ՀԻՐՈՄԱՆՏԻԱ
ԱՓԻ ԳԾԵՐԸ
1. Կյանքի գիծը
2. Խելքի գիծը (գլխի գիծր)
3. Սրտի գիծը
4. երջանկության գիծը (ճակատագրի գիծը)
5. Առողջության գիծը
6. Սիրո գիծը
7. Ռոզետայի գիծը (դաստակներ)
2. Խելքի գիծը (գլխի գիծր)
Այն սկսվում է բութ մատի և ցուցամատի արանքից։ Սկզբում մեծամասամբ միանիւմ է կյանքի գծին, բայց անմիջապես էլ թողնում է այն ու անցնում ամբողջ ափի երկայնքով՝ ավարտվելով Մարսի և Լուսնի բլրակների միջև։ Համաչափ, երկար ու ոչ մի տեղ չրնդհատվող գլխի գիծը սովորաբար հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր օժտըված են սթափ մտածելակերպով, դրական խելքով, ամուր կամքով ու էներգիայով։
Խորաթափանց ու խելացի մարդկանց խելքի գիծը սկզբում հատվում է սրտի և կյանքի գծերի հետ։ Գլխի չափազանց երկար և ուղիղ գիծը ժլատության, ագահության, դաժանության, խնայողականության նշան է: Այսպիսի հատկությունների և զարգացած մտքի շնորհիվ նման մարդր տեսնում Է հեռու ապագան և իրեն պահպանում պատահականություններից։ Եթե խելքի գիծր թեքվելով գնում Է դեպի Լուսնի բլրակը (երևակայություն ), ապա սա նվազ զարգացած մըտքի, թեթևամտության և ուժգին երևակայության նշան Է, իսկ եթե թեքումն անցնում Է որոշակի սահմանից նշանակում Է մտավոր խանգարվածություն՝ տվյալ անձի չափազանց միստիցիզմի հետևանքով։ Եթե խելքի գիծն ավարտվում Է Լուսնի բլրակի տակ՝ առաջիկայում ջրախեղդ լինելու վտանգի նշան Է։ Խելքի գծի երկու մասի բաժանված շղթայակերպ տեսակը՝ համոզմունքների անկայունություն։ Սատուրնի գծի մոտ երկու մասի բաժանված խելքի դիծը՝ բռնի մահ։ ճերմակ ու կարմիր կետերր խելքի գծի վրա ցույց են տալիս ինքնասպանության հակում: Խելքի գծի բացակայությունը՝ ձահացու պարտություն և լիակատար անհաջողություն կյանքում։ Եթե, գիծը վերջում դառնում է երկճյուղանի, որոնցից մեկն ուղիղ է շարունակվում, իսկ մյուսը՝ դեպի երեակայության գիծը, ապա դա ստախոսություն սիրելու նշան է։ Խիստ նուրբ ու երկար գիծը՝ խրոնիական գլխացավ, դավաճանություն, անհավատարմություն, անկայունություն համոզմունքներում և երջանկության բացակայություն։ Բազմաթիվ կողմնակի գծերով հատվող խելքի գիծը՝ մեղսավոր կյանք ու գաղտնիքներ, վատ հիվանդություն։ Գլարուն ռւ անկանոն գիծր՝ ծուլության ու գողության հակում