ՀԻՐՈՄԱՆՏԻԱ
ԱՓԻ ԳԾԵՐԸ
1. Կյանքի գիծը
2. Խելքի գիծը (գլխի գիծր)
3. Սրտի գիծը
4. երջանկության գիծը (ճակատագրի գիծը)
5. Առողջության գիծը
6. Սիրո գիծը
7. Ռոզետայի գիծը (դաստակներ)
5. Առողջության գիծը
Երկար և ուղիղ գիծը առողջության, երկարատև ու բարեհհջող կյանքի նշան է։ Ընդ ռրում, անտիկ բժիշկները դրա միջոցով բացահայտել են մի շարք հիվանդություններ, մասնավորապես՝ լյարդի հիվանդությունը։
Առողջության գիծը, որպես օրենք, սակավ դեպքերում է հստակ գծագրվում երկու ափերին։ Դրա բնույթը որոշելու և հետազոտելու համար անհրաժեշտ են որոշ հմտություններ և գործնական գիտելիքներ ափի մակերևույթի գծերի ու նշանների ուսումնասիրության գործում։ Դրա համար էլ խորհուրդ ենք տալիս առողջության գծի բնութագիրը համադրել կյանքի գծի առավել վառ արտահայտված տվյալներին և միայն դրանից հետո անել որոշակի ընդհանրացումներ։