ՀԻՐՈՄԱՆՏԻԱ
ԱՓԻ ԳԾԵՐԸ
1. Կյանքի գիծը
2. Խելքի գիծը (գլխի գիծր)
3. Սրտի գիծը
4. երջանկության գիծը (ճակատագրի գիծը)
5. Առողջության գիծը
6. Սիրո գիծը
7. Ռոզետայի գիծը (դաստակներ)
3. Սրտի գիծը
Սրտի գիծն անցնում է չորս մատն ե բլրակների մոտով և բարի ու չար սրտի ցուցիչն է։ Եթե սրտի գիծը, սկսվելով Յուպիտերի բլրակից թեթևակի աղեղ կապելով անցնում է ձեռքի հակադիր կողմը՝ առանց գալարվելու և պահպանելով լավ գույն, ապա դա բարի, տևական և անկեղծ նվիրվածության ընդունակ սրտի նշան է։ Ընդհանրապես, գիծր որքան ավելի շատ շարժվում է դեպի Յուպիտերը, այնքան իդեալական ու մաքուր են սրտի ձգտումները, ընդհակառակը՝ մոտիկությունը Սատուրնի բրակին՝ նյութական ու զգայական սիրո նշան Է։ Սրտի կարճ գիծը՝ սիրելի մարդու բարեհաճությունը ուժով նվաճելու ցանկություն։ Այս գծի լիակատար բացակայությունր ցույց Է տալիս անաստվածություն և անհավատարմություն, երբեմն՝ վաղաժամ մահ։ Եթե սրտի գիծն ընդհատվում Է, ապա նշան Է հիասթափության , մարմնական թուլության, սիրային անհաջողության, ատելության, չար սրտի։ Մանրր շտրիխների առկայությունը վկայում Է սիրո մշտականության և սիրային բազմաթիվ կապերի ու արկածների մասին։ Այս գծի կարմիր գույնը՝ ուժգին և հավատարիմ կապվածության նշան Է, գծի գունատությունն ու լայնությունը՝ թուլություն անբարո վարքի և անզսպության հետևանքով, ինչպես նաև ինքնակատարելագործման բարոյական ուժերի անբավարարություն։ Եթե սկզբում սրտի գիծը միանում Է խելքի և կյանքի գծերին, ապա դա բռնի մահվան ստույգ նշան Է, մանավանդ, եթե այդպիսի հատումներ կան զույգ ափերին։