ որպէս մէ՛կ շունչ պայքարում էք Աւետարանի հաւատի համար. 28եւ ոչնչով մի՛ վախեցէք հակառակորդներից. դա ապացոյց է նրանց կորստեան եւ ձեր փրկութեան։ 29Եւ դա Աստծուց է, որ շնորհուեց ձեզ Քրիստոսի համար, որպէսզի ոչ միայն հաւատաք նրան, այլեւ նրա համար չարչարուէք՝30մղելով նոյն պատերազմը, որն իմ մէջ տեսաք եւ այն լսում էք ինձնից։ 
2 Արդ, եթէ կայ մխիթարութիւն Քրիստոսով, եթէ կայ սիրոյ սփոփանք, եթէ կայ Հոգու հաղորդութիւն, եթէ կայ գթութիւն եւ ողորմութիւն, ուրեմն՝ 2կատարեա՛լ դարձրէք իմ ուրախութիւնը. նո՛յն բանը խորհեցէք, նո՛յն սէրն ունեցէք ձեր մէջ, եղէ՛ք միաշունչ, միախորհուրդ։3Մի՛ արէք որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ մէկդ միւսին աւելի լա՛ւ համարեցէք, քան ինքներդ ձեզ։ 4Միայն ձեր շահը մի՛ փնտռէք, այլ իւրաքանչիւր ոք՝ ընկերոջ շահն էլ։ 5Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, 6որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, 7այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ 8հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ։ 9Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, 10որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ լինի թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների. 11եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէ՛ր է՝ ի փառս Հայր Աստծու։ 12Ուրեմն, իմ սիրելինե՛ր, ինչպէս միշտ հնազանդուել էք, երբ եկել եմ ձեզ մօտ, այնպէս էլ հնազա՛նդ եղէք առաւել եւս այժմ, երբ հեռու եմ ձեզանից. ահով եւ դողով դուք ձեր փրկութեան համար աշխատեցէ՛ք. 13որովհետեւ Աստուած է, որ յաջողեցնում է ձեր մէջ կամենալը եւ կատարելը իր հաճութեան համար։ 14Ամէն ինչ արէ՛ք առանց տրտնջալու եւ առարկելու, 15որպէսզի լինէք անբիծ եւ անարատ, Աստծու որդիներ, անմեղներ՝ կամակոր եւ խոտորուած ազգի մէջ, ուր պիտի փայլէք ինչպէս լուսատուներն աշխարհում՝ 16ձեր մէջ պահելով կեանքի խօսքը, որ պիտի լինի իմ պարծանքը Քրիստոսի օրուայ համար, որպէսզի ընդունայն ընթացած եւ ընդունայն աշխատած չլինեմ։ 17Թէկուզ եւ ձեր հաւատին իբրեւ պատարագ եւ զոհ ընծայուեմ, ուրախ եմ եւ մասնակից ձեր բոլորի հրճուանքին։ 18Նոյնպէս եւ դուք հրճուեցէ՛ք եւ մասնակի՛ց եղէք իմ ուրախութեանը։ 19Բայց յոյս ունեմ ի Տէր Յիսուս՝ Տիմոթէոսին շուտափոյթ ուղարկելու ձեզ մօտ, որպէսզի իմ սիրտն էլ հանգիստ լինի, երբ ձեր մասին բան իմանամ. 20որովհետեւ ոչ ոք չունեմ նրա նման սրտակից, որ հարազատի պէս հոգայ ձեր մասին, 21քանզի բոլորն էլ իրե՛նց շահն են փնտռում եւ ո՛չ Յիսուս Քրիստոսինը։ 22Բայց նրա փորձուած լինելը դուք էլ գիտէք, որովհետեւ ինձ հետ Աւետարանին ծառայեց այնպէս, ինչպէս որդին՝ հօրը։ 23Արդ, մտադիր եմ ուղարկել սրան, երբ որ իմ վիճակը պարզ լինի։ 24Եւ յոյս ունեմ ի Տէր, որ ինքս էլ կը գամ շուտով։ 25Բայց անհրաժեշտ համարեցի ձեզ մօտ ուղարկել Եպափրոդիտոս եղբօրը՝ իմ գործակցին եւ մարտակցին, որ դուք ուղարկել էիք իմ կարիքները հոգալու համար, 26քանի որ ինքն էլ շատ կարօտել է ձեզ եւ ցանկանում է ձեզ բոլորիդ տեսնել. նա մտահոգուած էր, որ դուք լսել էիք, թէ ինքը հիւանդացել է։ 27Եւ արդարեւ հիւանդացաւ մերձիմահ. բայց Աստուած ողորմեց նրան. ոչ միայն նրան, այլեւ՝ ինձ, որպէսզի տրտմութեան վրայ տրտմութիւն չկրեմ։28Արդ, շտապ ուղարկեցի նրան, որպէսզի, նրան տեսնելով, կրկին ուրախ լինէք, եւ ես չտրտմեմ։ 29Ընդունեցէ՛ք նրան ի Տէր ամենայն ուրախութեամբ եւ այդպիսիներին պատուական անձեր համարեցէ՛ք,30քանի որ նա Տիրոջ գործի համար մինչեւ մահուան դուռը հասաւ՝ իր կեանքն իսկ վտանգելով, որպէսզի ինձ ծառայելու հարցում ձեր պակասը լրացնի։ 
3 Ուրեմն, իմ եղբայրնե՛ր, ուրա՛խ եղէք ի Տէր. նոյն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրալի չէ, իսկ ձեզ համար մեծ ապահովութիւն է։2Զգուշացէ՛ք շներից, զգուշացէ՛ք չար մշակներից, զգուշացէ՛ք թլփատութեան կողմնակիցներից. 3քանզի իսկական թլփատութիւնը մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսով, իսկ մարմնով չենք պարծենում, 4թէեւ ինքս էլ մարմնի վրայ նոյն վստահութիւնն ունեմ։ Եթէ մէկը կարծում է, որ ինքն այլ կերպ վստահութիւն ունի մարմնի վրայ, ես՝ առաւե՛լ եւս.5թլփատուել եմ ութերորդ օրը, Իսրայէլի ցեղից եմ, Բենիամինի սերնդից, եբրայեցի՝ եբրայեցի ծնողներից, ըստ օրէնքի՝ փարիսեցի,6ըստ նախանձախնդրութեան՝ հալածում էի եկեղեցին, ըստ օրէնքի արդարութեան՝ անբասիր։ 7Բայց ինչ որ ինձ համար շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ 8Եւ ամէն բան, արդարեւ, վնաս եմ համարում մեր Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար։ Նրա համար ամէն ինչից զրկուեցի, - եւ այդ բոլորը աղբ եմ համարում, - որպէսզի շահեմ Քրիստոսին 9եւ գտնուեմ նրա մէջ. ո՛չ թէ նրա համար, որ ունենամ իմ արդարութիւնը, որ օրէնքից է, այլ Քրիստոսի հաւատից եղած արդարութիւնը, որ Աստծուց եկող արդարութիւնն է՝ հաւատով, 10որպէսզի ճանաչեմ նրան եւ նրա յարութեան զօրութիւնը ու մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից՝ նրա մահուան, 11որպէսզի հասնեմ մեռելներից յարութիւն առնելուն։ 12Ոչ թէ արդէն հասել եմ նպատակին կամ արդէն կատարեալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնուած եմ Քրիստոս Յիսուսից։ 13Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ յետեւում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դէպի իմ առջեւում եղածները. 14ուշադիր վազում եմ աստուածային կոչմանս նպատակակէտին՝ Քրիստոս Յիսուսով։15Ուրեմն, դուք բոլորդ, որ կատարեալ էք, այս բանը խորհեցէ՛ք. եթէ ուրիշ բան խորհէք, Աստուած ձեզ ա՛յդ էլ կը յայտնի։ 16Միայն թէ ինչի որ հասանք, նո՛յնը խորհենք եւ նո՛յն կանոնի համաձայն ընթանանք։17Եղբայրնե՛ր, նմանուեցէ՛ք ինձ եւ լա՛ւ նայեցէք այնպիսիներին, որ նոյն ձեւով են ընթանում, ինչպէս մենք, որ օրինակ ենք ձեզ համար.18որովհետեւ շատերը, - որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ եւ այժմ էլ լալով եմ ասում, - ընթանում են որպէս թշնամիներ Քրիստոսի խաչի. 19նրանց վախճանը կորուստ է. նրանց աստուածը իրենց որովայնն է, եւ փառքը՝ իրենց ամօթը։ Նրանք միայն երկրաւոր բաներն են խորհում։ 20Իսկ մեր քաղաքացիութիւնը երկնքում է, որտեղից եւ ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին, 21որ նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպէսզի այն կերպարանակից լինի իր փառաւոր մարմնին, այն զօրութեամբ, որ կարող է հնազանդեցնել ամէն բան իր իշխանութեանը։ 
4 Ուրեմն, իմ սիրելի՛ եւ ցանկալի՛ եղբայրներ, որ իմ ուրախութիւնն ու պսակն էք, այսպէս հաստատո՛ւն մնացէք ի Տէր, սիրելինե՛ր։ 2Խնդրում եմ Եւոդիային եւ խնդրում եմ Սիւնտիքին, որ նոյն խորհուրդն ունենան ի Տէր։ 3Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որոնք աւետարանի համար պայքարեցին ինձ հետ Կղեմէսի եւ իմ միւս գործակիցների հետ միասին. նրանց անունները կեանքի գրքի մէջ են։ 4Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք։ 5Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց։ Տէրը մօտ է։6Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։ 7Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով։ 8Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, - ա՛յն խորհեցէք։ 9Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք իմ մէջ, ա՛յն արէք։ Եւ խաղաղութեան Աստուածը թող լինի ձեզ հետ։ 10Ես չափազանց ուրախ եղայ Տիրոջով, որ դուք էլ էք մտածել հոգ տանել իմ մասին, ինչպէս արդէն հոգում էիք ինձ համար, բայց առիթ չէիք ունենում։ 11Կարիքի մէջ լինելու համար չէ, որ ասում եմ այս բանը, քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից։ 12Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ առատութեան մէջ լինել։ Ամէն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թէ՛ կուշտ լինել, թէ՛ քաղցած մնալ, թէ՛ առատութեան մէջ լինել, թէ՛ զրկանք կրել։ 13Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց։ 14Բայց դուք լաւ արեցիք, որ օգնեցիք ինձ նեղութեանս մէջ։ 15Դուք էլ գիտէք, փիլիպեցինե՛ր, որ Աւետարանի քարոզութեան սկզբում, երբ ես ելայ Մակեդոնիայից, ո՛չ մի եկեղեցի տալու եւ առնելու հարցում չօգնեց ինձ, բացի ձեզնից, 16որ մէկ-երկու անգամ իմ կարիքների համար օգնութիւն ուղարկեցիք Թեսաղոնիկէ։17Ոչ թէ նուէրներ եմ փնտռում, այլ փնտռում եմ այն պտուղը, որ աւելանալու է ձեր հաշուին։ 18Իսկ ես ամէն ինչ առել եմ եւ առատութեան մէջ եմ. լիացած եմ Եպափրոդիտոսի միջոցով ձեզնից ստացածս նուէրով, որ անուշահոտութիւն է, ընդունելի պատարագ՝ Աստծուն հաճելի։ 19Եւ իմ Աստուածը կը լցնի ձեր կարիքները իր հարստութեան չափով, փառքով, Քրիստոս Յիսուսի միջոցով։ 20Արդ, Աստծուն եւ մեր Հօրը փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։21Ողջունեցէ՛ք բոլոր սրբերին ի Քրիստոս Յիսուս։ 22Ողջունում են ձեզ այն եղբայրները, որ ինձ հետ են։ 23Ողջունում են ձեզ բոլոր սրբերը, մանաւանդ նրանք, որ Կայսրի տնից են։ 24Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամէն։

 







Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...



Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

  • WISHES FOR ARMENIA
    c buy viagra online called buy viagra online: http...
    Автор: Robertadame
  • WISHES FOR ARMENIA
    b finasteride nature buy propecia online: http://p...
    Автор: Jamesprifs
  • WISHES FOR ARMENIA
    y how to buy propecia watch finasteride: http://pr...
    Автор: Davidemode

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Суп из крапивы

Суп из крапивыВлить в кастрюлю горячую воду, посолить, добавить мелко...

Армянская кухня

Армянская кухня - одна из древнейших кухонь в Азии и...

Хохоб

ХохобЖирную баранину нарезать на куски весом 35 - 40 г,...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта