ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՁԵՌՔԻ ԱՓԻՆ
ՁԵՐ ՁԵՌՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՁԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՇԿՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ է ՄԱՐԴՈՒ ԲՆՈԻՅԹԸ
ՄԱՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՁԵՌՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԲՈԻԹ ՄԱՏ
ՊԻՆԴ Ո Ի ՓԱՓՈԻԿ ՁԵՌՔԵՐ
ՁԵՌՔԵՐԻ 7 ՏԻՊԵՐԸ
ԲՈԻԹ ՄԱՏ
Բութ մատը կարող էր ինձ համոզել, որ Sեր Աստված գոյություն ունի։
ՆՅՈՒՏՈՆ
Ինչպես արդեն ասվեց, բութ մատը կարևոր
նշանակություն ունի բնավորությունը որոշելու համար։ Որքան այն ավելի է զարգացած,
շարժուն, բաց և ճկուն, այնքան մարդն ավելի գործունյա, ընդունակ և շարժուն է։ Սահմանափակ մարդկանց բութ մատը լինում է
խիստ թերզարգացած, անշարժ և կարճ։ Բութ
մատր բաղկացած է 3 հոդից։
Առաջին կամ եղնգային հոդը ցույց է տալիս կամքի աստիճանը։ Զարգացած, երկարուկ և ուժեղ եղնգային հոդը նշանակում է ուժեղ ու եռանդուն կամք, ինքնահավանություն, սեփական զբաղմունքներում՝ կատարելագործվելու ցանկություն, կամքի գերազանցություն տրամաբանության նկատմամբ։ Չափազանց զարգացած եղնգային հոդը՝ քենակալություն։
Կարճ առաջին հոդը՝ թույլ կամք, անկայունություն, անվստահություն սեփական ուժերի հանդեպ, այլոց կարծիքներին ենթարկ
վելու հակում, կասկածամտություն։
Չափազանց կարճը՝ դիմադրության կատարյալ անկարողություն, սեփական անձի մատնում բախտի քմահաճույքին,
վախկոտություն, եսասիրություն, անառիթ թախիծ կամ ուրախություն, որակներ, որոնք մ ար֊դուն կարող են հանգեցնել լիակատար բարոյական անկման ։
Բութ մատի երկրորդ հոդը՝ տրամաբանություն
Երկարուկ երկրորդ հոդը՝ նշանակում է սթափ մտածելակերպ և հստակ հայացք երեվույթներին, խոհեմիություն, մտքի պայծառություն:
Կարճը՝ տրամաբանության բացակայու֊ թյուն։ Եթե բութ մաաի 1-ին և 2-րդ հոդերը հավասար են, նշանակում է համարժեք են կամքն ու տրամբանությունը, ինչն առանձնապես բարենպաստ է և կյանքում հաջողության է հասցնում:
Երբ կամքը (Հոդը) գերազանցում է տրամաբանությանը, ապա դա իշխանության տենչ է, որի ն հասն ում են,սակայն թերզարգացած տրամաբանության պատճառով չեն կարողանում խելամտորեն օգտաղործել։ Եվ, ընդհակառակը, եթե տրամաբանությունը գերա
զանցում է կամքին, մարդը խելամիտ է, սակայն՝ թուլակամ։ Այդպիսի մարդու գլխում մշտապես բազում պլաններ ու ծրագրեր կան, բայց կամք ու եռանդ չունենալու պատճառով դրանք չի կարողանում իրականացնել կամ էլ փորձում ու կանգ է առնում կես ճանապարհին ։
Երրորդ հոդր գրավում է ափի զգալի մասը՝ խորհրդանշելով առարկայական գոյը և զգայական սիրո ուժը ։ Չափազանց երկար երրորդ հոդը նշանակում է անասնական կիրք, քաղցրասիրություն, շատակերություն, զգայական վայելքներ։
Կարճ առաջին և երկրորդ ու երկար երրորդ հոդեր ունեցող մարդիկ անառակներ են։ Կարճլիկ բութ մատը խորհրդանշում է տատանողականությունը, անվստահությունը, անվճռականությունը դատողությունների մեջ, եզրահանգումներ անելու անկարողություն, որևէ խնդիր տևականորեն մտորելու ունակության բացակայություն։ Իսկ երկարուկ բութ մատը՝ վճոականություն եռանդ, ճշմարտասիրություն։