Յուդա
1 Յուդան՝ ծառան Յիսուս Քրիստոսի եւ եղբայրը Յակոբոսի, հեթանոսներիդ, որ սիրուած էք Հայր Աստծուց, պահուած եւ ընտրուած Յիսուս Քրիստոսի համար. 2թող ողորմութիւնը, խաղաղութիւնը եւ սէրը առատ լինեն ձեզ համար։ 3Սիրելինե՛ր, ամէն ջանք յանձն էի առնում գրելու ձեզ մեր հասարակաց փրկութեան մասին. հարկ համարեցի գրել ձեզ եւ աղաչել, որ պայքարէք հաւատի համար, այն հաւատի, որ մի անգամ ընդմիշտ աւանդուեց սրբերին. 4քանի որ ձեր մէջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանուած էին սոյն դատապարտութեան համար, ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծու շնորհը վերածեցին անառակութեան եւ ուրացան մեր միակ Իշխանին եւ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին։ 5Կ՚ուզենայի ձեզ յիշեցնել, - թէեւ դուք այդ բոլորը գիտէք, - որ Աստուած նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից. իսկ ապա կորստեան մատնեց անհաւատներին։ 6Եւ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանութիւնը, այլ լքեցին իրենց բնակութեան տեղը, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց դատաստանի մեծ օրուայ համար, 7ինչպէս Սոդոմն ու Գոմորը եւ նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նոյն ձեւով պոռնկացան՝ անբնական կրքերի յետեւից ընկնելով եւ յաւիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։ 8Նոյն ձեւով էլ, սրանք եւս, քնի մէջ զառանցելով, մարմին են պղծում, Աստծու իշխանութիւնն արհամարհում, երկնային փառաւոր էակներին հայհոյում, 9այն դէպքում, երբ Միքայէլ հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ, Մովսէսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակուեց հայհոյալից խօսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տէրը քեզ սաստի»։10Իսկ սրանք հայհոյում են այն բանի դէմ, որ չգիտեն. եւ ինչ բաներ, որ բնազդով գիտեն, ինչպէս անբան անասունը, նրանցով էլ ապականւում են։ 11Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաաղամի մոլորութեան՝ սայթաքեցին վարձի յետեւից ընկնելով եւ կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեան պատճառով։ 12Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկութիւնների յետեւից՝ իրենց սէրերով եւ խարդախութեամբ, մասնակից են լինում սիրոյ ճաշին՝ անպատկառօրէն իրենք իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորոյս ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած. 13ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամօթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահուած յաւիտենական խաւարի վիհը։ 14Նրանց մասին մարգարէացել է նաեւ Ենոքը՝ եօթներորդը Ադամից սկսած, եւ ասել. «Ահա՛ւասիկ եկաւ Տէրը բիւրաւոր սուրբ հրեշտակներով՝15դատաստան տեսնելու բոլորի հանդէպ եւ յանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտութեամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խօսքերի համար, որ նրա դէմ ասացին մեղաւորները եւ ամբարիշտները»։ 16Սրանք տրտնջացողներ են եւ բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկութիւններին. նրանց բերանները ամբարտաւան խօսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտութիւն են անում շահի համար։17Բայց դուք, սիրելինե՛ր, յիշեցէ՛ք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալների կողմից նախապէս ասուած խօսքերը։ 18Նրանք ձեզ ասում էին, թէ՝ «Վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարուեն իրենց ամբարիշտ ցանկութիւններով»։19Սրանք նշաւակելի, մարմնասէր մարդիկ են, որ չունեն Հոգին։ 20Իսկ մենք, սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով, 21պահենք մենք մեզ Աստծու սիրով՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար։ 22Կշտամբեցէ՛ք նրանց, որ դատապարտուած են. 23փրկեցէ՛ք նրանց՝ խլելով կրակից։ Իսկ ուրիշներին ողորմեցէ՛ք երկիւղով՝ դատապարտելով նոյնիսկ այն պատմուճանը, որ աղտոտուած է նրանց մարմնից։ 24Արդ, ով կարո՛ղ է պահել ձեզ անարատ ու անբիծ եւ կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ, 25նրան՝ միա՛կ Աստծուն եւ մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծութի՜ւն, զօրութի՜ւն եւ իշխանութի՜ւն բոլոր ժամանակներից առաջ, ե՛ւ այժմ, ե՛ւ բոլոր ժամանակներում։ Ամէն։
Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:
Новости Самары
30 Май 2018 12:11
«Самара присоединилась к Всероссийской п…
С 30 мая до 31 августа 2018 года в рамках...
16 Мар 2013 08:46
Тридцать человек в масках разгромили каф…

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...
09 Мар 2013 18:29
В аварии погиб вице-президент самарской …

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...
Армянские новости
17 Мар 2013 18:06
В США пройдет 21-ый Александрийский армя…

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...
14 Мар 2013 17:03
Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...
09 Мар 2013 17:49
Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...
Новости спорта и культуры
13 Мар 2017 13:18
Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...
12 Мар 2017 09:22
Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....
02 Май 2013 19:43
Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...
Новости SamaraHay
22 Июн 2017 14:17
Рецепты для мультиварки и мультипекаря R…
Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...
26 Дек 2015 14:25
Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...
29 Май 2015 21:47
Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...
Последние комментарии
- Самарский футбольный клуб ФК ...
%% Also visit my site :: accident Lawsuits: http:/...
Автор: Aretha - Юра Мовсисян: Дебютный хет-три...
%% Visit my web blog - locked myself out of my car...
Автор: Dennis - Умер художник Завен Аршакуни
%% Take a look at my page: install pvc fence [http...
Автор: Carlota
Мы "Вконтакте"
Случайные рецепты
Варенье из цветков гвоздики
Варенье из цветков гвоздикиСадовую душистую гвоздику одного цвета перебрать, промыть...
Плов по-араратски
Плов по-араратскиРисовый плов переложить на широкое овальное блюдо, придав форму...
Плов из гороха с мясом (идра)
амочить горох в воде на сутки, воду слить, залить холодной...